Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/288

Այս էջը սրբագրված չէ

միջոցներ են՝ պարտապանի գույքի բըռ– նագանձումը (արգելք դնելու և վաճառե– լու միջոցով), նրա աշխատավարձի, կեն– սաթոշակի և այլ եկամուտների, այլ ան– ձանց մոտ գտնվող պարտապանի դրամա– կան գումարների և գույքի բռնագանձումը, դատարանի վճռում նշված որոշակի առար– կաները պարտապանից առգրավելն ու պարտատիրոջը հանձնելը են: Դատարանի և մյուս մարմինների վճիռների ու որոշում– ների կատարման վերահսկողությունն իրականացնում է դատավորը, իսկ ալի– մենտի բռնագանձման և սոցիալիստական սեփականության հափշտակումների հե– տևանքով պատճառված վնասները բռնա– գանձելու գործերով՝ նաև դատախազը: Ռ. Պեարոսյան

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, տես Կատարողական վարույթ:

ԿԱՏԱՐՍԻՍ, Կաթարսիս (հուն, xa- 0apcn գ – քավություն), բարոյա՜փիլի– սոփայական և գեղագիտական հաս– կացություն. մաքրագործում, ապաքի– նում, ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի թոթափում: Կ–ի գաղափարը որոշարկվել է անտիկ մտածողության մեջ. «քավությունը լավագույնի զերծումն է վատագույնից» (Պլատոն): Արիստոտելը այս հասկացությամբ է սահմանում ար– վեստի երկերի, մասնավորապես ողբեր– գության հոգեբանական–գեղագիտական նպատակը, «հանդիսականների մեջ երկ– յուղ և կարեկցություն առաջ բերել և դը– րանց միջոցով քավել այդ և համանման կրքերը» (Պոետիկա, գլ. 6): Ուշ անտիկ և վաղ միջնադարյան միտքը փոխակերպել է արիստոտելյան ըմբռնումը՝ Կ–ի գաղա– փարը ընդհանրացնելով կրոնա–բարոյա– կան հիմքի վրա՝ հաշտություն աղետի ու մահվան գիտակցության հետ: Դա արտա– հայտված է բյուգանդական և միջնադարի հայ հեղինակների հայացքներում («Դիրք պիտոյից», Դիոնիսիոս Թրակացու «Քե– րականության» մեկնություններ): Այնու– հետև, եվրոպական փիլիսոփայական–գե– ղագիտական միտքը բազմիցս անդրա– դարձել է արիստոտելյան տեսակետի մեկ– նությանը, շեշտելով նրա՝ մի դեպքում բարոյագիտական (Կոռնել, Լեսինգ), այլ դեպքում՝ գեղագիտական (Դյոթե, Հեգել) և հոգեբանական (է. Մյուլլեր, 0ա. Բեռնայս) հայեցակետերը: Ըստ նոր և նորագույն բացատրությունների (Դ. Օտ– տե, Զ. էլս, է. Ցելլեր, Լ. Վիգոդսկի, Ն. Նո– վոսադսկի, Բ. Վառնեկե, Ա. Դրուշկա և ուրիշներ)՝ երկյուղի և կարեկցության ըզ– գացումների ուժեղացումը հանգեցնում է հոգեբանական լիցքաթափման ու թեթե– վացման, քավությունը բացասական աֆեկտների հաղթահարումն է, նրանց վերածումը դրականի կամ իրական զգա– ցումների փոխակերպումը գեղագիտա– կանի: Գրկ .Հովհաննիսյան Հ., Ողբեր– գության որպես գրական տեսակի ըմբռնումը Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնություննե– րում, «PUV. 1971, Jsfe 10: JI օ c e b A. Փ., OqepKH amlaqHoro cnMBOjm3Ma h MH<£o;iorHH, t. 1, M., 1930, c. 728–34 (ունի մատենագի– տություն): A a a m a h A., ScTeraqecKHe bo3- 3peHna cpeflHeBeKOBOH ApMeHHH, E., 1955. Հ. Հովհաննիսյան.

ԿԱՏԵԳԱՏ (Kattegatt), նեղուց Ցուտլան– դիա և Սկանդինավյան թերակղզիների միջև: Բալթիկ և Հյուսիսային ծովերը միացնող նեղուցներից է: Երկարությունը մոտ 200 կմ է, լայնությունը՝ 60–122 կմ, խորությունը՝ 10–50 մ: Նրանով անցնում են ջրային երկու հոսանք, մակերեսա– յին պակաս աղիություն ունեցող հոսանքը շարժվում է հս., խորքային առավել աղի հոսանքը՝ հվ.: Ձմռանը ափերի մոտ սառ– ցակալում է: Խոշոր նավահանգիստը Դյո– տեբորգն է (Շվեդիա):

ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ (հուն. Ktmyyopia – ասել, պնդել), փիլիսոփայության մեջ՝ առավել ընդհանուր հիմնական հասկա– ցությունները, որոնց օգնությամբ փիլի– սոփայական ուսմունքները տալիս են աշխարհի և նրա ճանաչողության համա– կարգված նկարագրությունը: Կ–ի մասին ամբողջական տեսություն է մշակել Արիս– տոտելը, ըստ որի Կ. (էություն, քանակ, որակ, հարաբերություն, տեղ, ժամանակ, ԴԻՐՔ, վիճակ, ներգործություն և կրումն) կեցության հիմնական բնութագրություն– ներն են, իսկ տրամաբանական առումով՝ կեցության մասին դատողություններում նրան վերագրվող (ստորոգվող) հատկա– նիշների ընդհանրական (սեռային) ձե– վերը: Այստեղից էլ՝ միջնադարյան սխո– լաստների «պրեդիկամենտներ» և հայ իմաստասերների «ստորոգություններ» տերմինները: Արիստոտելի «Կատեգո– րիաներ» աշխատությունը Պորփյուրի «Նե– րածության» հետ միասին եղել է միջնա– դարյան մեկնաբանական գրականության գլխավոր նյութերից, իսկ հայ իրականու– թյան մեջ դրանց ավելացել են «Անանուն մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստո– տէլի», Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն «Ստորոգութեանցն» Արիստոտէլի» և «Վերլուծութիւն «Ներածութեանն» Պոր– փիւրի» երկերը: Հայ մեկնիչները հա– րազատ են մնացել արիստոտելյան ավանդույթին՝ քննելով Կ. թե՝ գո– յաբանական և թե՝ տրամաբանական առումներով: Կանտը Կ–ին տվել է միայն տրամաբանական մեկնաբանու– թյուն, դրանք համարել բանախոհության սոսկական ձևեր, որոնք կաղապարում են զգայական հայեցողության նյութը և այդպիսով հնարավոր դարձնում դատո– ղությունների ձևակերպումը. հատկա– նշական է, որ Կանտի 12 Կ–ի աղյուսակը համապատասխանում է դատողություննե– րի դասակարգմանը ըստ քանակի, որակի, հարաբերության, մոդալության: Հեգելը Կ–ի ձևական–տրամաբանական աղյուսակը փոխարինել է դրանց դիալեկտիկորեն ծա– վալվող համակարգով, որը ներկայացնում է աշխարհի ներքին տրամաբանությունը, նրա օրինաչափ կարգը՝ այն իդեալական հենքը, որն առարկայանում է բնության մեջ և ապա ճանաչվում մարդկային գի– տակցության մեջ՝ վերստին գտնելով իր իդեալական տեսքը: Մինչդեռ Մարքսի «Կապիտալ»-ում Կ–ի համակարգի ծավա– լումը ներկայանում է որպես իրական պատմական ընթացքի տրամաբանական արտապատկերումը: Ըստ դիալեկտիկա– կան մատերիալիզմի, Կ. բնության «երե– վույթների ցանցի» մեջ առանձնացված հանգուցակետերն են, որոնց վրա հանգ– չում է ճանաչողության համակարգը, հատ– կապես՝ աշխարհի գիտական պատկերը (Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 103- 104): Մատերիալիզմի տեսությունը շա– րադրվում է մատերիա և գիտակցություն, սուբստանց և ատրիբուտ, օբյեկտ և սու– բյեկտ և այլ Կ–ի օգնությամբ, մատերիա– լիստական դիալեկտիկայի Կ. են՝ էու– թյուն և երևույթ, եզակի և ընդհանուր, պատճառ և հետևանք, անհրաժեշտություն և պատահականություն, հնարավորու– թյուն և իրականություն, բովանդակություն և ձև: Կ–ի համակարգը չի հավակնում ներ– կայացնելու աշխարհի մտահայեցողական ինքնուրույն պատկերը՝ անկախ բնական և հասարակական գիտություններից. Կ. միջոց են քննարկելու գիտություններում ծագող աշխարհայացքային, իմացաբանա– կան, մեթոդաբանական հարցերը, փիլ. Կ–ի լեզվի են թարգմանվում գիտություն– ների տեսական ընդհանրացումները: Այս– պես, արդի ֆիզիկական իմացության առանձնահա տկությ ունները քննարկելի ս ներգրավվում են օբյեկտ և սուբյեկտ, ռեա– լություն, պատճառականություն, անհրա– ժեշտություն և պատահականություն, հնարավորություն և իրականություն և այլ Կ.: Հնարավոր են փիլ. Կ–ի մասնա– վոր համակարգեր կոնկրետ նպատակնե– րով: Կ–ի իրենց ուրույն համակարգերն ունեն փիլ. առանձին գիտություններ՝ սոցիոլոգիան, բարոյագիտությունը, գե– ղագիտությունը, տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, մշակութաբանու– թյունը են: Լայն իմաստով Կ. են կոչվում նաև ամեն մի գիտության հիմնակազմ (ֆունդամենտալ) հասկացությունները: Հ. Գեորգյան

ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՏԵՍՈհԹՅՈհՆ, արդի մաթեմատիկայի վերացական բաժիննե– րից. մաթեմատիկական օբյեկտներն ուսումնասիրում է դրանց կառուցվածքի հետ համաձայնեցված արտապատկերում– ների հետ: Շնորհիվ իր համահյուսող և միասնականացնող դերի Կ. տ. բազմու– թյունների տեսության հետ կազմում է արդի մաթեմատիկայի հիմքը: Կ. տ–յան ուսումնասիրության առար– կան, ընդհանուր առմամբ, կատեգորիա– ներն ու ֆունկտորներն են: Կատեգորիա– յի հասկացությունը կազմվում է երեք մա– սից. 1. կատեգորիայի օբյեկտների հա– մախմբություն, 2. յուրաքանչյուր A, B օբյեկտների համար տրված Mor(A,B) մորֆիզմների բազմություն (որի տարրերը նշանակվում են փ^–»B), 3. մորֆիզմնե– րի արտադրյալ կամ համադրություն, որը մորֆիզմների յուրաքանչյուր Փ–A–>B և t|;:B^C զույգին համապատասխանեցնում է i|)0<p:A–»C մորֆիզմ: Կատեգորիայի մորֆիզմները և դրանց արտադրյալը պետք է բավարարեն հետևյալ պայման– ներին. ա. ցանկացած qp‘A–>B, tj):B–»C, X:C-»D մօրֆիզմների եռյակի համար՝ %օ (փ օ փ)= (% ° Փ)0 Փ (արտադրյալի զու– գորդականություն), բ. կամայական A օբյեկտի համար գոյություն ունի այնպիսի 1a:A–»A մորֆիզմ, որ ինչպիսիք էլ լինեն Փ^-»13 և t|>:C->A մորֆիզմները՝ փ°^= – Փ ^ 1a ° փ= ^ (միավոր մորֆիզմի գոյու՜ թյուն), գ. Mor(A,B) և Mor(C,D) բազ– մությունները չունեն ընդհանուր տարր, եթե A=£C կամ B^=D: