Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/24

Այս էջը սրբագրված է

թյան հարցերին: Բրատիսլավայի (ՉՍՍՀ) համալսարանի պատվավոր դոկտոր (1970), ՍՍՀՄ ԳԱ բարձրջերմսատիճանային ջերմաֆիզիկայի խորհրդի անդամ (1974): Երկ. Տեսական քիմիայի հիմունքներ, մաս 1, Ե., 1974: Основы термодинамики и теории горения, ч. 1-3, М., 1951-55.

նկարում` Ս. Խաչատուրյան. «Հայ որբերն անապատում» (՝՝Հայաստանի պետական պատկերասրահ) նկարում` Ս. Կ. Խաչատուրյան, Տ. Ս. Խաչատուրով նկարում` Ս. Խաչատուրյան. «Հայ գաղթականները» (1921, Հայաստանի պետական պատկերասրահ)

ԽԱՉԱՏՈՒՐՏԱՆ Սարգիս Կարապետի (9.8.1886, Մալաթիա –4.3.1947, Փարիզ), հայ նկարիչ: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստ–ում (1908–11) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912–14): 1915-ի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման: Հ. Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»: 1917-ից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: Սովետական Հայաստանի առաջին փոստանիշերի հեղինակն է: 1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը («Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ», «Վարագա վանքի տոնը», «Սևանա կղզու եկեղեցիները»): Տոնախմբությունները պատկերված են գունագեղ և շարժումով լի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտ. հուշարձանի հնագիտական և գեղանկարչական արժեքները: Խ. ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում: 1924-ին Վիեննայամ հրատարակել է «Արմենիա» ալբոմը: Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը: Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը («վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը ևն): 1931-ին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: 1934-ին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը: 1937-ին Խ. առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI –XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը: 1942-ին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում: Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խ–ի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը: Խ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդների, Անգլիայի և ԱՄՆ–ի բազմաթիվ քաղաքներում: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսլի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, ՍՍՀՄ–ում՝ Վրաստանի թանգարանում և Հայաստանի պետական պատկերասրահում: Երևանում 1971-ին ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները (37), որոնք Խ–ի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին: Խ–ի աճյունը տեղափոխվել և 1977-ի դեկտ. 28-ին թաղվել է Երևանում: Գրկ. Շիջմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958: Olan David, Indian Murols and Sarkis Katchadourian, N. Y., 1942. Կ. Կուրղինյան


ԽԱՉԱՏՈՒՐՈՎ Տիգրան Սարգսի [ծն. 23.9(6.10).1906, Մոսկվա], սովետական տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1928-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը: Տրանսպորտի էկոնոմիկա է դասավանդել Մոսկվայի համալսարանում (1930–31), տրանսպորտային ինժեներների ինստ–ում (1931–41 և 1947–54), երկաթուղային տրանսպորտի ակադեմիայում (1947–1954), Տրանսպորտա–տնտեսագիտական ինստ–ում (1952–63) և այլ բուհերում: Եղել է Երկաթուղային տրանսպորտի համամիութենական գիտահետազոտական ինստ–ի դիրեկտոր, «Տեխնիկա ժելեզնիխ դորոգ» («Texника железных дорог») ամսագրի խմբագիր (1945–49): Կազմակերպել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ (այժմ՝ ՍՍՀՄ Պետպլանի) տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստ–ը (1955–59): 1957-ից ՍՍՀՄ Պետպլանի էքսպերտ հանձնաժողովի անդամ է, ՍՍՀՄ ԳԱ կապիտալ ներդրումների արդյունավետության և նոր տեխնիկայի գիտական խորհրդի նախագահ, «Վոպրոսի էկոնոմիկի» («Bonpосы экономики») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, 1966-ից՝ գլխավոր խմբագիր: 1967–71-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ՝ էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1970-ից՝ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ: Հեղինակ է տրանսպորտի էկոնոմիկայի, կապիտալ ներդրումների արդյունավետության, վերարտադրության տեսության, սովետական էկոնոմիկայի զարգացման հարցերին նվիրված շուրջ 20 մենագրության, գրքույկի և 300 հոդվածի, որոնցից շատերը հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով (անգլ., ֆրանս., ճապոներեն, բուլղ. են):

Երկ. Paзмещение транспорта в капиталистических странах CCCP, M., 1939; Пути развития транспорта CCCP, M., 1941; Железнодорожный транспорт CCCP, M., 1952; Экономическая эффективность капитальних вложеный и народное хозяйство, СCCP, M., 1958; Экономика транспорта, M., 1959; Coветская экономика на современном этапе, M., 1975. Գրկ. Tигран Сергеевич Хачатуров, Биобиблиография, M., 1969.


ԽԱՉԱՓԱՌՆԵՐ (Brachyura), տասոտանի խեցգետնակերպերի կարգի անողնաշարավոր կենդանիների ենթակարգ: Խ–ի մարմինը բաժանվում է 2 մասի՝ գլխակուրծք և փոր: Գլխակուրծքը լայն է, եռանկյուն կամ ձվաձև, խիտինային զրահով ծածկված: Փորը նեղ է, կարճ, գլխակրծքի տակ քաշված: Քայլող ոտքերի առաջին զույգն ունի աքցանաձև ճանկեր, որոնք հիմնականում կերը բռնելու և մանրացնելու համար են: Ունեն ցողունավոր աչքեր, որոնք կարող են շարժվել բոլոր ուղղություններով: Բաժանասեռ են, էգը և արուն արտաքինից տարբերվում են: Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրամբարներում, ցամաքում: Զարգանում են մետամորֆոզով (բացառությամբ քաղցրահամ ջրերում ապրողների), ձվիկներից դուրս է գալիս զոեա թրթուրը, որը փոխարինվում է մեգալոպի, ապա հասուն խաչափառի: Քաղցրահամ ջրերում ապրող տեսակները ազատ լողացող թրթուր չունեն և զարգանում են առանց մետա–