. Կարապետ Բագրատունի Կ. Պոլսում ուսանել աստվածաբանություն, ճարտասանություն, քերականություն և լե– զուներ: 1801-ին Ակնում ձեռնադրվել է վարդապետ, ապա նշանակվել Կարնո և Ակնի վիճակների վանքապատկան կալ– վածների հոգաբարձու, 1808-ից՝ Կարնո հայոց հոգեոր թեմի առաջնորդ: Արքե– պիսկոպոս է օծվել 1811-ին, էջմիածնում՝ կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցուց: Կար– նո թեմում ծավալել է տնտ. և հոգևոր– մշակութային արդյունավետ գործունեու– թյուն: Հիմնել է իր անունը կրող Կարա– պետյան վարժարանը: Մեծ ծառայություն– ներ է մատուցել ռուս, զորքին ու արքու– նիքին՝ 1829-ին, էրզրումի գրավման ժա– մանակ: էրզրումի հայության անունից, քաղաքի մատույցներում դիմավորել և օրհնել է ռուս, բանակին: Երբ Ադրիա– նուպոլսի պայմանագրով (2.9.1829) էրզ– րումի, Բայազետի և Կարսի փաշայու– թյունները վերադարձվեցին Թուրքիային, Կ. Բ., վախենալով թուրքերի վրեժխնդրու– թյունից, էրզրումի և շրջակայքի հայու– թյան անունից, 29 պատվավոր քաղաքա– ցիների հետ, Ի. Ֆ. Պասկևիչին է ներկա– յացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրե– լով թույլատրել տեղի հայերին՝ գաղթելու ռուս, կայսրության սահմանները: Կ. Բ–ու հորդորանքով և առաջնորդությամբ 1829– 1830-ին էրզրումից և շրջակա հարյու– րավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ըն– տանիք) հայ գաղթել և բնակություն է հասաաաել Ախալցխայում, Ծալկայում, Լոռի–Փամբակում և Շորագյալում: Կ. Բ–ու ջանքերով էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգեոր–մշակութային արժեքներ (եկեղե– ցական սպասքներ, անոթներ, ձեռագրեր ու գրքեր, այդ թվում՝ «Ծուղրութի Ավե– տարան»^ են): Դրանք զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–37) Ս. Փրկիչ եկեղեցում: Կ. Բ. տնտեսական– հասարակական և հոգեոր–մշակութային գործունեություն է ծավալել Ախալցխայում ու Ախալքալաքում՝ գաղթականներին նոր բնակավայրերում բնակեցնելու և նյութա– պես օգնելու համար: Կ. Բ–ու օժանդակու– թյամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Աքալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, նոր Կարապետյան դըպ– րոցը (1842–44, երկհարկանի, քարաշեն, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մես– րոպյան արական դպրոցը են: 1837-ի հունվ. 20-ին Կ. Բ. նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց հոգեոր թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնա– ցել մինչե մահը: 1837-ի սեպտեմբերին Ախալցխայում դիմավորել և ընդունել Է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I-ին: Կ. Բ–m խնդրան– քով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի և Ախալքալաքի հայ գաղ– թականների՝ հարկեր չվճարելու/արտոնու– թյունը: Ռուս, կառավարությանը մատու– ցած ծառայությունների համար Կ. Բ. պարգևատրվել է (20.10.1830) Ա. Աննայի առաջին աստիճանի շքանշանով: Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու զավ– թում, որտեղից 1953-ին աճյունը տեղա– փոխվել է քաղաքային գերեզմանատուն: Գրկ. Գեղամյանց Հ., Կարապետ արքեպիսկոպոս, «Փորձ», 1876, N° 1: Պատ– մական քաղվածքներ (կազմ. Հ. [Ե.], Գեղամ– յանց), պրակ 3–4, Բաքու, 1909: Գ ա լ ա մ– դ ա ր յ ա ն վ., Կարապեա արքեպիսկոպոս Բագրատունի, «Էջմիածին», 1956, Jsfe 11 – 12: Մ. Դարբինյան
ԿԱՐԱՊԵՏ ՐԱՂԻՇԵՅԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի վերջի և XVI դարի սկզբի հայ տաղասաց, գրիչ: Ծնվել Է Բաղեշում, եղել վարդապետ: Նրան եր– բեմն շփոթել են նույնանուն այլ անձնավո– րությունների հետ: Հայտնի է «Ողբ ի վե– րայ արշաւանաց շահ Իսմայելի» ստեղ– ծագործությամբ, գրված 1513-ին: Պահ– պանվել է ինքնագիրը (միակ օրինակը)., որը գտնվում է Մադրիդում: «Ողբ»-ի նյու– թը պարսից շահ Իսմայելի պատերազմ– ներն են Հայաստանում քրդական ցեղերի դեմ: Նկարագրված են Բաղեշի բերդի գրա– վումը 1511 – 12-ի ձմռանը և հայերի տառապանքներն այդ պատերազմում: Ողբը արժեքավոր է առավելապես պատ– մական առումով: Գրկ. Ա կ ի ն յ ա ն Ն., Կարապետ վ. Բա– ղիշեցի, «ՀԱ», 1937, JSfe 6–8: Ւ» ա չ ա ա ը ր– յ ա ն Պ. Մ., Հայ միջնադարյան պատմական ողբեր, Ե., 1969, Էշ 92–102; Ա. Ղազինյան
ԿԱՐԱՊԵՏ ԲԵՐԿՐԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի 2-րդ կեսի հայ մանրա– նկարիչ: Վասպուրականի մանրանկարչու– թյան դպրոցի ներկայացուցիչ: Եղել Է Մինաս նկարչի շնորհալի աշակերտներից: Վասպուրականի տարբեր քաղաքներում պատկերազարդել է ձեռագրեր: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարա– նում նրա պատկերազարդած ձեռագրերից պահպանվում են ութը (N«N« 1591, 1620, 2445, 4778, 4837, 5067, 6767, 7835): Ոչ բարդ հորինվածքների միջոցով ձգտել Է արտահայտել թեմայի Էությունից բխող տրամադրությունը: Ուժեղացնելով գույնի (որպես բովանդակության հուզական–հո– գեբանական դրսևորման գործոնի) դերը, նախընտրել է կարմիրի և կապույտի հա– կադրությունները՝ կարմիրի գերակշռու– թյամբ: Երբեմն էլ միայն կարմիրի բա– ցարձակ տիրապետումով, նրա տարբեր երանգներով հասել է ծայրաստիճան լար– վածության, դրամատիզմի անսովոր ուժի: Օգտագործել է նաև ոսկի: <,. Հակոբյան
ԿԱՐԱՊԵՏ ԱԱԱՆԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի վերջի և XIII դ. սկզբի հայ մատենագիր: Եղել է Աասունի եպիս– կոպոսը, նշանավոր «վարդապետ», ճար– տասան: ճ–առ–ներբողյանի ձևով գրել Է Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը: Եր– կի պատմական նյութը վերցրել է Մովսես իյորենացու «Հայոց պատմություն»-ից, մա– սամբ՝ Կորյունի «Վարք Մաշտոցի»-ց: Երկն ունեցել է մեծ համբավ և արժեքավոր Է XII – XIII դդ. հայոց լեզվի բառապաշարն ուսումնասիրելու տեսակետից: Երկ. Ներբողեան յաղագս վարուց եւ մա– հուան Ս. վարդապետին Մեսրոբայ (աշխատ. Մ. Տեր–Մովսիսյանի), Վաղ–պատ, 1897:
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ասքանագ Գևորգի [20.12. 1899, գ. Էվջիլար (Սուրմալուի գավառ)– 31.10.1978, Երևան], գեներալ–մայոր (2.11.1944), Սովետական Միության հերոս (1.11.1943): ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1919-ին զորակոչվել է դաշ– նակցական բանակ, ծառայել Սարիղա– միշում, որտեղ կապվել է բոլշևիկյան ընդ– հատակյա կազմակերպության հետ: 1920-ին մասնակցել է Մայիսյան ապստամ– բությանը, որի պարտությունից հետո մեկ– նել է Ադրբեջան: 1920-ի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի կազմում մասնակցել է Հայաստանում սովեաական իշխանության հաստատմանը, իսկ 1921-ին՝ քաղաքա– ցիական կռիվներին: 1923–27-ին սովո– րել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. ռազմահետևակային դպրոցում: 1937-ից եղել է գնդի հրամանատար: 1940-ին մաս– նակցել է Արևմտյան Բելոռուսիայի ազա– տագրմանը: Կ–ի գունդը մարտնչել է Ստա– լինգրադյան ռազմաճակատում (1942– 1943): 1943-ի նոյեմբերից եղել է 51-րդ բա– նակի 315-րդ դիվիզիայի հրամանատար և մասնակցել Դոնի Ռոստով, Նովոչերկասկ, Կարապետ Բերկրեցի. «Ա– վարայրի ճակատա– մարտը», մանրանկար 1482-ին Ականց գյու– ղաքաղաքում պատկե– րազարդված «Շարակ– նոց»-ից (Երեանի Մես– րոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ No 1620)