ա. V հազարամյակ): Մ. թ. ա. I հազարամ– յակի կեսին քմերների նախնիների մոտ զարգացած էր բրոնզի դարաշրջանի ինք– նատիպ մշակույթը: Կ–ի տարածքում առա– շին հայտնի պետությունը Ֆունանն էր (մ. թ I–VI դդ.): IX դ. ձևավորվել է Կամ– բուջադեշա կայսրությունը, որը XI դ. դար– ձել է Հնդկաչինի խոշորագույն պետու– թյունը: XIII դ. վերջին Կամբուջադեշան տրոհվել է: XVI դարից զարգացել են քա– ղաքները՝ Պնոմպենը (1443-ից՝ մայրա– քաղաք), Լովեկը ևն: Թագավորական իշ– խանությունը նպաստել է բուդդայականու– թյան տարածմանը: XVIII դ. սկզբին եր– կիրը կախման մեջ է եղել Սիամից և Վիետ– նամից: 1863-ին Կ–ում հաստատվել է ֆրանս. հովանավորություն (պրոտեկտո– րատ): 1884-ին Փաստորեն դարձել է Ֆրան– սիայի գաղութը: Գաղութացումը առաջ է բերել Կ–ի ժողովրդի ազգային–ազատա– գրական զինված ելույթներ (XIX դ. 60-ական, 80–90-ական թթ., 1926): XX դ. 30-ական թթ. քմեր ժողովրդի ազգային– ազատագրական պայքարը միահյուսվել է Վիետնամի ժողովրդի ազատագրական պայքարին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնիան օկուպացրել է Կ.: ճապոնական, ապա ֆրանս. (1945-ից հետո) իմպերիալիստ– ների դեմ ազատագրական պայքարը ղե– կավարել է Ազատ Քմեր (Քմեր Իսսարակ) հայրենասիրական կազմակերպությունը: Ֆրանս, իշխանությունները հարկադրված Կ–ին տվեցին «ներքին ինքնավարություն»: 1947-ի սահմանադրությամբ Կ. հռչակվեց սահմանադրական միապետություն, հայ– տարարվեցին դեմոկրատական ազատու– թյուններ: 1949-ի նոյեմբ. 8-ին Ֆրանսիան ճանաչեց Կ–ի իրավական անկախությու– նը՝ Ֆրանս, միության շրջանակներում: 1950-ի ապրիլին Ազատ Քմերի նախաձեռ– նությամբ հրավիրվեց ժող. ներկայացու– ցիչների կոնգրես, որը ձևակերպեց Միաս– նական ազգային ճակատի ստեղծումը, ընդունեց Քմերի անկախության դեկլարա– ցիա: 1951-ին ստեղծվեց Կ–ի, Վիետնամի և Լաոսի ազատագրության միասնական ճակատ: 1953-ի նոյեմբ. 9-ին Կ. հռչակ– վեց անկախ պետություն: 1955-ին Նորո– դոմ Սիանուկը (թագավոր էր 1941-ից) հրաժարվեց գահից հօգուտ հոր՝ Նորո– դոմ Սուրամարիտայի, ստեղծեց և գլխա– վորեց ժողովրդա–սոցիալիստական ըն– կերակցությունը (Սանգկում): 1955-ի հոկ– տեմբերին կազմվեց Սանգկումի առաջին կառավարությունը: Իրականացվեցին սո– ցիալ–տնտեսական բարեփոխումներ: Ար– տաքին քաղ. ասպարեզում Կ. վարում էր չեզոքության և խաղաղ գոյակցության քա– ղաքականություն: 1955-ին Կ. դարձավ ՄԱԿ–ի անդամ: 1956-ի մայիսի 13-ին դի– վանագիտական հարաբերություններ հաս– տատվեցին ՍՍՀՄ–ի և Կ–ի միջև: Թագավոր Նորոդոմ Սուրամարիտայի մահից (I960) հետո ստեղծվեց պետության ղեկավարի պաշտոն, որն զբաղեցրեց Ն. Միանուկը: 1970-ի մարտի 18-ի պետ. հեղաշրջման հետևանքով արտասահմանում գտնվող Ն. Սիանուկը պաշտոնազրկվեց: 1970-ի ապրիլին ԱՄՆ զինված ագրեսիա ձեռնար– կեց Կ–ի դեմ: 1970-ի մայիսին Կ–ի հայրե– նասերները ստեղծեցին Կ–ի Ազգային միասնական ճակատ (ԿԱՄՃ, նախագահ՝ Ն. Սիանուկ), միաժամանակ ստեղծվեցին Կ–ի ազգային միասնության թագավորա– կան կառավարություն (ԿԱՄԹԿ), Ազգա– յին ազատագրության ժող. զինված ուժեր: ԱՄՆ–ի և այլ երկրների հասարակայնու– թյան ճնշման տակ 1970-ի հունիսի 30-ին ԱՄՆ դուրս բերեց իր զորքերը Կ–ից: Կ–ում մնացին Սայգոնի վարչակարգի տասնյակ հազարավոր զինվորներ: 1970-ի հոկտ. 9-ին Պնոմպենի վարչակարգը Կ. հռչակեց «Քմերական Հանրապետություն», գեն. Լոն Նոլը արձակեց պառլամենտն ու կա– ռավարությունը և դարձավ պրեզիդենտ: ԿԱՄՃ–ի ԿԿ այդ գործողությունները հա– մարեց անօրինական: 1972-ի վերջին – 1973-ին՝ հայրենասիրական ուժերը ազա– տագրեցին երկրի տարածքի մոտ 90% –ը: 1975-ի ապրիլի 17-ին հայրենասիրական ուժերը գրավեցին Պնոմպենը: Ապրիլի 25-ին ազատագրված Պնոմպենում Կ–ի հայրենսաիրական ուժերի հատուկ Ազգա– յին կոնգրեսը հռչակեց Կ–ի անկախու– թյան, խաղաղության և չեզոքության քա– ղաքականությունը: ԿԱՄՃ–ի նախագահ Ն. Սիանուկը դարձավ պետության ղեկա– վար: 1976-ի հունվ. 5-ի սահմանադրու– թյամբ երկիրն անվանվեց Դեմոկրատա– կան Կամպուչիա: 1976-ի ապրիլին պրեմիեր մինիստր դարձավ Պոլ Պոտը, արտաքին գործերի գծով նրա տեղակալ՝ Իենգ Սա– րին: Նրանք առաջ քաշեցին «առանց քա– ղաքների, առանց դրամի, կապի և ին– ֆորմացիայի միջոցների» պետության ըս– տեղծում, հաստատեցին դաժան հալա– ծանքի վարչակարգ, որին զոհ գնաց մոտ 3 մլն մարդ: 1977–78-ին Կ. ՉԺՀ–ի հովա– նավորությամբ բազմիցս խախտել է ՎՍՀ սահմանը և ներխուժել նրա տարածքը: Կամպուչիա. քնապաակեր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/211
Այս էջը սրբագրված չէ