րոլան (ԱՄՆ), ամիլան (ձապոնիա), բո– դանիլ (Շվեյցարիա), ցելոն (Մեծ Բրիտա– նիա) անվանումներով:
ԿԱՊՐՈՒՇՅԱՆ Զաքարիա Հովսեվփ (18.8. 1794, Գեռլա –27.4.1870, Գեռլա), հուն– գարահայ գրող, բառարանագիր, մանկա– վարժ, հասարակական գործիչ: Մովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Կ–ի աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատո– րում, պահվում են Գեռլա քաղաքի պատ– մական թանգարանում (ձեռ. JSP 62–93): «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարա– ղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլ– վանիայոյ» (1840) պատմական պոեմում Կ. ողբում է Գեռլայի հայերին սպառնա– ցող ձուլման վտանգը: Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմե– ալք են սրտիւք» (1839) երգիծական բա– նաստեղծությունների Ժողովածուն, «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855–57) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852–54) վեպերը, «Գանգատ» (1834– 1835, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատե– նադարան, ձեռ. N» 10053) պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հար– ցեր: 1834-ին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվա– նիայի հայկ. դպրոցների համար: Արժեքա– վոր է «Նոր բառագիրք հայ–լաաին և մա– ճառ լեգուաց» (5 հ., 1848–49) բառարանը: Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիես– ներ, բեմադրել Գեռլայի հայկ. դպրոցնե– րում: Մի շարք երգերի խոսքի և երաժշտու– թյան հեղինակ է: 42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխա– ների, արժանացել է արքունական «Ար– ժանյաց խաչ» ոսկե շքանշանի: Ս. Քուանջյան
ԿԱՊՈՒՅՏ, լիճ Հայկական ԱԱՀ–ում, Զան– գեզուրի լեռնաշղթայում, 3300 մ բարձրու– թյան վրա: Լճի գոգավորությունը 500 մ երկարությամբ և 200 մ լայնությամբ տաշ– տակաձև կառ է: Ջրհավաք ավազանը 2 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 22 մ, ջրի ծավալը՝ մոտ 1,5 մլն մ3: Կ–ից է սկիզբ առնում Քաջարանց գետակը:
ԿԱՊՈՒՅՏ, գյուղ Հայկական ՍԱՀ Ազիզ– բեկովի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ–արևելք: Ոչխարաբուծական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի ու կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են ճարտ. հուշարձանների (X–XV դդ.) մնացորդ– ներ, գերեզմանոց՝ խաչքարերով ու վիմա– գիր արձանագրություններով: Առաջին ան– գամ հիշատակվում է XIII դ.: Կապույտ
ԿԱՊՈՒՅՏ, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում, համանուն լեռան վրա: Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարե– վոր հենակետ: Արշակունիների անկումից (428) հետո Կ–ում տեղակայվել է պարսկա– կան զորք: 450-ին հայկ. զորքերն այն ազատագրել են պարսիկներից և դարձրել ապստամբական ուժերի հենակայան: Արաբական տիրապետության ժամանակ Կ. պատկանում էր Բագրատունիներին: Ասողիկը վկայում է, որ արաբ, զորքերի դեմ 914-ին Զկնավաճառի ճակատամար– տում պարտվելով, Սմբատ Ա Pui գրատ ու– նի թագավորը ամրացել էր անառիկ Կ–ում: Կ. և Արաագերսը հավանորեն մտել են պաշտպանական նույն համալիրի մեջ, որի պատճառով Վարդան աշխարհագիրը նույ– նացնում էր այդ բերդերը: Այնուհետև գրա– վոր աղբյուրներում չենք հանդիպում Կ–ի անվանը: Ա. Զալալյանցը Կ. նույնացնում էր Կաղգվան գավառի Հիրհետ գյուղի մեր– ձակա ժայռին պահպանված պարսպա– պատ և աշտարակավոր բերդի ավերակ– ների հետ, որի մեջ կանգուն էր Կապույտ մատուռը: Իսկ Մ. Հայկունին Կ. նույնաց– նում էր նույն գավառի Կապուտա գետակի ժայռակոփ ափին գտնվող բերդի ավերակ– ների հետ: Գրկ. Հովհաննեսյան Մ., Հայաս– տանի բերդերը, Վնտ., 1970:
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ, սուր վարակիչ հիվանդու– թյուն. արտահայտվում է շնչառական ուղի– ների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային ընթացքով և յուրահատուկ ջղա– ձգային հազի նոպաներով: Հիվանդանում են առավելապես երեխաները: Հարու– ցիչը հայտնաբերել են բելգիացի գիտնա– կան ժ. Բորդեն և ֆրանսիացի 0, ժան– գուն, 1906-ին: Րորդե–ժանգուի ցուպիկները բավականին անկայուն են և արտաքին միջավայրի պայմաններում արագ ոչըն– չանում են: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, հազալու, փռշտալու ժամանակ թքի ու լորձի կաթիլների հետ մանրէներն ընկնում են օդի մեջ, ապա ըմպանով ու շնչառական ուղիներով թափանցում օր– գանիզմ: Գաղտնի շրջանը սովորաբար 10–14 օր է: Կ. հ–ի կլինիկական ընթաց– քում տարբերում են 3 շրջան՝ կատարա– յին երևույթների, ջղաձգային հազի և առողջացման: Կատարային շրջա– նը բնութագրվում է ինքանզգացողության վատացմամբ, չոր հագով, հարբուխով, ջերմության բարձրացմամբ: Աստիճանա– բար հազը ուժեղանում է, և 10–14 օր հետո սկսվում է նոպայաձև ջղաձգա– յին հազի շրջանը: Մեկ օրվա ընթաց– քում կարող են լինել հազի մի քանի տասն– յակ նոպա, որոնց դեպքում, սովորաբար, նկատվում է սպիտակավուն խորխի ար– տազատում, փսխում, հեղձուկ: Հիվանդի դեմքը լինում է այտուցված, կապտած, երբեմն նկատվում են մաշկի, աչքի շաղ– կապենու, եղջերաթաղանթի ու կոպի խոր շերտի արյունազեղումներ: Փոփոխու– թյուններ են առաջանում շնչառական օրյ– գաններում, սիրտ–անոթային ու նյարդա– յին համակարգերում: Տևում է 2–8 շաբաթ: Առողջացման շրջանում հազի նո– պաները դառնում են հազվադեպ ու թեթէ է աստիճանաբար վերանում են: Կ. հ. երբեմն արտահայտվում է թեթև ձևով, որի ժամանակ կլինիկական նշաններն արտահայտված չեն լինում: Հիվանդու– թյան բարդություններից են թոքաբորբը, նյարդային համակարգի տարբեր ախտա– հարումները, խոսքի, լսողության, տեսո– ղության խանգարումները ևն (հիմնակա– նում լինում են կրծքի երեխաների մոտ): Հիվանդության ելքը կախված է երեխայի տարիքից, հիվանդության ծանրությունից ու բուժումից: Բուժումը, տետրացիկլինա– յին խմբի անտիբիոտիկներ: Հազի հա– ճախակի նոպաների, կենտրոնական նյար– դային համակարգի գրգռվածության, ջղա– ձգության սիմպտոմոկոմպլեքսի զարգաց– ման դեպքում՝ հանգստացնող դեղամի– ջոցներ և վիտամիններ՝ Bi, B2, հակա– կապույտհա զային գամմա–գլոբուլին, լիարժեք սննդի ու հանգստի ռեժիմի ճիշտ կազմակերպում: Հիվանդների վրա չա– փազանց բարերար է ազդում թարմ, սառը օդը: Կանխարգելումը, հիվանդների և նը– րանց հետ շվւվող անձանց վաղ մեկու– սացում: Պատվաստումները կատարում են Կ. հ–ի սպանված մանրէներից պատրաստ– ված վակցինայով, դիֆթերիայի ու փայ– տացման անատոքսինների հետ զուգակց– ված (AKDC-վակցինա): Ներարկում են 5–6 ամսական երեխաներին, եռանվագ՝ 30–45 օր ընդմիջումով: Այնուհետև կա– տարում են կրկնապատվաստումներ մինչև 7 տարեկանը: Ս. Կոշաոյահ
ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ, P ա հ ր է լ–Ա զ ր ա կ (արաբ, բահր–գետ, ազրակ–կապույտ), գետ Եթովպիայում և Մուդանում: Նեղոսի աջ վտակը: Մպիտակ Նեղոսի հետ առա– ջացնում է Նեղոսը: Երկարությունը՝ 1600 կմ: Սկիզբ է առնում Չոկե լեռներից: Եթովպիայում կոչվում է Փոքր Աբբայ, Աբբայ, Սուդանում՝ Կ. Ն.: Սնումը անձ– րևային է, տարեկան հոսքը՝ 52 կմ3: Նա– վարկելի է:
ԿԱՊՈՒՏԱՆ, գյուղ Հայկական ՍԱՀ Աբով– յանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյու– սիս–արևելք: Անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: Ունի միջնա– կարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, ման– կապարտեզ, բուժկայան: Գյուղի հս–արմ. կողմի բարձր բլրի գագաթին կանգուն է Կապտավանք եկեղեցին (1349), կառուց– ված սրբատաշ բազալտից: Հորինվածքով պատկանում է Հայաստանի երկհարկ եկե– Կապուտան