Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/271

Այս էջը սրբագրված չէ

կի համակարգերում կանոնավորման, կազ– մավորման և ինքնակարգավորման պրո– ցես: Բնության և հասարակության առան– ձին համակարգերում Կ–ման պրոցեսնե– րի էությունն արտացոլվում է բնական ու հասարակական գիտությունների համա– պատասխան հասկացություններում: Ըստ այդմ էլ գոյություն ունեն «Կ.», «սոցիալա– կան Կ.», «ւցեաական կառավարում», «հա– սարակական ինքնակառավարում» և այլ հասկացություններ: Առավել բարդ ինք– նակառավարվող համակարգը հասարա– կական կյանքն է, սոցիալական օրգանիզ– մը: Հասարակական կյանքի տարբեր կող– մերի Կ. գոյություն ունի մարդկային հա– սարակության երևան գալու հետ մեկտեղ: Հասարակության Կ–ման օբյեկտիվ անհրա– ժեշտության գիտ. բացատրությունը, նրա բնույթը և նպատակները տվել է մարքս– լենինյան տեսությունը: Սոցիալական Կ–ման էությունը պայմանավորված է ար– տադրական հարաբերությունների բնույ– թով, որը ենթադրում է մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման ու համակեցության որոշակի կազմակեր– պում: Կ., նշել է Կ. Մարքսը, որպես հա– տուկ ֆունկցիա, ծագում է աշխատանքի հասարակական պրոցեսից և ունի համընդ– հանուր բնույթ: «Կարգ ու կանոնն է,– գրել է Մարքսը,– հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետևաբար նրա հարա– բերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու քմահաճույքից» (Կապիտալ, հ. 3, մաս 2, 1949, էջ 331): Մո– ցիալական Կ. արտացոլում է հասարակու– թյան կամ նրա առանձին օղակների վրա ներգործության պրոցեսը՝ նրանց բնակա– նոն գործառնությունը, կատարելագոր– ծումը և զարգացումը ապահովելու նպա– տակով: Բոլոր հակամարտ ֆորմացիաներին հա– տուկ է Կ–ման կազմակերպման շահա– գործողական բնույթը և տարերայնության տիրապետությունը: Արդի կապիտալիզմը, չնայած կյանքի տարբեր ոլորտներում պե– տության ակտիվացող միջամտությանը, սրում է սոցիալական հակասություննե– րը, ուժեղացնում շահագործումը, ընդլայ– նում տարերայնությունն ու անարխիան: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հետևանքով իրագործ– վեցին տնտ., սոցիալ–քաղաքական և հո– գեբանական արմատական փոփոխություն– ներ, որոնց պրոցեսում ծագեցին հասա– րակական կյանքի բոլոր ոլորտների գի– տական Կ–ման օբյեկտիվ պայմաններ և սուբյեկտիվ գործոններ: Միայն սոցիա– լիստական հասարակարգում հնարավոր դարձավ իսկական ժողովրդապետությու– նը, ուր սոցիալական պրոցեսների կար– գավորումն ու կանոնավորումը ենթարկ– վում է ժողովրդի շահերին: Կ–ման գիտա– կան և դեմոկրատական կազմակերպման սերտ փոխկապակցությունը սոցիալիզմի և կոմունիզմի շինարարության օրինաչա– փությունն է: Այդ օրինաչափությունը ճա– նաչվում և իրագործվում է կոմունիստա– կան կուսակցության գիտականորեն հիմ– նավորված քաղաքականությամբ, սոցիա– լիստական Կ–ման բոլոր սուբյեկտների նպատակամղված գործունեությամբ: Գրկ. Կարապետյան Լ. Մ., Հասարա– կության գիտական կառավարումը, Ե., 1977: B e ji h x A, K., ynpaBJieirae h caMoynpaB- jieirae, JI., 1972; TBHinHaHH JX- H., OpraHH3an;HH h ynpaBJieirae, 2 H3fl., M., 1972; A<J>aHacbeB B. ., HayqHoe ynpaBJieime 06mecTB0M, 2 H3fl., M., 1973. Լ. Կարւսպեւոյան

ԿԱՌԱՓՆԱՏ», քաղաքական–երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1909–10-ին, Կ. Պոլսում: Խմբագիր– ներ՝ Ա. Անտոնյան և Ե. Օտյան: Հրա– պարակախոսության և երգիծանքի ժանրե– րի միջոցներով «Կ.» պայքարել է հայ հա– սարակական կյանքում ազգայնական կու– սակցությունների (հատկապես դաշնակ– ցության) դեմ, որոնք կազմալուծում էին հայ ժողովրդի միասնությունը: Կոչ է արել ձերբազատվել ներկոաակցական կռիվ– ներից: «Պատրիարքարանի որջերը» խո– րագրով հոդվածներ և ծաղրանկարներ է զետեղել հայ հոգևորականության վեր– նախավի դեմ: Սուր քննադատության է են– թարկել Ազգային սահմանադրության դրույթները և Ազգային ժողովի ու նրա վարչության գործունեությունը: Տպագրել է Ե. Օտյանի «ժողովրդական պատմու– թյուն գազեզ Արթին ամիրայի» («Կ.»-ի հավելված), «ճ–ուղուպրիսթ և Ընկ.» (թեր– թոն), «Պրոպագանդիստը» և այլ գործեր, ինչպես նաև Ա. Արփիարյանի հոդվածնե– րըն ու նամակները՝ ուղղված Ե. Օտյա– նին: Ե. Հարությունյան

ԿԱՌԵՐ (գերմ. Karren), ակոսներ մի քանի wt/–ից մինչև 2 Վ և ավելի խորությամբ: Բնորոշ են կարստի զարգացման վայրե– րին: Ունեն զուգահեռ շարքերի կամ լա– բիրինթոսանման ձև: Միմյանցից բաժան– վում են նեղ, սուր կատարներով: Առա– ջանում են ջրի միջոցով մակերեսային ապարների տարրալուծման հետևանքով: Կ. երբեմն զբաղեցնում են ընդարձակ տա– րածություններ՝ առաջացնելով կառային դաշտեր:

ԿԱՌԵՐՍ (Carrera) Խոսե Մի գել (1785- 1821), Չիլիի քաղաքական և ռազմական գործիչ: 1806-ից ապրել է Իսպանիայում, մասնակցել ֆրանս. օկուպացիայի դեմ իսպ. ժողովրդի պայքարին: 1810-ին, Ամե– րիկայում իսպ. գաղութների անկախու– թյան համար մղվող պատերազմի սկզբին, վերադարձել է Չիլի: 1811-ին կատարել է զինվորական հեղաշրջում, արձակել կոնգ– րեսը, հաստատել դիկտատուրա: Իրա– կանացրել է հայրենասիրական ազատա– գրական շարժման դիրքերն ամրապնդող միջոցառումներ (1812-ին մտցրել է սահ– մանադրություն, բացել է ազգ. ինստ., ազգ. գրադարաններ, սկսել է հրատարա– կել չիլիական առաջին՝ «Aurora» թերթը): Ռանկագուայի մոտ ճակատամարտում (1814) հայրենասերների պարտությունից հետո Կ. հեռացել է երկրից:

ԿԱՌՆԱԼԻՏ [գերմ. երկրաբան Ռ. Կառնա– լի (R. von Carnal) ազգանվամբ], միներալ: Քիմ. կազմը՝ KClMgCl2 *6H20: Բյուրե– ղագիա. համակարգը ռոմբային է: Առա– ջացնում է հատիկային ագրեգատներ: Ան– գույն է, դեղինից մինչև զմուռսի կարմիր: Ունի բնորոշ դառնաղի համ: Կարծրու– թյունը՝ 2,5, խտությունը՝ 1600 կգ/tl3: Կա– լիումական աղի հանքավայրերի գլխավոր Տմիներալներից է: Խոշոր հանքավայրեր [կան ՍՍՀՄ–ում (Սոլիկամսկ), ԴԴՀ–ում, ւԴՖՀ–ում, ԱՄՆ–ում: 1ԿԱՌՆԱԿ (հին եգիպտերեն՝ Իպետ– Ի ս ու տ), տաճարների համալիր հնա– գույն Թեբե քաղաքի տարածքում (մ. թ. ա. XX դ.– մ. թ. ա. I հազարամյակի վերջ), յՆոր թագավորության ժամանակաշրջանի (մ. թ. ա. XVI–XI դդ.) գլխավոր պետ. սըր– բավայրը Եգիպտոսում: Կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությու– նը՝ համալիրն աչքի է ընկնում զանգվա– ծեղ ծավալների բարդ համադրումով, ճոխ հարդարանքով: Ամոն–Ռա աստծո տաճա– րը (մ. թ. ա. XVI– XII դդ., լրացվել է հել– լենիստական և հունական ժամանակա– շրջաններում) Նոր թագավորության սրբա– վայրի բնորոշ տիպն է. երկայնական առանցքով միմյանց հաջորդում են դահ– լիճներ և բակեր, որոնք ընդգրկում են տարբեր ժամանակներում կառուցված փոքր տաճարներ: Համալիրի ուշագրավ կառույցը մեծածավալ բազմասյուն դահ– լիճն է՝ հիպոստիլը, որի որմերն ու սյու– ների բները զարդարված էին գունավոր ռելիեֆներով: Ամոն–Ռայի տաճարի մոտ են Հոնսու աստծու (մ. թ. ա. XII դ.) և Մուտ աստվածուհու (մ. թ. ա. XVI–XV դդ.) տաճարները: Նեղոսից դեպի սրբարան էր տանում սֆինքսների ուղին: Կ–ի ճար– տարապետներից են՝ Ինենին, Հապու– սենեբը, Պուիմրան, Մենմուտը, Մենհե– պերասսենեբը, Ամենհոտեպ Կրտսերը, Իուպան:

ԿԱՌՆԱՊ (Carnap) Ռուդոլֆ (1891 – 1970), գերմանա–ամերիկյան փիլիսոփա և տրա– մաբան: Պրագայի գերմանական համալ– սարանի պրոֆեսոր (1931–35): 1935-ին գաղթել է ԱՄՆ: Չիկագոյի (1936–52) և Կալիֆոռնիայի (1954-ից) համալսարան– ների պրոֆեսոր, Ամերիկյան ԴԱ անդամ: Փիլիսոփայության հիմնական խնդիրը համարելով մաթ. տրամաբանության ապա– րատի միջոցով գիտության ելակետային հասկացությունների ճշգրտումը՝ Կ. սահ– մանափակել է նրա առարկան գիտելիքի կառուցվածքային վերլուծությամբ, դրա– նով իսկ մերժելով Փիլիսոփայության աշ– խարհայացքային բնույթը: ժխտել է գի– տության լեզվի և մատերիական օբյեկտ– ների միջև եղած կապերի գիտական բացա– հայտման հնարավորությունը, գիտության տրամաբանությունը սահմանափակել հաս– կացությունների , նախադասությունների ու տեսությունների միջև գոյություն ունե– ցող կապերի զուտ ձևաբանական վեր– լուծությամբ: Հետագայում նա լրացրել է այդ վերլուծությունը իմաստաբանական տեսությամբ, ինդուկտիվ տրամաբանու– թյունը ներկայացրել է որպես հավանա– կանային տրամաբանություն, զարգացրել է մոդալ տրամաբանության իմաստաբա– նական մեկնաբանությունը ևն, որոնց ար– դյունքներից շատերը կիրառվել են կիբեռ– նետիկայում: Կ–ի վերջին շրջանի աշխա– տություններում ակնհայտ են բնագիտա– կան–մատերիալիստական միտումները, որոնք, սակայն, անհրաժեշտ զարգացում չեն ստացել: Երկ. 3HaneHHe h HeotfxoflHMOCTb, M., 1959; H.7I0C04)CKHe OCHOBaHHH (J)H3HKH. BBefleirae B վայւօօօվաւօ HayKH, M., 1971.