Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/249

Այս էջը սրբագրված չէ

Կ–ի քաղաքներից առավել հայտնի են եղել Մաժաքը, Տիանան, Կոմանան (հըռ– չակված էր իբրն տաճարային խոշոր կենտ– րոն): Կ–ում առավել ուժեղ զգացվել է հել– լենիզմի ազդեցությունը: Նախաքրիստո– նեական շրջանում Կ. հայտնի էր տաճա– րային տնտեսություններով, որոնք ունե– ցել են բազմահազար ստրուկներ և ընդար– ձակ հողային տարածություններ: XIX դ. վերջին նախկին Կ–ի տարած– քում գտնվեցին ասուրական, սեպագիր արձանագրություններ, այսպես կոչված՝ «Կապադովկիայի տախտակներ», հետա– գայում՝ ասորեստանյան գաղութ Կանեշի արխիվը: Այդ նյութերը կարեոր տեղեկու– թյուններ են տալիս Ասորեստանում ստըր– կատիրության զարգացման վերաբերյալ: ^.PaHOBHq A., BOCTOHHbie npOBHH- ItHH PHMCKOH HMnepHH b I–III bb., M.–JI., 1949; rojiy6u;oBa E.C., OqepKH ccmnajib- Ho-nojraraqecKOH hctophh MajiOH A3hh b I – IIIbb., M., 1962; Goetze A., Kleinasien, 2 Aufl., Munch., 1957. Ս. Կրկյաշարյան ԿԱՊ ԱԼ, քաղաքացիական իրավունքում պայմանագիր, ըստ որի մի կողմը (կապա– լառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) հանձնարարությամբ կատարել որոշակի աշխատանք, իսկ պատ– վիրատուն՝ վճարել դրա դիմաց: Աշխա– տանքը կատարվում է կապալառուի կամ պատվիրատուի նյութերով: Կապալառու կարող են լինել սոցիալիստական կազմա– կերպությունները, որոնք աշխատանքներ կատարում են ինչպես հիմնարկ–ձեռնար– կությունների, այնպես էլ (կենցաղսպա– սարկման ոլորտում) անհատ քաղաքացի– ների համար:

ԿԱՊԱԿՑԱՆՅՈՒԹԵՐ, շինանյութեր, որոնց շաղախն ունի պնդանալու և պինդ նյու– թերի հետ շաղկապվելու հատկություն: Լինում են անօրգ. կամ հանքային և օրգ.: Հանքային Կ. ըստ բաղադրության, հիմնական հատկությունների և կիրառման բնագավառի լինում են օդային (պնդանում են միայն օդում), հիդրավլիկական (պըն– դանում են նաև ջրում) և թթվակայուն: Օդային Կ–ից են սովորական կիրը, գիպ– սը, գաջը, մագնեզիումային ցեմենտը և հեղուկ ապակին, հիդրավլիկական Կ–ից են հիդրավլիկական կիրը, պորտչանդցե– մենտը, կավահողային ցեմենտը: Օդային Կ. օգտագործվում են միայն ջրի ազդեցու– թյունից զերծ կառույցներում, իսկ հիդրավ– լիկականը՝ ամեն տեսակի, այդ թվում նաե հիդրոտեխնիկական կառույցներում: Թթվակայուն Կ–ից են թթվակայուն ցե– մենտները: Օգտագործվում են թթվակա– յուն ծածկեր պատրաստելու համար: Օրգ. Կ. բարձրմոլեկուլային ածխաջրածին– ների և դրանց ոչ մետաղական ածանցյալ– ների խառնուրդներ են, որոնք օգտագոր– ծելիս փափկացնում են կամ լուծում լու– ծիչներում: Օրգ. Կ–ից են բիտոււէներն ու ձյութերը, որոնք հիմնականում օգտա– գործվում են ասֆալտբետոնի արտադրու– թյան մեջ: ՀՍՍՀ–ում արտադրվում են պորտլանդ– ցեմենտ (Արարատ), կիր (Արարատ, Զա– ջուռ), գաջ (Երեան) և այլ Կ.: Գրկ .XHTepOBHH M.H.j CTpOHTejIb- Hwe MaTepnajibi, M.f 1970.

ԿԱՊԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ, տոպուոգիական տարածության ենթաբազմության կարեոր հատկություն, որն արտահայտում է մեկ ամբողջական կտորից կազմված լինելու իմաստ: Կ–յան ճշգրիտ սահմանումը հե– տնյալն է. X տոպոլոգիական տարածու– թյան M ենթաբազմությունը կոչվում է կապակցված, եթե այն հնարավոր չէ ներ– կայացնել M= AczB տեքսով, որտեղ A-ն և B-ն ոչ դատարկ, M-ի նկատմամբ բաց (կամ փակ) և չհատվող բազմություններ են: Միաչափ էվկլիդեսյան տարածության մեջ (թվային ուղղի վրա) կապակցված են միւսյն կետեյալ տեսքի ենթաբազմություն– ները՝ փակ, կիսափակ, բաց (սահմանա– փակ կամ ոչ) միջակայքերը: Հարթության (R2 տարածության) մեջ շրջանը, էլիպսը, պարաբոլը կապակցված ենթաբազմու– թյուններ են, հիպերբոլը կապակցված չէ: Եթե Mc:X կամայական ենթաբազմու– թյուն է, ապա M-ը կարելի է տրոհել մաք– սիմալ կապակցված ենթաբազմություննե– րի, որոնք կոչվում են M-ի Կ–յան բաղա– դրիչներ: Հիպերբոլն, օրինակ, տրոհված է երկու բաղադրիչների (երկու ճյուղերի): Կապակցված բազմությունների տոպոլո– գիական արտադրյալը կապակցված է: Կապակցված բազմության անընդհատ պատկերը կապակցված է, հետնաբար Կ. տոպոլոգիական հատկություն է, այսինքն՝ ինվարիանտ է բոլոր հոմեոմորֆիզմների նկատմամբ: Գրկ.AneKcaHflpoB II. C., BBefleHHe b TeopHio MHoacecTB h b odmyio Tononormo, M., 1977.

ԿԱՊԱԿ5ՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԳԾԱՅԻՆ, տոպո– ւոգիական տարածության կարեոր հատ– կություն. X տոպոլոգիական տարածու– թյան M ենթաբազմությունը կոչվում է գծորեն կապակցված, եթե նրա յուրաքան– չյուր երկու կետ հնարավոր է միացնել M-ի մեջ գտնվող անընդհատ կորով: Գծո– րեն կապակցված յուրաքանչյուր բազմու– թյուն կապակցված է, մինչդեռ հակառակը, ընդհանրապես ասած, ճիշտ չէ: Եթե M-ը գծորեն կապակցված է, ապա նրա բոլոր հոմեոմորֆ պատկերները նույնպես այդ– պիսին են, այսինքն Կ. գ. տոպոլոգիական հատկություն է:

ԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ, լեզվական միավորնե– րի շարակարգային կապը լեզվի համակար– գում: Հնչույթների Կ. իրացվում է պարզ կցումով (ա+թ–f ո+ռ), ձեույթների Կ.՝ պարզ կցումով կամ հոդակապով (սրտ+ –քոա, գր+ա+ սեղան): Բառերի և նախա– դասությունների Կ. կատարվում է համա– դասությամբ (երբ կապակցվող միավոր– ներից մեկը մյուսի քերականական լրա– ցումը չէ) և ստորադասությամբ (երբ կա– պակցվող միավորներից մեկը ստորադաս– վում է մյուսին, նրա քերականական լրա– ցումն է): Համադասական Կ. իրացվում է բադային և ոչ–բառային (շարահարական) եղանակներով: Բառային Կ–յան հիմնական արտահայտիչները համադասական շաղ– կապներն են, ոչ բառային Կ–յանը՝ պարզ կցումը՝ հատուկ հնչերանգի հետ: Բառերի ստորադասական Կ. իրացվում է առդրու– թյամբ, համաձայնությամբ, խնդրառու– թյամբ (կարմիր ծաղիկ, Աշոտը գնաց, գիրքը վերցնել սեղանից), նախադասու– թյունների ստորադասական Կ. բառային և ոչ–բառային եղանակներով: Բառային Կ–յան արտահայտիչներն այս դեպքում ստորադասական շաղկապներն են, հա– րաբերական ու հարաբերյալ բառերը, ոչ բւյսռային Կ–յան հիմնական արտահայտի– չդ դարձյալ պարզ կցումն է՝ հատուկ հըն– չերանգի հետ: Ն. Պառնասյան

ԿԱՊԱՂԱԿ (Կաբալա, Կաբալա– կ|ա), հնագույն քաղաք, Աղվանքի քաղա– քական, տնտեսական և մշակութային գըլ– խավոր կենտրոններից: Այստեղ էին նըս– ւոում Աղվանքի միացյալ թագավորության այռաջին գահակալները մինչե I դ. 2-րդ կեսը, երբ երկրի թագավորությունն ան– ցավ Ձողում հիմնադրված Մազքութական Արշակունի հարստությանը: Մինչե XV դ. առետրական խոշոր կենտրոն էր: XVI դ. ավերեցին Մեֆյանները:

ԿԱՊԱՆ, բերդաքաղաք Մեծ Հայքի Սյու– նիք նահանգի Զորք գավառում, Կապան (այժմ՝ Ողջի) գետի ձախ ափին, բլրի վրա: Հվ–ից պաշտպանված էր Արեիքի լեռներով, հս–ից՝ Կապան՛ի կիրճով, արմ–ից և հս– արմ–ից՝ Բաղաբերդ և Բաղակու քար բեր– դերով, արլ–ից՝ ամրակուռ պարիսպներով: V դ. հիշատակվում է որպես գյուղ: Արագ զարգացող Կ. IX դ. վերջին և X դ. սկզբին վերակառուցել ու պարսպապատել է Ջվան– շիր Սիսակյանի որդին՝ Ձագիկ Գ իշխանը: X դ. վերջից դարձել է Սյունիքի իշխանա– նիստը, ապա՝ թագավորության մայրաքա– ղաքը: 1103-ին սելջուկյան թուրքերը՝ Չորթմանի առաջնորդությամբ, համառ կռիվներից հետո, թափանցել են քաղաքի պարսպից ներս, սակայն, հազարավոր սպանվածներ թողնելով միջնաբերդի մոտ, ավերել են քաղաքը և նահանջել: Հետա– գայում, աստիճանաբար լքվելով բնակիչ– ներից, անշուքացել և դարձել է ավերակ: Կ. անունը ժողովրդի մեջ հարատեել է նաե Ղափան ձեով:

ԿԱՊԱՆ, սահմանային բերդ և լեռնանցք Կիլիկյան Հայաստանում, Զեյթունից հա– րավ–արեմուտք, Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջե: Կ. պաշտպանում էր Դաշ– տային Կիլիկիայի մատույցները: Առաջին անգամ հիշատակվում է որպես Լեոն Ա իշխանի (1129–37) տիրույթ: Լեոնի գե– րեվարությունից հետո գրավել են սելջուկ– յան թուրքերը, բայց շուտով այն ազատա– գրել է Թորոս Բ: Ռուբեն Բ իշխանը 1182-ին Կ–ի հսկողությունը հանձնել է եղբորը՝ Լեոն Բ–ին: Հայոց գահը ժառանգելուց հե– տո Լեոն Բ Կ–ի պաշտպանությունը հանձ– նել է իր վասալներից լատին իշխան Տանգ– րին: 1217-ին Իկոնիայի Քեյքաուս Իզեդ– դին սուլթանը թեե պաշարել է Կ. և Շողա– կանի մերձակա դաշտի ճակատամարտում հաղթել հայկ. փոքրաթիվ զորքին, սա– կայն չի կարողացել գրավել այն: Կիլիկիա– յի հայոց պետության անկումից հետո էլ Կ. մնում էր հայերի ձեռքում: XX դ. սկզբին Կ–ի մերձակա համանուն ավանում ապրում էին ավելի քան 400 տուն հայեր, որոնք տեղահան ու բնաջինջ եղան 1915–21-ին: Այժմ էլ նշմարվում են Կ–ի ավերակները: Գրկ.ււշաԿ Ղ–, Սիսուան, Վնա., 1885: Կիւիկիա, ՍՊԲ, 1894:

ԿԱՊԱՆ, այդպես է կոչվել Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ձորք գավառը (XI դա– րից) Կապան քաղաքի անունով:

ԿԱՊԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Սյու– նիքի թագավորություն՝.