Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/244

Այս էջը սրբագրված չէ

տությունները նպաստել են ժող. անա. կա– ռավարման ու օպտիմալ պլանավորման տեսությունների ստեղծմանը և սոցիալիս– տական էկոնոմիկայի խնդիրների (գնագո– յացում, ռենտայի տեսություն, կապիտալ ներդրումների արդյունավետություն) մշակ– մանը: Կ. Բոստոնի և Բուդապեշտի ակա– դեմիաների անդամ է: ՍՍՀՄ պետ. (1949), լենինյան (1965) և նոբելյան (1975) մրցա– նակների դափնեկիր է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գրկ. JI. B, KaHTopoBHH (k mecTHflecflTHjie- thk> co flHH poacfleHHfl), «ycnexH MaTeMara- qecKHx HayK», 1972, t. 27, b. 3(165).

ԿԱՆՑՈՆ (իտալ. canzone – երգ), 1. քնա– րական բանաստեղծություն ասպետական սիրո մասին պրովանսյան տրուբադուր– ների միջնադարյան պոեզիայում: Սկըզբ– նապես տարածված է եղել Իտալիայում՝ XIII–XVII դդ.: Կ–ի դասական նմուշներ են ստեղծել Դանթեն ու Պետրարկան: 2. Աշխարհիկ բազմաձայն երգ Վերածննդի դարաշրջանում: Գործիքային Կ. իմիտա– ցիոն–պոլիֆոնիկ պիեսի տեսքով զարգա– ցավ XVI–XVII դդ. (սկզբում իբրև վոկալ Կ–ի փոխադրություն): Հոմոֆոնային ոճի պայմաններում տարածվեց Կ. մեկ ձայնի համար՝ գործիքային նվագակցությամբ: Այդ ձևը պահպանվեց XIX– XX դդ. գոր– ծիքային Կ–ում՝ իր երգուն մեղեդիով (յու– րատեսակ «երգ առանց խոսքի»): Երբեմն Կ. են անվանում վոկալ և գործիքային քնարական պիեսները (հատվածներ օպե– րաներից, սիմֆոնիաների, կոնցերտների մասեր): Ա. Րուդաղյան

ԿԱՇԱԼՈՏ (Physeter catodon), ատամնա– վոր կետերի ենթակարգի ջրային կաթնա– սուն: Արուների մարմնի երկարությունը մինչև 20 մ է, քաշը՝ մինչև 70 ա, էգերինը, համապատասխանաբար՝ մինչև 15 մ և 30 ա: Գլուխը շատ մեծ է (մարմնի երկարու– թյան 1/3-ը): Վերծնոտային ոսկրերից գոյացած փոսիկը ւցված է հեղուկ կետա– ճարպով՝. աոււրիՆ ՇՆոտև ունի 18–30 զույգ uiinuitf, վերին ծնոտը զուրկ է ատամ– ներից: Կրծքային լողակները լայն են, բութ: Մաշկը մուգ դարչնագույն է, կողքե– րին ու մեջքին՝ կնճռոտված: Արուները հանդիպում են բոլոր օվկիանոսներում ու բաց ծովերում, էգերը՝ միայն տաք գո– տում (40° հվ. լայնության և 40° հս. լայնու– թյան միջև): Պոլի գա մ է, արուն 10–20 էգերից հոտ է կազմում: Սեռահասուն է 5 տարեկանից, ապրում է մինչև 50 տարի: Սնվում է գլխոտանի փափկամորթներով, խորջիյա ձկներով: Սուզվում է ջրում մինչև 1,2 կմ և կարող է մնալ այնտեղ 50–90 րոպե: Արդյունագործական կարևոր օբ– յեկտ է, տալիս է 7–10 ա ճարպ, մինչև 6 ա կետաճարպ:

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հասկացություն, որն ընդգրկում է երեք տեսակ հանցա– գործությունՀ կաշառք ստանալը (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 185), կա– շառք տալը (հոդված 186), կաշառքի միջ– նորդությունը (հոդված 1851): Կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի՝ անձամբ կամ միջնորդի միջոցով նյութական արժեքներ (առարկաներ,դրամ) ընդունելը կամ գույքային շահ ձեռք բերելը որևէ անձից՝ նրա օգտին իր պաշտոնական դիրքով պայմանավորված անհրաժեշտ գործողություններ կատարելու (կամ գոր– ծողություններից զերծ մնալու) պարտա– վորությամբ: Օրենքը ոչ–նյութական ար– ժեքներ ընդունելը կաշառք չի համարում: Հանցագործությունը ծանրացնող հան– գամանքներ են՝ բազմիցս կաշառք ստա– նալը, շորթելը, անձի պատասխանատու դիրքը, Կ–յան համար նախկին դատվածու– թյունը: Կաշառակերների համար նախա– տեսվում է՝ ազատազրկում՝ 3–10 տարի ժամկետով, գույքի բռնագրավումով, ծան– րացնող հանգամանքների դեպքում՝ 8–15 տաըի, գույքի բռնագրավումով և աքսո– րով՝ 2–5 տարի ժամկետով (կամ առանց աքսորի), իսկ առանձնապես ծանրացնող հանգամանքների դեպքում՝ մահապատիժ, գույքի բռնագրավումով: Կաշառք տալ է համարվում նյութա– կան արժեքներ կամ գույք հանձնելը պաշ– տոնատար անձին, հանձնողի օգտին կա– տարված այն գործողությունների կամ ան– գործության համար, որ նա կատարել է կամ պետք է կատարեր պաշտոնական դիր– քի օգտագործմամբ: Պատիժը խստացնող հանգամանքներ են՝ կաշառք տալը բազ– միցս, Կ–յան համար նախկին դատվածու– թյունը: Կաշառք տալու համար նախա– տեսվում է ազատազրկում՝ 3–8 տարի ժամկետով, ծանրացնող հանգամանքների դեպքում՝ 7–15 տարի, գույքի բռնագրա– վումով (կամ առանց բռնագրավման) և աքսորով՝ 2–5 տարի ժամկետով (կամ առանց աքսորի): Կաշառք տվողը կարող է պատասխանատվությունից ազատվել, եթե պաշտոնատար անձը կաշառքը շորթել է, կամ եթե կաշառատուն կամավոր հայտնել է այդ մասին: Կաշառքի միջնոր– դ ու թ յ ու ն է համարվում կաշառք ըս– տացողի կամ կաշառք տվողի խնդրանքով կամ նրանց հանձնարարությամբ կաշառք ստանալուն նպաստող գործողությունների կատարումը: Կաշառքի միջնորդության հա– մար նախատեսվում է ազատազրկում՝ 2– 8 տարի ժամկետով, ծանրացնող հանգա– մանքների առկայության դեպքում (կա– շառքի միջնորդություն բազմիցս, Կ–յան համար դատապարտված անձի միջնորդու– թյուն, պաշտոնական դիրքի չարաշահում)՝ 7–15 տարի, գույքի բռնագրավումով և աքսորով՝ 2–5 տարի ժամկետով (կամ առանց աքսորի): Կ. անցյալի մնացուկ է: Հանցագործությունների դեմ մղվող պայ– քարում Կ–յան դեմ պայքարը ՍՄԿԿ սովե– տական մարմինների հատուկ խնդիրն է համարում: Կ. հսկայական չափերի է հասնում բուրժ. երկրներում (տես Կո– ռուպցիա): Կ. պատժելի արարք է համար– վել նաև հին և միջնադարյան հայ իրա– վունքում : Ըստ Մխիթար Գոշի Դատաստա– նագրքի՝ նյութական կամ այլ շահագրգըռ– վածությամբ կողմնապահություն դրսե– վորած դատավորը զրկվում էր պաշտո– նից: Մ. Ոէզոննյան.

ԿԱՇԳԱՐՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կ Ո ն գ ու ր– մ ու զ դ ա ղ, Չինաստանում: Կունլունի արմ. վերջավորությունը, Գյոզդարյա և Տաշկուրգան գետերի միջև: Երկարությու– նը մոտ 100 կմ է, առավել բարձր գագաթ– ներն են Կոնգուրը (7579 մ) և Մուզդաղա– թան (7555 մ):

ԿԱՇԳԱՐՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, Թ ա ր ի մ ի հարթավայր, Չինաստանի արև– մուտքում: Շրջապատված է Տյան–Շան, Պամիր, Կունլուն և Բեյշան լեռներով: Տա– րածությունը մոտ 530 հզ. կմ2 է, երկարու– թյունը՝ մոտ 1200 կմ, լայնությունը՝ մինչև 500 կմ, բարձրությունը՝ 780–1500 մ: Կ. հ–ի մեծ մասն զբաղեցնում է Տակլա Մական ավազային անապատը: ԿԱՇԵ, գյուղ Բարձր Հայք նահանգի Մա– նանաղի գավառում: Արիստակես Լաստի– վերցին Կ. հիշատակում է (XI դ.) որպես Թոնդրակյան շարժման կենտրոն: Թոն– դրակյան շարժման մեջ ներգրավվել էին Կ. և Աղյուսո գյուղերի տերերը՝ ազնվա– կաններ Վրվեռը, Կամարա, Ախնի քույրերը և զարմուհի Հրանույշը: Կ–ի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:

ԿԱՇԵԿԵՐՆԵՐ (Dermestidae), բզեզների ընտանիք: Մարմինը ձվաձև է, 2–12 մմ երկարությամբ: Գլուխը փոքր է, բեղիկ– ները՝ կարճ, գուրզաձև: Թրթուրը արագա– շարժ է, երկար խոզաններով: Հայտնի է մոտ 800 տեսակ, որից 90-ը՝ ՍՍՀՄ–ում, 46-ը՝ ՀՍՍՀ–ում: Առավել տարածված են հվ. շրջաններում: Սնվում են բուսական և կենդանական չորացած մնացորդներով, որոշ մասը՝ ծաղիկների ծաղկափոշիով: Ապուխտի կաշեկեր. /. բզեզ, 2. թրթուր Կ–ի շատ տեսակներ փչացնում են մորթե– ղենը, կաշին, երշիկեղենը, թանգարանա– յին հավաքածուները, բրդեղենը, չոր մըր– գերը, հերբարիումները: Առավել տարած– ված են ապուխտի, մուշտակի, թանգարա– նային Կ.*. Գ. Ավագյան

ԿԱՇԵՆ (Cachin) Մարսել (20.9.1869, Պեմ– պոլ –12.2.1958, Փարիզ), ֆրանսիական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Ավարտել է Բորդոյի համալսա– րանը: 1891-ին մտել է ժ. Գեդի և Պ. Լա– ֆարգի ղեկավարած բանվորական կու– սակցության մեջ, գլխավորել նրա դեպար– տամենտական կազմակերպությունը և «Աոսիալիստ դը լա ժիրոնդ» («Le Socia- liste de la Gironde») թերթը: Մասնակցել է II Ինտերնացիոնալի Ամստերդամի (1904), Շտուտգարտի (1907) և Բա զելի (1912) կոնգրեսներին: 1912-ից «Ցումանիտե» թերթի խմբագիրն էր, 1918-ից մինչև կյան– քի վերջը՝ դիրեկտորը, 1914-ից (բացառու– թյամբ 1933–35-ը)՝ պառլամենտի դեպու– տատ: Մասնակցել է III Ինտերնացիոնալի 2-րդ կոնգրեսին (Մոսկվա, 1920), որտեղ հանդիպել է Վ. Ի. Լենինի հետ: Կ. Սո– վետական Միության հավատարիմ բա– րեկամն էր, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) հիմնադիրներից: 1924–43-ին եղել է Կոմինտերնի ԳԿ–ի նախագահության անդամ: Կ. մեծ ավանդ ունի Ֆրանսիայում ժողովրդական ճա– կատի շարժումը (1934–38) կազմա– կերպելու գործում: Երկրորդ համաշ–