Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/198

Այս էջը սրբագրված չէ

ՍԼլաշկերա–Կաղզվան ուղղությամբ, ճեղ– քեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց՝ լուրջ վտանգ ստեղծելով հս–արմ. կողմից Վանի շրջապատման համար: Ռուս, զորքերը նահանջեցին: Սկսվեց Վասպու– րականի հայերի խուճապահար գաղթը Ան– ղըրկովկաս: Այղ օրհասական պահին նը– րանց օգնության հասան հայկ. կամավո– րական ջոկատները, որոնք Վասպուրա– կանի նահանգի 200 hq. գաղթականներին հասցրին ռուս–թուրքական սահմանը: 1915– 16-ին հայկ. կամավորական ջո– կատները, ռուս, կովկասյան բանակի կազ– մում, լուրջ ներդրում ունեցան Արևմտա– հայաստանի մեծ մասի ազատագրման գործում: Որքան էյ Կովկասում գործող ռուս, բանակի հրամանատարությունը բարձր էր գնահատում հայ կամավորների քա– ջա գործությ ունն երը, ն վիրւյ ածությ ունը, այնուամենայնիվ ցարական կառավարու– թյունը/ անվստահությամբ էր վերաբերվում նրանց: Ցարական ռեակցիոն գործիչներին դուր չէր գալիս հայ կամավորների հայ– րենասիրությունը և Արևմտյան Հայաս– տանն ազատագրելու գաղափարը: Նրանք դեմ էին նաե, որ բոլոր կամավորական ջոկատները միավորվեն մեկ միասնական զորամիավորման մեջ և ինքնուրույն մար– տական խնդիր ստանան: Կամավորների սխրանքները միշտ չէ, որ ըստ արժան– վույն գնահատվում էին: Աստիճանաբար վատանում էր կամավորական ջոկատնե– րի մատակարարման, նրանց հանդերձա– վորման և սպառազինման վիճակը: 1915-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարու– թյունը ցրեց կամավորական ջոկատները, և նրանց բազայի վրա ռուս, զորամասերի կազմում ստեղծվեցին հայկ. հրաձգային կադրային գումարտակներ: Ցարական կա– ռավարության վարած այս քաղաքակա– նությունը խիստ դժգոհություն առաջ բե– tvuijtշարթհրում: Ս.յդու– հանդերձ, նորաստեղծ եայկ. գումարտակ– ները, որոնց անձնակազմը հավատում էր ռուս, զենքի հաղթանակին, ռուս, դիվի– զիաների մարտակարգերում գործուն մաս– նակցություն ունեցան 1916–17-ին Արև– մըտյան Հայաստանում և Իրանական Ադրբեջանում մղված ճակատամարտերին: Փետրվարյան բուրժուա–դեմոկրատա– կան հեղավւոիւությունից հետո կովկաս– յան բանակի կարգապահությունն ու մար– տունակությունն ընկավ: Հրամանատա– րությունը, ելնելով ռազմաճակատը պա– հելու շահերից, միջոցներ ձեռնարկեց հայկ. գումարտակների քանակական աճի և սպառազինման ուղղությամբ: Այդ պրո– ցեսը շարունակվեց մինչև 1918-ի 2-րդ կեսը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության շնորհիվ Ռուսաս– տանը հեղափոխական ճանապարհով դուրս եկավ պատերազմից: Անդրկովկասի բուրժ. ազգայնական կուսակցություննե– րի հանցավոր քաղաքականության պատ– ճառով ռազմաճակատը մերկացավ: Նախ– կին կամավորական ջոկատներից և ռուս, բանակում ծառայող հայ զինվորական– ներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծ– ված հայկ. կանոնավոր զորաջոկատները միառժամանակ անհավասար մարտերում դիմադրում էին թուրքերին: Թուրք, զոր– քերը, խախտելով 1917-ի դեկտ. 5-ին կընք– ված Երզնկայի զինադադարի պայման– ները, հարձակման անցան և վերագրա– վեցին Արևմտյան Հայաստանը: 1918-ի աշնանը առաջին համաշխարհային պա–, տերազմը վերջացավ դաշնակիցների հաղ– թանակով՝ Թուրքիայի պարտությամբ: Հայ ժողովուրդը իր կրած մարդկային ու նյութական ահռելի կորուստների փոխա– րեն ոչ մի հատուցում չստացավ: Մեծ տե– րությունները, ինչպես միշտ, այս անգամ ևս անտարբերությամբ վերաբերվեցին նրա կրած անլուր տառապանքներին, զոհերին: Ինչպես հայկ. կամավորական ջոկատ– ների, այնպես էլ հետագայում ստեղծված հայկ. կադրային զորամասերի հիմնական նպատակը եղել է հայ ժողովրդի ֆիզի– կական գոյության ապահովումը: Մինչ– դեռ ցարական կառավարությունը և արև– մըտյան տերությունները դրանք օգտա– գործում էին իրենց զավթողական նպա– տակների համար, իսկ դաշնակցական գործիչները գործիք էին նրանց ձեռքին: Բոլշևիկները Կ. շ–ման հարցում մերկաց– նում էին մեծ տերությունների նենգա– միտ քաղաքականությունը և դաշնակցա– կան շեֆերի ծառայակամությունը: Գրկ. Սարգսյան Ե. Ղ., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914–1918 թթ., Ե., 1964: Կիրակոսյան Ջ. Ս., Առաջին համաշ– խարհային պատերազմը և արեմաահայրլ– թյունը 1914–1916 թթ., Ե.» 1965: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմու– թյան ուրվագծեր, Ե., 1967: Ա ր զ ու մ ա ն– յան Մ. Վ., ՝Հայաստանը 1914 – 1917, Ե., 1969: Ա ղ ա յ ա ն Ծ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե., 1976: ApyTIOHHH A.O., KaBKa3CKHH POHT 1914-1917 it., E., 1971. Ե. Սարգսյան

ԿԱՄԱՐ (< հուն. xa|iapa – թաղածածկ սենյակ կամ սայլ) ճարտարապ fa– in ու թյան մեջ, միահարթ կորագիծ կառուցվածք: Ի տարբերություն հեծան}ւ, Կ–ի հենակետերում ծանրության ուղղա– ձիգ ուժից բացի առաջանում է նաև Քարե կամարի սխեմա. /. թռիչք, 2. լայնություն, 3. բարձրություն (կամարի սլաք), 4. հաստություն, 5. կրունկ, 6. փականի քար (կամարի պորտ), ա. հրող ուժ, p. համա– զոր հրման ուժ (հենարանային հակազդ– ման հորիզոնական բաղադրիչը): Երկու ծայրերը միակցված Կ. («պրկված» Կ.) աշխատում է որպես հեծան, այս դեպքում հրման ուժերը մարվում են ձգման աշխա– տող պրկանի միջոցով: Բեռի ազդեցության տակ Կ–ի աշխատանքն ընթանում է սեղմ– ման, մասամբ՝ ծռման ճիգերին հակազ– դելու ուղղությամբ: Կ–ի և թաղի հիմնա– կան համաչափական տարրերը, բացա– ռությամբ երկայնական չափի, նույնն են (թաղը բազմաթիվ Կ–ների միաձուլ– վածք է): Կ–ի առանձին հատվածքներն ունեն բնորոշ անվանումներ, հենման մա– սերում՝ Կ–ի կ ր ու ն կ, գագաթի մասում՝ փական, փոս կ ա ն ա ք ա ր կամ Կ–ի Կամարի տեսակները ըստ կորի ձևի. /.կիսաշրջանային (միակենտրոն), 2. սահող, 3. պայտային, 4. սլաքային (երկկենտ– րոն), 5. եռատերև, 6. նշտարաձև պորտ: Վերելքի սլաքի (տես Թաղ) հարաբերությունը թռիչքին կոչվում է Կ–ի թ և ք ա վ ու ն ու թ յ ու ն: Ըստ կորաձևության Կ–ները լինում են՝ կիսա– շրջանային (միակենտրոն), սլաքային (երկկենտրոն), պայտային (երկրաչափա– կան կենտրոնը գտնվում է կրունկների մակարդակից վեր), սահող (կրունկները տարբեր մակարդակի վրա են), եռատերև, նշտարաձև են: Ըստ կառուցվածքային սխե– մայի ստորաբաժանվում են՝ անհոդակապ (կրունկների և հենարանների կոշտ միակ– ցում), երկհոդակապ (կրունկների ու հե– նարանների հոդակապային միակցում), եռահոդակապ (կրունկներից բացի փա– կանի հատվածքում նույնպես հոդակապա– յին միակցում) Կ–ների: Հոդակապային Կ–ները ի տարբերություն անհոդակապ տիպերի ունեն նվազ կոշտություն, սա– կայն աշխատանքով ճկուն են, ավելի քիչ ենթակա տարբեր դեֆորմացիաների: Ել– նելով կառուցվածքային թռիչքից, բեռն– վածությունից, նշանակությունից՝ Կ–նե– րը համապատասխանորեն կառուցվում են քարից, երկաթբետոնից, մետաղից, փայ– տից: Ցանցային կառուցվածք ունեցող Կ., որպես կանոն, հավաքվում է մետաղե կամ փայտե ձողերից և անվանվում կամա– րաձև ֆերմա: Կ. կիրառվել է հնագույն ժամանակնե– րից՝ համապատասխանորեն ձևափոխվե– լով ըստ տարբեր կառուցվածքային հա– մակարգերի, ոճերի: Բոլոր ժամանակնե– րում եղել է համաշխարհային ճարտ. կա–