Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/257

Այս էջը սրբագրված չէ

ծախսումից հետո: Ուստի, Կ. ե. ե–ման ցուցանիշի որոշումը նույն ժամանակա– հատվածի (օրինակ, տարվա) համար կա– րող է նվազեցնել արդյունավետության իրական չափը: Նպատակահարմար է այն որոշել որևէ տարվա կապիտալ ներդրում– ները հարաբերելով հաջորդ տարվա շա– հույթի աճին, եթե ուսումնասիրվում է մի շարք տարիների Կ. ն. ե–ման ընդհանուր ցուցանիշը՝ կապիտալ ներդրումների ամ– բողջ ծավալը հարաբերել հավասար (սա– կայն ներդրումների սկզբի նկատմամբ հաջորդ տարվանից սկսած) ժամանակա– հատվածում շահույթի աճին: Բ. Եղիազայւյան

ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ, պլանային նորոգ– ման տարատեսակ, հիմնական ֆոնդերի մասնակի վերարտադրության միջոց: Նը– պատակն է՝ արագամաշ մասերի և հան– գույցների նորոգման կամ փոխարինման միջոցով վերացնել հիմնական ֆոնդերի ֆիզիկական մաշվածքը, պահպանել աշ– խատունակությունը: Հաճախ ուղեկցվում է նորացման (մոդեռնացում) ու վերակա– ռուցման աշխատանքներով, որի շնորհիվ մասամբ կամ լրիվ վերացվում է նաև բա– րոյական մաշվածքը: Կատարվում է մի քանի տարին մեկ, շենքերինը և կառույց– ներինը՝ 10–15 տարին մեկ: Կ. ն–ման փաստացի ծախսումների չափով նվազում է հիմնական ֆոնդերի մաշվածքը, նույն չափով ավելանում մնացորդային արժեքը:

ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, մենաշնոր– հային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնո– պոլիաների և բուրժուական պետություն– ների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում: Կ. ա. իմ– ւկերիաւիզւէի հիմնական տնտ. հատկա– նիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչ– մոնոպոլիստական կապիտալիզմի պայ– մաններում, սակայն ապրանքների արտա– հանման համեմատ երկրորդական դեր է կատարել: Իրականացվում է ձեռնարկա– տիրական և փոխատվական ձևերով: Առաջինը կատարվում է մոնոպոլիա– ների կողմից արտասահմանում մասնա– ճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկու– թյուններ և ազգային ու օտարերկրյա կա– պիտալների մասնակցությամբ խառը ձեռ– նարկություններ հիմնելու միջոցով: Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային: Ուղղակի են արտասահ– մանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆե– լային՝ այդ նպատակի համար ձևականո– րեն անբավարար ներդրումները: Փոխատ– վական կապիտալն արտահանվում է փո– խառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բան– կերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում: Արտասահմանում գործող կա– պիտալի մասսան մեծանում է և7 արտա– հանման շնորհիվ, և՝ վերաներդրումնե– րի՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով: Ըստ ար– տահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտա– լիստական երկրների կառավարություն– ների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ: Վերջին երկուսը կապիտալի պետական– մոնոպոլիստական արտահանումն են: Մո– նոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն: Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակար– դակի ազգային տարբերությամբ, արտա– դրողական ուժերի զարգացման անհամա– չափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են: Մասնավոր Կ. ա–ման կարեոր տեսակ է նաև արտոնա– գրի և փցենզիայի վաճառքը: Պետ. կապի– տալի արտահանումն ամենից առաջ ունի քաղ. բնույթ, կապիտալիստական երկըր– ների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանե– լով նպատակ ունեն պաշտպանել կապի– տալիստական կարգը, ստեղծել և ամրա– պնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկ– ները: Բացի այդ, արտաքին պետ. փոխա– ռությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար: Զար– գացող երկրներին ցույց տրվող «օգնու– թյունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետու– թյունների նեոգաղութատիրական քաղա– քականության գլխավոր գործիքը: Աճել է միջազգային կապիտալիստական կազ– մակերպությունների (Զարգացման միջ– ամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազ– գային ֆինանսական կորպորացիա են) կողմից Կ. ա–ման ծավալը: Դրանք գոր– ծում են առևտրական հիմունքներով՝ վար– կերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներ– դրումների համար և տոկոս են բերում: Կ. ա. կապիտալիստական շահագործ– ման համակարգում ծնեւ է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտե– սապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապ– րանքներն արտաքին շուկա «մղելու» հնա– րավորությունները: Կ. ա. տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգաց– ման կապիտալիստական ուղու վրա պա– հելու կարեոր միջոց է: Նպաստելով կա– պիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիս– տական արտադրական հարաբերություն– ների ոլորտը, Կ. ա. արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը: Գրկ .Լենին Վ.Ի., Իմպերիալիզմը որ– պես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ., հ. 22, գլուխ 4:mep6aKOB B.B., Bmbo3 KanHTaJia b cHdeMe HMnepnajiH3Ma, M., 1966; 2K e 6 p a k E.A.* HocKOBa H. H.» HHocTpaHHMH KanHTaji b npoMwnuieH-՝ HOCTH pa3BHTbIX KailHTaJIHCTHqeCKHX CTpaH, M., 1971.

ԿԱՊԻՏԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ, տես Կապ ի տա չ:

ԿԱՊԻՏԱԼԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, հիմնակա– նում բաժնետիրական ընկերությունների կազմավորմամբ մի քանի կապիտալ մեկի՝ առավել խոշորի մեջ միավորելու կամ մի կապիտալի կողմից մյուսի կլանման ուղիով՝ կապիտալի չավւերի աճ: Լինելով կապիտալիստների միջև արդեն կուտակ– ված կապիտալի վերաբաշխման պրոցես, ինքնին արտահայտում է հիմնականում նրանց միջև եղած հարաբերությունները: Կ. կ. արագացնող հզոր լծակներ են մըր– ցակցությունը ն. վարկը՝. Կենտրոնացման հետևանքով հասարակական հարստու– թյունը տնօրինում են խոշոր կապիտա– լիստների ոչ մեծ խմբերը: Այդ պրոցեսում մեծ դեր է խաղում բուրժ. պետությունը: Կ. կ–ման, ինչպես և կապ ի տա չի համա– կենտրոնացման հետևանքով աշխատանքն ու արտադրությունը կենտրոնացվում են խոշոր ձեռնարկություններում, բարձրա– նում է արտադրության հանրայնացման մակարդակը, ուժեղանում դասակարգա– յին հակամարտությունը:

ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ, կապիտալիս– տական ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավեչյաւ արժեքի փոխարկու– մը կապիտափ. լրացուցիչ արտադրամիջոց– ներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացում գոր– ծող կապիտալին: Միաժամանակ այն նյու– թական բարիքների և կապիտալիստական արտադրահարաբերությունների վերար– տադրության պրոցես է: Կ. կ. պայմանա– վորված է առավելագույն շահույթ ստա– նալու կապիտալիստի ձգտմամբ և մրցակ– ցությամբ, որոնք ստիպում են նրան ընդ– լայնել արտադրության մասշտաբները: Հավելյալ արժեքի կուտակումը հնարա– վոր է, եթե շուկայում առկա են լրացուցիչ արտադրամիջոցներ, սպառման առարկա– ներ և աշխատուժ: Կ. կ–ման չափերը կախ– ված են հավելյալ արժեքի մասսայից, այն կապիտալի և եկամտի բաժանելու հարա– բերակցությունից, աշխատուժի շահագործ– ման աստիճանից, աշխատանքի արտա– դրողականության մակարդակից, գործող կապիտալի մեծությունից: Կուտակման պատմական նախադրյալ էր կապիտափ նախասկզբնական կուտակումը: Կ. կ–ման հետագա պրոցեսն իրականանում է կա– պիտափ համակենտրոնացմամբ և կենտ– րոն աց մա մբ: Այս երկու պրոցեսներն էլ, զարգացման որոշակի աստիճանում, տա– նում են մոնոպոլիաների (տես Մոնոպո– փա կապիտափստական) առաջացման: Իմպերիալիզմի փուլում մոնոպոլիաները տնտ. հնարավորություն ունեն մենաշնոր– հային շահույթի, մենաշնորհային գնի մեխանիզմի և կապիտափ արտահանման միջոցով պարբերաբար ավելացնել Կ. կ.: Սակայն, մոնոպոլիաների գերիշխանու– թյան պայմաններում կան Կ. կ. սահմա– նափակող գործոններ՝ մենաշնորհային բարձր գները պահպանելու համար ար– տադրության աճի դանդաղեցում, բուր– ժուազիայի պորտաբույծ սպառման աճ ևն: Կ. կ–ման գործում կարևոր դեր է խա– ղում պետությունդ (տես Պետական–մոնո– պոփստական կապիտափզմ): Կուտակ– ման պրոցեսն ընթանում է անարխիայի և մրցակցության պայմաններում, կրուլք ցիկլային բնույթ: Կ. կ. բարձրացնում է կապիտափ օրգանական կազմը, որի