Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

մեկ քաղաքային երկդասյան ուսումնա– րան: Վերջինս Սևանի ավազանի առաշին դպրոցն էր, որը հետագայում կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անունով: 1890-ին հիմ– նադրվել է առաջին տպարանը: Առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին քայքայվեց քաղաքի տնտեսությու– նը, անկում ապրեցին գյուղատնտեսու– թյունը, առևտուրը և արհեստագործու– թյունը: Սովետական իշխանության տա– րիներին նախկին գավառական քաղաքը դարձել է կարևոր արդ. ու մշակութային կենտրոն: Արդյունաբերության առաջա– տար և արագ զարգացող ճյուղը աշխա– տատար սարքաշինությունն է (տալիս է արդյունաբերության համախառն արտա– դրանքի 76,4%–ը): խոշոր ձեռնարկություն– ներից են սարքաշինական (տես Սարքա– շինական գործարան Կ ա մ ո յ ի), կաբելի (տես Կաբեչի գործարան Կամոյի) և կոնդենսատորների գործարանները: Զար– գացած է նաև թեթև և սննդի արդյունաբե– րությունը: Կան տրիկոտաժի (տես Տրիկո– տաժի ֆաբրիկա Կամոյի), կարի, կոշի– կի, կահույքի ֆաբրիկաներ, գորգերի, ավ– տոնորոգման, ասֆալտ՜բետոնի ձեռնար– կություններ, պանրի, հանքային ջրերի («Սևան»), հացի գործարաններ, կենցաղ– սպասարկման և արտադրական կոմբի– նատներ: Արդ. արտադրանքի որոշ տե– սակներ (կաբել, սարքեր, գործվածքեղեն) առաքվում են հանրապետության սահման– ներից դուրս: Կ. ունի կաթնամսատու անաս– նապահական 3 սովետական տնտեսու– թյուն, որոնք զբաղվում են նաև բանջարե– ղենի, հացահատիկի ու կարտոֆիլի մշա– կությամբ: 1976-ին Կ–ում կար 8 հանրակրթական դպրոց, երաժշտական, սպորտ և ավտո– դպրոցներ, ինդուստրիալ տեխնոլոգիա– կան տեխնիկում, անասնաբուծական– անասնաբուժական սովխոզ–տեխնիկում, 11 մսուր–մանկապարտեզ, 5 մասսայական գրադարան, 11 կուլտուրայի տուն և ակումբ, դրամատիկական թատրոն, 4 կի– նոթատրոն, հայրենագիտական թանգա– րան, 2 հիվանդանոց, պոլիկլինիկա, 2 դե– ղատուն, 3 կապի բաժանմունք, հեռախո– սային կայան: Կենցաղի մեջ են մտել ռադիոն, հեռուստատեսությունը: Կ–ով անցնում է Սևան–Մարտունի–Վարդենիս խճուղին: Բնակելի ֆոնդը 173,4 հզ. մ2 է, որից պետականը՝ 26,6 հզ. մ2 (1976): Քաղաքի տարածքում և շրջակայքում կան բրոնզեդարյան, ուրարտ., անտիկ ժամանակաշրջանի և միջնադարյան մի շարք հուշարձաններ: Դեռևս 1906–08-ին Ե. Լալայանը Կ–ում պեղել է անտիկ ժա– մանակաշրջանի մի քանի դամբարան: Քա– ղաքի կենտրոնում բարձրացող սարահար– թի արմ. կողմում գտնվում են վաղ երկա– թի դարի (մ. թ. ա. I հազարամյակի սկիզբ) կիկլոպյան ամրոցի (Բերդի գլուխ) ավե– րակները, որտեղ 1928-ին աշխատել է Թ. Ավդալբեգյանը, հետագայում՝ Մ. Բար– խուդարյանը, Բ. Պիոտրովսկին, Լ. Գյու– զալյանը և ուրիշներ: Այն 400 մ երկարու– թյամբ ձգվում է արլ–ից արմ., գրավում 5 հա տարածություն, ունի 1,5 հա տարած– քով ամուր միջնաբերդ, լայնակի պարըս– պով բաժանված է 2 մասի, որոնք խոշոր քարերով շարված, սալածածկ գետնուղի– Արաադրամաս կաբելի գործարանում Կուլտուրայի պալատը «Կամո» հյուրանոցի շենքը Կամո. բնակելի տուն (XIX դ. վերշ – XX դ.) Կ ա մ ո. Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.) ներով կապված են եղել Գավառագետի հունին: Հնագետ Գ. Միքայելյանի կար– ծիքով ամրոցը Գավառագետի աջափնյա բնակավայրերի հետ կապվել է 6- կամ 8- թռիչքանի կամրջով: Ամրոցում կան նաև անտիկ ժամանակաշրջանի և միջնադար– յան շերտեր: Ենթադրվում է, որ ամրոցը եղել է ուրարտ. Ուելիքուխի (Վելիքուխի) երկրի թագավորանիստը: Այն շրջապատ– ված է եղել ավելի քան 22 փոքր ամրոց– ներով, որոնք նշված են Սարդուրի Բ–ի տարեգրության մեջ: Ըստ 1927-ին Թ. Ավ– դալբեգյանի գտած սեպագիր արձանա– գրության (Հայաստանի պատմության պետ. թանգարան), Սարդուրի Բ, 2 անգամ արշավելով Ուելիքուխի երկիրը, գրավել է ամրոցը և հարկ վերցրել թագավորներից (Նիդինիից, ապա՝ Մուրինիից), իսկ նրա որդի Ռուսա Ա, իշխանազրկելով թագա– վորին, ամրոցը անվանել է Ի»ալդիի քա– ղաք: 1956-ին Կ–ի թատրոնի բակում պա– տահաբար բացվել են նաև մ. թ. ա. II հա– զարամյակի դամբարաններ, որտեղ հայտ– նաբերել են երկգույն և սպիտակ ընդելուզ– մամբ, կետազարդ անոթներ: Կ–ում կան նաև սակավաթիվ միջնադարյան հուշար– ձաններ (խաչքարեր, տապանաքարեր, մատուռ): Կ. դարերի ընթացքում պարբե– րաբար ենթարկվել է ավերածությունների: Վերջին անգամ այն ավերվել ու ամայացել է VII դ. սկզբներին՝ շահ Աբբաս I-ի կազ– մակերպած բռնագաղթի հետևանքով: XIX դ. վերջերին քաղաքն ուներ 1–2-հար– կանի առանձնատներով կառուցապատ– ված փողոցների կանոնավոր ցանց: Բաղ– կացած էր 4 հիմնական մեծ թաղից (Բան– դի, Կալերի, Տալի զի, Խաչերի): Քաղա– քում կենտրոնական դիրք ուներ Մ. Աստ– վածածին եկեղեցին: Այս շրջանում բնա– կելի տները սրբատաշ քարից էին կամ սվաղված ճակատներով և ունեին նուրբ մանրամասներով, ցանցկեն, նախշազարդ պատշգամբներ: Կտուրները գերազանցա– պես հարթ էին ու կավածեփ: Կ–ի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1929–30-ին (ճարտ. Ա. Թաման– յան), 2-րդը՝ 1946–48-ին (ճարտ–ներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան): Ըստ նոր գլխավոր հատակագծի (1961–62, ճարտա– րապետներ՝ Ի. Նեմջինովա, Կ. Գաբրիել– յան) բացվել են լայնահուն փողոցներ, հրապարակներ ու պուրակներ: Ծնունդ է առել Կ–ի նոր վարչական կենտրոնը, կա– ռուցվել են հանրախանութի, հյուրանոցի, մշակութային պալատի, վւոստի, քաղա– քային ու շրջանային սովետների Գործա– դիր կոմիտեների և այլ շենքեր: Լայն թափ է ստացել բնակելի շինարարությունը (4–5-հարկանի բնակելի շենքեր, քարա– շեն առանձնատներ): Կ–ում կանգնեցված են Վ. Ի. Լենինի, Հ. Սարուխանյանի, Բ. Բատիկյանի, Հ. Թումանյանի, Կամոյի, Մայիսյան ապստամբության հերոսների հիշատակին նվիրված հուշարձաններ: Գրկ. Ավդալբեգյան Թ., Նոր Բայա– զեդի նորագյուտ սեպագիրն ու նրա հնագի– տական միջավայրը, «Տեղեկագիր ՀԽՍՀ գի– տության և արվեստի ինստ–ի», 1927, JSfe 2: Լ ա լ ա յ ա ն Ե., Դամբարանների պեղումնե– րը Խորհրդային Հայաստանում, Ե., 1931: Բարխուդարյան Ս., Վելիքուխի երկի– րը, «ՀԽՍՀ կուլտուրայի պատմության ինստ–ի աշխատությունները», հ. 1, Ե., 1935: Պ ա պ ու–