till, կենտրոնական շրջաններում՝ 250–400 i/ /, հս–ում՝ 150 t/i/–ից պակաս: Ամենուրեք առաջանում է կայուն ձյունածածկ (առա– վել հաստությունը՝ մինչև 150 սմ): Երկրի հս. կեսում բազմամյա սառածություն է: ժամանակակից սառցապատումն արտա– հայտված է Կանադական Արկտիկական արշիպելագի ծայր հս–արլ–ում և Կորդիլիե– րաներում: Գետային ցանցը խիտ է, գե– տերի սնուցումը՝ ձնաանձրևային, սառ– ցակալման տևողությունը՝ 3-ից (հվ–ում) 9 ամիս (հս–ում): Հարթավայրերում ձևա– վորվում են լճա–գետային համակարգեր: Դրանցից խոշորագույններն են՝ Ա. Լավ– րենտիոս գետը՝ Մեծ լճերի հետ միասին (վերջինների ջրատարածության 1/3-ը պատկանում է Կ–ին), Ֆինլի–Փիս–Ատրկա– կան–Մակենզի գետերի համակարգը (ընդգրկում է նաև Փոքր ստրկական, Աթաբասկա, Մեծ ստրկական, Մեծ արջի լճերը), Բոու–Աասկաչևան–Նելսոն գե– տերը՝ Բոու, Աիդար, Վիննիպեգ, Վիննի– պեգոսիս, Մանիթոբա, Կրոս լճերը: Ւսս– ղաղ օվկիանոսի ավազանին պատկանող գետերը կարճ են՝ նեղ ու խոր հովիտնե– րով: Առավել մեծ են Ցուկոնը, Կոլումբիան (Կ–ին են պատկանում վերին հոսանքնե– րը) և Ֆրեյզերը: Գետերը նավարկության համար սակավ պիտանի են, բայց հարուստ են հիդրոէներգիայի պաշարներով: Հողաբուսական ծածկույ– թ ը բազմազան է: Հարթավայրային արլ–ի ծայր հս–ում ձգվում են արկտիկական ա– նապատները, Կանադական Արկտիկական արշիպելագի հվ. կղզիների ու մայրցամա– քային ափամերձ շրջաններում՝ մամռա– քարաքոսային և մամռաթփուտային տունդ– րայի զոնան: Ավելի հվ., մեծ մասամբ քարքարոտ հողերի վրա անտ առա տունդ– րան է, ապա՝ տայգան: Հիմնական ծա– ռատեսակներն են սպիտակ և սև եղևնին, ամերիկյան խեժափիճին, սոճին, Կենտրո– նական շրջանների հվ–ում տայգան փո– խարինվում է անտառատափաստանի (կա– ղամախու պուրակներով) ու տափաստանի: Ծայր հվ–արլ–ում պոդզոլային և գորշ ան– տառային հողերի վրա տարածվում է փշա– տերև և սաղարթավոր անտառների զո– նան: Կորդիլիերաների արլ. լանջերին առկա է հողաբուսական ծածկույթի ուղ– ղաձիգ գոտիականություն, իսկ խաղաղ– օվկիանոսյան լանջերն անտառապատ են: Կ–ի տարածքի 1/3-ից ավելին անտառա– ծածկ է (ավելի քան 440 մլն հա): Կ–ի տերիտորիան մտնում ԷՆեուսրկտի– կական կենդանաաշխարհագրական մարզի մեջ: Կանադական Արկտիկական արշի– պելագի կղզիներում և մայր ցամաքի տունդրայում կան հս. եղջերու, մշկացուլ, սպիտակ արջ, բևեռաղվես ևն, տայգայում և մասամբ անտառատունդրայում՝ որմըզ– դեղն, անտառային եղջերու, արջամուկ, գայլ, նապաստակ, ջրարջ, Կորդիլիե– րաներում՝ լեռնային այծ, ոչխար ևն: Ջրա– վազաններն ու մերձափնյա ջրերը հա– րուստ են ձկներով: IV. Բնակչությունը Մոտ 44% –ը (1978) անգլո–կանադացի– ներ են, 29%–ը՝ ֆրանս. կանադացիներ, մնացածը՝ ազգային փոքրամասնություն– ներ (գերմանացիներ, ուկրաինացիներ, Մոնրեալը և Ս. Լավրենտիոս գետը ԱՄՆ–ը (աջից) և Կանադան միացնող կամուրջ Նիագարա գետի վրա իտալացիներ, հոլանդացիներ, լեհեր, հրեաներ, ռուսներ, հայեր և այլք): Կ–ում բնակվում է շուրջ 240 հզ. հնդկացի (մեծ մասը՝ ռեզերվացիաներում): Արկտի– կական ափերին ապրում են էսկիմոսներ (17 հզ.): Պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, դավանանքը՝ կաթոլիկությունն ու բողոքականությունը, պաշտոնական տոմարը՝ Գրիգորյանը: Բնական աճը տարեկան մոտ 1,8% է, սա– կայն ներգաղթը Կ–ի բնակչության ձևա– վորման կարևոր գործոնն է (տարեկան մոտ 200 հզ. մարդ): Կ. նոսր և անհավա– սարաչափ է բնակեցված: Միշին խտությու– նը 1 կմ2 վրա 2,2 մարդ է: Բնակչության 90% –ը ապրում է ԱՄՆ–ի սահմանի երկա– րությամբ ձգվող 300–400 կմ լայնությամբ գոտում: Քաղաքային բնակչությունը 76% է (1970): խոշոր քաղաքներն են Մոնրեալը, Տորոնտոն, Վանկուվերը, Վիննիպեգը, Համիլտոնը, էդմոնտոնը, Քվեբեկը, Օտ– տավան, Կալգարին: V. Պատմական ակնարկ Կ–ի հնագույն բնակիչները եղել են էս– կիմոսները և հնդկացիները: Առաջին եվրո– պացիները Կ–ում երևացել են XV դ. վեր– ջին: 1534-ին կանադական ափ են ելել ֆրանս. ծովագնացները: XVI դ. էլ ֆրան– սիացիները սկսել են Կ–ի գաղութացումը, որն ուղեկցվում էր արմատական բնակչու– թյան ոչնչացումով: Ֆրանս, տիրապետու– թյան շրջանում հաստատվեցին ֆեոդա– լական հարաբերություններ: Հյուսիսային Ամերիկայում իր տիրապետությունը հաս– տատելու համար պայքարում էր նաև Անգ– լիան: 1756–63-ի Յոթնամյա պատերազմի հետևանքով Կ. անցավ Անգլիային և մտավ Բրիտանական կայսրության կազմի մեջ: Կ–ում արագորեն սկսեցին զարգանալ կա– պիտալիստական հարաբերությունները: Դրան նպաստեց մետրոպոլիայից և ԱՄՆ–ից կատարվող ներգաղթը Կ.: Մակայն կապիտալիզմի զարգացմանը խանգարում էին ֆեոդալիզմի մնացուկները: Անգլ. գաղութային քաղաքականությու– նից խիստ դժգոհ կանադացիները 1837-ին զինված ապստամբություն (ղեկավարում էին Ու. Մաքենզին և Լ. Պապինոն) բարձ– րացրին: Անգլ. կառավարությունը ստիպ– ված էր մի շարք լիբերալ բարեփոխումներ կատարել Կ–ում: 1850-ական թթ. ուժեղա– ցավ Հյուսիսային Ամերիկայում բրիտ. բոլոր գաղութների միավորման համար շարժումը, որի ընթացքում առաջացան Կ–ի երկու հիմնական կուսակցություննե– րը՝ պահպանողական և լիբերալ: 1867-ին անգլ. պառլամենտն ընդունեց Բրիտանա– կան Հյուսիսային Ամերիկայի մասին ակտ, որի համաձայն ստեղծվեց ֆեդերացիա՝ «Կ. դոմինիոն» անունով: Բացի Կ–ից, ֆե– դերացիայի մեջ մտան նաև Նոր Շոտլան– դիան և Նյու Բրանսուիքը: 1871-ին Կ–ին միացավ Բրիտանական Կոլումբիան, 1873-ին՝ Արքայազն էդուարդի կղզին: Կենտրոնացված պետության ստեղծումից հետո ձևավորվեց ազգային շուկան: Տե– ղական (պրերիաների) բնակչության (հընդ– կացիների ու մետիսների) շահերի ոտնա– հարումը պատճառ դարձավ 1869–70-ի և 1885-ի ապստամբությունների: 1870– 1890-ական թթ. ուժեղացավ բանվորական շարժումը, 1886-ին ստեղծվեց Արհմիու– թյունների կանադական կոնգրեսը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ–ի տնտ. զարգաց– ման տեմպերն արագացան: Հատկապես բարձր զարգացման հասան պողպատա– ձուլական, տեքստիլ, ցեմենտի արդյունա– բերության և երկաթուղային տրանսպոր– տի մոնոպոլիաները: Մակայն Կ–ի մոնո– պոլիստական կապիտալիզմը կախված էր անգլ. և Կ–ում իր դիրքերն ընդարձակող ամերիկյան կապիտալից: Առաջին համաշխարհային պատերազմը, որին Կ. մասնակցեց Մեծ Բրիտանիայի կողմում, խթանեց կանադական մոնոպո– լիստական կապիտալի հետագա զարգա– ցումը և միևնույն ժամանակ սրեց սոցիա– լական և ազգային հակամարտությունները երկրում: Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության ազդեցության տակ Կ–ում ուժեղացավ գործադուլային պայքարը: 1921-ին հիլյՆադրվեց Կանա– դայի կոմունիստական կուսակցությունը (ԿԿԿ): 1931-ին Բենետի պահպանողական կառավարությունը (1930–35) ԿԿԿ–ն հայ– տարարեց օրենքից դուրս (անլեգալ գոր– ծել է մինչև 1936-ը): 1935-ին նորից իշխա– նության գլուխ անցան լիբերալները՝ Ու. Լ. Մ. Քինգի գլխավորությամբ (պրե– միեր մինիստր՝ 1921–26-ին, 1926–30-ին և 1935–48-ին): 1939-ի սեպտ. 10-ին Կ. մտավ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Կ. հակաֆաշիստական կոալիցիայի երկըր– ներին, առաջին հերթին Մեծ Բրիտանիա– յին, մատակարարում էր հումք, պարեն, զինամթերք, իսկ 1942-ից անդրծովյան ռազմաբեմերն ուղարկում զորքեր: 1940-ին նորից արգելվեց ԿԿԿ: 1943-ին կոմունիստ– ները վերստեղծեցին լեգալ կուսակցու– թյունը՝ բանվորական առաջադիմական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/225
Այս էջը սրբագրված չէ