Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/238

Այս էջը սրբագրված չէ

Ս. Կանիցարո սոր: Ստացել է ցիանամիդ (1851) և հայտ– նաբերել Կանիցարոյի ռեակցիան: ճշտել է մի քանի տարրերի (հատկապես մետաղ– ների) ատոմական զանգվածները և ցույց տվել Ավոգադրոյի օրենքի կիրառման սահմանները: Սահմանազատել է «ատոմ», «համարժեք» և «մոլեկուլ» հասկացություն– ները: Գրկ. E mkob r. B.. KpHqMaH B.A, CTaHncjiao KaHHHimapo. OqepK hch3hh h flea- TejibHOCTH, M., 1972.

ԿԱՆԻՑԱՐՈՅԻ ՌԵԱԿՑԻԱ, ալդեհիդի փո– խարկումը հավասարամոլյար քանակու– թյամբ սպիրտի և թթվի՝ ալկալու ջրային կամ ջրասպիրտային լուծույթի ազդեցու– թյամբ, օրինակ, 2C6H5CHO+KOH->C6H5COOK+ +C6H5CH20H: Կ. ռ. օքսիդավերականգնման պրոցես է, բնորոշ է արոմատիկ և հետերոցիկլիկ, ինչպես նաև ալիֆատիկ այնպիսի ալդե– հիդներին, որոնք ալդեհիդի խմբին միա– ցած ածխածնի մոտ ջրածնի ատոմներ չունեն: Կ. ռ. կարող է ընթանալ նաև երկու ոչ միանման ալդեհիդների միշև (խաչաձև Կ. ռ.): Օրինակ, բենզալդեհիդի և մրջնալ– դեհիդի խառնուրդից առաշանում են բեն– զիլսպիրտ և մրշնաթթու: Նման տարբերա– կը օգտագործում են քիչ մատչելի ալդե– հիդները համապատասխան սպիրտների վերականգնելու համար: Ռեակցիան հայա– նաբերեւ է Ս. Կանիցարոն, 1853-ին;


ԿԱՆԻՖՈԼ, տես Բևեկնախեժ՝.


ԿԱՆԽԱՎՃԱՐ, դրամական գումար, որը կողմերից մեկը պայմանագրով նախատես– ված վճարումների հաշվին տալիս է մյուս կողմին՝ որպես ապացույց պայմանագրի կնքման և ի ապահովումն նրա կատար– ման: Սովետական քաղաքացիական իրա– վունքում Կ. քաղաքացիների միշև կամ նրանց մասնակցությամբ ծագած պարտա– վորությունն երի կատարումն ապահովելու միշոց է: Եթե պարտավորությունը չի կա– տարում հանձնող կողմը, Կ. մնում է մյուս կողմին, եթե չի կատարում Կ. ստացողը, վերադարձնում է նրա կրկնակին: Բացի այդ, պատասխանատու կողմը պարտավոր է հատուցել նաև վնասները՝ հաշվակցե– լով Կ–ի գումարը, եթե կողմերը պայմա– նագրով այլ բան չեն նախատեսել: Տ. Բարսեղյան


ԿԱՆԽԱՎՃԱՐՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ, դրամա– գումար, որ շահույթ ստանալու նպատա– կով կապիտալիստը ներդնում է ձեռնար– կության մեշ: Կ. կ–ի մի մասը ծախսվում է արտադրամիշոցներ (հաստատուն կա– պիտալ՝ C), մյուսը՝ աշխատուժ (փոփոխուն կապիտալ՝ V) գնելու համար: Արտադրու– թյունը կազմակերպելուց և թողարկված ապրանքներն իրացնելուց հետո կապիտա– լիստը դրամական ձևով վերադարձնում է Կ. կ., ստանալով նաև շահույթ: Կ. կ–ի շրշա պտույտն արտահայտվում է կապի– տալի ընդհանրական բանաձևով՝ Փ–Ա– Փ՝,ուրՓ կանխավճարված դրամագումա– րըն է, Ա՝ ապրանքը, Փ՝= Փ–ք AՓ՝ կան– խավճարված դրամագումարի և հավեչյաւ արժեքի գումարը: Կ. կ–ի նախապայմանը շրշապտույտի վերշոէմ կանխավճարված արժեքի աճն Է: Ընդ որում, կանխավճար– ված արժեքն այդ պրոցեսի ընթացքում դրամական ձևից վերածվելով ապրանքա– յինի, և ընդհակառակը, ինքնաճում Է: Կապիտալը, որպես արժեք, կանխավճար– վում է ոչ հանուն եզակի շահույթի, նրա տիրոշ նպատակը արժեքի անընդհատ մե– ծացումն Է: Այդ պատճառով Կ. կ–ի շրշա– պտույտը միշտ կրկնվում Է:


ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ գիտական, դեռևս անհայտ երևույթի մասին տեսականորեն բխեցված գիւոեչիք, որը հետագայում հաս– տատվում է այդ երևույթի փորձնական հայտնաբերումով: Կ. կարող է վերաբերել ինչպես գոյություն ունեցող, այնպես Էլ ապագայում առաշանալիք երևույթին: Կ–ման ունակությունը գիտության բնորոշ առանձնահատկությունն Է: Կ. արվում Է ա. հայտնի օրինաչափությունների հետա– գա ընդհանրացման (արտարկման) մի– ջոցով, բ. տեսության շրջանակներում դի– տումների և Փորձի տվյալների բացատրու– թյուն գտնելու համար նոր գործոնի տրա– մաբանական արտածումով, գ. դիտումնե– րի և փորձի տվյալների վիճակագրական մշակման և ինդուկտիվ ընդհանրացման ճանապարհով (տես Պրոգնոսաիկա): Հա– սարակական կոնկրետ գիտություննե– րում (տնտեսագիտություն, ժողովրդա– գրություն ևն) բնականաբար հանդիպում են Կ–ման նույն տիպական ձևերը: Մա– կայն գոյություն ունի հասարակական կյանքի երկու յուրատեսակ մակար– դակ՝ Կ–ման իրենց առանձնահատկու– թյուններով. ա. հասարակական ամբողջի պատմական զարգացման որակական փու– լերի Կ., որը հնարավոր Է, եթե կա հասա– րակագիտական ընդհանրական տեսու– թյուն, ինչպիսին է պատմական մատե– րիալիզմը, բ. մշակութային և պատմական եզակի երևույթների Կ«, որի հնարավորու– թյունը վեճերի առարկա Է, քանի որ այս դեպքում հասարակական զարգացման ընդհանրական օրենքներից զատ պետք Է հաշվի առնվեն արժեքային և իրավիճակա– յին գործոնները: Գրկ. տես Պրոգնոստիկա հոդվածի գրակա– նությունը: <,. Գևորգյան


ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, պրոֆիլակտի– կ ա (<հուն. jtpotpu^axtix<$£–նախապահ– պանություն), առողշության ամրապընդ– ման, հիվանդությունների նախազգուշաց– ման և վերացման նպատակով կատարվող միջոցառումների ամբողշություն: Տարբե– րում են անհատական և հասարակական Կ.: Անհատական Կ. ընդգրկում Է անձնական հիգիենայի կանոնների պահ– պանումը կենցաղում և արտադրության մեշ, հասարակականը՝ կոլեկ– տիվի առողշության պահպանման (տես Առողջապահություն) նպատակով ձեռ– նարկվող միջոցառումների ամբողշ հա– մակարգը: ժամանակակից Կ–ման հասկա– ցությունն ընդգրկում է պետ., հասարէս– կական և բժշկ. կոմպլեքս միջոցառում– ներ, որոնց նպատակն է վերացնել մարդ– կանց առողջության վրա բացասաբար ազ– դող գործոնները և ապահովել անհատի ֆիզիկական ու հոգեկան կարողություն– ների բազմակողմանի զարգացումը: Հա– սարակական Կ–ման իրականացումը պա– հանջում է օրենսդրական միջոցառումներ, նյութական զգալի ներդրումներ և պետ., բժշկ., արդ. մի շարք հիմնարկ–ձեռնարկու– թյունների ու կազմակերպությունների հա– մատեղ գործունեություն: Մովետական առողջապահության կանխարգելիչ գործու– նեությունը աշխատանքներում պայմա– նավորված Է, ամենից առաջ, սանիտարա– համաճարակագիտական ծառայությամբ: Հիվանդությունների կանխարգելման գոր– ծում կարևոր են բնակչության առողջ խըմ– բերի (երեխաներ, դեռահասներ, հղիներ, արդ. ձեռնարկությունների բանվորներ) դիսպանսերացումը և բժշկ. մասնագիտա– կան ստուգումները, որոնք իրագործվում են պլանային ձևով: Առողջապահական մարմինների և բժշկ. անձնակազմի կան– խարգելիչ գործունեության մասն է կազ– մում նաև սանիտարա–լուսավորական աշ– խատանքը:


ԿԱՆՃՐԱԿ (Carthamus), ասպար, բար– դածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 19 տեսակ, մշակվում Է մեկը՝ գաթի ծաղիկը (C. tinctorius): Միամ– յա, ձիթատու և ներկատու բույս Է: Ցո– ղունը (բարձրությունը՝ 40–100 սմ) ուղղա– ձիգ կանգուն Է, մերկ, տերևները՝ նստա– դիր, նշտարաձև, կաշեկերպ, ծաղկաբույ– լը՝ զամբյուղ, ծաղիկները՝ խողովակաձև, սպիտակ, դեղին, նարնջագույն: Փոշո– տումը՝ խաչաձև, պտուղը սերմնապտուղ Է, սպիտակ: Պարունակում է 25–37% բու– սական յուղ, որն օգտագործվում է սննդի մեշ, ինչպես նաև մարգարինի, ներկերի, օճաււի, օլիֆի, լինոլեումի արտադրու– թյունում: Պսակաթերթիկներից ստացվող ներկը օգտագործվում է գորգագործու– թյան մեջ: ԱՄՀՄ–ում մշակվում է Միջին Ասիայում և Անդրկովկասում:


ԿԱՆՆ (Cannes), քաղաք–կուրորտ Ֆրան– սիայի հարավում, Միջերկրական ծովի աւիին: 68 հզ. բն. (1968): Նավահանգիստ, տրանսպորտային հանգույց: Միջազգա– յին կինոփառատոների անցկացման վայր (1964-ից, Կինոյի պալատում): Մտնում Է, այսպես կոչված, Լազուր ափ շրջանում տեղադրված Ֆրանսիական Ռիվիերան կազմող առողջարանների խմբի մեջ: Կլի– ման մերձարևադարձային Է: Կ–ում բուժ– վում են նյարդային համակէսրգի, շնչառա– կան օրգանների խանգարումներով, սրտի, երիկամների և այլ հիվանդություններով տառապողները:


ԿԱՆՆԱ (Canna), կաննազգիների ընտա– նիքի բույսերի միակ ցեղ: Խոշոր, բազմա– մյա խոտաբույսեր են: Ցողունը ամուր Է, հաճախ պալարաձև հաստացած արմատնե– րով: Տերևները խոշոր են, պատյանավոր, փետրաջիղ: Ծաղիկները երկսեռ, ասիմետ– րիկ, վառ գունավորված, հուրանանման կամ ողկուզաձև ծաղկաբույլում հավաք– ված: Ծաղկապատը կրկնակի Է, պտուղը՝ տուՓիկ: Հայտնի է մոտ 50 տեսակ, որոնք