Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/300

Այս էջը սրբագրված չէ

ԿԱՐԱՀԱՍԱՆ, Ղարահասան, գյուղ Արեմւոյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 66 տուն հայ և 60 տուն թուրք բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին, Կամախի կիրճում:

ԿԱՐԱՀԻՍԱՐ, Ղարահիսար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլա– յեթի Կյուրինի գավառում, համանուն քա– ղաքից 8 կԱ հարավ–արեելք: XX դ. սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկե– ղեցի (Մ. Մարգիս) և երկսեռ վարժարան՝ 100 աշակերտով: Կ–ում էր գտնվում Ս. Մար– գիս անունով բերդը: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԱՐԱՄԱՀՄԵԴ, հայաբնակ գյուղ Արև– մըտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում: 1913-ի հուն– վարի 1-ի տվյալներով ուներ 622 (73 ըն– տանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժա– մանակ և բնակություն հաստատել Սովե– տական Հայաստանում:

ԿԱՐԱՄԱՆ ԼԻՍ (KapanavXife) Կոնստան– տինոս (ծն. 1907), հույն պետական և քա– ղաքական գործիչ: 1935–36 և 1946-ին ընտրվել է պառլամենտի դեպուտատ ժող. կուսակցությունից: 1955–63-ին գլխավո– րել է Հունաստանի կառավարությունը: 1956-ին հիմնել է Ազգային ռադիկալ միու– թյուն բուրժ. կուսակցությունը: 1963-ի պառլամենտական ընտրություններում կուսակցության պարտությունից հետո հե– ռացել է երկրից և հաստատվել Փարիզում: 1974-ից, զինվորականների իշխանության տապալումից հետո, նորից գլխավորում է կառավարությունը: Հիմնել է «Նոր դեմո– կրատիա» կուսակցությունը: Մի շարք մի– ջոցառումներ է անցկացրել երկրի ներքին քաղ. լարվածությունը թուլացնելու ուղ– ղությամբ, հայտարարել է ՆԱՏՕ–ի ռազմ, կազմակերպությունից Հունաստանի դուրս գալու մասին: 1979-ի հոկտեմբերին Կ. պաշտոնական այցով եղել է ՄՍՀՄ–ում, ստորագրել համատեղ դեկլարացիա և էոնտեսական ու տեխնիկական համագոր– ծակցության համաձայնագիր:

ԿԱՐԱՄԵԼ (ֆրանս. caramel < ուշ լատ. cannamella – շաքարեղեգ), հրուշակեղեն արտադրանք: Պարունակում է շաքարների կոմպլեքս (սախարոզ, մալթոզ, գլյուկոզ) և մրգերի, հատապտուղների, ընկույզի միջուկի ու կակաոյի բաղադրամասեր: Լինում է նաբաթով U խորի զով (լցոնով): Նաբաթով Կ. պատրաստվում է կա– րամելի զանգվածից, որն ստացվում է շա– քարի լուծույթը օսլայի մաթի կամ մրգա– հյութի հետ թանձրացնելով: Նաբաթով Կ–ին համային հատկություններ տալու համար կարամելի պլաստիկ զանգվածին ավելացնում են սննդային թթուների (կիտ– րոնաթթվի, գինեքարաթթվի), էսենցիանե– րի և ներկանյութերի հավելանյութեր: Ի» ո ր ի զ ո վ Կ–ի պատրաստման ժամա– նակ կարամելի զանգվածից ստանում են միայն արտաքին թաղանթը, որի ներսը լցվում է խորիզը (մրգա–հատապտղային, լիկյորի, մեղրի, կաթնային ևն): ՍՍՀՄ–ում Կ. մշակվում է լրիվ մեքենայացված գծե– րում:

ԿԱՐԱՄ&ԻՆ Նիկոլայ Միխայլովիչ [1(12). 12.1766, գ. Միխայլովկա, այժմ՝ Օրեն– բուրգի մարզի Բուգուլուկի շրջանում – 22.5(3.6). 1826, Պետերբուրգ], ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան: Գլխա– վորել է ռուս, գրականության սենտիմեն– տալիստական (տես ՍենէոիմենաաւիզԱ) ուղղությունը: Հիմնադրել և հրատարա– կել է «Մոսկովսկի ժուռնալ» («Mockob- ckhh acypHaJi», 1791–92) ամսագիրը, որ– տեղ տպագրել է նաև իր «Լիոդոր», «Թշվառ Լիզան» (հայերեն հրտ. 1858), «Բոյարի աղջիկ Նատալյան» վիպակները, բանաս– տեղծությունները, քննադատական հոդ– վածներն ու գրախոսությունները: Կ. հրա– տարակել է նաև «Վեստնիկ Եվրոպի» («BecraHK EBponti», 1802–03) ամսա– գիրը, որտեղ լույս է տեսել նրա «Մարֆա մարզպանուհին կամ Նովգորոդի նվա– ճումը» (1803) պատմական վիպակը: Կ. զգալի դեր է կատարել ռուս, հրապարա– կախոսության և գրական լեզվի զարգաց– ման գործում: 1790-ական թթ. կեսերից աշխատել է «Ռուսական պետության պատ– մության» (հ. 1–12, 1816–29) վրա, որը, կարևոր աշխատություն լինելուց բացի, խոշոր երևույթ էր ռուս, գեղարվեստական արձակում: Կ. աշխարհայացքի ձևավորման բարդ և հակասական ուղի է անցել: Երիտա– սարդական տարիներին մերձեցել է Ն. Ի. Նովիկովին շրջապատող մասոնների հետ, հետաքրքրություն ցուցաբերել լուսավո– րական գաղափարախոսության նկատ– մամբ, սակայն Ֆրանս, բուրժ. հեղափո– խությունից հետո, որի հանդեպ բացասա– կան վերաբերմունք է դրսևորել, վերջնա– կանապես ձևավորվել է որպես հետադի– մական ազնվականության գաղափարա– խոս և ինքնակալության պաշտպան: Կ–ի պատմագիտական հայացքները հիմ– նականում հենվում էին պատմության ռա– ցիոնալիստական և պրագմատիստական ըմբռնման վրա: Ըստ նրա՝ պատմ. առաջա– դիմության հիմքը լուսավորության և խա– վարամոլության պայքարն է, որի ընթաց– քում վճռական դերը պատկանում է մեծ մարդկանց: Ռուսաստանի պատմությունը նույնացրել է ռուս, պետության և ինքնա– կայության պատմության հետ՝ հանդես գալով միապետական–պահպանողական, ճորտատիրական կարգերի պաշտպանու– թյան դիրքերից՝ ընդդեմ ժող. ազատա– գրական շարժումների: Նորովի է մեկնա– բանել պատմության մի շարք հարցեր, կիրառել է պատմա–համեմատական մե– թոդը, ռուսաց պատմությունը Փորձել է սերտորեն շաղկապել ընդհանուր պատ– մության հետ: Կ. իր ստեղծագործություն– ներում հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի անցյալի, հայ–ռուսական հարաբերությունների և հայ ժողովրդի վի– ճակի նկատմամբ: «Ռուս ճանապարհորդի համակները» ուղեգրական նոթերում գրել է Հայոց թագավոր Լևոն Զ–ի մ՛ասին, տՎեստնիկ Եվրոպի» ամսագրում նյութեր է տպագրել Օսմանյան կայսրության լծի ւոակ գտնվող հայերի ծանր վիճակի մա– մին: «Ռուսական պետության պատմու– թյունը» աշխատության մեջ բազմաթիվ հետաքրքիր և կարևոր տվյալներ է հաղոր– դել Կիևի և Մոսկվայի հայկ. գաղութների մասին, լուսաբանել է հայ–ռուս. տնտ. և մշակութային կապերը, ռուս, սկզբնաղ– բյուրներից հետաքրքիր նյութեր է քաղել հայերի ու Հայաստանի մասին և գիտա– կանորեն մեկնաբանել դրանք: Ռուս, պատ– մագրության մեջ Կ. առաջինն է արժեքա– վորել Մովսես խորենացու «Հայոց պատ– մությունը» որպես աղբյուր նաև սլավոն– ների պատմության համար: Դեռևս 1826-ին Ի*. Աբովյանը թարգմա– նել է «Ռուս ճանապարհորդի նամակները» նոթերի՝ Լևոն Զ–ին վերաբերող մասը, հետագայում՝ նաև մի շարք բանաստեղ– ծություններ: Երկ. Hctophh rocyflapcraa PocciriicKoro, t. 1-12, 1816–1829; Co*., t. 1-9, M., 1820; H36p. coh., t. 1–2, M., 1964; IIojih. co6p. CTHXOTBOpeHHH, M.–JI., 1966. ^.IIoroflHH M.n., H.M. KapaM- 3hh no ero coHUHemiHM, nucbMaM h OT3braaM c0BpeM6HHHK0B, t. 1–2, M., 1866; K n c ji a- r II h a JI. T., OopMHpoBamie otfmecTBeHHo- nojiHTHqecKHX B3rji3iflOB H.M. KapaM3HHa, M., 1976; Xa^aTpaH P.I, MaTepnajibi no hctophh apMaHCKoro Hapo/ta b Tpyflax H.M. KapaM3HHa, «ՀՀԳ», 1975, Jsfe 7. Ռ. Իաչաարյան Ք. Կարա–Մարզա ԿԱՐԱ–ՄՈՒՐձԱ ՔրիստաՓոր (Ւ* ա չ tu– rn ու ր) Մարգարի [18.2(2.3).1853, Կա– րասուբազար, այժմ՝ Բելոգորսկ, Ղրիմի մարզում –27.3(9.4). 1902, Թիֆլիս], հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական– հասարակական գործիչ, երաժիշտ–քննա– դատ և բանահավաք: Ութ տարեկանից դաշնամուր և ֆլեյտա նվագել է սովորել, ապա ուսումնասիրել երաժշտության տե– սություն: Երիտասարդ տարիներից կազ– մակերպել է սիրողական դրամատիկական ու երաժշտական խմբեր: 1882-ից ապրել է Թիֆլիսում և Բաքվում: 1885-ի մարտի 15-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում փոքրակազմ արական խմբով տվել է հայկ. առաջին երգչախմբային համերգը (կա– տարվել են բազմաձայն հայրենասիրա– կան երգեր), որը վեր է ածվել ազգային տոնի: Այնուհետև Կովկասի և Հարավա– յին Ռուսաստանի հայաբնակ գրեթե բո– լոր կենտրոններում ստեղծել է սկզբում միասեռ, ապա նաև խառը ժող. երգչա– խմբեր (90-ից ավելի): Հավաքել է ժող. երգեր՝ իր համերգներում հետզհետե լայն տեղ տալով դրանց քառաձայն մշակում–