Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/303

Այս էջը սրբագրված չէ

բաշարեր են, որոնցից ամենաբարձրը ժայռոտ լեռնաշղթան է (Բերմամիտ լեռ, 2643 մ): Կլիման փոփոխվում է ըստ գոտիների: Հունվարի միշին ջերմաստիճանը հս. նա– խալեռներում –5°Շ–ից մինչև –10°C է, հուլիսինը համապատասխանաբար՝ 21 – 8°C, տարեկան տեղումները՝ 500–2500 մմ: Գլխավոր գետը Կուբանն է, որն օգտա– գործվում է հիդրոէներգաշինության և ոռոգման համար: Հողերը հս–ում սև են, հվ–ում՝ գորշ լեռնաանտառային ու լեռնա– տափաստանային: Նախալեռների բու– սականությունը փոխարինվում է անտառա– տափաստանով և մարգագետնային տա– փաստանով, լեռներում՝ լայնատերև ան– տառներով, ենթալպյան և ալպյան մար– գագետիններով, գետահովիտներում՝ փշատերև անտառներով: Կենդանիներից կան գորշ արջ, անտառակատու, լուսան, կզաքիս, վարազ, ազնիվ եղջերու, այծյամ, քարայծ, սկյուռ, ջրարջ, թռչուններից՝ հավաբազե ևն: Բնակչությունը: Կ–Չ. Ի. Մ–ում բնակ– վում են կւսրւսչայներ, չերքեւխեր, ռուս– ներ, աբազիններ (աբխազներ), ուկրաի– նացիներ, օսեր, հույներ և այլք: Քաղաքա– յին բնակչությունը 36% է, միջին խտու– թյունը 1 կմՂ վրա՝ 25,8 մարդ: Քաղաքներն են Չերքեսկը, Կարաչաևսկը, Թեբեր– դան: Տնտեսությունը: Կ–Չ. Ի. Մ. ինդուս– տրիալ–ագրարային մարզ է: Առաջատար են քիմ. և նավթաքիմիական, սննդի, թեթև արդյունաբերության ճյուղերը: Զարգա– նում է մեքենաշինական և մետաղամշակ– ման, շինանյութերի, փայտամշակման, ածխի և լեռնահանքային արդյունաբերու– թյունը: էներգետիկ բազան խարսխված է Կուբան գետի հիդրոէներգոռեսուրսների վրա: ՀԷԿ–երը մտնում են Հյուսիս–Կով– կասյան միացյալ էներգետիկ համակարգի մեջ: Արդյունահանվում է ածուխ, կապար, ցինկ, պղինձ, սուսր, կրաքար, անդեզիտ, գրանիտ, մարմար: Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Չերքեսկը և Կարաչաևսկը: Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկային կուլտուրաների մշա– կությունը: Անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն: Զբաղվում են ձիաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ: Մարզով է անցնում Նևինոմիսսկ–Զե– գուտա երկաթուղու 50 կմ հատվածը: Ավ– տոճանապարհների երկարությունը 3783 կմ է (1971): Մարզի տարածքը հատում է Ռազմա–սուխումյան ճանապարհը: Կ–Չ. Ի. Մ. ավիագծերով միացած է Հյուսիսա– յին Կովկասի քաղաքներին: Լուսավորությունը: 1975/76 ուս. տա– րում մարզում կար 106 նախադպրոցական հաստատություն, 210 հանրակրթական դպրոց, 6 հատուկ միջնակարգ ուս. հաս– տատություն, 5 պրոֆտեխնիկական ու– սումնարան: Գործում են մանկավարժա– կան ինստ–ը Կարաչաևսկում և Ստավրո– պոլի պոլիտեխնիկական ինստ–ի ընդհա– նուր տեխնիկական ֆակուլտետը Չերքես– կում: Մարզն ունի տնտեսագիտության, պատմության, լեզվի և գրականության ԳՀԻ–ներ, գյուղատնտ. փորձակայան, ՍՍՀՄ ԳԱ–ի աստղաֆիզիկական աստղա– դիտարան: 1977-ին կար 170 մասսայական գրադարան, 210 ակումբային հիմնարկ, 215 կինոսարքավորում, հայրենագիտա– կան թանգարան, դրամատիկական թատ– րոն, պիոներների և դպրոցականների պալատ (Չերքեսկ), 36 հիվանդանոց, 963 բժիշկ: Մամուլը և ռադիոն: Լույս են տեսնում «Լենիննի բայրագի» («Լենինյան դրոշ», կարաչայ–բալկարերեն, 1924-ից), «Լենին նուր» («Լենինյան ճառագայթ», կաբար– դինա–չերքեզերեն, 1923-ից), «Լենին յո– լի» («Լենինյան ուղի», նողայերեն, 1938-ից), «Լենինսկոյե զնամյա» («JleHHH- CKoe 3HaMH», 1918-ից), «Կոմունիզմ ալա– շարա» («Կոմունիզմի լույս», աբազինե– րեն, 1938-ից) մարզային թերթերը: Ռադիոհաղորդումները տրվում են կա– րաչայ–բալկարերեն, կաբարդինա–չերքե– զերեն, աբազիներեն, նողայերեն և ռուս.: Վերահաղորդումներ են արվում Մոսկ– վայից: Գրականությունը: ժող. բանավոր հու– շարձաններից են նարտյան էպոսը և նո– ղայական էպիկական պոեմները: XX դ. 20-ակաե թթ. ստեղծվել է մայրենի լեզու– ներով գրականություն: Այն հենվել է ազգային բանահյուսության վրա: Առա– վել նշանակալի են կարաչայ բանաստեղծ– ներ Ա. Ուրտենովի (1907–55), Ի. Կարա– կետովի (1900–42), Դ. Բայկուլովի (1902– 1942), աբազ գրող Տ. Տաբուլովի (1879–- 1956), նողայ գրող Խ. Բուլատուկովի (1907–37) գրքերը: 30-ական թթ. սկսել է զարգանալ գեղարվեստական արձակը (չերքեզ Ի». Աբուկով, 1900–37, Մ. Դիշե– Կով, 1902–37, Ի. Ամիրոկով, ծն. 1909, կարաչայ Խ. Ապպաև, 1904–38): Նողայ Ֆ. Աբդուլժալիլովը (ծն. 1913), չերքեզ Խ. Գաշոկովը (ծն. 1913) և կարաչայ բա– նաստեղծուհի Խ. Բայրամուկովան (ծն. 1917) գրել են գերմ. ֆաշիզմի դեմ սովե– տական ժողովրդի պայքարի մասին: Ետ– պատերազմյան շրջանում լույս են տեսել Ֆ. Աբդուլժալիլովի «Մոլեգին հեղեղ» (1959), Ի. Տաբուլովի (1917–59) «Ազամաթ», խ. ժիրովի (ծն. 1912) «Լեռների զարթոն– քը» (1962), «Հոր որդին» (1970), Օ. Իու– բիևի (ծն. 1918) «Ամանաթ» (1959–1963) եռերգությունը, Ց. Ցեկովի (ծն. 1922) «Կազմա» (գիրք 1–2, 1962–65), Ս. Կա– պանի (ծն. 1927) «Բեկբոլաթ» (197Q) գոր– ծերը: Պոեզիայում հայտնի են խ. Բայրա– մուկովան, Օ. Ւաւբիևը, խ. Գաշոկովը, Ա. Խանթենովը: Արվեստը: Կ–Չ. Ի. Մ–ի արվեստի հնա– գույն նմուշները բրոնզե զարդեր են, փո– րագիր նախշերով խեցեղեն (մ. թ. ա. III– II հազարամյակ), մետաղյա իրեր (մ. թ. ա. XI–V դդ.): Ալանների մշակույթից պահ– պանվել են դամբարաններ, քաղաքատե– ղիներ, քրիստոնեական խաչաձև–գմբեթա– վոր տաճարներ (X–XI դդ.), վերին Մերձ– կուբանում՝ վերգետնյա դոլմենաձև դամ– բարանների մնացորդներ (YIII–XII դդ., խնջույքի, պարի, որսի տեսարանների փորագիր պատկերներով), ռազմիկների քարե քանդակներ (X–XII դդ.), կարաչայ– ների ժողովրդական բնակարանը (XVIII– XI5c դդ.)՝ հողածածկ երկլանջ տանիքով, փայտաշեն, իսկ չերքեզներինը՝ կավով շրջածեփված հյուսածո պատերով, ծղոտե կամ եղեգնյա երկլանջ տանիքով տներն են: Սովետական շրջանում Կ–Չ. Ի. Մ–ում հիմնադրվել են քաղաքներ ու ավաններ, մշակվել է Չերքեսկի գլխավոր հատակա– գիծը (1956), կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային հիմնարկ– ներ, բարեկարգ բնակելի տներ: Սկզբնա– վորվել է կերպարվեստը (գծանկարիչներ՝ 0ա. Կրիցկի, Ա. Գրեչկին, գեղանկարիչ– ներ՝ Ի. Ակով, Մ. Չոմաև): Կարաչայների և չերքեզների ժողովրդական արվեստում զարգացած էր ոսկեթել ասեղնագործու– թյունը, փայտի փորագրությունը: Սովե– տական շրջանում տարածված է նախշա– վոր թաղիքների պատրաստումը (կարա– չայներ) և ոսկերչությունը (չերքեզներ):