Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/289

Այս էջը սրբագրված չէ

Կատեգորիաների երկու տարրական օրինակ. 1. օբյեկտներ համարենք հար– թության բոլոր եռանկյունների բազմու– թյունը, կամայական A, B եռանկյունների համար Mor(A,B)^՝ A-ն B-ին տանող բո– լոր հոմոտետիանեբի բազմությունը, իսկ մորֆի զմն երի համադրություն՝ հոմոտե– տիաների արտադրյալը: 2. Օբյեկտներ համարենք հարթության բոլոր շրջանա– գծերը, Mor(a, ե)-ն՝ a շրջանագիծը b շրջանագծին տանող հոմոտետիանեբի բազմությունը, իսկ մորֆիզմների համա– դրություն՝ հոմոտետիանեբի արտադըր– յալը (այս օրինակներում Mor(A.B) և Mor(C, D) բազմությունների հավասար հոմոտետիաները համարվում են տարբեր մորֆիզմներ, եթե A=^C կամ B=/=D: Դիցուք ունենք երկու կատեգորիա՝ Ա և Բ: Ասում են, որ տրված է Փ կովարիանտ (կոնտրավարիանտ) ֆունկտոր Ա–ից Բ, եթե Ա–ի յուրաքանչյուր A օբյեկտին հա– մապատասխանեցված է Բ–ի որոշակի Փ(A) օբյեկտ և Ա–ի յուրաքանչյուր (p:A-> –»B մորֆիզմին՝ Բ–ի Փ(փ):Փ^)-»Փ(Ց) [համապատասխանաբար Փ(փ):Փ(Ց)-> –»Փ^)] մորֆիզմը, ընդ որում բավարար– վում են հետևյալ պայմանները, ա. մոր– ֆիզմների համադրության պատկերը համընկնում է մորֆիզմների պատկերնե– րի համադրության հետ, այսինքն՝ ցան– կացած փ:A–»B և iJj:B-»C մորֆիզմների համար Փ(փ0փ)= Փ(վ))0Փ(փ) [համապա– տասխանաբար Փ(փյՓ)= Փ(Փ)օՓ(վ))], բ. յուրաքանչյուր միավոր մորֆի զմի պատկերը միավոր մորֆիզմ է՝ Փ( 1 A)= * = 1 o(A) • Օրինակ, եռանկյանը համա– պատասխանեցնելով նրան ներգծված շրջանագիծ, իսկ եռանկյունների հոմո– տետիային՝ ներգծյալ շրջանագծերի հա– մապատասխան հոմոտետիան, կստա– նանք ֆունկտոր վերը նշված օրինակների առաջին կատեգորիայից երկրորդի մեջ: Կ. տ–յան դերն ու նշանակությունը մա– թեմատիկայում որոշվում է նրանով, որ այնպիսի հիմնական մաթ. հասկացու– թյուններ, ինչպիսիք են բազմությունները և նրանց արտապատկերումները, խմբերը և նրանց հոմոմորֆիզմները, տոպոլոգիա– կան տարածություններն ու նրանց հոմո– մորֆիզմները են, կազմում են կատե– գորիա, ընդ որում Կ. տ. հնարավորու– թյուն է տալիս մասնավոր տիպի կատե– գորիաներն ուսումնասիրող գիտություն– ների սահմաններում ծագած հասկացու– թյուններին նայել նոր, ավելի ընդհանուր տեսանկյունից: Կատեգորիա հասկացու– թյունը սահմանել են էյլենբերգն ու Մակ– լեյնը (1945): Կ. տ–յան զարգացումը 50-ական թթ. գլխավոր առմամբ կապված էր հոմոլոգիաների տեսության և հանրա– հաշվական տոպոլոգիայի բուռն զարգաց– ման հետ: Ներկայումս Կ. տ. մաթեմատի– կայի արագ զարգացող ճյուղերից է և հետզհետե վերածվում է ինքնուրույն գի– տության: Ս. ԴարսԱան

ԿԱՏԵԳՈՐԻԿ ԻՄՊԵՐԱՏԻՎ, Ի. Կանաի բարոյագիտության հիմնական հասկա– ցությունը, որով նա հիմնավորում էր բա– րոյականության համընդհանրությունը և անհրաժեշտությունը: Դա անվերապահ թե– լադրանք է, որը հանդես է գալիս որպես միակ և միասնական բարոյական սկըզ– բունք, հավերժ և անվւովւոխ բարոյական օրենք: Կ. ի. չունի պատճառ–հետեանքա– յին բովանդակություն, չի պարտադըր– վում մարդուն ոչնչով և ոչ մեկով (այդ թվում՝ աստծով), այլ ընդունվում է պարտ– քի դրդմամբ: Դա պարտքի (պարտադրու– թյան) օրենք է, ձեական դրույթ, որին մարդ պետք է հետեի «բարի» կամ– քով (ազատ և ինքնուրույն), որպես «պարտքի» և ոչ թե բնական հակումով: Կ. ի–ի սկզբունքն է՝ «վարվիր այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկա– վարվելով, դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որպեսզի այն դառնա համընդ– հանուր օրենք» (KaHT H., Coh., t. 4, 41, c. 260): «Չարի» (զգայականի) և «բարու» (գերզգայականի), հակումների ու պարտքի բացարձակ հակադրումը Կան– տին հանգեցնում է բարոյական հոռե– տեսության և արգելք է դառնում իր իսկ հռչակած մարդու ինքնարժեքության սկըզ– բունքի (ըստ որի մարդը վերջնական նը– պատակ է, և ոչ միջոց) իրականացմանը: Կ. ի. ապրիորի և ձեական բնույթ ունի: Այն անտեսում է բարոյականության պատ– մականությունը և սոցիալ–տնտեսական (դասակարգային) պայմանավորվածու– թյունը: Մ. Դանիեչյան

ԿԱՏԵՒՓձԻՍ (< հուն, xcmfaTiaig– խԱ– րատ, քարոզ, հորդոր), քրիստոնեական դավանանքի համառոտ շարադրանքը: «Կ.» նշանակել է նաև գիրք, ձեռնարկ՝ շա– րադրված հարց ու պատասխանի ձեով: Այս նշանակությամբ Կ–ներ՝ «Դիրք հարց– մանց», «Հարցմանց գիրք» և այլ անուննե– րով, հայտնի են հայ մատենագիտության մեջ: Կ–ներ ունեն կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիները: Կ–ի ժանրա– յին ձեն օգտագործվել է զանազան բնույ– թի աշխատություններում (օրինակ, Գը– րիգոր Տաթեացու «Գիրք հարցմանց»-ը): Կ ՍՏԵՊՍ ԻՆՆԵՐ (< հուն. xad6l)CG–մար– սել), հիդրոլա գների խմբի ներբջջային սպիտալուծիչ ֆերմենտ: Կատալիզում են պեպտիդների և սպիտակուցների պեպ– տիդային կապերի հիդրոլիզը: Տարածված են կենդանական և բուսական հյուսվածք– ներում, միկրոօրգանիզմներում: Լինում ենէնդոպեպտիդազներ եէք– սոպեպտիդազներ: Կ. ընդունակ են կատալիզելու նաև այն ռեակցիաները, որոնք կարող են հասցնել պեպտիդային շղթայի երկարացմանը: Կ. ակտիվանում են սուլֆհիդրիլ խմբեր (ցիստեին, գլու– տատին) պարունակող միացություններով:

ԿԱՏԵՐ (< անգլ. cutter), փոքր, սովորա– բար արագընթաց, նավերի ընդհանուր անվանումը: Կան մարդատար, բեռնա– տար, պահակային–մաքսային, նավա– տարային ծառայության, մարտական խըն– դիրներ կատարող, տուրիստական և այլ Կ–ներ: Տարբերում են մոտորային և թիա– կավոր Կ. (10–18 թիանի մակույկներ): Կ–ի երկարությունը 1,5–40 Վ է, լայնու– թյունը՝ մինչե 7 t/, ջրատարողությունը՝ մի քանի տասնյակ կգ–ֆց մինչե 150 ա, արա– գությունը՝ 3–70 հանգույց (5,5–130 կմ/ժ): Կ–ները տարբերվում են ըստ իրանի ստորջրյա մասի կառուցվածքի, շարժման սկզբունքի, մոտորի տեսակի: Կ ՍՏԻԼԻՆ Ա Լուկիոս Աերգիոս (Lucius Sergius Catilina) (մ. թ. ա, մոտ 108–62), հռոմեական քաղաքական գործիչ: Մ. թ. ա. 68-ին՝ պրետոր, 67–66-ին՝ վւոխպրեաոր Աֆրիկայում: Մ. թ. ա. 63-ին պարտվելով կոնսուլական ընտրություններում՝ դա– վադրություն է կազմակերպել իշխանու– թյունը գրավելու նպատակով: Տեղեկանա– լով այդ մասին՝ կոնսուլ Կիկերոնը ճա– ռերով հանդես է եկել Կ–ի դեմ և պահան– ջել, որ նա հեռանա Հռոմից: Էտրուրիա փախած Կ. գլխավորել է իր կողմնակից– ների զորքը, սակայն Պիստորիումի մոտ պարտվել է և սպանվել:

ԿԱՏԻՈՆՆԵՐ (<հուն. xatiwv – իջնող, այստեղ՝ դեպի կաթոդ գնացող), դրական իոններ:

ԿԱՏԿՈՎԱ ՇՉԵԼ, հայաբնակ գյուղ ՌՄՖՄՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Մոչիի Լազարեսկի շրջանում, շրջկենտրոնից 12 կւէ հարավ–արեելք: Մովետական ւոըն– տեսությունն զբաղվում է ծխախոտի և թեյի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ: Հայերը եկել են Մամսու– նի շրջանից, 1919-ին: Կ ԱՏՄԱՆ ԴՈՒ, Նեպալի մայրաքաղաքը: Երկրի տնտ. և կուլտուրական կենտրոնն է: Գտնվում է Հիմալայների միջլեռնային գոգհովտում, 1360 մ բարձրության վրա: 180 հզ. բն. (1977): Կ–ի հիմնադրումը (մինչե XVI դ.՝ Կանտիպուր) վերագըր– վում է Նեպալի կառավարիչ Գունակա– մադեային (VIII դ.), որը մայրաքաղաքը Լալիտպուրից տեղափոխել է այստեղ: 1482–1769-ին Կ. համանուն իշխանու– թյան կենտրոնն էր, 1769-ից՝ Նեպալի կենտրոնացված պետության ստեղծումից հետո, նրա մայրաքաղաքը: Խոշոր տրանսպորտային հանգույց է, օդանա– վակայան: Ունի համալսարան, կոլեջ– ներ: Կ–ում են գտնվում Նեպալի թագավո– րական ակադեմիան, ազգային, կենտրո– նական և այլ գրադարաններ, Նեպալի ազգային թանգարանը:

ԿԱՏՅՈՒՇԱ», Հայրենական մեծ պատե– րազմում (1941–45) օգտագործված դաշ– տային ռեակտիվ հրետանու անփող հա– մակարգերի ոչ պաշտոնական անվանումը: Անծուխ վառոդով աշխատող ռեակտիվ արկերի (ՌԱ) մշակումը սկսվել է 1921-ին: Տարբեր տրամաչափերի ՌԱ–ի՝ «Կ.»-ի ար– կերի նախատիպերի պաշտոնական փոր– ձարկումներն ու մշակումն իրագործվել են 1929–33-ին: ՌԱ ռազմաօդային ուժե– րում սկսել են օգտագործվել 1937–38-ին: 1938–41-ին ստեղծվել է բեռնատար ավ– տոմոբիլի վրա մոնտաժված գործարկման բազմալիցք տեղակայանք: Մովետական հրետանին Մ–13 ՌԱ–ով և ԲՄ–13 գործարկ– ման տեղակայանքներով սկսել է զինվել Հայրենական մեծ պատերազմի նախօրե– ին: Պատերազմի ընթացքում ստեղծվել են ՌԱ–ի և գործարկման տեղակայանքնե– րի զանազան տարբերակներ (ԲՄ13-ԱՆ, ԲՄ8-48, ԲՄ31-12 են): «Կ.» մեծ դեր է խաղացել մարտական գործողություննե– րում: 1941–44-ին ԱՄՀՄ–ում արտադրվել են ավելի քան 100 հզ. «Կ.» և նրանց հա– մար 12 մլն ՌԱ:

ԿԱՏՈՆ Մարկոս Պորկիոս Ավագ (Mar– cus Porcius Cato Major) (մ. թ. ա, 234– 149), հռոմեական քաղաքական գործիչ, գրող: Վարել է պետ. բարձր պաշտոններ: