Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/281

Այս էջը սրբագրված չէ

ԿԱՎԻ ԼԵԶՈՒ, տես Մաւայա–սյուինեզյան Լեզուներ (Ավստրոնեզիական լեզուներ):

ԿԱՎԻՃ, թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ ապար: Կազմված է, գլխա– վորապես, կոկոլիտոֆորիդների (պլանկ– տոն ջրիմուռներ) և ֆորամինիֆերների (արմատոտանիներ) կալցիտային մնա– ցորդներից: Հիմնական բաղադրամասը կաչցիան է (90–99%): Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայ– լարներ, պիրիտ, օպալ են: Բնորոշ է վերին կավճի համար: Մեծ հզորության նըստ– վածքները տարածված են էմբա գետից (Ղազախստան) մինչե Մեծ Բրիտանիա: Հանքավայրեր կան ՍՄՀՄ–ում (Բրյանսկի, Բելգորոդի, Ոււյանովսկի մարզեր), Ֆրան– սիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիա– յում: Օգտագործվում է կրի, պորտլանդ– ցեմենտի, դպրոցական կավճի պատրաստ– ման համար, որպես կաուչուկի լցանյութ:

ԿԱՎԻՏԱՏԻԱ (< լատ. cavitas – դատար– կություն), անընդհատության խախտումը հեղուկի ներսում, այսինքն՝ կաթիլավոր հեղուկում գազով, գոլորշիով կամ դրանց խառնուրդով լցված խոռոչների (այսպես կոչված, կավիտացիոն բշտիկների կամ խոռոչների) գոյացումը: Կավիտացիոն բշտիկներ առաջանում են այն տեղերում (նկ.), որտեղ ճնշումը Փոքր է դառնում Կավիտացիոն գոտի՝ տեղային նեղացումով խողովակում կրիտիկականից (իրական հեղուկների համար կրիտիկական արժեքը մոտավո– րապես հավասար է տվյալ ջերմաստիճա– նում այդ հեղուկի հագեցած գոլորշիների ճնշմանը): Եթե ճնշումը նվազում է կաթիլավոր շարժվող հեղուկի հոսքում տեղային մեծ արագությունների հետեան– քով, Կ. կոչվում է հիդրոդինամի– կա կ ա ն, իսկ եթե ճնշումը նվազում է հեղուկում ձայնային ալիքների տարած– ման հետեանքով, ապա Կ. կոչվում է ձ ա յ– նային: Կ. վնասակար ազդեցություն է ունենում հիդրոտուրբինների, պոմպերի, թիապտուտակների աշխատանքի վրա (թրթռում, օ. գ. գ–ի փոքրացում, աշխա– տանքային մասերի քայքայում): Կ. կարե– լի է նվազեցնել՝ մեծացնելով հիդրոստա– տիկ ճնշումը, այսինքն՝ սարքավորումը տեղադրելով հեղուկի ազատ մակերե– վույթից բավական մեծ խորության վրա, ինչպես նաև կառուցվածքների տարրերի համապատասխան ձևի ընտրությամբ: Ձայնային Կ. ընկած է ովէորաձայնի բազ– մազան գործնական կիրառությունների հիմքում:

ԿԱՎԿԱձՍԿԻ ՌԱԲՈՁԻ» («KaBKa3CKHH pa- 6ohhh»), բոլշեիկյան օրաթերթ: ՌՄԴԲԿ(բ) երկրամասային և Թիֆլիսի կոմիտեների օրգան: Լույս է տեսել 1917–18-ին, Թիֆ– լիսում: Խմբագրության աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են Մ. Շահումյա– նը, Պ. Զավաւրիձեն, Մ. Ցխակայան, Ս. Քավթարաձեն և ուրիշներ: Պրոպագան– դել է լենինյան գաղափարները, պայքա– րել Համառուսաստանյան 7-րդ (Ապրիլ– յան) կոնֆերանսի և ՌՍԴԲԿ(բ) 6-րդ հա– մագումարի որոշումների իրագործման համար, վճռական պայքար մղել անդրկով– կասյան հակահեղափոխական կառավա– րության դեմ հանուն սովետական իշխա– նության: Տպագրել է Ս. Շահումյանի «Նա– ցիոնալիզմը Կովկասում և ռազմաճակա– տի մերկացումը», «Ռուսական հեղափո– խությունը և անդրկովկասյան իշխանու– թյունը», «ճշմարտությունը Թիֆլիսի իրա– դարձությունների մասին» և այլ հոդված– ներ: 1918-ի փետրվարին անդրկովկաս– յան հակահեղափոխական կառավարու– թյան հրահանգով թերթի տպարանը ավեր– վել է, իսկ հրատարակությունը՝ դադա– րեցվել:

ԿԱՎԿԱ&ՍԿԻ ՌԱԲՈՁԻ ԼԻՍՏՈԿ» («KaB- Ka3CKHii pa6oHHH jihctok»), բոլշեիկ– յան առաջին լեգալ օրաթերթը Կովկա– սում: ՌՍԴԲԿ–ի Կովկասյան միութենա– կան կոմիտեի օրգան: Լույս է տեսել 1905-ին (նոյեմբեր–դեկտեմբեր, 17 հա– մար), Թիֆլիսում: Թերթը Ս. Շահումյա– նի և Ի. Ստալինի ղեկավարությամբ պրո– պագանդել է պրոլետարիատի և գյուղա– ցիության դաշինքի, զինված ապստամ– բության և պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու լենինյան դրույթները: Ար– տատպել է Վ. Ի. Լենինի «Կուսակցա– կան կազմակերպություն և կուսակցական գրականություն», «Հեղափոխական գրա– մոլություն և հեղափոխական գործ», «Սո– ցիալիզմ և անարխիզմ» և այլ գործեր, լուսաբանել մարքս–լենինյան տեսության հարցերը, հեղափոխական պայքարի և կուսակցական շինարարության գործնա– կան խնդիրներ: Ենթարկվել է հալածանք– ների, որոշ համարներ բռնագրավվել են, իսկ 16–17 համարները լույս են տեսել «Ելիսավետպոլսկի վեստնիկ» («Ejinca- BeTnojibCKHH BecTHHK») անունով:

ԿԱՎՃԱՆԵՐԿ, պաստել (ֆրանս. pastell, իտալ. pastello – խմորիկ), 1. փափուկ, գունավոր, առանց պատյանի մատիտներ, որոնք պատրաստվում են մամլված և կա– ղապարված, տարբեր գույնի, տրորված փոշեներկերից. պարունակում են նաե ոչ մեծ քանակով խեժեր (արաբախեժ, տրագականտ), կաթ, երբեմն կավիճ, գիպս, ճարպաքար են: 2. Կ–ով կատարված ստեղծագործություն: Կ. մատիտներով նկարում են խավոտ մակերես ունեցող թղթի (հաճախ գունավոր), ստվարաթղթի, հիմնաշերտով ծածկված կտավի, թավշա– կաշու, մագաղաթի վրա: Կ–ի նրբագծերի լայն կիրառումը այն մոտեցնում է գրա– ֆիկային: Նրա մաքուր, լուսակիր գույ– ները պահպանում են նախնական թար– մությունն ու ուժգնությունը, իսկ խավը՝ նուրբ, թավշյա, փայլատ մակերեսը: Կ. երբեմն ամրացնում են ֆիքսատիվով (նկարը ամրացնող և պաշտպանող ան– գույն լուծույթ): Կ–ի ծագումը վերագըր– վում է XV դ. 2-րդ կեսին: XVII դ. վերջից Կ. գործերում ուժեղացել են գեղանկար– չական միտումները: Այն ծաղկում է ապրել XVIII դ. (վարպետներից են՝ Ռ. Կառերան՝ Իտալիայում, ժ. Բ. Ս. Շարդենը՝ Ֆրան– սիայում և ուրիշներ): XIX դ. առաջին կե– սից Կ–ի տեխնիկայով աշխատել են է. Դե– լակրուան, ժ. Ֆ. Միլլեն, է. Մանեն, Օ. Ռե– նուարը ե, հատկապես, է. Դեգան (Ֆրան– սիա), Մ. Լիբերմանը (Գերմանիա), Ի. Ի. Լեիտանը, Վ. Ա. Սերովը (Ռուսաստան), Մ. Կ. Չյուռլյոնիսը (Լիտվա): XX դ. Կ–ին են դիմել Պ. Բոննարը (Ֆրանսիա), Մ. Քես– սետը (ԱՄՆ), սովետական վարպետնե– րից Ս. Վ. Մալյուտինը, Ն. Ա. Տիրսան, Կուկրինիկսները, հայ նկարիչներից Ե. Նազարյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Դայֆեջյանը, Դ. Խանջյանը, Հ. Անա– նիկյանը, Ռ. Ադալյանը և ուրիշներ: Պատկերազարդումը տես 408–409-րդ էջերի միջե՝ ներդիրում:

ԿԱՎՃԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (Սիստեմ), մեզոզոյան դարաշրջանի երրորդ (վեր– ջին) ժամանակաշրջանը: Անունն ստացել է Եվրոպայում այդ հասակի նստվածք– ներում տարածված սպիտակ, սովորա– կան գրելու կավճից: Տեողությունը մոտ 70 մլն տարի է (սկիզբը՝ 135–137 մլն, վերջը՝ 65–67 մլն տարի առաջ): Որպես ինքնուրույն երկրաբանական ժամանա– կաշրջան առանձնացվել է 1822-ին, Փա– րիզի ավազանում, որտեղ և մշակվել է նրա շերտագրական ստորաբաժանման սխեման (տես աղյուսակը): Բաժիններ Հարկեր վերին (ուշ) կավիճ K2 Դանիական Մաաստրիխտի ՜՜ Կամպանի Սանտոնի Կոնյակի Տուրոնի Սենոմանի Սենււն ստորին (վաղ) կավիճ Ki Ալբի Ապտի Բարեմի Հոտերիվի Վալանժինի Բերիասի Նեոկոմ Կավճի հասակի ապարները տարածված են բոլոր մայր ցամաքներում, հորատանց– քերով հայտնաբերված են նաև օվկիանոս– ների հատակում: Ցուրայի վերջում ուժգին արտահայտված տեկտոնական շարժում– ների պատճառով կատարվել է ծովերի նահանջ (ռեգրեսիա): Դրա հետեանքով էլ վաղ կավճում մայր ցամաքների զգալի մասը ցամաք է եղել (ծովային ռեժիմ գո– յություն է ունեցել Ալպ–Հիմալայան և Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտիներում): Ուշ կավճում կատարվել է Երկրի պատմության մեջ ամենախոշոր արանսգրեսիաներից մեկը: Ցամաքները կրկին ծածկվել են ծովերով, ուր կուտակ– վել են մեծ հզորության կարբոնատային և կավա–ալերոլիտային նստվածքներ: Կ. ժ–ի վերջում (Դանիական հարկ) կրկին կատարվել են ծալքավոր ու վերընթաց տեկտոնական շարժումներ, ծովերի գլո– բալ մասշտաբի նահանջ, լեռնակազմու– թյուն՝ հատկապես խաղաղօվկիանոսյան և Ալպ–Հիմալայան գեոսինկլինալներում: Տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ուժգին հրաբխականությամբ (Արեելա– ասիական հրաբխային գոտի, Հնդկաս–