Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/206

Այս էջը սրբագրված չէ

և եղբայրության թագավորություն»: Կղե– մենա XI պապը խաչակրաց արշավանքի կոչեց ընդդեմ Կ–ի, որոնց ապստամբու– թյունը հաջողվեց զսպել միայն 1705-ին, երբ կառավարությունը հարկային զի– ջւււմներ կատարեց:

ԿԱՄԻՆՍԿԱ (Kaminska), հրեա դերասա– նուհիներ: Կ. է ս թ և ր Ռոխլ (իսկա– կան ազգանունը՝ Գ ա լ պ և ր ն, 1868– 1925), 1892-ից խաղացել է Վարշավայի «էլդորադո» թատրոնում: Բարձր արվես– տով է վերարտադրել իր հերոսուհիների՝ պարզ ու հասարակ հրեա կանանց հոգե– կան ապրումները: Դերերից են՝ Խասյա, էսֆիր, Միրելե էֆրոս (6ա. Գորդինի «Որբ իյասյան», «Օվկիանոսից այն կողմ», «Միրելե էֆրոս»): Վարշավայում կազմա– կերպել և գլխավորել է «Դրական թատե– րախումբ»-^ Կ. Ի դ ա (ծն. 1899), է. Կամինսկայի դուստրը: 1917-ից աշխատել է մոր թատ– րոնում: 1920-ական թթ. սկզբին մասնակ– ցել է Վարշավայի հրեական գեղարվես– տական թատրոնի ստեղծմանը, ղեկավա– րել Վարշավայի, Վիլնոյի, Լվովի, Լոձի, Վրոցլավի հրեական թատրոնները: Դե– րերից են՝ Նորա (Իբսենի «Նորա»), Կրու– չինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղա– վորներ», պետ. մրցանակ, 19Հ9), Կուրաժ մայրիկ (Բրեխտի «Կուրաժ մայրիկը և իր զավակները»):

ԿԱՄԻՇԻՆ, քաղաք ՌՍՖՍՀ Վոլգոգրադի մարզում, Վոլգոգրադի ջրամբարի աջ ափին: Նավահանգիստ է, փոխբեռնման կետ, երկաթուղային կայարան: 112 հզ. բն. (1979): Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան: Կ–ում 1866-ի մարտի 31-ին (ապրիլի 12-ին) մա– հացել է Մ. Նալբանդյանը: Կ ԱՄԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ 827 հայ բնակիչ: Զբաղվում էէւն եՀւկՀսսգործությամբ, աՆասէւապահոէ– թյամբ և արհեստներով: Գյուղում գործում էին Ս. Թորոս եկեղեցին և Ս. Սահակյան վարժարանը (80 աշակերտ): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին՝ թուրք ջարդարար– ների ձեռքով: ԿԱՄՈ, Տ և ր–Պ ետրոսյան Սիմոն Արշակի [ 15(27).5.1882, Գորի – 14.7.1922, Թիֆլիս], պրոֆեսիոնալ հեղա– փոխական: ՍՄԿԿ անդամ 1901-ից: Հե– ղափոխական գործունեությունը սկսել է 1901-ին. Թիֆլիսում, Բաքվում, Բա– թումում, Քութայիսում, Դորիում և այ– լուր տարածել է արգելված գրականու– թյուն, կազմակերպել ընդհատակյա տպա– րաններ: Առաջին անգամ բանտարկվել է 1903-ի նոյեմբերին: 1904-ի սեպտեմբերին փախել է բանտից: 1905-ին Թիֆլիսում մասնակցել է բանվորական մարտական դրուժինաների կազմակերպմանը և զոր– քի հետ զինված ընդհարումների ժամա– նակ գլխավորել բանվոր մարտիկների ջո– կատը. ձերբակալվել և նետվել է Թիֆլիսի Մետեխի բանտը, որտեղից կարողացել է նորից փախչել: 1906-ին Կ. մեկնել է Պե– տերբուրգ և հանդիպել Վ. Ի. Լենինին: Նրա առաջադրանքով անցել է արտասահ– ման՝ զենք գնելու և այն Ռուսաստան տե– Կամո (Ս. Տեր–Պեա– րոսյան) ղափոխելու գործը կազմակերպելու հա– մար: Կուսակցությանը դրամ հայթայթե– լու նպատակով 1905–07-ին կազմակեր– պել է ցարական գանձարանից դրամի մի շարք բռնագրավումներ: 1907-ի նոյեմ– բերին գերմանական ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Կ–ին, որը հետա– քննությունից խուսափելու նպատակով ձևացել է խելագար: Չնայած դրան, 1909-ի վերջին գերմանական իշխանությունները Կ–ին հանձնել են ցարական ոստիկանու– թյանը: 1911-ի օգոստ. 15-ին փախել է Մետեխի բանտային հիվանդանոցից և մեկնել Փարիզ: 1912-ին վերադարձել է Ռուսաստան, ձերբակալվել և դատապարտ– վել մահվան, որը 1913-ի ընդհանուր ներ– մամբ փոխարինվել է 20 տարվա տաժա– նակրությամբ: Բանտից ազատվել է 1917-ի մարտին: 1918-ի հունվարին Կ. Մոսկվա– յից Թիֆլիս է բերել Վ. Ի. Լենինի նամակ– ները և ՌՍՖՍՀ Ժողկոմսովետի որոշումը՝ Շահումյանին Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար նշանակելու մասին: 1919-ի ամռանը Վ. Ի. Լենինի հանձնա– րարությամբ կազմակերպել է պարտիզա– նական ջոկատ և կռվել Դենիկինի զորքե– րի թիկունքում, ինչպես նաև Կուրսկի և Օրյոլի մոտ: Այդ օրերին Լենինր հանրա– պետության ռազմահեղափոխական խոր– հըրդիՆ գրել է, որ գիւոե Կ–ին <…որպես միանգամայն բացառիկ նվիրվածության, խիզախության և էներգիայի տեր մարդու» (ITojih. co6p. coq., 5 H3#., t. 51, c. 42): Հիացմունքով խոսելով Կամոյի մասին՝ Ս. Դորկին գրել է. «Նա մարդ էր առանց պոզայի, նա հեղափոխության գեղարվես– տագետն էր»: 1919-ին Աստրախանից ծո– վով Կ. զենք և դրամ է հասցրել Հյու– սիսային Կովկասի պարտիզաններին և Բաքվի կուսակցական ընդհատակյա կազմակերպությանը: Նա մասնակցել է Բաքվում զինված ապստամբության նա– խապատրաստմանը (1920-ի ապրիլ): Կյանքի վերջին տարիներին Կ. սովորել է Մոսկվայի ռազմական ակադեմիայում (1920), աշխատել առևտրի բնագավա– ռում (1921) և Վրաստանի ֆինժողկոմա– տում (1922): Զոհվել է ավտովթարից՝ Թիֆլիսում: Կամոյի կերպարը ոգեշնչել է հայ կինո– ռեժիսորներին և գրողներին: Նրա կյան– քին և հեղափոխական գործունեությանն են նվիրված «Հայֆիլմի» թողարկած «Ան– ձամբ ճանաչում եմ» (ռեժ. Ս. Կևորկով և է. Քարամյան), «Արտակարգ հանձնարա– րություն» (ռեժ. Ս. Կևորկով, է. Քարամ– յան), «Կամոյի վերջին սխրանքը» (Ս. Կե– վորկով, Դ. Մելիք–Ավագյան) գեղարվես– տական ֆիլմերը: Հայկական ՍՍՀ–ում Կ–ի անունով են կոչվում նախկին Նոր Բայազետ քաղաքը և շրջանը, Ախուրյանի շրջանի նախկին Հաջի Նազար գյուղը, ինչպես նաև դպրոց– ներ ու փողոցներ՝ տարբեր քաղաքներում և գյուղերում: Գրկ. Հարությունյան Ա. P., Կամո, Ե., 1957: Շահումյան Լ. Ս., Կամո, Ե., 1962: Կամո, Սիմոն Տեր–Պետրոսյան, (Մատե– նագիտություն), Ե., 1964: Տալանով Ա.Վ., Մշտարթուն ժամապահը, Ե., 1972:tToptb- k h Ց M., KaMO, Co6p. coq., t . 17, M., 1952; Ay6HHCKH h-M yxa^ae M.M., KaMO, E., 1974. ԿԱՄՈ (Դավառ, Քյավառ, Նոր Բայազետ, 1959-ից՝ Կամո), հանրապետական ենթա– կայության քաղաք (1963-ից) Հայկական ՍՍՀ–ում: Կամոյի շրջանի վարչական և Սևանի ավազանի նշանակալից արդ. կենտրոնը: Քաղաքային բնակավայր է 1850-ից: Կ–ի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար ու Հացառատ գյուղերը: Հե– ռավորությունը Երևանից 98 կմ է, մոտակա երկաթուղային կայարանից (Աևան)՝ 36 կւէ: 22.410 բն. (1976): Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արլ. լանջին, Գավառագե– տի ստորին հոսանքի ավազանում: Կ–ի բնակիչների նախնիները 1830-ին եկել են Արևմտյան Հայաստանի Բայազետ քա– ղաքից և պատմական Գավառավանի տե– ղում հիմնադրել նույնանուն բնակավայ– րը, որը հետագայում դարձավ Գեղարքու– նիք, իսկ Հայաստանում սովետական իշ– խանության հաստատումից հետո, մինչև գավառի վերացումը (1930)՝ Նոր Բայա– զետի գավառի վարչական կենտրոնը և վերանվանվեց Նոր Բայազետ: Կ. է կոչ– վել պրոֆեսիոնալ հեղափոխական Կա– մոյի (Տեր–Պետրոսյան Սիմոն) անունով: Գյուղացիական ռեֆորմի իրականաց– ման հետ կապված 1870-ական թթ. քաղա– քի տնտ. կյանքում տեղի է ունենում զգա– լի փոփոխություն: Տնտեսության հիմնա– կան ճյուղը գյուղատնտեսությունն էր: Միաժամանակ աշխուժանում էին առև– տուրն ու արհեստագործությունը (դարբ– նություն, փականագործություն, պայտա– գործություն, թամբագործություն): Կար դաբաղանոց՝ 4 բանվորով: Քաղաքի առև– տրականները գործարքներ ունեին Երե– վանի, Թիֆլիսի,- Թավրիզի, Մոսկվայի հետ: Կազմակերպվում էին կիրակնօրյա շուկաներ: Գյուղատնտ. մթերքների հետ վաճառվում էր նաև իշխան ձուկ, որի որսի մենաշնորհը պատկանում էր բայազետ– ցիներին: Տնտ. կյանքի աշխուժացման հետ աճում էր բնակչությունը: 1897-ին քաղաքն ուներ 8486 բն.: XIX դ. վերջին գործում էին երկու ծխական երկսեռ դպրոց և Ամրոցի ավերակները