Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/254

Այս էջը սրբագրված չէ

ված է ինքնակենտրոնադնող խառատային եռաբռունցք Կ. (նկ.) (նախատեսված է կանոնավոր ձևի նախապատրաստուկներն ամրակապելու և հաստոցի իլի առանցքի նկատմամբ կենտրոնադնելու համար), էլեկտրամագնիսական" կիրա– ռում են բարակ դետալների ամրակապման համար, հիդրավլիկական և պնևմատիկ՝ թույլ են տալիս արագ ամրակապել նախապատրաստուկը և հա– նել մշակված դետալը:

ԿԱՊԻՏԱԼ (գերմ. Kapital, ֆրանս. capi– tal, սկզբնապես՝ գլխավոր ունեցվածք, գլխավոր գումար, < լատ. capitalis – գլխավոր), տնտեսական կատեգորիա, ար– ժեք, որը վարձու աշխատուժի շահագործ– մամբ հավեԱաւ արժեք է բերում, ինքնա– ճում է: Կապիտալիստների ձեռքում կենտ– րոնացած Կ. հավելյալ արժեքի յուրացման միջոց է, պատմական կատեգորիա, այ– սինքն՝ բնորոշ է հասարակական–տնտեսա– կան որոշակի ֆորմացիայի: Կ–ի, որպես տնտ. կատեգորիայի, գիտական վերլու– ծությունը տվել է Մարքսը՝ «Կապիտաչ» աշխատության մեշ: Կապիտալը, նշել է նա, իր չէ, այլ պատմական որոշակի ար– տադրաեղանակի պատկանող արտադրա– կան հարաբերություն, որն այդ հարաբե– րությունը կրող իրերին տալիս է յուրահա– տուկ հասարակական բնույթ: Կ–ի ծագման պատմական նախադրյալներն են ապրան– քային արտադրությունը, ապրանքաշրջա– նառության ու առևտրի զարգացումը: Այն առաջանում է կապ ի տափ նախասկզբնա– կան կուտակման կամ ֆեոդալիզմից կա– պիտալիզմին անցնելու շրջանում, երբ, միլիոնավոր մանր արտադրողների ունե– զրկման հետևանքով աշխատուժը դառ– նում է ապրանք, և ձևավորվում են պրոլե– տարիատն ու բուրժուազիան: Բանվորները, այլ գոյամիջոց չունենալով, հարկադրված իրենց աշխատուժը վաճառում են կապի– տալիստին: Վերջինս արտադրության պրոցեսում միավորում է շուկայում գնած ապրանքները՝ աշխատուժն ու արտադրա– միջոցները, և արտադրության պրոցեսում դրանց արտադրողական սպառումից, նո– րաստեղծ ապրանքի իրացումից հետո ստանում է կանխավճարված կապիտափց մեծ արժեք՝ հավելյալ արժեք: Կապիտա– լի ընդհանրական բանաձևն ’է՝ Փ–Ա–Փ՝, որտեղ Փ–ն փողն է, Ա–ն՝ ապրանքը, Փ՝=Փ+ՃՓ–ն՝ կանխավճարված փողի և որոշ աճի՝ հավելյալ արժեքի, գումարն է: Իմպերիալիզմի փուլում կապիտալիստա– կան արտադրության շարժառիթ է դառ– նում մենաշնորհային շահույթի ստացումը: Կ. Մարքսը բացահայտեց Կ–ի երկու մասերի՝ հաստատուն և փոփոխուն Կ–ների միջև եղած որակական տարբերություն– ները: Հաստատուն Կ. (C) ծախսվում է արտադրամիջոցներ ձեռք բերելու համար: Վերջինիս արժեքը բանվորի կոնկրետ աշ– խատանքով փոխանցվում է նորաստեղծ արդյունքին և չի փոխում իր մեծությունը, նոր արժեք չի ստեղծում: Փոփոխուն Կ. (V) ծախսվում է աշխատուժ գնելու համար, վճարվում է որպես աշխատավարձ և բան– վորի հավելյալ աշխատաժամանակում ըս– տեղծած հավելյալ արժեքի (m) աղբյուրն է: Կ–ի ինքնաճումը տեղի է ունենում կա– պիտափ պաույւոի և կապ ի տափ շրջա– պտույտի պրոցեսում: Ուսումնասիրելով վերջինս՝ Մարքսը գիտականորեն հիմնա– վորեց Կ–ի բաժանումը (ըստ պատրաստի ապրանքի արժեքի փոխանցման եղա– նակի) հիմնականի և շրջանառոէի: Կ–ի պտույտի պրոցեսում նրա մի մասը մշտա– պես գտնվում Է ապրանքային և դրամա– կան ձևերում: Կ–ի այդ մասերի առանձնա– ցումը հանգեցնում Է առևտրական կապի– տափ և փոխատվական կապ ի տա ւի ձևա– վորման, որոնք առևտրական շահույթի և տոկոսի ձևով իրենց տերերին տալիս են արտադրության պրոցեսում ստեղծված հավե,լյալ արժեքի մի մասը: Մեծ չափերի շահույթ ստանալու համար կապիտալիստ– ները հավելյալ արժեքի մի մասը կուտա– կում են (տես Կապիտափ կուտակում), որն ուղեկցվում Է կապիտափ համակենտ– րոնացման և կապիտափ կենտրոնացման աճով, արտադրության կենտրոնացման բարձր աստիճանում՝ կապիտալիստական մոնոպոլիաների առաջացմամբ: Զարգաց– նելով հավելյալ արժեքի մարքսյան տե– սությունը՝ Վ. Ի. Լենինը բացահայտեց ֆինանսական կապիտափ Էությունը: Կա– պիտալիզմի վերացման և արտադրամի– ջոցների սոցիալիստական սեփականու– թյան պայմաններում Կ., որպես տնտ. կատեգորիա, դադարում Է գոյություն ունե– նալ: Գրկ.Մաբքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954: Նույնի, TeopHH npn6aB0qH0H ctoh- mocth (IV tom cKamrcajia»), Coq., t. 26, ra* 1, 3, 4; Լ և ն ի ն Վ. Ի., Մարքսիզմի երեք աղ– բյուրներն ու երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Վ. Աղուզումցյան

ԿԱՊԻՏԱԼ», Կ. Մարքսի գլխավոր աշխա– տությունը, որտեղ նա հայտնագործել Է կապիտալիստական հասարակության շարժման օրենքները, բացահայտել հա– կասությունները, գիտականորեն հիմնա– վորել կապիտափզմի կործանման և սո– ցիալիստական հեղափոխության հաղթա– նակի անխուսափելիությունը: «Կ.» մարք– սիզմի տեսության գլխավոր աղբյուրն Է, «գիտական սոցիալիզմը շարադրող գլխա– վոր ու հիմնական երկը» (Լենին Վ. ի., Երկ., հ. 1, Էջ 219): «Կ.» արմատական հեղաշրջում կատա– րեց քաղաքատնտեսության, փիլիսոփա– յության և սոցիափզմի ուսմունքների բնա– գավառում, բազմամիլիոն աշխատավոր– ների գաղափարական հզոր զենք տվեց, սոցիալիզմի ուսմունքը միավորեց պրոլե– տարիատի հեղափոխական շարժմանը: Աշխատությունում համակողմանիորեն մշակված և հիմնավորված են Մարքսի երկու խոշոր հայտնագործությունները: Առաջինը պատմության մատերիալիստա– կան ըմբռնման ուսմունքն Է. Մարքսը ցույց տվեց, որ հասարակության զարգացումն սկսվում է նյութական արտադրությունից, արտադրողական ուժերի ն արտադրական հարաբերությունների երկմիասնական առաջընթացը դիտեց որպես արտադրու– թյան եղանակների հեղափոխական հա– ջորդափոխման պրոցես: Երկրորդը հա– վեչյաւ արժեքի տեսությունն Է, որը, Վ. Ի. Լենինի բնորոշմամբ, «Մարքսի տնտեսա– կան թեորիայի անկյունաքարն Է» (Երկ., հ. 19, Էջ 7): Հավելյալ արժեքի արտա– դրությունը կապիտալիզմի հիմնական տնտեսական օրենքն է և, որպես այդպի– սին, բացահայտում է կապիտալիստական վերարտադրության փուլերի՝ արտադրու– թյան, բաշխման, փոխանակության և սպառման օրենքների շահագործողական Էությունը: Կապիտալիստական արտա– դրության բովանդակությունը հավելյալ արժ՞եքի անընդհատ մեծացումն Է՝ բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման միջոցով: Հետևաբար՝ պրո– լետարիատը ոչ թե պետք է ապավինի այդ օրենքներին, այլ ոչնչացնի դրանց վրա հիմնված կապիտալիստական հասարա– կարգը և ստեղծի նոր՝ շահագործումից ազատ սոցիալիստական հասարակարգ: Մարքսը գիտականորեն ապացուցեց, որ հասարակության զարգացման այս .բնա– պատմական պրոցեսը տեղի է ունենում հենց կապիտալիստական արտադրու– թյան «… մեխանիզմի միջոցով: Կապի– տալի մոնոպոլիան կապանք Է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել Է նրա հետ ու նրա հովանու տակ: Արտադրության միջոցների կենտրոնա– ցումն ու աշխատանքի հանրայնացումը հասնում են այն կետին, երբ նրանք ան– համատեղելի են դառնում իրենց կապի– տալիստական պատյանի հետ: Վերջինը պայթում Է: Հնչում Է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը: Սե– փականազրկողներին սեփականազրկում են» («Կապիտալ», հ. 1, 1954, Էջ 796): Մարքսը «Կ.»-ի վրա աշխատել է 1843– 1883-ը: Տնտեսագիտական հարցերով ըզ– բաղվել է 40-ական թթ. սկզբներից: Երբ սևագիր վիճակում պատրաստ էր «Կ.»-ի տեքստը, Մարքսը հրաւոարակել է դրա սեղմ ամփոփագիրը՝ «Քաղաքատնտեսու– թյան քննադատության շուրջը» (1859) վերնագրով: «Կ.»-ի 1-ին հատորը լույս Է տեսել 1867-ին, 2-րդն ու 3-րդը (3 գիրք)՝ նրա մահից հետո՝ Էնգելսի խմբագրու– թյամբ (1885-ին և 1894-ին): Վ. Ի. Լենինը գրել Է, որ «Կապիտալ»-ի 2-րդ ու 3-րդ հա– տորների հրատարակությամբ Էնգելսն իր հանճարեղ ընկերոջը հոյակապ արձան է կանգնեցրել, որի վրա ակամայից քանդա– կել է իր սեփական անունն անջնջելի գծե– րով: Իսկապես, «Կապիտալ»-ի այս երկու հատորը երկուսի – Մարքսի ու էնգելսի աշխատությունն են» (Երկ., հ. 2, էջ 15): Տնտեսագիտական մտքի պատմության վե– րաբերյալ Մարքսի ուսոււ11աւսիրությունը՝ «Հավելյալ արժեքի տեսություններ»-ը, որ– պես «Կ.»-ի 4-րդ հատոր, խեղաթյուրված խմբագրմամբ, հրատարակել է Կ. Կաուց– կին (1905–10-ին): Դիտական առաջին հրատարակությունը 1954–61-ին իրակա– նացրել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ– լենինիզմի ինստ–ը: «Կ.»-ի 1-ին հատորում Մարքսը վերլուծել է կապիտալի արտա– դրությունը, 2-րդում՝ շրջանառությունը, 3-րդում՝ արտադրության և շրջանառու– թյան պրոցեսների միասնությունն իրենց կապակցությունների և փոխակերպու– թյունների մեջ: Արժեքի աշխատանքային ուսմունքով և համարժեքային փոխանա– կության տեսությամբ Մարքսը ցույց է տվել, որ հարստությունը ստեղծվում է նյութական արտադրության մեջ և ոչ թե փոխանակության պրոցեսում, ինչպես պնդում էին մերկանտիլիստները (տես