Պնոմպենի վարչակարգի դեմ ծավալված հայրենասիրական շարժումը գլխավորեց 1978-ի դեկտեմբերին ստեղծված Կ–ի Ազ– գային վւրկության միասնական ճակաաը: Հեղափոխական ուժերը 1979-ի հունվ. 7-ին ազատագրեցին Պնոմպենը, տապա– լեցին Պոլ Պոաի և Իենգ Սարիի վարչա– կարգը: 1979-ի հունվ. 8-ին ստեղծված ժողովրդա–հեղափոխական խորհրդի նա– խագահ ընտրվեց Հենգ Սամրինը: VI. Քաղաքական կուսակցությունները Կ–ի ազգային փրկության միասնական ճակատ (ԿԱՓՄՃ). ստեղծվել է 1978-ի դեկտեմբերի 2-ին, Կամպուչիայի ազատագրված շրջաններից մեկում, բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների սահմանադիր համա– գումարում: VII. Տնաեսա–աշխարհագրական ակ– նարկ Կ. ագրարային երկիր Է: Անկախություն հռչակելուց (1953) հետո տնտեսության մեջ ձևավորվել են պետական, ազգային, մասնավոր–կապիտալիստական և խառը սեկտորներ: •Տնտեսության հիմքը գյուղատնտե– ս ու թ յ ու ն ն Է: Գերակշռում են մանր և միջին գյուղացիական տնտեսությունները: Գյուղատնտ. հողերը 3,6 մլն հա են (տա– րածքի 20%–ը, 1967), որից մշակվում Է 2,8 մլն հա (78%), արոտավայրերը՝ 0,6 մլն հա (մոտ 17%): Առաջատար ճյուղը հողագործությունն Է, մշակվող հիմնական կուլտուրան՝ բրինձը: Մթերային հաշվե– կշռում զգալի տեղ են գրավում եգիպտա– ցորենը, արմատապտուղները (բատատը, յամսը) և սոյան: Մշակում են նաև շաքարի ու կոկոսյան արմավենիներ, շաքարեղեգ, սև պղպեղ, գետնընկույզ, ծխախոտ, բամ– բակենի, ջուտ, քնջութ, կասավա, ճենա– կանեփ, պտուղներից՝ նարինջ, մանդա– րին, բանան, արքայախնձոր (անանաս): LuuYiUtvjY Նշանւակութ յ ու՛ս ունի, հէւհայի լքշա– կությունը: Անասուններն օգտագործվում են գլխա– վորապես իբրև քարշող ուժ: Խոշոր եղջե– րավոր անասունների գլխաքանակը 3,3 մլն է (որից 0,9 մլն գոմեշ, 1970): Տարեկան մթերվում է մոտ 400 հզ. մ3 բնափայտ: Անտառներում հավաքում են հիլ, գուտա– պերչ, հում լաք: Ձկնորսությունը զարգա– ցած է հատկապես Սապ լճում: Արդյունաբերության բաժինը ազգային համախառն արտադրանքում կազմում է 12–13%: Արդ. արտադրանքը հիմնված Է,գլխավորապես տեղական գյու– ղատնտ. հումքի վերամշակման վրա: Ար– դյունահանող արդյունաբերությունը ներ– կայացված է ֆոսֆորիտների, մագնեզիտի, երկաթահանքի, գունավոր մետաղների, թանկարժեք քարերի ոչ մեծ հանույթով: էլեկտրաէներգիան արտադրվում է գե– րազանցապես ՋԷԿ–երում (133 մլն կվւո–ժ, 1970): Մշակող արդյունաբերության գլխա– վոր ճյուղերն են սննդհամի, փայտամշակ– ման, կաուչուկի մշակման արդյունաբերու– թյունը: Պետական սեկտորում կառուցվել են մետաղամշակման, թղթի, տեքստիլ, ցեմենտի, սննդի, նավթաթոր խոշոր ձեռ– նարկություններ: Դրանցից մի քանիսը կառուցվել են սոցիալիստական երկրների օգնությամբ: Արդյունաբերությունը կենտ– Կամպոնգսաոմի նավահանգիստը Պ ն ո մ պ և ն. Անկախության հրապարակը Կոնֆերանսների «Չակդոմուկ» դահլիճը Պնոմ– սլենոււք (1961, ճարտ. Վանմոլիվան) Գրոհում են Կամպուչիայի հայրենասերները Կնոջ արձան, հատված, ավազա– քար (VII դ., Գիմե թանգարան, Փա– րիզ) րոնացած է Պնոմպենում, Բատամբան– գում, Կամպոնգսաոմում: Մանր արդյու– նաբերությունը մատակարարում է բնակ– չությանը լայն սպառման և պարենային ապրանքներ: Տրանսպորտը: Երկաթուղագծերի եր– կարությունը 652 կմ է (1970), կոշտ ծած– կով խճուղային ճանապարհներինը՝ մոտ 5 հզ. կմ: Բեռնաշրջանառության մեջ մեծ դեր ունի Մեկոնգն իր ստորին հոսանքում: Գլխավոր նավահանգիստը Պնոմպենն է: Արտաքին առևտրական փոխադրումները կատարվում են Կամպոնգսաոմ նավա– հանգստով: Պնոմպենի մոտ է Պոչենտոնգ միջազգային օդանավակայանը: Կ. արտահանում է բրինձ և բնական կաուչուկ (արտահանության արժեքի մոտ 80%-ը), եգիպտացորեն, անտառանյութ, քնջութ, սև պղպեղ, ձուկ և ձկնամթերք: Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, տեքստիլ ապրանքներ, մետաղներ ու մե– տաղյա արտադրանք: Արտաքին առևտրա– կան կապերը հիմնականում իրականաց– վում են Ֆրանսիայի, ճապոնիայի, Սին– գապուրի, Սյանգանի (Հոնկոնգ), ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, Մեծ Բրիտանիայի հետ: Դրամական միավորը ռիելն է: Ս. Դոււյան VIII. Լուսավորությունը և առողջա– պահությունը Կ–ում առաջին աշխարհիկ դպրոցները հիմնվել են ֆրանս. գաղութարարների իշխանության հաստատումից հետո (XIX դ.): ժողկրթության համակարգի մեջ մըտ– նում են 6-ամյա ձրի տարրական (երկու աստիճան, յուրաքանչյուրում 3 տարի), ոչ լրիվ միջնակարգ՝ կոլեջ (4 տարի), լրիւ| միջնակարգ՝ լիցեյ (7 տարի) դպրոցները: Լիցեյ ավարտողն իրավունք ունի ընդուն– վել բուհ: Պրոֆտեխնիկական կրթությունն իրականացվում է տարրական դպրոցի հիմքի վրա, մասնագիտական դպրոցնե– րում և տեխ. կոլեջներում; Կ–ի խոշորա– գույն բուհերն են Ազգային համալսարանը (հիմնադրվել է 1960-ին) և Արքայական տեխնիկական համալսարանը (Պնոմպե– նում): ՍՍՀՄ–ը Կ–ի ժողովրդի համար կա– ռուցել է բարձրագույն տեխնոլոգիական ինստ. Պնոմպենում: Այստեղ են գտնվում Ազգային գրադարանը (31 հզ. կտոր գիրք), Ազգային (հիմնադրվել է 1917-ին) և Ար– քայական պալատի թանգարանները: Կ–ում դեմոգրաֆիական ճշգրիտ տվյալ– ներ (ծնունդ, մահացություն, մանկական մահացություն) չկան: Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդու– թյունները: 1956–60-ին ՍՍՀՄ–ը Պնոմ– պենում կառուցել և Կ–ի ժողովրդին է նվի– րել 500 մահճակալանոց հոսպիտալ՝ պո– լիկլինիկայով: 1965-ին գործել է 70 հի– վանդանոց՝ 4,7 հզ. մահճակալով (0,7 հզ. մահճակալ 1000 բնակչին), աշխատել են 273 բժիշկ, 13 ատամնաբույժ, 31 դեղա– գործ և 2,7 հզ. միջին բուժաշխատող: IX. Գրականությունը Մինչանգկորյան շրջանի (II–IX դդ.) Կ–ի գրականության առաջին հուշարձան– ները ներկայացված են Վոկան (ժամա– նակակից Վիետնամի տերիտորիայում, III դ.) և Տոնլե–Բատի (VI դ.) տաճարների պատերին եղած սանսկրիտյան ւսրձանա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/212
Այս էջը սրբագրված չէ