Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/216

Այս էջը սրբագրված չէ

մար: Կազմվում էtհենարաննե– րից ևթռիչքային (հենամիջային) կառուցվածքից: Տրանսպորտի, հետիոտ– նի անցուղիները, տարբեր խողովակաշա– րեր են կարող են տեղադրված լինել թռիչ– քային կառուցվածքից վեր, ցած, նաև նրա միշին մասում: Կ–ի միջակա հենարաններն անվանում են կամրջասյուն, ծայ– րերինը՝ կամրջախել (կամրջակալ, հաստարան): Կամրջախելերի միջոցով է կատարվում երկու մատույցների և բուն Կ–ի լծորդումը: Թռիչքային կառուցվածքի բեռնվածքը հաղորդվում է հենարաններին հենամասերի միջոցով: Որոշ կա– ռուցվածքների (օրինակ՝ շրջանակային) դեպքում հենարանները և թռիչքային կա– ռուցվածքը մեկ ամբողջություն են կազ– մում (այս դեպքում հենամասեր չեն ստեղծ– վում): Կ–ի հիմնական հորիզոնական չա– փերն են. 1. L–ամբողջ երկարությունը, 2. 1ւ, 12, 1յ, li – թռիչքային կառուցվածք– ների հաշվարկային թռիչքները (հենման մակերեսների կենտրոնների միջև), 3. 1 օ ւ, 1օշ, 1 օ յ * loi – հենամիջային թռիչք– ները (հենարանների դեմ հանդիման մա– կերեսների միջև եղած հեռավորությունը), 4. անցուղու և մայթերի լայնությունները: Ուղղաձիգ հիմնական չափերն են (չա– փում են ելնելով հորիզոնի պայմանական մակարդակից՝ պայմանական հո– րիզոն). 1. ԱՄ–անցուղու մակարդակի նիշը, 2. ՄՄ–միջունքի (ջրի միջին մակար– դակը) նիշը, 3. ԶԲՄ–ջրի բարձր մակար– դակի նիշը, 4. ՀՆՄ–հենարանների ներ– բանի մակարդակի նիշը: Կ–ի ընդհանուր բարձրությունը (H) բնորոշվում է ՄՄ–ԱՄ նիշերի տարբերությամբ, կառուցվածքա– յին բարձրությունը (հ)՝ ԱՄ–ի և թռիչքա– յին կառուցվածքի ամենացածր կետի նի– շերի տարբերությամբ, ընդկամրջյա բարձ– րությունը (հւ)՝ թռիչքային կառուցվածքի ամենացածր կետի և ՋԲՄ–ի նիշերի տար– բերությամբ: Հենամիջային թռիչքների գումարը (21օւ) կոչվում է Կ–ի բաց– վածք և սահմանվում է հիդրավլիկա– կան հաշվարկներով: Փոքր գետակամուրջ– ների բացվածքը որոշելիս ելնում են գետի հորդառատության ժամանակ (գարնանա– յին հեղեղներ ևն) ջրի առավել հոսքի չափից: Նավարկելի գետերի Կ–ի բարձ– րությունը՝ ԱՄ, ինչպես նաև գլխավոր թռիչքների չափերը պայմանավորված են անցնող նավերի չափերով: Կ–ները տիպավորելիս ելնում են տար– բեր բնույթի հատկանիշներից, հաղթա– հարվող արգելքի բնույթից (գետակա– մուրջ, ուղետար, վիադուկ, էստակադ ևն), կառուցվող ուղու նշանակությունից (եր– կաթուղային, ավտոճանապարհային, հե– տիոտնային, գազատար, նավթատար, ջրանցույց՝ աքվեդուկ, զուգակցված են), շինանյութից (փայտաշեն, քարաշեն, եր– կաթբետոնե, պողպատե, կոմբինացված ևն), կիրառվող հիմնական կառուցված– քային համակարգից (հեծանային, կամա– րակապ, շրջանակային, կախովի, վանտա– յին, կոմբինացված ևն): Հատուկ խումբ են կազմում լողուն (նավակամուրջ), բացովի և հավաքովի–քանդովի, նաև զինվորական Կ–ները: Հեծանային Կ–ների թռիչքային կառուցվածքի կրող մասերը բաղկացած Կամուրջների կառուցվածքա– յին համակարգերի սխեմա, ա. անխզելի հեծանով, /?. հեծանա–բարձակային, գ. կամարակապ, ղ. կոմբինացված (պրկված կամարով, զերծ հրող ուժերից), ե. շրշանակա– յին, ղ. շրշանակային ընդկախ, է. կախովի, ը. վանտային. /. հոդակապ, 2. կամար, 3. վերկա– մարյա կաոուցվածք, 4. պրկան, 5. հենակ, 6. պարզունակ, 7. կաբել, 8. մույթ, 9. կախոց– ներ, 10. կոշտության հեծան, //. խարսխահե– նաբտն, 12. վանտեր Կամ րշի սխեմա. /. թռիչքային կա– ռուցվածքներ, 2. անցուղի, 3. կամրջասյուներ, 4. կամրջախելեր, 5. հենամասեր: Լ–ամբողշ երկարությունը, կ, 12, 13-թռիչքային կառուց– վածքների հաշվարկային թռիչքները, Լ0ւ, Լ<յշ. Լ0յ–հենամիջային թռիչքները: ԱՄ–անցուղու մակարդակի նիշը, ՋԲՄ–ջրի բարձր մակար– դակի նիշը, ՄՄ–միջունքի մակարդակի նիշը, ՀՆՄ–-հենարանների ներբանի մակարդակի նիշը են հոծ հեծաններից կամ թափանց ֆեր– մաներից. լինում են՝ պարզ, անխզելի կամ բարձակային, որի դեպքում բարձակների ծայրերը հանդիպելով հարևան թռիչքում՝ միակցվում են հոդակապերի կամ պարզ հեծանի միջոցով: Անխզելի հեծանները պարզ տիպի համեմատ կառուցվածքով ավելի բարդ են, սակայն տնտեսապես ձեռնտու, և շարժման մեծ արագություն– ների դեպքում ապահովում են երթանցի ավելի սահուն պրոֆիլ: Կամարակապ Կ–ների թռիչքային կառուցվածքը համեմատած հեծանային Կ–ի հետ նյութի նվազ ծախս է պահան– ջում, սակայն այս դեպքում կամրջասյու– ները կառուցվածքով ավելի կատարյալ պետք է լինեն՝ կամարների հրող ուժերին դիմադրելու համար: Այս պատճառով դրանց կառուցումն ավելի թանկ է: Շրջանակային Կ–ների հենարան– ները (սյուներ, հենակներ) պարզունակ– ների միջոցով կոշտ միակցվում են թռիչ– քային կառուցվածքին: ժամանակակից կամրջաշինությունը կիրառում է նաև T-աձև շրջանակներ, որոնք միակցվում են հոդակապերով (շրջանակա–բարձակա– յին Կ.) կամ պարզունակների ծայրերից ընդկախ հեծաններով (շրջանակա–ընդ– կախ Կ.): Կախովի Կ–ներն աշխատանքով նը– ման են կամարակապ Կ–ներին, սակայն ի տարբերություն վերջինների, դրանց կրող տարրը (կամարը) տեղադրված է կո– րությամբ դեպի ներքև և ձգված է, իսկ հրող ուժերի ազդեցությունն ուղղված է դեպի թռիչքի ներսը: Կախովի Կ–ներին կառուցվածքային առանձնահատկություն– ներով նման են վանտային Կ–ները: Կոմ– բինացված համակարգերով Կ–ներում հա– մատեղ կիրառվում են տարբեր տիպերի Կ–ների կառուցվածքային միջոցներ (օրի– նակ՝ հեծանային և կամարակապ): Պատմական տեղեկանք: Հիմնական Կ–ներ կառուցվել են դեռևս ստրկատիրա– կան հասարակարգում: Հնագույն կամա– րակապ Կ–ները կառուցվել են Միջադետ– քում (մ. թ. ա. IV հազարամյակում), որ– տեղից տարածվել են Եգիպտոս, Հունաս– տան, էտրուրիա և Հռոմ: Եփրատի վրա Բաբելոնի կամարակապ Կ. ունեցել է 1 կԱ երկարություն: Հին Հռոմում, որն ուներ ճանապարհների զարգացած ցանց (ընդհանուր երկարությունը կազ– մում էր 75 հզ. կմ) կառուցվել են բազմա– թիվ քարաշեն և փայտաշեն Կ–ներ, աք– վեդուկներ: Մասամբ պահպանված Կ–ները ունեն կիսաշրջան թաղեր և թռիչքի 1/3– 1/2 մասը կազմող լայնությամբ կամրջա– խելեր: Միջնադարում քաղաքների և առև– տըրի զարգացումը խթանեցին կամրջա– շինության առաջընթացին: Այս ժամանա– կաշրջանին են պատկանում մի քանի ու– նիկալ քարաշեն Կ–ներ, որոնց թռիչքները հասնում են զգալի չափերի (Իտալիայում՝ Տրեցցոյի Կ. Ադդա գետի վրա, 72,25 մ թռիչքով): Միջնադարում կամրջաշինու– թյունը լայնորեն զարգացել է նաև Հայաս– տանում և Վրաստանում (գլխավորապես քարաշեն): XVIII դ. փայտաշեն, քարե կամրջա– սյուներով Կ–ների թռիչքները հասնում են 119 t/ (Գերմանիայում Լիմմատ գետի վրա): Առաջին մետաղյա (թուջե) Կ. 1777-ին կառուցվել է Անգլիայում, Սևեռն գետի վրա (թուջե կամարների թռիչքը՝ 30*/): Այնուհետև թուջե կամարակապ Կ–նե– րը տարածվել են այլ երկրներ, նաև Ռու– սաստան: Այս տիպի Կ–ներից է ռուս ին– ժեներ Ս. Վ. Կերբեձի 1850-ին Պետեր–