Երևանի երկաթուղային կայարանատունը թյան ևն: Առաշին Կ–երը կառուցվել են 1822–25-իև Անգլիայում՝ Աթոքթոն–Դար– լինգթոն երկաթուղու վրա: Կ–ան ծավալա– տարածական լուծումը ներառում է 3 գըլ– խավոր փոխկապակցված տարրեր, մերձ– կայարանային հրապարակ, ուղևորների շենք, կառամատույց: Ուղևորների համար առավել հարմարավետություն ստեղծելու խնդիրները, տեխ.-տնտ. նպատակահար– մարության պահանջները հանգեցրին միա– վորված Կ–երի (երկաթուղա–ավտոբուսա– յին, ծովա–երկաթուղային ևն) ստեղծ– մանը: ԿԱ6ԷՆ, ըստ Աստվածաշնչի՝ Ադամի և Եվայի ավագ որդին, Աբեփ եղբայրը: Եհո– վա աստվածը իբր ընդունել է հովիվ Աբելի ընծաները, իսկ Կ–ինը՝ ոչ: Նախանձից Կ. սպանել է եղբորը, որի համար աստված նրան խարանել է հատուկ նշանով («Կա– յենի կնիք»): Կ–ի և Աբելի (Կաբիլ և Հա– բիլ) մասին զրույցը տեղ է գտել նաև իս– լամում: II դ. կեսին հիշվում են Կայեն– յանք աղանդավորները, որոնք պաշտում էին Կ–ին:
ԿԱՅԵՆԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, իջևանի լեռ– նաշղթա, Գուգարաց լեռների հարավ– արևելյան լեռնաբազուկը Հայկական ՍԱՀ Իջևանի շրջանում: Երկարությունը 26 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2507 մ (Հովք լեռ): Տեկտոնական խախտումնե– րով բարդացած հորստաձև բարձրացում է՝ կազմված էոցենի, կավճի և յուրայի ապարներից: Կատարային մասը հարթ է, լեռնագագաթները սեղանաձև են, լանջե– րը՝ զառիթափ ու մասնատված: Տիրապե– տում են ֆիզիկական ու քիմ. հողմնահա– րումները: Առկա են կարստային երևույթ– ներ: Լանջերը մինչև 2000 մ անտառապատ են, ավելի բարձր՝ լեռնատափաստանա– յին և լեռնամարգագետնային բուսածած– կույթ է:
ԿԱՅԵՆՆԱ (Cayenne), Գվիանայի (ֆրան– սիական) վարչական կենտրոնը: 30 հզ. բն. (1976): Երկրի հիմնական նավահանգիստն է Ատլանտյան օվկիանոսի ափին (Կայեն– նայի գետաբերանում): ԿԱՅձԵՐ (Kaiser) Գեորգ (1878, Մագդե– բուրգ –1945, Ասկոնա, Շվեյցարիա), գեր– մանացի դրամատուրգ: Գերմանական էքսպրեսիոնիզմի ականավոր ներկայա– ցուցիչ: Գրել է «Հրեայի այրին» (1911) կատակերգությունը, «Կրկնակի Օլիվեր» (1926), «Երկու փողկապ» (1930) միստի– կառոմանտիկական և «Կաշվե գլուխներ» (1928), «Միսսիսիպի»(1930) հակամիլիտա– րիստական դրամաները: 1948-ին լույս է տեսել Կ–ի «Կրկնակի Ամֆիտրիոն», «Պիգ– մալիռն» և «Բելլերոֆոն» եռերգությունը:
ԿԱՅԹԱՆՅ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Մոկս գավառի Հառնանց ձորահովտում: 1909-ին ուներ 53 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին անասնապահու– թյամբ և արհեստներով (շալագործություն և գզրարություն): Գյուղում կար եկեղեցի (Ս. Թովմաս): Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Մի քանիսին հաջողվել է փրկվել և անցնել Արևելյան Հայաստան: «ԿԱՅԾ», հասարակական, գիտական, գրական ամսաթերթ: Մոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության Կ. Պոլսի ուսա– նողական միության օրգան: Լույս է տեսել 1911–14-ին, Կ. Պոլսում: խմբագիրներ՝ Ե. Ամատունի, Ա. Կիտուր, Հ. Գալճյան: Տպագրել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի երկե– րից, Գ. Պլեխանովի «Անիշխանական վար– դապետության պատմական զարգացումը» գործը: Պատմել ԷՌՄԳԲԿ II համագումարի գործունեության, բոլշևիզմի և նրա հա– կառակորդների մասին: 1913-ին համար է նվիրել Կ. Մարքսի մահվան 30-ամյակին, տեղեկություններ հաղորդել Ֆ. էնգելսի, Վ. Լիբկնեխտի, Պ. Լաֆարգի, Ա. Բեբելի, Կ. Ցետկինի, Կ. Կաուցկու, Գ. Պլեխանո– վի մասին: «Կ.»-ում են տպագրվել հայ կյանքում մարքսիզմի տարածման մասին Ա. Նազարբեկյանի, Ա. Զուրաբյանի, Գ. Վանիկյանի հոդվածները, ինչպես նաև հոդվածաշարեր իդեալիզմի և մատերիա– լիզմի, մարքսիստական դիալեկտիկայի էության մասին, XIX դ. գրական ուղղու– թյունների, ազգությունների և ժողովուրդ– ների ապագայի և այլ թեմաներով: Պար– բերականը լուսաբանել է արևմտահայու– թյան վիճակը, հայկ. հեղափոխական շար– ժումները, հայ ուսանողության ընդվզում– ները: «Կ.»-ին թղթակցել են կին լրագրող– ներ՝ հայուհու կյանքի և պայքարի, թուրք կնոջ զարթոնքի մասին նյութերով: Թերթը ներկայացրել է նաև հնչակյան ուսանողա– կան միության «ծրագիր–կանոնագիրը»՝ հեղափոխական երիտասարդության քաղ., գաղափարական և տնտ. պայքարի ուղի– ների և խնդիրների վերաբերյալ: Պատմել է Ռուսաստանի հասարակական–քաղաքա– կան կյանքի, հեղափոխական շարժում– ների մասին: Աշխատակցել են դ–ր Պեն– նեն, Ա. Կիտուրը, Վ. Զեյթունյանը, Պ. Մա– նուելյանը, Ա. Կենճյանը և ուրիշներ: Ա. Մնացական յան. «ԿԱՅԾ», մարզական, գրական–գեղարվես– տական, հասարակական հանդես: Հայ մարմնամարզական միության (ՀՄՄ) հրա– տարակություն: Լույս է տեսել 1943–47-ին, Բեյրութում, անկանոն պարբերականու– թյամբ: Խմբագիր՝ Ա. Ղարիբ: Նպատակն էր լուսաբանել ՀՄՄ–ի մասնաճյուղերի գործունեությունը, համախմբել Լիբանանի և Միրիայի հայ երիտասադրներին, դաս– տիարակել ֆիզիկապես և հոգեպես առողջ, հայրենասեր սերունդ: Նպաստել է հայ– րենիք–սփյոլռք կապերի, հայ և արաբ ժո– ղովուրդների բարեկամության ամրա– պընդմանը: Լայն տեղ է հատկացրել Հայ– րենական մեծ պատերազմի ընթացքի, Մո– վետական Հայաստանի մշակույթի, գիտու– թյան ու արդյունաբերության նվաճումնե– րըն արտացոլող նյութերին: Տպագրել է սփյուռքահայ (հիմնականում լիբանանա– հայ), ինչպես նաև սովետական գրողների արձակ և չափածո ստեղծագործություն– ներ: «ԿԱՅԾ», տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա թերթ: Հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերակա– նը: Լույս է տեսել 1906-ին (47 համար), Թիֆլիսում: խմբագիրներ՝ Մ. Շահումյան, Մ. Մպանդարյան, Մ. Կասյան: Պաշտոնա– կան խմբագիր–հրատարակիչն է համար– վել Ա. Երզնկյանը: Բացահայտելով և պաշտպանելով բոլշևիկների տակտիկա– կան դիրքորոշումը՝ «Կ.» ցարիզմի տա– պալման և դեմոկրատական կարգերի հաս– տատման կոչ է արել, արտացոլել է երկրի տնտ. և քաղ. կյանքը, լուսաբանել բան– վորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզա– բանել ռուսական առաջին հեղափոխու– թյան խնդիրները: Տպագրել է նյութեր «Կայծ» (Թիֆլիս) թերթի գլխագիրը կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին: «Կ.»-ին աշխա– տակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաք– յանը, Մ. Իանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Ւյումարյանը, Ա. Մռավ– յանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ: «ԿԱՅԾ», երկօրյա թերթ: ՀԿԿ Կիրովակա– նի քաղկոմի և ժողովրդական դեպուտատ– ների Կիրովականի քաղաքային սովետի օրգան (1951–1952-ին՝ ՀԿԿ Կիրովակա– նի օկրուգային ու քաղաքային կոմիտենե– րի և աշխատավորների դեպուտատների Կիրովականի օկրուգային և քաղաքային սովետների, 1963–64-ին՝ Մպիտակի գյու– ղական արտադրական կոմիտեի, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի, աշխատավորների դեպուտատների Մպիտակի շրջանային և Կիրովականի քաղաքային սովետների օր– գան): Լույս է տեսնում 1951-ից, Կիրովա– կանում: Նպաստում է ԱՄԿԿ և ՀԿԿ հա– մագումարների ու պլենումների որոշում– ների կենսագործմանը, օգնում արդ. ձեռ– նարկությունների կուսակցական և վար– չական մարմիններին՝ պլանների կատար– ման և արտադրանքի որակի համար մղվող պայքարում: «Կ.» լուսաբանում է Կիրո– վական–Ռուսթավի–Մումգայիթ, Կիրո– վական–Բաթում–Մուխում քաղաքների սոցիալիստական մրցությունը, էջեր փո– խանակում մրցակիցների քաղաքային թերթերի հետ: Աշխատանքի և Հայրենա– «Կայծ» (Կիրովական) թերթի գլխագիրը