Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/297

Այս էջը սրբագրված չէ

թարխաններ Բամբակի դաշտում Այազ–կալա ամրոցը Ւ»որեզմում (YII–VIII դդ.) Գ. ժ և գ լ ո վ. «Թեյըմպում», վիմագրություն (1968) Ն ու կ ու ս. բնակելի նոր թաղամաս Փոքր գորգ (XX դ. Սկիզբ) ինստ–ները, Ուզբեկաոանի ինաո–ների մասնաճյուղերը: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը: 1971-ին լույս են տեսել 16 թերթ: Հանրապետական թերթերն են՝ «Աովետա Կարակալպակստանի» («Սովետական Կարակալպակիա», 1924-ից), «ժաս լե– նինշի» («Երիտասարդ լենինյան», 1931-ից), «ժետկինշեկ» («Հերթափոխ», 1932-ից)՝ կարակալպակերեն, «Մովետս– կայա Կարակալպակիա» («CoBeTCKaa KapanajinaKHH», 1919-ից): Լույս է տեսնում 4 հանդես, այդ թվում՝ գրական–գեղար– վեստական և հասարակական–քաղ. «էմու– դերյա» («Ամուդարյա», 1932-ից) կարա– կալպակերեն պարբերականը: Հանրա– պետական ռադիոն և հեռուստատեսու– թյունը (2 ծրագրով) հաղորդումներ են տալիս կարակալպակերեն, ուզբեկերեն, թուրքմ. և ռուս., վերահաղորդումներ են տրվում Մոսկվայից և Տաշքենդից: Հեռուս– տատեսային կենտրոնը գտնվում է Նու– կ ուս ում: Գրականությունը: Մինչե Հոկտեմբեր– յան հեղափոխությունը գրականությունը հիմնականում եղել է բանավոր: Հայտնի է «Քառասուն աղջիկ» էպոսը, որն արտա– ցոլում է XVII–XVIII դդ. պատմական իրադարձությունները, XVIII դ. բանաս– տեղծ ժիեն ժիրաուի «Քայքայված ժողո– վուրդ» պատմական պոեմը: Բանաստեղծ– ներ Կունքոջան (1799–1880), Աժինիյա– զը (1824–78), Բերդախը (1827–1900), Օմար Օտեշը (1828–1902) գրել են կա– րակալպակների ծանր կյանքի մասին, պոետիկայում հետեել ժող. բանահյուսու– թյան և արևելյան դասական գրականու– թյան ավանդույթներին: Կարակալպակյան սովետական գրա– կանության հիմնադիրներն են Ա. Մու– սաեը (1880–1936), Ս. Մաժիտովը (1869– 1938), Ա. Դաբիլովը (1898–1970), Մ. Նու– րումբետովը (1900–71); 20-ական թթ. վերջին երևան եկան Մաժիտովի արձակ և դրամատուրգիական գործերը, Ա. Ուտե– պովի (1904–34) պիեսները, Ն. Դավկա– րաևի (1905–53), Ա. Բեգիմովի (1907- 1958) պատմվածքներն ու պիեսները, Մ. Դարիբաևի (1909–42), Ա. Շամուրա– տովի (1912–53), Ջ. Այմուրզաևի (ծն. 1910) վիպակները: 50-ական թթ. գրվեցին Ա. Բեդիմովի «Ձկնորսի աղջիկը» (1958), Ջ. Այմուրզաևի «Ամուդարյայի ափերին» (1958) և այլ վեպեր: 60-ական թթ. արձակը համալրվեց Կ. Սուլթանովի (ծն. 1924), Խ. Սեիտովի (ծն. 1917), Ու. խոջանիյա– զովի (ծն. 1926), Տ. Կաիպբերգենովի (ծն. 1929) ստեղծագործություններով; Պոե– զիայում հաջողություն ունեցան խ. Տու– րումբետովը (1926–68), Բ. Կայպնազա– րովը (ծն. 1916), Ի. Ցուսուպովը (ծն. 1929), Տ. ժումամուրատովը (ծն. 1915) և ուրիշներ: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Կարակալպակյան արվեստի հնագույն նմուշները (if. թ. ա. IV դ.) խե– ցեղեն իրեր են և մանրաքանդակներ՝ պեղված Կավատ–կալայում: Պահպանվել են ոռոգման կառույցների՝ ամբարտակ– ների, ջրամբարների, տների և դաստա– կերտների (XVIII դ. 2-րդ կես) ավերակ– ներ: Կարակալպակների ժողովրդական բնակարանները եղել են յուրդերը, կա– վաշեն տները, եղեգնյա կավածեփ խըր– ճիթները: Կ–ի տարածքում են հնագույն խորեզմի հուշարձանները (Թոփրակ–կա– լա, Գյաուր–կալա): Սովետական ժամա– նակաշրջանում կառուցվել են քաղաքներ (Նուկուս, Բիրունի ևն) ու քաղաքատիպ ավաններ: Կ–ի արվեստին բնորոշ են խիստ երկրաչափական և բւււսական զար– դանախշերը, որոնց հիմնական թեման «մույիզն է» (խոյի եղջյուրը): 1930-ական թվականներից զարգանում է հաստոցա– յին կերպարվեստը: Կ–ում են աշխատում քանդակագործներ Զ. Կուտիմուրատովը, Դ. Տուրենիյազովը, գեղանկարիչներ՝ ժ. Բեկանովը, Բ. Սերեկեևը, Ֆ. Մադգա– զինը, Ի. Սավիցկին, Ա. Կուրբանբաևը, Ռ. Մաթևոսյանը, գրաֆիկներ Կ. Բերդի–