Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/29

Այս էջը սրբագրված է

Նկարներում` Կ. Մ. Խաչվանքյան, Տ.Հ. Խաչվանքյան

տեխնիկական ինստ–ը՝ աշակերտելով Վ. Ֆավոբսկուն և Ն. Կուպրիանովին: 1930-ից դասավանդել է Երևանի գեղարվեսաական ուսումնարանում, միաժամանակ (մինչև 1938-ը) աշխատել Հայպետհրաաում որպես նկարիչ: Խ. ստեղծագործել է գլխավորապես գրքի գեղարվեստական ձևավորման (Ա. Վշտունու «խոսում է ռադիո Ալժիրը», Ս. Զորյանի «Սպիտակ քաղաք», Պ. Դուրյանի «Տաղեր», Մ. Մեծարենցի «Երկերի ժողովածու», Վ. Միրաքյանի «Լալվարի որսը») ու նկարազարդման (Ա. Պուշկինի «Ոսկե ձկնիկը» գրչանկարը, «Տերտերն ու իր Բալդի ծառան» հեքիաթի գունավոր նկարները) ասպարեզում: Առանձնապես գեղեցիկ ու ճաշակով են կատարված նրա ֆորզացներն ու ֆրոնտիսպիսները (Վ. Ի. Լենինի, Հ. Թումանյանի, Ե. Օտյանի, Ե. Չարենցի երկերի ժողովածուները): Խ–ի վիմագրություններից է «Երևանի շուկան»: Նկարել է նաև պլակատներ: Նրա գործերին բնորոշ են հարազատությունը գրական տեքստին, զուսպ ու պլաստիկական հստակ ձևերը, կոմպոզիցիաների պարզությունը: Մ. Սարգսյան


ԽԱՉՎՈՂ ՈՒՂԻՂՆԵՐ, մի հարթության վրա չգտնվող ուղիղներ: Խ. ու–ով կարելի է տանել զուգահեռ հարթություններ, որոնց հեռավորությունն էլ կոչվում է Խ. ու–ի հեռավորություն: Վերջինս սահմանվում է նաև որպես խ. ու–ի կետերի միջև ամենափոքր հեռավորություն:


ԽԱՉՈՒՆՑ Ալեք [Ալեքսանդր Ւարենի Խաչատրյան, 21.8.1932, Կիրովաբադ (Ադրբ. ՍՍՀ)–8.8.1977, Երևան], հայ սովետական բանաստեղծ: 1962-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Արագած», «Մանկավարժ» թերթերի, իսկ 1965–1973-ին՝ «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի խմբագրություններում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կանաչ արահետ»-ը, լույս է տեսել 1961-ին: Այնուհետև հրատարակվել են «Քաղցրանում է հողը» (1969), «Սպասիր մի , քիչ» (1970), «Ճակատագիր» (1975) ժողովածուները: 1972-ին նրա թարգմանությամբ տպագրվել է Բ. Վահաբզադեի «Կռունկ» ժողովածուն, 1977-ին՝ Ֆ. Տյուտչևի բանաստեղծությունների ընտրանին:

Նկարում` Ս. Հովհաննես եկեղեցու խաչքարերը (1041 Ցադացքար, Եղեգնաձորի շրշան)


ԽԱՉՔԱՐ, հայկական միջնադարյան մշակույթին բնորոշ կոթող–հաշաբձան. արևմտյան ճակատին խաչի պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար: Խ–երը հորինվածքով և դեկորատիվ հարդարանքով բազմազան են՝ պայմանավորված ժամանակաշրջանով, հուշարձան կանգնեցնելու նպատակով, այլ հանգամանքներով: Ունենալով կոթողներ կանգնեցնելու վաղեմի սովորույթ [մենհիրներ, «վիշապ» կոչված քարե կերտվածքներ, ուրարա. կոթողներ, արամեատառ արձանագրություններով սահմանաքարեր՝ «թևավոր խաչով» պսակված (IV–VII դդ., պատկերաքանդակներով կոթողներ ևն)]՝ արաբ, նվաճումներից հետո, երբ Հայաստանում վերականգնվել է քաղ. անկախությունը, և զարգացման նոր շրջան են ապրել ճարտ. ու քանդակագործությունը, հայ իրականության մեջ ստեղծվել է հուշարձանի մի նոր տիպ, որն անվանել են «Խ.»:

Խ–երը կանգնեցվել են ռազմ, հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու (սելջուկների դեմ Զաքարե սպասալարի հաղթանակին նվիրված 1175-ի և 1202-ի խ–երը), տաճարներ, աղբյուրներ, կամուրջներ և այլ շինարարական աշխատանքներ նշանավորելու (Սանահինի կամրջի կառուցմանը նվիրված թագուհի Վանենիի 1192-ի,Մարտիրոս գյուղի հիմնադրման առթիվ Շնորհավոր վարպետի 1282-ի, Գյոմուր գյուղում աղբյուր կառուցելու Սարգիս վարպետի 1288-ի խ–երը), վանքային միավորումներին խոշոր նվիրատվություններ շնորհելու և այլ առիթներով: Ծառայել են նաև որպես տապանաքարեր, որոնք թվով գերազանցում են մյուս տիպերին (Նորադուզի, Սաղմոսավանքի, Ջուղայի գերեզմանատների Խ–երը): Նշանավոր են նաև, այսպես կոչված, «ամենափրկիչ» Խ–երը (Հաղպատի վանքի զավթի 1273-ի, Դսեղի Վահրամ վարպետի 1281-ի, Զղինգյոլից Էջմիածին բերված 1279-ի խ–երը): Ի տարբերություն մյուս Խ–երի, սրանց արևմտահայաց ճակատին քանդակված է Քրիստոսի խաչելության տեսարանը: ժողովուրդը այս Խ–երին վերագրել է հիվանդություններ բուժելու հատկություններ և դարձրել ուխտատեղիներ: Խ–երին վերագրվել է բնության տարերքը սանձահարելու ուժ («ցասման» խ–եր): Գոյություն ունեն ավանդույթների ու կենցաղային զրույցների հետ կապված, զոհված հերոսների, իրենց նպատակին չհասած սիրահարների հիշատակին կանգնեցված Խ–եր: Որպես հիշատակարան–հուշարձաններ դրվելով եկեղեցիների մուտքերի մոտ, գավիթներում, ճամփաբաժաններում, գերեզմանոցներում, բլուրների վրա, տեղադրվելով կամ փորագրվելով տաճարների պատերին ու ժայռերին՝ Խ–երը ընկալվել են նաև որպես հավատո հանգանակ, հոգու փրկության խորհրդանիշ: Խ–երը ուշագրավ են նաև պատմական մեծ նշանակություն ունեցող վիմագիր արձանագրություններով: Դրանք օգնում են ճիշտ թվագրելու հուշարձանը, հայտնում պատվիրատուի ու վարպետի անունը, այն կերտելու նպատակը: Մեզ հասած ամենավաղ շրջանի ստույգ թվագրված Խ–երը (879-ին Կատրանիդե թագուհու՝ Գառնիում կանգնեցրած Խ., 964-ի Տեկորի խ.) աչքի են ընկնում կառուցվածքի ու դեկորատիվ հարդարանքի պարզությամբ: Պահպանելով IV–VII դդ. կոթողների կառուցվածքային սկզբունքները՝ սրանք դեռևս չունեն հետագա Խ–երին բնորոշ ձևակազմությունը և ուղղակի գետնին ամրացված սյուներ են, որոնց արևմտահայաց ճակատին փորագրված է ձգված պարզ խաչ: Սակայն IX–X դդ. մեզ հասել են նաև արվեստի տեսակետից խոշոր արժեք ներկայացնող Խ–եր, որոնց դեկորատիվ հարդարանքը փոխաբերական իմաստ պարունակող զարդապատկերային մոտիվների (տես Զարդապատկեր) մի ամբողջություն է: Դրանցով նախանշվում է հայկ. կոթող–հուշարձանների մի նոր տիպի՝ Խ–ի առաջացումը (Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղի 881-ի, Ներքին Թալինի IX դ. վերագրվող, Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղի IX դ. խ–երը): Մրանք գետնին կանգնեցված, ներքևի մասում նեղ, վերևում՝ կամարաձև քարե սալեր են: Արևմտյան ճակատին, կենտրոնում, քանդակված է մեծ խաչ, որի հորիզոնական ձևերից վեր, ընդհանրացված ձևերով խաղողի ողկույզներ են: Ներքևում երկու կողմից բարձրանում են արմաւ[ենու կիսատերևներ: Ամբողջ հորինվածքը ներփակված է նեղ շրջանակով: Այս նկարագիրը, հարստանալով երկրաչափական զարդերի կիրառման նոր սկզբունքներով, բնորոշ է դարձել հետագա ժամանակների համար: Վաղ շրջանի Խ–երի զուսպ ձևերը, հորինվածքի պարզությունը, հարթ մակերեսի վրա դրրանց անկաշկանդ դասավորությունը, դեկորատիվ–զարդապատկերային տարրերի (խաչ, արմավենու տերև, խաղողի ողկույզ) դաշնությունը վեհաշուք ու մոնումենտալ կոթող–հուշարձանի ավարտուն կերպար են ստեղծել: XII–XIII դդ. ընթացքում մշակվել են Խ–երի կառուցվածքային ու դեկորատիվ հարդարման կանոնական ձևերը: Քանդակազարդ խ. ընդունել է ձգված քառանկյան տեսք, վերին մասից պսակվել ինքնատիպ քիվով և դրվել պատվանդանի վրա: Լինելով ճարտ. պարզ կառուցվածք՝ կոթողը իր համամասնություններով (Խ. մոտ երկու անգամ երկար է պատվանդանից) դառնում է առավել սլացիկ ու ներդաշնակ, իսկ դեկորատիվ հարդարանքը՝ նրբաձև: Պահպանելով ինքնուրույն նշանակությունը՝ Խ–երը հաճախ կազմել են ճարտ. կառուցվածքի օրգ. մասը (Ցաղացքարի 1041-ի Դամբարանեկեղեցու, Հաղպատի Ուքանանց իշխա–