Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/298

Այս էջը սրբագրված չէ

մուրատովը, ^ Նտժիմովը, թատերա– կան նկարիչներ՝ Բ. Կամենևը, Կ. Սաի– պովը: Երաժշտությունը: Հին պատմություն ունի կարակալպակյան երաժշտական մշակույթը, որը կրողներն ու պահպա– նողներն էին ժող. երգիչները (բախսե– րը), ասացողները (ժիրաու): Երաժշտա– կան գործիքներից են դուտարը (երկլա– րանի կսմիթավոր), կոբուզը, գիրժակը (աղեղնավոր), բալամանը (շվիի տիպի), նայը և սոանայը (ֆլեյտայի տեսակ), դեփը (հարվածային): 1940-ական թվա– կաններից ստեղծվել են սիմֆոնիկ գոր– ծեր, խմբերգեր, դրամատիկ ներկայա– ցումների երաժշտություն: Կոմպոզիտոր– ներից են Ա. Ւսսլիմովը, Ա. Սուլթանովը, Ֆ. Նազարովը, Մ. Նասիմովը, երգիչնե– րից՝ ՍՍՀՄ ժող. արտիստ Ա. Շամուրա– տովան, Ուզբեկական ՍՍՀ ժող. արտիստ Դ. Շիրազիևան, Ռ. Սեիտովը, Կարակալ– պակյան ԻՍՍՏ վաստ. արտիստ Ի. Ռաֆի– կովը: Գործում են Կարակալպակյան երա– ժըշտա–դրամատիկական թատրոնը (1930), ֆիլհարմոնիան (1946), ժող. գործիքների նվագախումբը (1968), Ուզբեկական ՍՍՏ կոմպոզիտորների միության կարակալ– պակյան բաժանմունքը (1967), երաժշտու– թյան U պարարվեստի ուսումնարանը (1960), 6 երաժշտական դպրոց: Թատրոնը: Կարակալպակյան ԻՍՍՀ պրոֆեսիոնալ թատրոնը ձևավորվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: 1925-ին, Զ. Ֆ. Կասիմովի նախաձեռնու– թյամբ կազմակերպվել է «Տանգ նուրի» առաջին թատերախումբը: 1928-ին Ա. Ուտեպովը (Կ–ի թատրոնի և դրամա– տուրգիայի հիմնադիրներից) այդ թատե– րախմբի հիման վրա ստեղծել է նույնա– նուն նոր թատերախումբ, որի բազայի վրա 1930-ին, Տուրտկուլում հիմնվել է Կարակալպակյան երաժշտա–դրամատի– կակաՆ. թաարոՆը (1942-ից ՝Նուկուսում): 1960–70-ական թթ. ներկայացումներից են՝ Ջ. Այմուրզաևի «Կյանքի աղբյուրը», Կ. Ցաշենի «Ուղեցույց աստղը», Շեքսպիրի «Օթելլո»-ն: Հանրապետությունում աշխա– տում են (1972) ՍՍՀՄ ժող. արտիստուհի Ա. Շամուրատովան, արտիստներ 8ու. Մա– մուտովը, Ռ. Սդիկովան, Օ. Ումիտկու– ւովը: Գրկ. OnepKH hctophh KapaKajinaKCKoa ACCP, t. 1 –2, TamiceHT, 1964; K a m a ji o b C. K., KapaKajinaKH b XVIII–XIX bb. (K hctophh B3aHM00TH0raeHHH c PoccneH h cpefl- Hea3HaTCKHMH xaHCTBaMH), TannceHT, 1968; KapaxajinaKHfl b nepnofl nodeflbi cou;HaJiH3Ma h KOMMyHHCTHnecKoro CTpOHTejibCTBa, Tani- KeHT, 1969; 3icoH0MHqecK0e npeo6pa30BaHHe KapaicajinaKHH 3a roflbi CoBeTCKOH BJiacra, Hyicyc, 1969; HypMyxaMejoB M., KpaTKHH oqepic hctophh KapaKajinaKCKOif co- BeTCKoii jiHTepaTypbi, TanuceHT, 1959.

ԿԱՐԱԿԱԼՊԱԿՆԵՐ (թուրք, կարակալ– պակ–սև գլխարկ), ազգ, Կարակալպակ– յան ԻՍՍՀ հիմնական բնակչբւթյունը: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 236 հզ. (1970), Կարակալպակյան ԻՍՍՀ–ում՝ 218 հզ.: Ապրում են նաև միջինասիական հանրապետություններում, Ղազախական ՍՍՀ–ում և Աֆղանստանում; Լեզուն կա– րակաւպակերենն է: Հավատացյալները մահմեդականներ են: Մինչև XX դ. սկիզ– բը Կ–ի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերությունների վե– րապրուկներ: Սովետական իշխանության տարիներին Կ. ստեղծեցին իրենց պետա– կանությունը և ձևավորվեցին իբրև սո– ցիալիստական ազգ:

ԿԱՐԱԿԱԱ (Caracas), Վենեսուելայի մայ– րաքաղաքը, երկրի քաղաքական, առև– տրա–ֆինանսական, արդյունաբերական, տրանսպորտային և մշակութային կենտ– րոնը: Գտնվում է Կարիբյան Անդերի լեռ– նահովտում, Կարիբյան ծովափից 13– 14 կմ հեռու, Պանամերիկյան ճանապարհի վրա: Մոտ 3 մլն բն. (1978): Արվարձան– ների հետ կազմում է մայրաքաղաքային ֆեդերալ օկրուգ: Կան սննդի, տեքստիլ, կարի, կաշվի, կոշկեղենի, քիմ., նավթա– քիմ., դեղագործական, ռետինատեխ., ավ– տոհավաքման և այլ ձեռնարկություններ, ազգային և օտարերկրյա բանկերի արդ. և առևտրական ընկերությունների գրա– սենյակներ: Ունի պետական կենտրոնա– կան և երկու մասնավոր համալսարան, երաժշտության և արվեստի 8 կոլեջ, ազգա– յին մանկավարժական ինաո., Վենեսուե– լական լեզվի, ազգային պատմության, բժշկ. և այլ ակադեմիաներ, գրադարան– ներ, թանգարաններ, թատրոններ, հա– մերգային դահլիճներ: Կ–ուս հաճախակի են երկրաշարժերը: Կ. հիմնադրել է իս– պանացի կոնկիստադոր Դիեգո դը Լասա– դան, 1567-ին (հնդկացիների կարակաս ցեղի այրված գյուղի տեղում)՝ Մանտյա– գո–դը–Լեոն–դը Կարակաս անունով: 1577-ից եղել է իսպանական նահանգա– պետի նստավայրը, 1777-ից՝ Վենեսուե– լայի գեներալ–կապիտանության մայրա– քաղաքը: 1810-ին Կ–ում բռնկած ապըս– տամբությունը սկզբնավորել է անկախու– թյան պատերազմը Ամերիկայի իսպանա– կան գաղութներում (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–26): 1830-ին Մեծ Կո– լումբիայի տրոհումից և Վենեսուելայի Հանրապետության կազմավորումից հետո դարձել է Վենեսուելայի մայրաքաղաքը: Կարակասի կենտրոնական մասը Հայերը Կարակաս ու մ: Կ–ի հայ համայնքը կազմավորվել է 1950-ական թթ.՝ Աիրիայից, Լիբանանից, Եգիպտո– սից, Թուրքիայից, Հունաստանից գաղթած հայերից: 1965-ի հոկտեմբերին կարակա– սահայերի ընդհանուր ժողովում ընտրվել է Գաղութային գործադիր վարչություն, որին կից գործում են Տիկնանց, Երիտա– սարդաց միությունները, «Հակոբ Պարոն– յան» թատերախումբը, պարախումբ: 1966-ից գործում է «Արարատ» ազգային տունը կամ ակումբը, որը տեղական իշ– խանությունները արձանագրել են որպես «Վենեսուելայի հայկական միություն»: Ազգային տան սենյակներից մեկը վերած– վել է մատուռի (Ս. Գրիգոր Լուսավորիչ), կա նաև հայկ. մեկօրյա դպրոց: 1977-ին Կ–ում բնակվում էր շուրջ 1000 հայ, հիմ– նականում արդյունաբերողներ, առևտրի և կոշիկի արտադրության մեջ աշխատող– ներ, մտավորականներ: Կ–ի հայ գաղութը կապեր է պահպանում Սովետական Հա– յաստանի հետ: Պ. Մարաիրոսյան Կ.-Գ. Կարակեե

ԿԱՐԱԿԵԵՎ Կուրման–Գալի (ծն. 7.11. 1913), սովետական պատմաբան, Կիրգի– զական ՄԱՀ ԳԱ ակադեմիկոս (1960) և պրեզիդենտ (1960-ից), ՍՍՀՄ ԳԱ թղթ– անդամ (1968): ՍՄԿԿ անդամ 1938-ից: Ավարտել է ԱՄԿԿ ԿԿ–ին կից բարձրա– գույն կուսակցական դպրոցը (1946) և Հա– սարակական գիտությունների ակադեմիան (1959): Գիտական ուսումնասիրություն– ները նվիրված են ՄՄՀՄ պատմությանը, կուլտուրական շինարարությանը: Կիր– գիզերեն է թարգմանել մարքսիզմ–լենի– նիզմի կլասիկների աշխատությունները, խմբագրել է «Կիրգիզիայի կոմունիստա– կան կուսակցության պատմության ուր– վագծեր»^ (1966), «Կիրգիզական ԱՍՀ պատմություն»-ը (3-րդ հրտ., 1967): Պար– գևատրվել է Լենինի շքանշանով; ԿԱՐԱ–Կ ՈՏՈհՆԼՈհՆԵՐ (թուրք, սևախո– յեր. կարա–սև ևկոյուն–խոյ, ոչխար բա– ռերից), թուրքմեն վաչկատուն, ռազմիկ ցե– ղախումբ: Դրոշակի վրա կրել են սև խոյի պատկեր: XIV դ. տարածվել են Մեծ Հայքի կենտրոնական և հվ. նահանգներում, Ատրպատականում: 1378-ին Կարա–Մու– համմադը միավորել է Ալաշկերտում և Կո– գովիտում հաստատված Կ–կ–ի բոլոր ցեղե– րը, ստեղծել ինքնուրույն ամիրայություն: Նրա որդին՝ Կարա–Ցուսուֆը, իրեն է են– թարկել Հայաստանի ու Ատրպատականի մեծ մասը, 1393-ին պարտվել ԼենկթեԱու– քւիցէ սակայն 1405-ին վերականգնել է իր իշխանությունը, 1408-ին նվաճել Հուլավյան իշխանությանը ենթակա երկրների մեծ մասը: 1410-ին, Մշո դաշտում, պարտու– թյան մատնելով ակ–կոյունւու Կարա–Ցու–