կոմպոզիցիոն–սյուժետային կառուցված– քով, պատկերների կազմությամբ, բնավո– րությունների կոմիկական բնույթով: Միջ– նադարյան հայ թատրոնում նույնպես ներ– կայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ: Հայ միջնադարյան բնագրե– րում Կ. բառը գործածվել է որպես հունա– րեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյտ–գեղագիտա– կան ստորոգության իմաստ U միաժամա– նակ նշանակել գրական տեսակ (առակ, աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նան՝ թատրոն («զկատականաց նուագել խօսս»): Թատրոնի պատմության նոր շըր– ջանում Կ. հասկացությունը համապա– տասխանեցվել է իտալերեն commedia-ին և ընդունվել որպես դրամատուրգիական– թատերական տեսակի անվանում: XIX դ. հայ իրականության մեջ Կ. որպես գրա– կան–թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր– Գրիգորյանը: Գրվել են վոդևիլներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կեն– ցաղային պատմությունը, ի վերջո, բարե– հաջող լուծում էր ստանում: Վոդեիլներ է գրել նաև Գ. Սունդուկյանը, հետագա– յում անցել լիարժեք Կ–յան, որի մեջ կյան– քի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակ– ների և հոգեկան ապրումների հետ («Պե– պո», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ» են): Հայկական Կ–յան ուշագրավ արտահայ– տություններից են Հ. Պարոնյանի «Պաղ– տասար աղբար»-ը և մյուս պիեսները: Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում Կ, կարևոր տեղ է գրավել (Ե. Չարենցի, «Կապկազ–թա– մաշւս», Շիրվանզադեի «Մորգանի խնա– մին», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար»): Հետագայում ևս Կ. շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրե– րից մեկը, հայտնի են Դ. Դեմիրճյանի, Ն. Զարյանի, Ա. Պապայանի, Գ. Տեր– Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային Կ–ները: Տես նաև Դրամա:
ԿԱՏԱԿՈՄԲ (իտալ. catacomba, < ուշ լատ. catacumba – ստորգետնյա դամբա– րան), ստորգետնյա սրահներ, որ հնում օգտագործվել են կրոնական ծիսակատա– րությունների և թաղումների համար: Ար– հեստական Կ–ները լքված ստորգետնյա քարհանքեր էին: Հին Եգիպտոսի Կ–ները մումիաներ պահելու ստորգետնյա տե– ղեր էին: Հայտնի են Հռոմի, Նեապոլի, Հյուսիսային Աֆրիկայի, Առաջավոր և Փոքր Ասիայի և այլ Կ–ներ: Հռոմի Կ–ները (ուր I–IV դդ. վաղ քրիստոնեական հա– մայնքները գաղտնի արարողություններ են կատարել) նեղ սրահներից բաղկացած, մոտ 900 կմ ընդհանուր երկարությամբ 1Լաբիրինթոսներ են: Կ–ները սովորաբար որմնանկարազարդվել են: Հանրահայտ են Օդեսայի և Աջիմուշկայ ավանի (Կերչ քաղաքի տարածքում) Կ–ները, ուր թաքնը– վել են պարտիզանները:
ԿԱՏԱԿՊԱՐ, կատակային բովանդակու– թյամբ, տարբեր պարաքայլերով բեմա– դրական պարի տեսակ: Հաճախ արտա– հայտվում է մնջախաղով: Ընդգրկված է գրեթե բոլոր պետ. և ինքնագործ ան– սամբլների ծրագրերում:
ԿԱՏԱՂԻ ՎԱՐՈՒՆԳ, իշավարունգ (Ecballium elaterium), դդմազգիների ըն– տանիքի բազմամյա խոտաբույս: Ցողունը տարածուն է կամ կանգուն, անհարթ, առանց բեղիկների: Տերևները սրտաձև են, հերթադիր: Ծաղիկները՝ դեղնավուն, միա– տուն, բաժանասեռ, հազվադեպ՝ երկտուն: Պտուղները երկարավուն են, սալորի մե– ծության, հյութալի: Հասուն վիճակում ամենաթեթև հպումից պոկվում են պտղա– կոթունից. միջից դուրս են ժայթքում սեր– մերը և դառնահամ լորձնային հեղուկը (նպաստում է սերմերի տարածմանը): ԱՍՀՄ–ում հանդիպում է եվրոպական մա– սի հվ–ում, Կովկասում: ՀՍՍՀ–ում տա– րածված է Երևանի, էջմիածնի, Իջևանի ճանապարհների եզրերին:
ԿԱՏԱՂԻՆԵՐ» («Enrages»), մականուն, որ տրվել է Ֆրանսիական մեծ հեղափո– խության ժամանակ առավել ձախ հոսան– քի ներկայացուցիչներին՝ քաղաքային պլեբսի գաղափարախոսներին (ժ. Ռու, Տ. Լեկլերկ, ժ. Վառլե և ուրիշներ): «Կ.», դեմ չլինելով մասնավոր սեփականությա– նը, կոչ են արել անխնա պայքարել սպե– կուլյանտների դեմ, գլխավորել են լայն սպառման ապրանքների վրա կայուն գներ հաստատելու համար շարժումը: «Կ.» կա– րևոր դեր են խաղացել ժիրոն՜դիսաների (որոնք և տվել են «Կ.» անունը) դեմ յա– կոբինյանների պայքարում: Յակոբինյան դիկտատուրայի հաստատումը չբավարա– րեց «Կ.»-ին, որոնք պահանջում էին ան– հապաղ միջոցներ ստորին խավերի վի– ճակը բարելավելու համար: «Կ.» խստորեն քննադատեցին 1793-ի յակոբինյան սահ– մանադրությունը: Յակոբինյանները, որոնց համար թանկ էր դաշինքը «Կ.»-ի հետ ժիրոնդիստների դեմ պայքարում, 1793-ի կեսին խզեցին այդ դաշինքը և աշնանը ջախջախեցին նրանց: «Կ.»-ի հա– Ս. Սեբասաիանոս կաաակոմբը Հռոմում կաբուրժուական հայացքների և գործու– նեության որոշ տարրեր ուրույն դեր են խաղացել պրոլետարական գաղափարա– խոսության ձևավորման գործում:
ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ (rabies, lyssa), ջ ը ր– վ ա խ ու թ յ ու ն (hydrophobia), կենդա– նիների և մարդկանց սուր վարակիչ հի– վանդություն, արտահայտվում է հիմնա– կանում կենտրոնական նյարդային հա– մակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածու– թյամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով, անդամալուծությամբ և վերջանում մահով: Կ. առաջինը գիտակա– նորեն ուսումնասիրել է Լ. Պասայորը և առաջարկել հակակատաղության վակցի– նան: Կ–յան հարուցիչը նեյրոտրոպ վի– րուսն է: Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են (եղջերավոր– ներ, շուն, կատու): Բնական պայմաննե– րում Կ–ով հիվանդանում են կաթնասուն– ները, առավելապես՝ շնազգիները, իսկ գյուղատնտ. կենդանիներից՝ խոշոր եղ– ջերավորները (55%): Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում կծելու մի– ջոցով: Գաղտնի շրջանը տևում է 1–2, հազվադեպ՝ 6 ամիս: Կենդանիների Կ. ընթանում է կլինիկական 5 ձևով՝ աբոր– տիվ, ետադարձ, ատիպիկ կամ քրոնիկա– կան, գրգռված և խաղաղ: Կանխարգելու– մը հիվանդ և կասկածելի կենդանիներին ոչնչացնելն է: Մ ա ր դ ու Կ. ընթանում է կլինիկական հետևյալ շրջաններով. 1. կենտրոնական նյարդային համակարգի ընկճման շրջան (տևում է մի քանի ժամից 2 օր), 2. գրգռման, հաւյուցինացիաների և շարժողական անհանգստության շրջան (տևում է 4–7 օր), 3. լուծանքների շրջան (մի քանի ժամից 2–3 օր), ավարտվում է մահով: Գաղտնի շրջանը սովորաբար տե– վում է 15–55 օր, երբեմն՝ մինչև8 ամիս և ավելի: Հատկապես վտանգավոր է, երբ կատաղած կենդանին կծում է մարդու գլուխը, դեմքը կամ վիզը: Այս դեպքերում գաղտնի շրջանը կարճ է լինում, իսկ հի– վանդությունն ընթանում է առավել ծանր: Սկզբում կծած վերքի շրջանում առաջա– նում ենբութ,ճմլող ցավեր, որոնք շարու– նակվում են նաև վերքը փակվելուց հետո: Հիվանդի տրամադրությունը և քունը վա– տանում են, ունենում է վախի զգացում: Հետագայում ի հայտ են գալիս տեսողա– կան, լսողական ու հոտառական հալյու– ցինացիաներ: Կարճատև արգելակման շըր– ջանին սովորաբար հաջորդում է շարժո– ղական գրգռվածությունը: Հիվանդը դառ– նում է անհանգիստ, շնչառությունը՝ աղմը– կոտ ու վատացած: Այնուհետև զարգանում են մկանների ջղաձգություններ, շնչառա– կան ու կլման մկանների ուժեղ կծկումներ՝ նույնիսկ ջրի ձայնից կամ բաժակի տես– քից (այստեղից էլ հիվանդության մյուս անվանումը՝ ջ ր վ ա խ ու թ յ ու ն): Սննդի և ջրի ընդունումը դառնում է անհնար: Զգա– ցողության բոլոր տեսակները խիստ բարձ– րանում են, որի հետևանքով ամենաթույլ գրգիռներն անգամ հիվանդի մոտ առա– ջացնում են ջղաձգության նոր նոպաներ: Հիվանդության զարգացմանը զուգընթաց ջղաձգության նոպաները հաճախանում են: Նկատվում է ուժեղ արտահայտված թքար– տադրություն, առաջանում է վերին և ստո–