Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/217

Այս էջը սրբագրված չէ

բուրգում կառուցած Կ. (այժմ՝ Լեյտենանտ Շմիդի Կ., 7 թռիչքով, յուրաքանչյուրը 45–47 մ): XIX դ. 1-ին կեսին ստեղծվել են մի քանի խոշոր կախովի Կ–ներ (եր– կաթյա շղթաներով, 265 ւ/-ի հասնող թռիչքներով), որոնք, սակայն, կառուց– վածքային անկատարելության, անբավա– րար կոշտության պատճառով ավերվել են քամու ազղեցությունից և ռեզոնանսի երևույթից: XIX դ. կեսին կառուցված պող– պատե հեծանային առաջին Կ–ներից էր ինժեներ Ռ. Ստեֆենսոնի «Բրիտանիա» երկաթուղային Կ. Անգլիայում: Կ–ի թռիչ– քային կառուցվածքը կազմված էր լայնա– կան խողովակային հատվածքի երկու ան– խզելի հեծաններից (70 Վ և 140 Վ թռիչք– ներով): Այս ժամանակաշրջանում Կ. նա– խագծելիս և կառուցելիս մոդելացման առաշին փորձերն էին կատարվում, զար– գանում էր Կ–ի հաշվարկի տեսությունը: Մեծ նշանակություն ունեցան ռուս ինժե– ներ Դ. Ի. ժուրավսկու հետազոտություն– ները, որը մշակել էր լայնական ուժի ազ– դեցության ներքո շեղմույթային ֆերմա– ների և հեծանների հաշվարկի մեթոդները և կառուցել մի քանի խոշոր Կ–ներ Պետեր– բուրգ–Մոսկվա երկաթգծի վրա: XIX դ. երկրորդ կեսին հիմնական տիպը դարձավ պողպատե հեծանային թռիչքային կա– ռուցվածքով Կ., ընդ որում միջին և մեծ թռիչքներում հաճախ կիրառում էին թա– փանց ֆերմաներ: Նոր թռիչքային կառուց– վածքների, ձևերի ստեղծման և նրանց հաշվարկի կատարելագործման բնագա– վառում մեծ էր ռուսական կամրջաշինու– թյան դպրոցի դերը, մասնավորապես պրոֆ. Ն. Ա, Բելելյուբսկու և Լ. Դ. Պրոս– կուրյակովի ստեղծագործությունը: 1875– 1881-ին Բելելյուբսկու նախագծով Վոլ– գայի վրա (Սիզրանի մոտ) կառուցված Կ. Եվրոպայում խոշորագույնն էր (երկա– րությունը՝ 1443 ն, 13 թռիչք, յուրաքան– չյուրը՝ 111 */): XX դ. կամրջաշինության զարգացումը պայմանավորված էր արդյունաբերության վերելքով և շինարարության կատարելա– գործմամբ: խոշոր կառույցների օրինակ– ներից են. Քվեբեկում (Կանադա)՝ Ս. Լավ– րենտի գետի վրա հեծանային–բարձա– կային Կ. (1917, թռիչքը՝ 549 il), Նյու Յոր– քում՝ Կիլլ–Վան–Կալլ նեղուցի վրա կամա– րակապ Կ. (1931, թռիչքը՝ 503,8 t/), Ման Ֆրանցիսկոյում՝ Ոսկյա Դարպաս նեղուցի վրայի կախովի Կ. (1937, գլխավոր թռիչ– քը՝ 1280 մ), ՄՄՀՄ–ում՝ Կ–ներ Վոլզայի վրա Գորկի և Մարատով քաղաքների մոտ (1935) ևն: XX դ. սկզբից զգալիորեն տարածվե– ցին երկաթբետոնե Կ–ները: Երկաթբետո– նը հիմնականում կիրառվում էր մինչև 50 մ թռիչքներով հեծանային թռիչքային կառուցվածքներում և ավելի խոշոր կամա– րակապ թռիչքային կառուցվածքներում (թռիչքները՝ 250 t/–ից ավելի): ՄՄՀՄ–ում 30-ական թթ. մոնոլիտ երկաթբետոնից կառուցվել են մի շարք ունիկալ կամարա– կապ Կ–ներ (Վոսկրեսենսկի մոտ՝ Մոսկվա գետի վրա, Լենինգրադում՝ Նևայի վրա Վոյոդարսկու անվ. Կ., Մոսկվայում՝ Մոսկ– վորեցկի Կ. ևն): 40-ական թթ. սկզբին կիրառվեցին հավաքովի երկաթբետոնե կառուցվածքները: Հայրենական մեծ պա– տերազմից հետո կառուցվել են մեծա– թռիչք կամարակապ երկաթբետոնե մի քանի Կ–ներ, որոնց շարքում Դնեպր գե– տի վրա (թռիչքը՝ 228 ti): Կամրջաշինու– թյան գիտության մեջ և պրակտիկայում մեծ ներդրում ունեն Գ. Պ. Պերեդերին, Ն. Մ. Մտրելեցկին, Դ. Կ. Եվգրաֆովը, Ե. Ե. Գիբշմանը և ուրիշներ (ՄՄՀՄ), ար– տասահմանում՝ Է. Ֆրեյսինեն, Ֆ. Լեոն– հարդը, Ռ. Մայիարը, Ռ. Մորանդին և ուրիշներ: Հայկական կամուրջներ: Հայաստանի հնագույն Կ–ները չեն պահպանվել և ուսումնասիրված չեն: Պատմական աղբ– յուրները հիշատակում են որոշ Կ–ներ, օրինակ՝ մայրաքաղաք Արտաշատի (մ. թ. ա. II դ.) Տավւերական անվանվող Կ. Արաքսի վրա, մյուսը՝ Մեծամոր գետի վրա: Մովետական Հայաստանի տարածքում կանգուն կամ կիսավեր պահպանվել են մոտ 40 միջնադարյան, ուշ միջնադարյան Կ–ներ կամ նրանց հետքերը: Ըստ Թ. Թո– րամանյանի՝ Բագրատունիների օրոք միայն Ախուրյան գետի վրա (սկսած Մար– մաշենի վանքից մինչև Ախուրյանի և Արաք– սի միախառնման տեղը) գործում էին 9 Կ.: Միջնադարյան Հայաստանում Կ–ները կա– ռուցվում էին կարավանային ճանապարհ– ներին, սակայն կլան նաև տեղական նշա– նակության: Կամրջաշինությունը լայն թափ է ստացել X–XIII դդ., Անիի թագա– վորության ժամանակաշրջանում, որոշ չա– փով նաև հետագայում՝ XVI–XVII դդ.: Միջնադարյան Կ–ները Հայաստանում կա– ռուցված են հիմնովին, հաշվի առնված հիդրավլիկական և կառուցվածքային առանձնահատկությունները: Հիմնական շինանյութն էր բազալտը, տուֆը, կրաքա– րը, ավազաքարը (սովորաբար օգտագործ– վել են սրբատաշ ձևով), կապվող նյութը կրաշաղախն Էր: Պահպանված Կ–ներից գրեթե բոլորը կամարակապ են, միա– թռիչք, երկթռիչք կամ բազմաթռիչք: Հան– դիպում են Կ–ներ, որոնց երթևեկելի մասը գերանակազմ Է՝ շարժական (Անիի եռա– թռիչք Կ. Ախուրյանի վրա, X–XI դդ., գլխավոր թռիչքը՝ 31,25*/) կամ ան– շարժ (Մոյլանի՝ Ազիգբեկովի հնգա– թռիչք Կ. Արփայի վրա, XVII դ.): Կա– մարները երկկենտրոն են կամ կիսա– շրջանաձև (ուշ միջնադարում կամարները հիմնականում սլաքային Էին), կրկնակի կամ եռաշերտ: Ամենամեծ թռիչքներով Կ–ները կառուցվել են Ախուրյանի վրա, որոնցից Չրփլիի Կ. (X–XI դդ.) Հայաս– տանի ամենանշանավոր ինժեներական կառույցներից է (երկթռիչքանի, գլխավոր թռիչքը՝ 34 մ, ընդհանուր երկարությունը՝ 125 մ): Միջնադարյան Կ–ներից ամենալավ պահպանվածը Սանահինի միաթռիչք Կ. է Դեբեդ գետի վրա (XII դ., թռիչքը՝ 18 մ, երկարությունը՝ 60 it): XI–XIII դդ. Հա– յաստանի Կ–ներից հիշատակելի են նաև «Մրանոց» (Քարահան գետի վրա), Լոռի բերդի (մեկը՝ Միսխանայի, մյուսը՝ Ձորագետի վրա), Ցաղդանի (Ցաղդան– ջուր գետի վրա) Կ–ները: Ուշ միջնադարի Կ–ներից են Գառնիի (Ազատ գետ, XVI– XVII դդ.), Դադալի (Արփա գետ, XVII դ., թռիչքը՝ 15,85 է/, երկարությունը՝ 30 ւ/), Քասաղ գետի վրա Աշտարակի (1664, եռաթռիչք, երկարությունը՝ 76,20 մ) և Օշականի (1706, հնգաթռիչք, երկարու– թյունը՝ 62,65 */), Երևանի (Հրազդան գե– տի վրա, 1679, երկթռիչք՝ 11,4 և 11,68, երկարությունը՝ 80 մ): Արմ. Հայաստանի և Կիլիկիայի թագավորության Կ–ները ուսումնասիրված չեն: ՀՍՄՀ–ում կառուց– վել են մի շարք երկաթուղային և այլ տիպի Կ–ներ: Երևանում Հրազդան գետի վրա կառուցվել են Հաղթանակ (1945, ինժեներ՝ Մ. Հովնանյան, ճարտ–ներ՝ Ա. Մամիջանյան, Ա. Ասատրյան) և Հրազ– դանի Մեծ (1956, ինժեներներ՝ Վ. Փինաջ– յան, Ն. Ա. Մլավինսկի, ճարտ.՝ Գ. Աղա– բաբյան) կամուրջ–վիադուկները, Հրազ– դանի կամուրջ–ջրանցույցը (1949, ինժեներ՝ Գ. Եղյան, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան): 11. Սաեփանյան Պատկերազարդումը տես 192– 193-րդ Էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ111: ^^.Հարությունյան Վ.Մ., Միջնա– դարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960:tm y c e b Ո. B., Moctm h hx apxHTeKTypa, M., 1952; T h 6 ա– m a h E. E., Moctm h coopyaceHHH Ha flopo- rax, t. 1–2, M., 1972; Ha3apeHK0 B. IT., 2Ke;ie306eT0HHbie moctm, 2 rofl., M., 1970.

ԿԱՄՈՒՐՋ», գրական–գեղարվեստական, տեսական–քննադատական տարեգիրք: Վրաստանի սովետական գրողների միու– թյան հայկ. մասնաճյուղի հրատարակու– թյուն: Լույս է տեսնում 1960-ից, Թբիլի– սիում: Խմբագրական կոլեգիա: Տպագրում է Վրաստանի հայ սովետական գրողների (Ծ. Թորգոմյան, Վ. Ատրյան, Մ. Մանվել– յան, Բ. Մեյրանյան, Պահարե և ուրիշներ) արձակ և չափածո գործերը, գիտության ու մշակույթի գործիչների բանասիրական, գրականագիտական, հասարակական– հրապարակախոսական բնույթի հոդված– ներն ու ուսումնասիրությունները: «Կ.» կարևոր դեր է կատարում նաև թարգ– մանական՝ հատկապես վրաց գրականու– թյան ներկայացման ասպարեզում: Հան– դեսում տպագրվել են Ի. Գրիշաշվիլու, Գ. Տաբիձեի, F. Նոնեշվիլու, Ի. Աբաշի– ձեի, Կ. Կալաձեի և այլոց ստեղծագործու– թյունների թարգմանությունները: 1956– 1960-ին լույս է տեսել «Ալմանախ» անու– նով: Վ. Մtաղա սան ԿԱՄ՛ՈՒՐՋ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում: 1909-ին ուներ 57 տուն (688 բնակիչ): Գյուղում կար երկու եկեղեցի (Մ. Աստ– վածածին և Մ. Դանիել): Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ, տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ:

ԿԱՄՈՒՐՋ, Կ ա մ ու ր ճ, հայաբնակ գյու– ղաքաղաք Թուրքիայում, Ուրֆայի վիլա– յեթում, Եդեսիա քաղաքից 6 կւէ հյուսիս– արևելք: XIX դ. վերջին ուներ 400 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, անասնապահությամբ և ար– հեստներով: Գյուղն ուներ եկեղեցի (Մ. Աստվածածին՝ կառուցված 1881-ին), վարժարան (115 աշակերտ): Կ–ի շրջակայ– քում կային վանքերի, մատուռների փլա– տակներ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պահին և Դեյր Էզ–Զոր անապատում: