Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/240

Այս էջը սրբագրված չէ

(Աթանաս Աղեքսանդրացի, Բարսեղ Կե– սարացի, Գրիգոր Լուսավորիչ, Սահակ Պարթև ևն): Այդ կանոնախմբերի մի մասը հավաքել, միավորել, դասավորել և առա– շին անգամ «Կ. Հ.» է կազմել Հայոց կա– թողիկոս Հովհաննես Գ Օձնեցին (Հով– հան Օձնեցի) VIII դ. 10-ական թվական– ներին՝ քաղկեդոնականության ու միա– բնակության միջև ծավալված նոր վեճերի առթիվ՝ նպատակ ունենալով դավանանքի և ծիսական հարցերի մշակմամբ պահպա– նել Հայոց եկեղեցու ինքնուրույն ազգա– յին դեմքը: Հովհան Օձնեցու կազմած «Կ. Հ.» բաղկացած էր 24 կանոնախմբից: X դ. կեսից «Կ. Հ.» ենթարկվել է նոր խըմ– բագրման, ավելացվել նոր կանոնախմբե– րով և X դ. վերջին, 40 կանոնախմբով, արդեն ամբողջական իրավաբանական հուշարձան էր: Սակայն, XI դարից սկսած «Կ. Հ.» նորից է խմբագրվել, ավելի ճո– խացվել, լրացվել այլ կանոնախմբերով և, աստիճանաբար աճելով մինչև XVII դ., հասել 98 կանոնախմբի: Լրացումների և խմբագրումների ընթացքում փոփոխվել է կանոնախմբերի նախկին դասավորու– թյունը, անգամ հարստացել այնպիսի կա– նոնախմբերով, որոնց կազմողները դրանց հեղինակները չեն (օրինակ՝ Թադեոսի, Փիլիպոսի ևն): «Կ. Հ.»-ում տեղ են գտել տասնյակ հար– յուրավոր կանոններ՝ Հայոց եկեղեցու պաշտամունքի, դավանանքի, ծիսակատա– րության, հոգևորականների վարքագծի, հայ ավատական հասարակության համա– կեցության ձևերի, հասարակության ան– դամների փոխհարաբերությունների, ամուսնության, ընտանիքի, ժառանգու– թյան և այլ հարցերի վերաբերյալ: Ի տար– բերություն քրեական պատասխանատվու– թյան ու պատժի հարցը առաջ քաշող հա– յոց այլ դատաստանագրքերի (տես Դա– տաստանագիրք) , «Կ. Հ.» պատիժը գերա– զանցապես կապում է ապաշխարության կրոնական գաղաֆարի հետ՝ նպատակ ունենալով խրատի, բարոյական դատա– պարտման կամ ապաշխարության միջոցով կանխել մարդկանց համակեցության հնա– րավոր խախտումները: «Կ. Հ.»-ի վկայու– թյունները, որպես պաշտոնական վավե– րագրերի հեղինակություն, օգտագործվել են և՝ Հայոց եկեղեցու իրավասության տակ գտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և՝ հայ մատենա– գրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր՝ նաև Մխիթար Գոշի ու Մմբատ Մպարապետի դատաստանա– գրքերում: «Կ. Հ.» լայնորեն գործածվել է (Հայաստանում և հայկ. գաղթավայրե– րում) մինչև XX դ. 20-ական թթ.: Այժմ մա– տենագրական հուշարձան է: «Կ. Հ.» հրատարակվել է (լատ. և հայե– րեն) մի քանի անգամ, սակայն առավել ամբողջական հրատարակությունը կա– տարվել է միայն 1964–71-ին, որն ընդ– գրկում է VIII, X և XI դդ. խմբագրում– ները՝ Ծէ (57) կանոնախմբով և Ռ6ԼԲ (1332) կանոնով: Երկ. Կանոնագիրք Հայոց (աշխաաասիր. Վ. Հակոբյանի), հ. 1–2, Ե., 1964–71: Վ. Հակոբյան

ԿԱՆՈՆԱԴԻՐ ՖՈՆԴ Մ Մ Հ Մ ձեռնար– կության, պետության կողմից սոցիա– լիստական ձեռնարկության (միավորման) մշտական տնօրինությանը և կառավար– մանը անհատույց հատկացված նյութա– կան և դրամական միջոցներ: Կ. ֆ. ձեռ– նարկության սեՓական միջոցների (հիմ– նական և շրջանառու) ձևավորման հիմ– նական աղբյուրն է: Նրա սկզբնական մե– ծությունը որոշվում է ձեռնարկության (միավորման) կանոնադրությամբ: Հաշ– վետու շրջանի սկզբի և վերջի Կ. ֆ–ի ընդ– հանուր գումարն արտացոլվում է ձեռնար– կության (միավորման) հաշվեկշռի պաս– սիվում և համապատասխանում հիմնա– կան ֆոնդերի մնացորդային արժեքին ու շրջանառու միջոցների առկա գումարին:


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նորմատիվ հա– վաքական ակտ, որը որոշում է պետական մարմինների կառուցվածքը, խնդիրներն ու իրավասությունները (օրինակ՝ ՍՍՀՄ գերագույն դատարանի Կ., ՄՄՀՄ մինիս– տրությունների ընդհանուր Կ., ՄՄՀՄ ժո– ղովրդական վերահսկողության մար– մինների Կ.), պետ. մարմինների, կազմա– կերպությունների և պաշտոնատար ան– ձանց գործողությունների կարգը՝ որոշակի դեպքերում (օրինակ՝ Կ. պետ., կոոպերա– տիվ և հասարակական կազմակերպու– թյունների ու հիմնարկների դրամարկղա– յին գործառնությունները վարելու մասին) կամ կարգավորում է կոնկրետ հարցերով կազմակերպական, գույքային, աշխատան– քային հարաբերությունների ամբողջու– թյունը: Կ–ներ ունի նաև միջազգային կազ– մակերպությունների մեծ մասը (օրինակ՝ ՄԱԿ–ի Կ.): Ա.Լաւայան

    1. «կանոնադրություն Այլաձգիների

Կառավարման Մասին» (1822) ## «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՅԼԱձԳԻՆԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (1822), Միբիրի ոչ ռուս ժողովուրդների կառավարման կարգը սահմանող ցարական կառավարու– թյան օրենսդրական ակտ: Ըստ կանոնա– դրության «այլազգիները» բաժանվեցին երեք խմբի, «նստակյացներ», «թափա– ռաշրջիկներ», «քոչվորներ»: «Նստակյաց– ները» (հիմնականում Սիբիրի թաթարնե– րը) իրավական տեսակետից հավասար– վեցին ռուս, հարկատու խավերին (քաղ– քենիներին, պետ. գյուղացիներին), սա– կայն առանց զինծառայության պարտա– վորության: «Թափառաշրջիկների» (նենեց– ներ, կորյակներ, Հյուսիսային Միբիրի մյուս ժողովուրդներ) կառավարումը թող– նըվեց տոհմային վերնախավի ներկայա– ցուցիչներին («իշխանիկներ», ավագներ): «Քոչվորների» (բուրյաթներ, յակուտներ, էվենկներ, խակասներ) յուրաքանչյուր ոււուսի կամ բնակատեղիի ղեկավարումը վստահվեց տոհմի ավագին՝ 1–2 օգնա– կանով: Կանոնադրությունը «քոչվորնե– րին» ամրացրեց նրանց զբաղեցրած հո– ղատարածությունները, թույլատրեց առև– տուրը, սահմանեց յասակի չափերն ու ձևերը, երկրի քրեական օրենսդրությունը տարածեց նաև նրանց վրա: Կանոնադրու– թյամբ ստեղծված կառավարման կարգը հարատևեց մինչև XX դ. սկիզբը:

    1. «կանոնադրություններ» 18ճ1 Փէտըր–

Վարի 19 ## «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 18Ճ1 ՓԷՏԸՐ– ՎԱՐԻ 19, Ռուսաստանում ճորտատիրա– կան իրավունքի վերացման օրենսդրական ակտերի ամբողջություն: Հաստատել է Ալեքսանդր II կայսրը 1861–ի փետր. 19-ին, Պետերբուրգում: Բաղկացած էր «ճորտա– տիրական կախումից դուրս եկած գյուղա– ցիների վերաբերյալ ընդհանուր կարգից». • չորս «Տեղական կանոնադրություններից», մի շարք այլ «Կանոնադրություններից». «Կանոններից» և «Լրացուցիչ կանոննե– րից» (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)՝.

ԿԱՆՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, Ասավածաշնչի մեջ մտնող ընդունված, վավերական գրքերի համակարգը: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը հիմնականում կա– տարվել է ըստ կանոնի: Հետագա դա– րերում այն կրել է մասնակի փոփոխու– թյուններ: Համաձայն հայկական կանոնի, Հին կտակարանի գրքերի թիվը 48 է, Նոր կտակարանինը՝ 27: Ըստ, այսպես կոչված, նախնական կանոնի, Հին կտա– կարանի գրքերի թիվը 39 է (տես նաև Ան– վավեր գրքեր): Գրկ. Ա ն ա ս յ ա ն Հ., Հայկական մատե– նագիտություն, հ. 1, Ե., 1959, էշ X–XI, հ. 2, Ե., 1976, էշ 309–56: Իշխանյան Ռ., Հա յ մատենագիտության պատմություն, պր. 1, Ե., 1964, էշ 14–34: Հ. Դավթյան


ԿԱՆՈՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, եկեղեցական ժողովներում ընդունված կանոնների հա– մակցություն: Վերաբերում է ոչ միայն եկե– ղեցական, այլև արտաեկեղեցական՝ պետ., վարչական, քաղաքացիական, ամուսնա– ընտանեկան, քրեական, իրավահարաբե– րություններին: Կ. ի–ի առաջին համակար– գումը Արևմտյան Եվրոպայում ձեռնարկ– վել է XII դ.՝ Բոլոնիայում, հետագայում, դրա հիման վրա, լրացված և մշակված հրատարակվել է 1582-ին, Հռոմում (Corpus juris canonici): Հայաստանում Կ. ի. հա– մակարգվել է VIII դ. (տես «Կանոնագիրք Հայոց»): Ա. Թովմասյան


«ԿԱՆՈՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ», Գա– վիթ Արսվկա Որդու խրատական կանոն– ները՝ գրված XII դ. սկզբին: Արտա– ցոլել է Արևելյան Հայաստանի, մասնա– վորապես հայ Աղվանքի ֆեոդալական միջավայրի ներքին կյանքը: Բաղկացած էր նախադրությունից և 97 հոդվածներից: Կիրակոս Գանձակեցին «Կ, օ.» համարել է «գեղեցկահարմար և պիտանցու»: Հիմ– նական աղբյուրներն են՝ ֆեոդալական սովորութային ու եկեղեցական իրավունք– ները: «Կ. օ.» հետապնդել է մշակութա–լու– սավորական նպատակներ, մերկացրել անբարոյական բարքերը, առաջարկել առողջապահական միջոցներ, դատապար– տել սնահավատությունը, հոգևորական– ների ընչաքաղցությունը, ախտերը, ամուս– նական սրբապղծությունը, սահմանել կա– նոնավոր սեռական հարաբերության, ծննդաբերության, ձրի ուսուցման և հասա– րակական այլ հարաբերությունների կար– գավորման նորմաներ: «Կ, օ.»-ից մասամբ օգտվել է Մխիթար Գոշը: Առաջին անգամ լրիվ տեքստը լույս է տեսել 1953-ին («էջմիածին», N»N« 1–3, Ա. Գ. Աբրա– համյանի աշխատասիրությամբ): Հիշյալ հրատարակության և այլ ձեռագրերի հի– ման վրա 1961-ին Բելգիայում, անգլ. թարգմանությամբ, առաջաբանով և գի– տական ցանկով հրատարակել է Չ. Դաու– սեթը: Գրկ.Կոստանյան Կ., Դավիթ Ալավ– կա Որդի, «ԱՀ», 1906-1907, գիրք 14-15: Սամուելյան !«., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939, էշ 74 – 75: Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1970, էշ 83–85: Dowsett C.J.F., The peniten–