Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/287

Այս էջը սրբագրված չէ

նակավոր սահմանադրությունը ուժի մեշ է 1970-ի հուլիսից: Բնությունը: Ափերը ցածրադիր են, հարթ, աեղ–տեղ կտրտված ծոցերով՝ եզ– րավորված կորաւային խութերով: Մակե– րևույթը կրաքարերից կազմված ցածրա– դիր, քարքարոտ, տեղ–տեղ ճահճապատ հարթություն Հ: Հարուգտ է նավթի և բնա– կան գազի հանքավայրերով: Կլիման անապատային է, տարեկան տեղումները՝ մոտ 100 մմ: Հունվարի միշին ջերմաստի– ճանը մոտ 16°C, հուլիսինը՝ մոտ 32°C: Մշտական գետեր չկան, շատ են չոր հու– ները: Տարածված է անապատային բու– սականությունը, հանդիպում են օազիս– ներ: Բնակչությունը: Տեղացի արաբ բնա– կիչները մոտ 60 հզ. են (1970): Բնակվում են նաև այլ երկրներից եկածներ: Պաշտո– նական լեզուն արաբերենն է, կրոնը՝ մահմեդականությունը: Օգտագործվում են մահմեդական (հիշրա) և Գրիգորյան տոմարները: Միշին խտությունը 1 կմ2 վրա 9,5 մարդ է (1975), քաղաքային բնակ– չությունը՝ մոտ 70% (1970): Քաղաքներն են Դոհան, Դուխանը, Ումմ Աաիդը: Պատմական տեղեկանք: Կատար թե– րակղզին բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. Ill–II հազարամյակներում: Առաշին գրավոր հիշատակությունը հանդիպում է Պլինիոս Ավագի մոտ (մ. թ. I դ.): Կ. բազ– միցս գրավել են Սասանյանները: VII դ. մտել է արաբական խալիֆայության, X դ.՝ կարմաթների պետության կազմի մեշ: XIII–XIV դդ. Բահրեյնի ամիրաների իշ– խանության տակ էր:tXVItդ. սկզբին Կ. Բահրեյնի հետ զավթել են պորտուգա– լացիները, ավելի ուշ՝ օսմանյան թուր– քերը: XVIII դ. 2-րդ կեսին Կ–ի տարած– քում ստեղծվել է ոչ մեծ իշխանություն, որը XIX դ. վերջին միավորել է ամբողշ Կ.: 1868-ին Մեծ Բրիտանիան Կ–ին պար– ւոադրել է անիրավահավասար պայմա– նագիր: Կ–ի իշխանության հիմնադիրը համարվում է շեյխ Կասեմ բին Մուհամ– մադ ալ Տանին (կառավարել է 1878– 1913-ին): 1916-ի նոյեմբերին Մեծ Բրիտա– նիան հովանավորություն է հաստատեյ Կ–ի վրա: Անգլ. գաղութարարների դեմ ազատագրական շարժումն ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հաշվի առնելով ազատագրական, դեմոկրատական շարժման ուժեղացումը, կառավարող վերնախավը սկսել է իրա– գործել որոշ բարեփոխումներ (առողջա– պահության և կրթության համակարգերի ստեղծում ևն): 1970-ի ապրիլի 2-ին ըն– դունվեց ժամանակավոր սահմանադրու– թյուն: 1970-ի մայիսի 29-ին կազմվեց Կ–ի առաջին կառավարությունը (10 մինիստր– ներից 7-ը Տանի ընտանիքից է): 1971-ի սեպտ. 1-ին Կ. հռչակվեց անկախ պետու– թյուն: 1972-ի փետրվարից Կ–ի կառավա– րիչն է ամիրա Խալիֆա բին Համադ ատ– Տանին: 1971-ին ընդունվել է ՄԱԿ–ի և Արաբական երկրների լիգայի մեջ: Պե– տությունների մեծ մասը ճանաչել է Կ. (ՍՍՀՄ–ը՝ 1971-ի սեպտ. 8-ին): Տնտեսությունը: Կ. տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Բնակչության ավան– դական զբաղմունքը գյուղատնտեսու– թյունն է: 1950–60-ական թթ. տնտեսու– Սուզորդները ծովից հանում են մարգարտա– խեցի Կառավարության նստավայրը Դոհայում թյան գլխավոր ճյուղը դարձել է նավթ– արդյունահանությունը, որին վերահսկում էր օտարերկրյա կապիտալը: 1972-ին կազ– մըվել է պետ. նավթային ընկերություն: Տարեկան արդյունահանվում է 22,9 մլն ա նավթ (1976): Նավթի մի մասն արտահան– վում է Ումմ Սաիդ նավահանգստից (մա– տակարարվում է նավթամուղով՝ Դուխա– նից), մի մասն էլ վերամշակվում ներքին կարիքների համար: Լայն սպառման առարկաների արտադրությունը կատար– վում է տնայնագործական ձեռնարկու– թյուններում: Մշակում են փյունիկյան ար– մավենի, կորեկ, եգիպտացորեն և հատ– կապես բանջարեղեն: Անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափա– մերձ ջրերում՝ ձկնորսությամբ, մարգար– տի արդյունահանությամբ: Կոշտ ծածկով ավտոճանապարհների երկարությունը 1,7 հզ. կմ է (1976): Գլխավոր նավահան– գիստներն են Դոհան և Ումմ Աաիդը: Դո– հայում կա միջազգային օդանավակայան: Կ. արտահանում է նավթ, հեղուկ գազ, ցեմենտ, մարգարիտ, չորացրած ձուկ, մանր ծովախեցգետին, արմավ, ներմու– ծում՝ պարեն, գործվածք, շինանյութ, սար– քավորումներ և մեքենաներ: Դրամա– կան միավորը կատարակտն ռիա– լըն է: 3,95 ռիալը= 1 դոլլարի (1976):

ԿԱՏԱՐՅԱԼ ԹԻՎ, դրական ամբողջ թիվ, որը հավասար է իր բոլոր բաժանարարնե– րի գումարին: Օրինակ, 6= 1+2+3, 28= = 1+2+4+7+14 թվերը կատարյալ են: Դեռևս Էվկլիդեսը (III դ. մ. թ. ա.) ցույց է տվել, որ բոլոր զույգ Կ. թ–երը կարելի է ստանալ 2P_1 (2P – 1) բանաձևով, որ– տեղ p և 2p–1 թվերը պարզ են: Ցարդ հայտնի չէ ոչ մի կենտ Կ. թ. և դրանց գո– յությունը հաստատված չէ: Կ. թ–երի ուսում– նասիրությունը սկսել են պյութագորասա– կանները, որոնք թվերին և դրանց զու– գորդություններին իմաստ էին վերագը– րում:

ԿԱՏԱՐՏԱՆ Թադևոս Գևորգի [1905, գ. Ղրիմ (Դոնի Ռոստովի մարզում)– 1967, ք. Ցալթա], սովետական այգեգինե– գործ: Կենսբ. գիտ. դ–ր (1966): ԱՄԿԿ ան– դամ 1939-ից: 1928-ին ավարտել է Նովո– չերկասկի գյուղատնտ. ինստ–ը: Եղել է ՀՍՍՀ հողժողկոմի տեղակալ (1941–42), ՀՍՍՀ ԳԱ բուսաբանական ինստ–ի դի– րեկտոր (1947–49), ՀՍՍՀ ԳԱ Նախագա– հության գլխավոր գիտնական քարտու– ղար (1949–50), Ցալթայի «Մաղարաչ» խաղողագործության և գինեգործության համամիութենական ԳՀԻ–ի դիրեկտոր (1950–67): Աշխատանքները նվիրված են ցիտրուսային կուլտուրաները, թեյը, եղ– րիզենին հս. շրջաններում մշակելու, էկո– լոգիական տարբեր գոտիներում խաղողի բերքատվության բարձրացումն ապահո– վող ագրոտեխնիկական և ագրոքիմիա– կան գործոնների ազդեցության, խաղողա– գործության շրջանացման, տեղաբաշխման հարցերին: Պարգևատրվել է Լենինի շքա– նշանով: Երկ. Մերձարևադարձային պտղատու կուլ– տուրաները Հայաստանում, Ե., 1949: Ձիթենի, Ե., 1950:

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ, քաղաքացիա– կան դատավարությունում՝ դատարանի և այլ մարմինների որոշումների կատար– ման կարգ: ՍՍՀՄ–ում Կ. վ–ի միջոցով հար– կադիր կատարվում են քաղաքացիական գործերով վճիռներն ու որոշումները, քրեական գործերով գույքային բռնագան– ձումների վերաբերյալ դատավճիռները, վճիռներն ու որոշումները, զանցանքնե– րի համար դատարանի, դատավորի որո– շումը գույքային բռնագանձումների վերա– բերյալ, հասարակական մարմինների որոշումները, դատարանով հաստատված հաշտարար համաձայնությունները, նո– տարական մարմինների կատարողական մակագրությունները, իրավարարության մարմինների որոշումները, ակցեպտավոր– ված, սակայն չվճարված պահանջագրերը, ընկերական դատարանների որոշումնե– րը ևն: Այդ որոշումների հարկադիր կա– տարումն իրականացնում են որոշակի մարմիններ (դատական կատարածու, Պետ. բանկի բաժանմունք, ֆինանսական մարմիններ, պետ. ապահովագրական մարմիններ ևն)՝ կատարողական փաստա– թղթերի միջոցով: Հարկադիր կատարման