գրություններով: VII դ. սկգբներին են վե– րաբերում հին քմերերենով արձանագրու– թյունները: Անգկորյան շրջանը (802– 1433) բնութագրվում է քմերյան մշակույթի ծաղկումով, որը զարգացել է մահայանայի բրահմայականության և բուդդայականու– թյան գաղափարախոսության ազդեցու– թյամբ. սանսկրիտով գրել են Ցաշովար– ման 11–ը, Կավիշվարան, Ցոկինդրան, Սուբհադրան, քմերերենով՝ Կաոսաթիպա– դեյ Կաուն, Դուոնգը, Թյեյ Նոնը և ուրիշ– ներ: Գրականության մեջ որոշ տարածում է գտել նաև պալի լեզուն: Հատուկ տեղ են գրավել քմերերենով «Ինդրադևի» քնա– րական պոեմը և հնդկական «Ռամայա– նա»-ի մոտիվներով գրված «Դեամկեր» էպոսը: Միշին շրշանի (1434–1862) գրա– կանության մեջ առավել նշանակալի երե– վույթը «Տում և Տեաու» (XV դ.) ասք–էպոսն է: Գրողներ Սուուոան Պրեյաեա էնը, Մաոմ Լոտը, Նու Կանը և ուրիշներ շարունակել են գրել ավանդական ստեղծագործու– թյուններ նաև ֆրանս. գաղութատիրական վարչակարգի (1863–1953) ժամանակ: Այդ շրշանի լավագույն գործերից է Բամ– բաե Ուտեյ Նգինգայի «Սրատոպ Տյեկ» պոեմը: 1930–40-ական թթ. հայտնվել են հումանիստական նպատակաուղղվածու– թյամբ առաշին վեպերը (Նյոկ, Տհաեմ, Ռիմ Կին): 1955-ին, երկրի անկախության ձեռքբերումից շատ չանցած, ստեղծ– վել է քմեր գրողների միությունը: Գրող– ներ Տիու Օլը, Խել Սումպհան, Մուոն Սո– րենը, Նոպ Սավանը U ուրիշներ իրենց ստեղծագործություններում բարձրացնում են սոցիալական և հասարակական–քա– ղաքական կարևոր հարցեր: X. ճարտարապետությունը VI դ. Անգկոր–Բորեյում, VII դ. Սամբոր– Պրեյ–Կուկում հնդկական արվեստի ազ– դեցությամբ կառուցվել են պրասատ ան– վանվող սրբարանները, որոնք ցոկպի վրա դրված ուղղանկյուն հատակագծով աղ– յուսաշեն աշտարակներ են, պսակված հետզհետե փոքրացող, կեղծ հարկեր ունե– ցող բուրգերով: IX դ. կազմավորվել են պրասատներից և օժանդակ կառույցնե– րից բաղկացած անսամբլները, որոնք ցանկապատվում էին դարպաս–տաղավար («հոպուրա») ունեցող պարսպով, հետա– գայում նաև սյունասրահներով և ջրանցք– ներով: Նույն ժամանակաշրջանում ծագել է «տաճար–սար» տիպը, որը աստիճանա– վոր բուրգ է, պսակված 1–5 պրասատով, շրջապատված սյունասրահներով և ջրանցքներով (քարակառույց Բակոնգը Ռոլուոսում, IX դ. ևն): X դ. աղյուսը տեղը զիջում է լատերիտին և ավազաքարին: IX–XIII դդ. կազմավոր– վել է Մևգկոր հսկայական համալիրը: XIV դարից քարե ճարտարապետությունը ան– կում է ապրել, հին քաղաքները բարձիթողի էին, կառուցվում էին փայտե պալատներ և բուդդայական տաճարներ, քարե ստուպա– ներ:ճւճդ. 2-րդ կեսից քաղաքներում կա– ռուցվել են ֆրանս. էկլեկտիկ ճարտ. ոգով շենքեր: 1953-ից քաղաքաշինությունը պլանաչափ է դարձել (նոր քաղաքներ՝ Կամպոնգսաոմ, 1957–60, Բոկոր, 1962): Քաղաքներում կառուցված երկաթբետոնե շենքերում առկա են ավանդական (ճարտ. Վանմոլիվան) և ժամանակակից ճարսս Պրնյ–Ռուպ տաճարային անսամբլի (961) հա– տակագիծը Բանտեայ–Սրեյ տաճարը Անգկորի մոտակայ– քում (կառուցումն սկսվել է 967-ին) «Երեք ապսար* Անգկորի Անգկոր–Վատ տա– ճարի բարձրաքանդակներից (մոտ 1113–50) Ս ա մ 0 ու ն. <Գնղշկական ըն– տանիք», փայտա– գրություն տարրերն ու ոճերը: Գյուղերի և քաղաք– ների զանգվածային կառուցապատումը իրականացվում է ցցահենարանային տնե– րով: XI. Կերպարվեստը Կ–ի արվեստի հնագույն հուշարձաննե– րից են նոր քարեդարյան զարդապատ խեցեղենը, մ. թ. ա. I հազարամյակի բրոնզե առարկաները: Հնդկական ար– վեստի ազդեցությունն են կրում VI դ. նուրբ ու ընդհանրացված քանդակները: Առավել ինքնատիպ են VII–VIII դդ. բա– րեկազմ, նրբագեղ, կենսահաստատ ու վեհաշուք արձանները: X դ. ծաղկում է ապրել փորագրազարդը, ուր բուսական մոտիվները միահյուսված են երկնային էակների, կենդանիների և հրեշների պատ– կերներին: IX–XIII դդ. խիստ ճակատա– յին արձաններն աչքի են ընկնում ընդհան– րացված խոշոր ծավալներով, մանրամաս– ների գրաֆիկական ոճավորումով: XIV դ. ի հայտ են եկել փայտյա և բրոնզյա քան– դակներ (Բուդդայի արձաններ, պարուհի– ների արձանիկներ), իսկ ռելիեֆները փո– խարինվել են բուդդայական լեգենդների թեմաներով սոսնձաներկ որմնանկարնե– րով: Ավանդական ժող. արհեստներն են մետաքսագործությունը, բատիկը, փայ– տի, փղոսկրի և մետաղի փորագրությունը, նկարազարդ խեցեգործությունը, ասեղնա– գործությունը ևն: Զարգացել է գեղանկար– չությունը և գրաֆիկան (Նգոկ Գիմ, Սամ Ցուն); XII. Երաժշտությունը Քմերների երաժշտական մշակույթը, դասական երաժշտական համակարգի ձևավորումը, երաժշտական գործիքների ծագումը վերաբերում են հնագույն ժա– մանակներին: Երաժշտական հիմքը կազ– մում է էկենաաաոնիկան: Նվագախմբերում հիմնական տեղ են գրավում հարվածային գործիքները՝ թմբուկներ (սամպխո, չխա– յամ), կրկնակի լիտավրներ (սկո–տխոմ), գոնգեր ևն: Մեղեդին կատարում է հոբոյը (պեյ օ, պեյ–պոկ, պրա պեյ) կամ եղեգնյա ֆլեյտան (քլոյ):tXII դ. ներմուծվել են լյուտնաներ (տա դիեու, տյապեյ և տա կխե), ջութականման գործիքներ (տրո–չե, տրո–սաո, տրո–կմաե): Դասական մեծ նվագախմբերը տարբերվում են ժողովրդա– կանից միմիայն գործիքների քանակով: 1966-ին Պնոմպենում հիմնադրվել է Գե– ղեցիկ արվեստների ինստ. (պատրաստում է պրոֆեսիոնալ դերասաններ, երաժիշտ– ներ, պարողներ, հավաքում և մշակում է երաժշտական և գրական բանահյուսու– թյունը), կառուցվել համերգային դահլիճ: XIII. Թատրոնը Կ–ում գոյություն ունի թատերական ներ– կայացումների երեք հիմնական տեսակ՝ թագավորական բալետ, ստվերների և ժող. թատրոններ: Որպես սյուժե ծառայում են հին լեգենդները և հեքիաթները: Հիմնա– կան դերերը կատարում են կանայք: 1955-ին Պնոմպենում բացվել է պետական դրամատիկական թատրոն, որը ձգտում է ստեղծել ժամանակակից ազգային խա– ղացանկ: 1964-ին և 1969-ին թագավորա– կան բալետը հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ–ում:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/213
Այս էջը սրբագրված չէ