Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/230

Այս էջը սրբագրված չէ

Հակապատերազմական ցույց Օաաավայում մոա ստեղծվող քաղաքները (Կիտիմատ, Էլիոա–Լեյկ, Ինուվիկ): XIV. Երաժշտությունը Կ–ի երաժշտական կյանքը XVII դ. ըս– կըսած կապված է անգլ. և ֆրանս. մշակույ– թին: Առաշին կանադական օպերան գրել է ֆրանսիացի ժ. Կենելը («Կոլա և Կոլի– նետտա», 1790, Մոնրեալ): XIX^ 2-րդ կեսին ստեղծվել են երաժշտասերների ընկերություններ, ձևավորվել է կանադա– կան ժող. երաժշտությունը (կենցաղային երգեր, ռոմանտիկական բալլադներ են): Առաշին նշանավոր երաժշտական գործիչ– ներից է կոմպոզիտոր Կ. Լավալլեն (ազ– գային հիմնի երաժշտության հեղինակը): XIX դ. վերջին –XX դ. սկզբին երևան են եկել պրոֆեսիոնալ կոմպոզիտորներ և կատարողներ, ստեղծվել նվագախմբեր, երգչախմբեր: Կ–ի երաժշտական կյանքը վերելք է ապրել սկսած XX դ. 40-ական թթ.: 1949-ին ստեղծվել են Կ–ի օպերային խումբը (Տորոնտո) և Ազգային երիտասար– դական նվագախումբը, 1969-ին բացվել է Արվեստի ազգային կենտրոնը (օպերա– յին և դրամատիկական թատրոններ են): Կ–ում գործում է բարձրագույն երաժշտա– կան ուսումնական 8 հաստատություն (կոն– սերվատորիաներ, երաժշտական ակադե– միաներ): 1965-ից Մոնրեալում անց են կացվում երաժիշտ կատարողների միջազ– գային փառատոներ և մրցույթներ: ժամա– նակակից երաժիշտներից են՝ կոմպոզի– նւորներ Մ. Բլեկբեռնը, Կ. Պեպենը, դիրի– ժորներ ժ. Բոդրին, Պ. Դերվոն, դաշնակա– եար Գ. Դուլդը, Ա. Կուերաին, շութակա– հարուհի Ի. Հենդելը, երգչուհի Լ, Մարշա– լը, Մ. Ֆորեսաերը, երգիչ Լ. Սիմոնոն և ուրիշներ: Գործում են Կանադական կոմ– պոզիտորների ասոցիացիան, Կանադա– կան երաժշտական խորհուրդը և այլ կազ– մակերպություններ : XV. Բալետը 1938-ից գործող բալետի դպրոցի հիման վրա կազմակերպվել է առաշին՝ «Վիննի– պեգի բալետ» թատերախումբը (1949-ից պրոֆեսիոնալ, 1953-ից կոչվել է թագավո– րական): 1951-ին Տորոնտոյում ստեղծվել է Կ–ի «Ազգային բալետ» խումբը: 1952-ին Մոնրեալի հեռուստատեսային բալետա– յին խմբից կազմակերպվել է «Կանադա– կան մեծ բալետը»: 1967-ին երկրում կար 4 խումբ: Գործող բալետային դպրոցներից խոշորը. Ազգային բալետային դպրոցն է (հիմնվել է 1959-ին, Տորոնտո): XVI. Թատրոնը Թատրոնի զարգացումն սկսվել է XVII դ., ֆրանս. Քվեբեկ և Աքադիա նահանգնե– րում: 1774-ին Հալիֆաքս քաղաքում բե– մադրվել է կանադական առաշին պիեսը (անգլերեն): 1825-ին Մոնրեալում բացվել է առաշին մշտական թատրոնը: 1940-ական թթ. վերջերից պրոֆեսիոնալ թատրոններ են գործում խոշոր քաղաքներում: Դրանցից ամենահինը «Ռիդո վեր»-ն է (հիմնվել է 1949-ին, Մոնրեալում), ուր բեմադրվում են Շեքսպիրի, Մոլիերի, Պ. Կլոդելի, Ա. Չե– խովի և ուրիշների պիեսները: Կանադա– կան դրամատուրգներից են՝ Ռ. Դեյվիսը, Ջ, Կոուլաերը, Գ. Ֆերիսը, Լ. Մինկլերը: Ֆրանսալեզու թատրոնները ձգտում են ստեղծել ազգային թատերարվեստ: Անգ– լիախոս թատերախմբերը կրում են ԱՄՆ–ի թատրոնի ազդեցությունը: Թատերական գործիչներից են՝ Զ. Կոլիկոսը, Կ. Պլամ– մերը, ժ. Գասկոն: Կազմակերպվում են դրամատիկական արվեստի ամենամյա փառատոներ: 1953-ից Մտրատֆորդում տեղի է ունենում Շեքսպիրյան փառա– տոն: Գործում է Ազգային թատերական դպրոց, դասավանդումը՝ ֆրանսերենով և անգլերենով: XVII. կինոն Ֆիլմերի կանոնավոր արտադրությունն սկսվել է 1914-ից: Մեծ մասամբ թողարկ– վել են վավերագրական և ռեկլամային կարճամետրաժ ֆիլմեր: 1939–46-ին ազ– գային կինոարվեստի ձևավորմանը մե– ծապես նպաստել է անգլ. ռեժիսոր Ջ. Գրիրսոնը: 1956-ին Մոնրեալում ստեղծ– վել է Կինոյի ազգային վարչություն, այնուամենայնիվ ֆիլմերի թողարկումը պայմանավորված է առանձին ռեժիսոր– ների նախաձեռնությամբ, քանի որ կա– ռավարությունը չի աջակցում կինեմատո– գրաֆիայի զարգացմանը: Լավագույն ֆիլ– մերից են՝ «Ոսկու քաղաքը» (1957, ռեժ. Կ. Լոու), «Որպեսզի կյանքը շարունակվի» (1963, ռեժ. Մ. Բրո): Կինոգործիչներից են՝ Կ. ժյուտրան, ժ. Կարլը, Ռ. Գարսոն, Գ. Մանրոն, Կ, Պինդալը, մուլտիպլիկա– ցիոն կինոյի նշանավոր ռեժ. Ն. Մակլա– րենը: Մտրատֆորդում, Մոնրեալում, Վան– կուվերում 1957-ից տեղի են ունենում մի– ջազգային կինոփառատոներ: XVIII. Հայերը Կանադայում Առանձին հայեր Կ–ում բնակություն են հաստատել XIX դ. 80-ական թթ.: Մինչե առաջին համաշխարհային պատերազմը բնակվող հայերի թիվը 600-ից չի անցել: 1949-ին Կ–ում կար շուրջ 1.300 հայ: 1956-ից Միջին Արևելքի երկրներում ստեղծված քաղ. անկայուն դրության պատճառով հա– յերի մեծ հոսք սկսվեց Թուրքիայից, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից, ինչպես նաև Հունաստանից: 1961-ի հուն– վարին կանադահայերի թիվն արդեն 3.500 էր: 1979-ին Կ–ում բնակվում էր մոա 30 հզ. հայ, որի կեսից ավելին՝ Մոնրեալում, 8 հզ.՝ Տորոնտոյում, մնացածը՝ Սեն Քաթրինգում, Համիլտոնում, Քվեբե– կում, Օտտավայում, Վինձորում, Վանկու– վերում և այլուր: Նրանք հիմնականում արհեստավորներ են, գործարանային բան– վորներ, գյուղատնտեսությամբ զբաղվող– ներ, առևտրականներ, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնական– ներ, ինժեներներ, ճարտարապետներ, բժիշկներ, դասախոսներ, արվեստագետ– ներ): Մինչե 1950-ական թթ. որոշ չափով կազ– մակերպված հայ համայնքներ են եղել Սեն Քաթրինգում, Տորոնտոյում և Մոն– րեալում: 1916-ին Տորոնտոյում Լևոն Պա– պայանի և մի քանի այլ հայրենասերների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հայե– րի օգնության միությունը», 1925-ին՝ «Կա– նադահայ միությունը» (գլխավորությամբ Լ. Պապայանի), որի նպատակն էր պաշտ– պանել Կ–ի հայերի քաղաքացիական իրա– վունքները, օգնել համայնքի չքավոր ան– դամներին, բացել հայկական դպրոցներ, նպաստել ազգապահպանմանը: 1930-ին Սեն Քաթրինգում բացվեց «Հայ տունը»: 1917–29-ին գաղութում գործել են «Կա– նադայի հայորդիների միությունը» (հրա– տարակել է «Արարատ» և «Արագած» խմո– րատիպ հանդեսները), իսկ 1925–36-ին՝ ՀՕ Կ–ի և Պետ. հայ Կարմիր խաչի մասնա– ճյուղերը: 1950-ական թթ. կանադահայ գաղութի ստվարացմամբ առավել կազմա– կերպված դարձավ համայնքի ազգային կյանքը, որը ղեկավարում են մշակութա– յին («Թեքեյան», «Համազգային», «Մամի– կոնյան», «Արմենի ա»), բարեգործական (ՀԲԸՄ, ՀՕՄ), հայրենակցական, երիտա– սարդական («Հայ ուսանողական միու– թյուն»), մարզական միություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ծխական խորհուրդներն ու եկեղեցին և դրանց կից գործող կանանց, կրթական և այլ հանձնախմբերը: Կ–ում իրենց մասնա– ճյուղերն ունեն ազգային քաղ. կուսակցու– թյունները: 1970-ին ՀԲԸՄ և ՀՕՄ նախա– ձեռնությամբ Մոնրեալում բացվեցին առա– ջին հայկական ամենօրյա դպրոցները Կ–ում: Բացի այդ Մոնրեալում, Տորոնտո– յում և Մեն Քաթրինգում կան մեկօրյա դպրոցներ: Գործում են առաքելական 5 և կաթոլիկ 1 եկեղեցի ու ավետարանական «Քնար» խմրի ելույթը Մոնրեալի «էքսպո–67» միջազգային ցուցահանդեսում Երևանի 2750-ամյակին նվիրված ցուցահան դեսի բացումը Մոնրեալում