Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/304

Այս էջը սրբագրված չէ

Կ–Չ. Ի. Մ–ում բնակվող հայերի մասին տես Չերքեզահայեր հոդվածում: Գրկ. OqepKH hctophh KapanaeBO-HepKecHH, t. 1–2, OraBpononb–MepKeccK, 1967–72; AjieKceeBa E. Ո., Rpeimsisi h cpeflHeBe- KOBaH hctophh KapanaeBO-HepicecHH, M., 1971; BypaeB P.A., SKOHOMmco-reorpactmqecKHii o^epK Kapa^aeBO–HepKecmi, HepKeccic, 1963; KapaeBa A. H., OnepK hctophh Kapa- qaeBCKoii jiHTepaTypw, M., 1966; BeKH- 3 o b a JI., HepKeccKaa coBeTCKan jraxepaTypa, HepneccK, 1964. Կ ՍՐԱՉԻ, քաղաք Պակիսաանում, Ինդոսի դելտայի մոտ, Արաբական ծովի ափին, Սինդ պրովինցիայի վարչական կենտրո– նը: Ավելի քան 5,1 մլն բն. (1978): Տրանս– պորտային հանգույց է, նավահանգիստ, ունի խոշոր օդանավակայան: Կ–ում և նրա արվարձաններում կենտրոնացած է Պա– կիստանի արդ. արտադրանքի մոտ 1/2-ը: Կա բամբակեղենի, սննդի, ծխախոտի, կաշվի, թղթի, ցեմենտի, ապակու, քիմ. և դեղագործական, էլեկտրատեխնիկա– կան արդյունաբերություն, մետաղամշա– կություն ու մեքենաշինություն, նավթա– վերամշակություն: ՍՍՀՍ օգնությամբ Կ–ի մոտ կառուցվում է մետալուրգիական խո– շոր գործարան: Ափամերձ շրջաններում, գոլորշիացման միջոցով, ստանում են աղ: Կ–ում են գտնվում հիմնական բանկերի, ապահովագրական և առևտրական ընկե– րությունների, բորսաների վարչություն– ները, կան ուսումնական հաստատություն– ներ, այդ թվում՝ համալսարան, ԳՀԻ–ներ ևն: Գործում է Պակիստանի ազգային թան– գարանը: Կ. առաջացել է XVIII դ. սկզբին՝ բելուջների ձկնորսական ավանի տեղում: 1843-ին զավյծել են անգլիացիները և դարձրել Սինդ նահանգի վարչական կենտ– րոն: XIX դ. 2-րդ կեսին դարձել է Մեծ Բրիաանիայի ռազմածովային բազա: 1947–1959-ին եղել է Պակիստանի մայ– րաքաղաքը: Քաղաքի գործարար մասում (Բանդեր–ռոդ և Մակլեոդ–ռոդ փողոցներ) հիմնականում XIX–XX դդ. կառույցներն են՝ գերագույն դատարանը (XX դ. սկիզբ), «Ինտերքոնթինենթալ» հյուրանոցը (1962), պետ. բանկը (1961) ևն: Բանդեր–ռոդ փո– ղոցից հս–արմ. մինչև Լայարի գետը հին քաղաքն է՝ 1–2-հարկանի տներով, նեղ փողոցներով: Համալսարանը հիմնադըր– վել է 1951-ին (ճարտ. Մ. էկոշար), գեղար– վեստի կենտրոնը՝ 1960-ին:

ԿԱՐԱՉԻ, ցեխաբուժական առողջարան,

ՌՍՖՍՀ Նովոսիբիրսկի մարզում: Գտնը– վում է Բարաբինսկի դաշտավայրի հս–ում, Նովոսիբիրսկից 394 կմ հեռու: Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19°C), ձմեռը՝ ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 19°C), տարեկան տե– ղումները՝ 270 մմ: Բուժիչ միջոցները, տըղ– մոտ ցեխը՝ ծծմբաջրածնի մեծ պարունա– կությամբ և Կարաչի լճի քլորիդ–սուլֆա– տային նատրիում–մագնեզիումային բնա– կան աղաջուրը և հանքային ջուրլւ: Բուժ– վում են հենաշարժական ապարատի, ծայ– րամասային նյարդային համակարգի, մարսողության օրգանների և գինեկոլո– գիական հիվանդություններով տառա– պողները:

ԿԱՐԱՉՌԲԱՆ, Գարաչոպան, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի ՒՎւուս գավառում, Արածանիի վը– տակ Բինգյոփ ձախ ափին: Կ. Ինուս գա– վառի ամենամեծ հայաբնակ գյուղն էր: Ուներ Փարթամ մարգագետիններ և բեր– րի հողեր: 1914-ին Կ–ում կար 220 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ, խաշնարածությամբ և արհեստ– ներով: Ուներ քարաշեն, եռախորան եկե– ղեցի (Ս. Հակոբ) և վեցամյա երկսեռ վար– ժարան (Ս. Ղևոնդյան), հեռագրատուն և փոստատուն: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի մայիսի 2-ին: Ինք– նապաշտպանական կռիվներ մղելով թուրք ջարդարարների դեմ՝ նրանց մի մասին հաջողվել է փրկվել և միանալ ռուս, զորքին:

ԿԱՐԱՉՈՆԻ (Karatsonyi), Գ ր և չ ու ն– յ ա ն (< ռում. կրըչուն–ծնունդ= հունգ. կարաչոնի), հայազգի ազնվական տոհմ Ռումինիայում, Հունգարիայում և Տրան– սիլվանիայում, XVIII–XX դարերում: Կ– ների նախնիները Մոլդովայի Բոտոշան (այժմ՝ Ռումինիայում) քաղաքից 1716-ին գաղթել են Հունգարիա, որտեղ հարձակ– վող թուրք, զորքերի դեմ մղված կռիվնե– րում աչքի ընկնելու համար նախապապ Թեոդորը (Աստվածատուր) ավստ. կայսր Կարլոս VI-ից ստացել է (2.3.1718) ազնվա– կանի տիտղոս: Թեոդորի հետնորդներից Քրիստափոր (Խաչիկ), Նիկողայոս և Ղու– կաս եղբայրները XVIII դ. առաջին քառոր– դին անցել են Տրանսիլվանիա, հաստատ– վել Գեռլայում, ընդունել կաթոլիկություն և զբաղվել սանտրով: Երկրի առևտրի զար– գացմանը նպաստելու համար ավստ. կայսրուհի Մարիա Թերեզան խաչիկին ու Նիկողայոսին շնորհել է (15.6.1749) ժա– ռանգական ազնվականության տիտղոս: Սրանց սերունդների մի մասը XVIII դ. ընթացքում տեղափոխվել է Բանատ, հաս– տատվել Տորոնտալի գավառում, ձեռք բերել Բեոդրա ու Բանլոկ կալվածքները, իսկ մի մասն էլ անցել է Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիայում): Հե– տագայում Կ–ները տարածվել են Բուդա– պեշտում, Կլուժում (այժմ՝ Կլուժ–Նապո– կա, Ռումինիայում) և այլուր: Կ–ներից հայտնի են. Կ. Հովհաննես (Հովհաննես Մկրտչի Գրեչունյան, 1726–20.2.1814), եկեղեցական–հասարակական գործիչ: Աստվածաբանության ու փիլիսոփայու– թյան դոկտոր: Բարձրագույն կրթությունն ստացել է Հռոմում, եղել Եղիսաբեթու– պոլսի ժողովրդապետ (հոգևոր հովիվ), ավագերեց (1766) և պատվո կանոնիկոս, առաքելական քարտուղար (1767): Հիմ– նադրել է (1783) Եղիսաբեթուպոլսի Ս. Եղի– սաբեթ հայոց մայր տաճարը և իր անձնա– կան գրքերը (1500) թողել նրա գրադա– րանին: Կ. է մ ա ն ու և լ (ծն. և մահ. թթ. անհտ.), հասարակական գործիչ: Եղել է Գեռլայի ծերակուտական: Իր ծախսով Գեռլայի չքավորների համար կառուցել է (1800) անկելանոց ու հիվանդանոց («Կա– րաչոնյան հիմնարկություն»): 1804-ին կրթաթոշակ է նշանակել Կլուժի հռոմ. վարժարանում՝ վեց և Դյուլա Ֆեյերվարի (Ալբա Ցուլիա) սեմինարիայում՝ երկու հայ աշակերտ պահելու համար: Կ. Լ ա ս լ ո (1806–69), հասարակա– կան գործիչ, 1848–49-ի հունգ. հեղափո– խության մասնակից: Եղել է Տորոնտալի գավառապետ (1848–49) և Գեռլայի պատ– վավոր քաղաքացի: Կ. Ա ն տ ա լ (ծն. և մահ. թթ. անհտ.), 1848–49-ի հունգ. հեղափոխության մաս– նակից: Հիշվում է Արադում (այժմ՝ Ռու– մինիայում) դատապարտվածների (1849) շարքում: Կ. Գ վ ի դ Ո ն (7.8.1817–15.9.1885), հասարակական–քաղաքական գործիչ, ար– քունի խորհրդական: Ավստրիայի (1859) և Հունգարիայի (1874) կոմս, Բանլոկի կալ– վածատեր: «Կ.» անունով մրցանակաբաշ– խության հիմնադրամներ է ստեղծել Հուն– գարիայի ԳԱ–ում (1858), ազգային թատ– րոնի ռոճկավորների հիմ!ւարկության, երաժշտության զարգացման, չքավոր օրիորդների ամուսնության համար ևն: Սատարել է Գեռլայի հայրենակիցներին և ընտրվել պատվավոր քաղաքացի: Եղել է հունգար կոմպոզիտոր Ֆերենց նիստի մտերիմ բարեկամը և 1846–47-ին ընկե– րակցել նրան՝ Տրանսիլվանիայի, Մոլդո– վայի և Վալաքիայի հյուրահամերգների ժամանակ: Կ. 8 ա ն ո շ (1859–1929), պատմա– բան, եկեղեցական–հասարակական գոր– ծիչ: Պրոֆեսոր (1904), Հունգարիայի ԳԱ անդամ (1905), եպիսկոպոս (1920): Եղել է Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր (1904–06): Զբաղվել է Հունգարիայի, Տրանսիլվանիայի, տեղի հայերի և կա– թոլիկ եկեղեցու պատմությամբ («Բեկեշ գավառի պատմություն», 1896, «Հունգա– րական ազգատոհմը», 3 հ., 1900–01, «Սեկույների ծագումը», 1924, «Հունգա– րիայի եկեղեցական պատմություն», 3-րդ հրտ., 1929 ևն): Կ. և ն ո Գվիդոնի (1861–1932), հա– սարակական–քաղաքական գործիչ, Հուն– գարիայի արքունի խորհրդական, պառ– լամենտի դեպուտատ: Եղել է Սալթայի օրդենի Բուդապեշտի ներկայացուցիչը: Հովանավորել է արվեստի գործիչներին: Կ. Ա լ ա դ ա ր (ծն. և մահ. թթ. անհտ.), հասարակական–քաղաքական գործիչ, կոմս: 1902-ին Հունգարիայի պառլամեն– տի անդամ է ընտրվել Գեռլա հայաքա– ղաքից: Կ–ների շառավիղներն այժմ էլ ապրում են Հունգարիայի և Ռումինիայի տարբեր վայրերում: Նրանց մեջ կան հասարակա– կան, քաղ. գործիչներ, բժիշկներ, դասա– խոսներ ևն: Ս. Քոչանշյան

ԿԱՐԱՊ (լատ. Cygnus), համաստեղու– թյուն երկնքի հյուսիսային կիսագնդում: Գտնվում է Աղվես, Քնար, Վիշապ, Ցե– ֆեոս, Մողես, Պեգաս համաստեղություն– ների միջև: Ամենապայծառ աստղը Դե– նեբն է: Հս. միջին լայնություններից երե– վում է գարնանը, ամռանն ու աշնանը:

ԿԱՐԱՊԵՏ Ա ԵՎԴՈԿԱՑԻ (ծն. թ. անԽո.- 1477, Աիս), կաթողիկոս Մեծի Տանն Կիլի– կիո՝ 1446-ից: Կիլիկիայի կաթողիկոսու– թյան (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիւիկիո) հիմնադիրը: Սովորել է Սսի կաթողիկոսարանում և այնտեղ էլ ձեռնադրվել վարդապետ: Այնուհետև Կի– րակոս Ա Վիրաւցեցուց ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Թոքատի (Եվ– դոկիա, որից և անունը) թեմակալ: Կի– րակոս Ա Վիրապեցու գահընկեց լինելուց