Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/210

Այս էջը սրբագրված չէ

ցած են մորթեղենի արդյունահանությունը և վանդակային գազանաբուծությունը, ինչ– պես նաև փայտամշակման արդյունաբե– րությունը: Գյուղատնտեսության առաջա– տար ճյուղերն են եղջերվապահությունը, բանջարաբուծությունը: Կ. մ–ի արտաքին և ներքին տնտեսական բոլոր կապերն իրականացվում են ծովային տրանսպոր– տով: Խոշոր նավահանգիստներն են Կամ– չատկայի Պետրոպավլովսկը և Ուստ–Կամ– չատսկը: Ուղևորների փոխադրումը հիմ– նականում կատարվում է օդային տրանս– պորտով: Նավարկելի է Կամչատկա գետը: Կ. մ–ում գործում են ՍՍՀՄ ԳԱ Հեռա– վորարևելյան գիտական կենտրոնի հրաբ– խագիտության ինստ–ը, Խաղաղօվկիա– նոսյան ձկնային տնտեսության և օվկիա– նոսագիտության ինստ–ի, Որսորդական տնտեսության ե գազանաբուծության ինստ–ի բաժանմունքները: Մարզում կա 161 գրադարան, դրամատիկական թատ– րոն, հայրենագիտական թանգարան, 162 ակումբ, 215 կինոսարք: Լույս են տես– նում մարզային երկու լրագիր: Կամչատ– կայի Պետրոպավլովսկում գործում են ռա– դիո և հեռուստակենտրոններ: 1975-ին 75 հիվանդանոցներում (4,8 հզ. մահճակալ) աշխատում էր 1542 բժիշկ: Պարատունկա– յում և Նաչիկիում կան ջերմուկաբուժա– կան առողջարաններ: Քարտեզը տես 201-րդ էջից առաջ՝ ներ– դիրում:

ԿԱՄՁԱՏԿԱՏ!՝ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ (1822– 1924-ը՝ Պետրոպավլովսկի ն ա– վահանգիս տ), քաղաք, ՌՍՖՍՀ Կամ– չատկայի մարզի կենտրոնը: Նավահան– գիստ է, ձկնորսական բազա: 215 հզ. բն. (1979): Կան նավանորոգման գործարան– ներ, տնաշինական և շինանյութերի կոմ– բինատներ: Ունի ՍՍՀՄ ԳԱ հրաբխագի– տության, մանկավարժական ինստ–ներ, դրամատիկական թատրոն, հայրենագի– տական թանգարան, հեռուստակենտրոն: Կ. Պ. հիմնադրվել է 1740-ին: Կ ԱՄՊ ՍԼԱ (Kampala), Ուգանդայի մայրա– քաղաքը: Գտնվում է Վիկտորիա լճի հս. ափին: 500 հզ. բն. (1977): Երկաթուղով կապված է Մոմբասա (Հնդկական օվկիա– նոսի ափին) և Պորտ–Բել (Վիկտորիա լճի ափին) նավահանգիստների հետ:

ԿԱՄՊԱՆԵԼԼԱ (Campanella) Թոմմազո (աշխարհիկ անունը՝ Զովանի Դոմենիկո) (1568–1639), իտալացի փիլիսոփա, բա– նաստեղծ, քաղաքական գործիչ, կոմու– նիստական ուտոպիայի ստեղծող: 1582- ից՝ դոմինիկյան վանական: Բ. Տելեզիոյի բնափիլիսոփայության պաշտպանության («Փիլիսոփայություն, ապացուցված զգա– յություններով», 1591), սխոլաստիկայի քննադատության, ազատամտական հա– յացքների համար ենթարկվել է ինկվիզի– ցիայի հետապնդմանը: 1598–99-ին Կա– լաբրիայում գլխավորել է իսպանական տի– րապետության դեմ դավադրությունը: 1602-ին դատապարտվել է ցմահ բանտար– կության: Մոտ 27-ամյա բանտարկության ընթացքում ստեղծել է փիլ., քաղ., աստղա– բաշխական, բժշկ. երկեր: Կ. պաշտպանել է փորձնական ճանաչո– ղության անհրաժեշտությունը և զարգաց– րել «երկակի» հայտնության (Բնության և Սուրբ գրքի) մասին ուսմունքը: Պաշտ– պանելով Գ. Գալիլեյին՝ Կ. չի ընդու– նել Տիեզերքի անվերջության մասին ուսմունքը, ենթադրելով, սակայն, բազ– մաթիվ աշխարհների գոյությունը: Կ–ի կո– մունիստական ուտոպիան համընդհանուր սոցիալական վերափոխման ծրագիր է սե– փականության հանրայնությամբ («Արևի քաղաք», գրել է 1602-ին, լատ. թարգմ. հրտ.՝ 1622, հայերեն հրտ.՝ 1969), համաշ– խարհային աստվածապետության շրջա– նակներում: Կ–ի իդեալական կոմունիստա– կան համայնքում վերացված է սեփակա– նությունը և ընտանիքը, երեխաներին դաս– տիարակում է պետությունը, բարձր ար– տադրողականության և աշխատանքի մե– քենայացման շնորհիվ աշխատանքային օրը կրճատվել է 4 ժամով, աշխատանքը պատվավոր է և հավասարապես պարտա– դիր բոլորի համար: Մեծ ուշադրություն է դարձվում գիտության, լուսավորության և աշխատանքային դաստիարակության զարգացմանը: Կոմունիստական համայն– քը ղեկավարում է գիտնական քրմերի կաստան: Կ. գրել է կանցոններ, մադրիգալներ, սոնետներ: Գրկ .r OP(|)yHKeJII> A.X., T0MMa30 KaMnaHejuia, M., 1969.

ԿԱՄՊԱՆԻԱ (Campania), վարչական մարզ Իտալիայի հարավում: Տարածու– թյունը 13,6 հզ. կմ2 է, բն.՝ 5,2 մլն (1970): Ընդգրկում է Ավելինո, Բենեվենտո, Կա– զերտա, Նեապոլ, Սալեռնո պրովինցիա– ները: Գլխավոր քաղաքը և նավահան– գիստը Նեապոլն է: Ակտիվ հրաբխային և սեյսմիկ շրջան է (գործում է Վեզուվը): Կլիման միջերկրածովային է (տարեկան տեղումները 650 ւ/1/-ից ավելի են), հողե– րը բերրի են: Ափամերձ հարթավայրերում աճեցնում են միրգ, ցիտրուս, մնացած մա– սերում՝ ցորեն, եգիպտացորեն, վուշ, ծխա– խոտ, կարտոֆիլ: Արդյունաբերությունը կենտրոնացած է Նեապոլի ծոցի ափին: Հիմնական ճյուղերն են՝ մետալուրգիան, էլեկտրատեխնիկան, ռադիոէլեկտրոնի– կան:

ԿԱՄՊՈՒՉԻԱ, Կամպուչիայի ժողո– վրդական Հանրապետություն Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ 210 II. Պետական կարգը t 210 III. Բնությունըt 210 IV. Բնակչությունը t 210 V. Պատմական ակնարկ t 210 VI. Քաղաքական կուսակցություն– ները t 212 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ t շւշ VIII. Լուսավորությունը և առողջա– պահությունը t շւշ IX. Դրականությունը t 212 X. ճարտարապետությունը …. 213 XI. Կերպարվեստը t 213 XII. Երաժշտությունը t 213 XIII. Թատրոնը t 2 13 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հարավ–Արեելյան Ասիա– յում, Հնդկաչին թերակղզում: Սահմանա– կից է Թաիլանդին, Լաոսին, Վիետնամին: Ողողվում է Սիամի ծոցի ջրերով (ափա– գիծը՝ 300 կմ): Տարածությունը 181 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4,8 մլն (1979): Մայ– րաքաղաքը՝ Պնոմպեն: Վարչականորեն բաժանված է 19 մարզի (կհաետների) և քաղաքային չորս առանձին միավորների: II. Պետական կարգը Կ. ժողովրդական հանրապետություն է: Պոլ Պոտ–Իենգ Սարիի վարչակարգի տա– պալումից հետո գործադիր իշխանությունն իրականացնում է 1979-ի հունվարի 8-ին ստեղծված ժողովրդա–հեղափոխական խորհուրդը: Իշխանության տեղական մար– միններն են ժողովրդական կոմիտեները, որոնց վրա դրված են տեղական ինքնա– վարության, կարգ ու կանոնի և անվտան– գության ապահովման խնդիրներ: III. Բնությունը Կ–ի կենտրոնական մասը զբաղեցնում է Կամպուչիական դաշտավայրը, արմ. մասը՝ Կրավան (Կարդամոնյան) լեռները (բարձրությունը՝ մինչե 1813 մ, Օրալ լեռ), հս. մասը՝ Դանգրեկ զանգվածի հվ. լանջե– րը, արլ–ը՝ Աննամյան լեռների արմ. լան– ջերը: Օգտակար հանածոներից հայտնա– բերված են երկաթահանք, ոսկի, ֆոս– ֆորիտներ: Կլիման մերձհասարակա– ծային, մուսսոնային է, խոնավ ամառով և համեմատաբար չոր ձմեռով: Ապրիլի մի– ջին ջերմաստիճանը 29°C է, դեկտեմբե– րինը՝ 25°C: Տարեկան տեղումները հար– թավայրերում 700–1500 մւէ են, լեռներում՝ մինչե 2000 Ամ Գետային ցանցը խիտ է, առավել մեծ գետը Մեկոնգն է: Անտառները զբաղեցնում են տա– րածքի մոտ 3/4-ը: Տարածված են թանկար– ժեք ծառատեսակները (սալի, տիքի, կամ– ֆորայի, լաքի), կան նաև նոսր անտառ– ներով սավաննաներ, հնդկեղեգի և տա– րատեսակ թփուտների թավուտներ, Սիա– մի ծոցի ծանծաղուտներում՝ մանգրովյան անտառներ: Կենդանական աշ– խարհը հարուստ է, բազմազան: Լեռնե– րում հանդիպում են վագր, հովազ, սե արջ» Փիղ* Մեկոնգում և նրա վտակներում՝ կոկորդիլոսներ, հավալուսն, կարմրա– թևիկ և բազմաթիվ ջրային թռչուններ: IV. Բնակչությունը 85% –ից ավելին քւէերներն են: Բնակ– վում են նաև վիետնամցիներ, չինացիներ, չամեր, մալայացիներ, քաղաքներում՝ մոտ 3 հզ. ֆրանսիացի: Պաշտոնական լեզուն քմերն է (տարածված է նաև ֆրանսերենը), կրոնը՝ հիմնականում բուդդայականու– թյունը: Պաշտոնական տոմարը Գրիգոր– յանն է, սակայն կենցաղում օգտագործ– վում է նաև լուսնա–արևայինը: Միջին խտությունը 1 կմ2 վրա 40 մարդ է, քաղա– քային բնակչությունը՝ ավելի քան 12%: Խոշոր քաղաքներն են՝ Պնոմպենը, Կամ– պոնգտյամը, Բատամբանգը: V. Պատմական ակնարկ Կ–ում մարդու բնակության առաջին հետ– քերը վերաբերում են վաղ նեոլիթին (մ. թ.