Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/251

Այս էջը սրբագրված չէ

ԿԱՊԱՐԻ ՕՔՍԻԴՆԵՐ, կապարի քիմիա– կան միացությունները թթվածնի հետ. Pb20, PbO, Pb02,tPb304 U Pb203: Տեխ. նշանակություն ունեն օքսիդը՝ PbO, երկօքսիդը՝ PbOa և կապարի (II) օրթո– կապարատը՝ PbaC>4 (սուսր կամ կարմրա– դեղ): PbO-ն կիրառվում է կապարային ապակի U ջնարակ պատրաստելու համար, Րե02-ը՝ որպես օքսիդիչ քիմ. արդյունա– բերության և կապարե կուտակիչների ար– տադրության մեջ, իսկ Րհ304-ը՝ մետաղ– ները կոռոզիայից պաշտպանող ներկեր ստանալիս:

ԿԱՊԵԼԼԱ (ուշ լատ. capella, իտալ. cap- pella – աղոթարան, մատուռ), 1. կաթո– լիկ և անգլիկան ճարտարապետության մեջ փոքրիկ կառույց կամ առանձնացված սենյակ ընդհանուր կառույցում՝ աղոթքի, մասունքներ պահելու, եկեղեցական երգ– չախմբի համար: Տաճարում Կ. գտնվում է կողային նավում կամ արլ–ից՝ աբսիդի շրջագծով: Կ–ներ լինում են նաև պա– լատներում, դղյակներում, կառուցվում են նաե առանձին կ ակ գնած կապելլաներ (տես նաև Մատուռ): 2. Երգչախումբ: Կ. է կոչվել շինության անունով (տես վերե– վում): Միջին դարերում՝ ա Կապեչչա: Գործիքային երաժշտ. զարգացմանը զուգ– ընթաց Կ–ները սովորաբար միավորել են երգիչների և նվագածուների, դարձել խառը անսամբլներ: Անցյալում «Կ.»-ներ են կոչվել նաև պալատական, թատերական, քաղաքային և այլ նվագախմբեր: ՍՍՀՄ– ում այդպես են անվանում նվազողների մի քանի կոլեկտիվների (օրինակ, բանդու– րիստների Կ.): Ռավեննայի Ս. Վիաալե եկեղեցու (526–547) կապելլան

ԿԱՊԵԼԼԱ, a Կառավարի, հին հայկա– կան անվանումը Ուլ, 0,1 աստղային մեծության աստղ: Լուսավորությամբ Արե– գակին գերազանցում է 34 անգամ: Երեք աստղից կազմված համակարգ է: Պարա– լաքսը 0,073 է: Հեռավորությունը Արեգա– կից 14 ւցս է: Հս. միջին լայնություններից երեում է ամբողջ տարին:

ԿԱՊԵԼՄԱՅՍՏԵՐ (գերմ. Kapellmeister< cKapelle, այստեղ՝ երգչախումբ, նվագա– խումբ, և Meister – վարպետ, ղեկավար), XVI–XVIII դդ.՝ երգեցիկ կամ գործիքա– յին կապելլայի ղեկավար, XIX դ.՝ թատե– րական, սիմֆոնիկ նվագախմբերի դիրի– ժոր, խմբավար: Ներկայումս սիմֆոնիկ և ջազային նվագախմբերի ղեկավարները կոչվում են դիրիժոր, երգչախմբինը՝ խըմ– բավար կամ երգչախմբի դիրիժոր:

ԿԱՊԵՏԻՆԳՆԵՐ (ուշ լա in. Capetingi, ֆրանս. Capetiens), թագավորական դի– նաստիա Ֆրանսիայում (987–1328): Դի– նաստիայի հիմնադիրն է Հուգո Կապետը (այստեղից՝ անվանումը), որը թագավոր է ընտրվել Կւսյւուինգների դինաստիայի վերջին թագավորի մահից հետո: Կ–ի օրոք թագավորական իշխանությունը ընտրա– կանից դարձավ ժառանգական: Նրանց հա– ջողվեց ընդլայնել թագավորական տի– րույթները, այդպիսով XIV դ. սկգբին միա– վորելով Ֆրանսիայի տերիտորիայի 3/4-ը: Կ–ի քաղաքականությունը նպաստում էր կենտրոնացված պետության կազմավոր– մանը: Անժառանգ Կարլոս IY-ի մահից հետո ֆրանս. գահն անցավ Վաւուաների դինաստիային: Կ–ի արքայացանկը. Հուգո Կապեւո (թագա– վորել է 987 – 996), Ռոբերա II (996-1031), Հենրի I (1031-60), Ֆիլիպ I (1060-1108), Լյուդովիկոս VI Հաստամարմին (1108–37), Լյուդովիկոս VII (1137–80), Ֆիլիպ II Օգոս– տոս (1180–1223), Լյուդովիկոս VIII (1223 – 1226), Լյուդովիկոս IX Սուրբ (1226-70), Ֆիլիպ III Խիզախ (1270-85), Ֆիլիպ IV Գեղե– ցիկ (1285–1314), Լյուդովիկոս X (1314 – 16), Ֆիլիպ V (Ֆիլիպ IV-ի 2-րդ որդին, 1316-22), Կարլոս IV (Ֆիլիպ IV-ի 3-րդ որդին, 1322–28):

ԿԱՊԵՐ շ ի ն արաբական կոնս– տրուկցիաներ ու մ, կարկասի հիմնական (կրող) կոնստրուկցիաների կայունությունն ու ամբողջ կառույցի տա– րածական կոշտությունն ապահովող միաց– նող տարրեր: Ապահովում են նաև մեկ կամ մի քանի կոնստրուկտիվ տարրերին կիրառված բեռնվածքի վերաբաշխումը կից տարրերին և ամբողջ կառույցին: Կ–ի համակարգը, սովորաբար, կազմված է ձողային համակարգերից և առանձին ձո– րերից: Կ. հիմնականում կիրառվում են պողպատե կոնստրուկցիաներում և փայ– տե կոնստրուկցիաներում:

ԿԱՊԵՐ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ, տարածության մեջ մեխանիկական համակարգի դիրքի կամ շարժման սահմանափակումներ: Սո– վորաբար, կապերն իրագործվում են այլ մարմինների (օրինակ՝ թել կամ ձող, որից կախված է դիտարկվող մարմինը, մեխա– նիզմի հանգույցները միացնող հոդակա– պեր) միջոցով: Ոչ ազատ մեխանիկական համակարգը կարելի է դիտել որպես ազատ, որը շարժվում է իր վրա կիրառված բոլոր ուժերի ազդեցությամբ, ներառյալ կապերի հակազդումները: Օրինակ՝ ան– հարթ մակերևույթով շարժման դեպքում մեխանիկական կապերը կարելի է լրիվ հաշվի առնել՝ մարմնի վրա մակերևույթի հակազդման հավասար ուժ կիրառելով: Այդ ուժի շոշափող բաղադրիչը շփման ուժն է: Միայն դիրքը սահմանափակող կապերը կոչվում են երկրաչափական* դիր– քըն ու շարժումը սահմանափակող կա– պերը՝ կինեմատիկական: Երկրաչափա– կան և ինտեգրելի հավասարումներով կի– նեմատիկական կապերը կոչվում են հ ո– լոնոմ կապեր, չինտեգրվող հավա– սարումներով կինեմատիկական կապերը՝ ոչ հ ո լ ո ն ո մ կապեր:

ԿԱՊԵՐԻ ՀԱԿԱձԴՈհՄՆԵՐ, մեխանիկա– կան համակարգին կիրառված կապերը (տես Կապեր մեխանիկական) իրագործող մարմինների ազդեցությունն այդ համա– կարգի կետերի վրա: Ի տարբերություն ակտիվ ուժերի, Կ. հ. նախապես անհայտ մեծություններ են. դրանք կախված են ոչ միայն կապերի տեսակներից, այլե համա– կարգի վրա ազդող ակտիվ ուժերից, իսկ շարժման դեպքում՝ նաև համակարգի շարժման օրենքից, և որոշվում են մեխա– նիկայի համապատասխան խնդիրները լու– ծելով: Կ. հ–ի ուղղությունները որոշ դեպ– քերում որոշվում են կապերի տեսակով: Այսպես, եթե առկա կապերի հետեանքով համակարգի (P մարմնի) կետը միշտ պահվում է տրված ողորկ (շփումից զուրկ) մակերեույթի վրա, ապա կապի R հակազ– դումն ուղղված է այդ մակերեույթի ո նոր– մալով (նկ. 1): Ողորկ գլանային հոդակա– Նկ. 1. մարմնի վրա դրված կապե– րի օրինակներ, ա–ողորկ մակերե– վույթ, բ–ողորկ հենարան, <£–ճկուն անձգե– լի թել պի (առանցքակալ) դեպքում անհայտ են Կ. հ–ի Rx և Ry երկու, իսկ ողորկ գնդային հոդակապի դեպքում՝ Rx, Ry և Rz երեք բաղադրիչները (նկ. 2): Ոչ ողորկ մակերե– Նկ. 2. ա. երկու և բ. երեք անհայտ բաղադրիչ– ներով կապերի հակազդումների օրինակներ վույթի դեպքում Կ. հ. ունեն երկու բաղա– դրիչ՝ նորմալ և շոշափող, վերջինս կոչ– վում է շփման ուժ:

ԿԱՊԵՐՏ, կարպետ, ձ ու ն ձ, գործ– վածք: Գործում եկ հիմնականում բրդե, շատ դեպքերում՝ մազե, բամբակե, եր– բեմն՝ մետաքսե, վուշե, ոսկե թելերով կամ դրանց խառնուրդներով: Ցրտից պաշտ– պանվելու և դեկորատիվ նպատակներով փռում են հատակին, թախտին, աստիճան– ներին ու միջանցքներում, կախում պա– տից, գործածում իբրե վարագույր, վրա– նի, ձիու թամբի ծածկոց: Կ–ի գործվածքից պատրաստում են խուրջիններ, անկող– նակալներ, պարկեր են: Կ. հնում գործածել են նաև տոնական օրերին պատշգամբը զարդարելու համար: Կ. գործում են տորքի (հաստոց) վրա: Հենքի ուղղահայաց ձըգ– ված միագույն թելերը ծածկվում են հորի– զոնական ուղղությամբ գործող գունավոր միջնաթելերով, որոնցով և ստեղծվում են նախշերն ու ամբողջական հորինվածքը;