Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/311

Այս էջը սրբագրված չէ

ԿԱՐԱՎԻ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում, համանուն դաշտում: 1909-ին ուներ 90 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Կ. բնաջնջվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ:

ԿԱՐԱՏ (իտալ. carato, < հուն, xepa- tiov – եղջերենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր), թանկարժեք քարերի և մարգարտի զանգ– վածի արտահամակարգային միավոր: Կրճատ նշանակումը՝ կար (1 կար= 0,2 գ= = 200 մգ):

ԿԱՐԱՏԻԳԻՆ վասիլի Անդրեեիչ [26.2 (10.3).1802, Պեաերբուրգ–13(25).3.1853, Պեաերբուրգ], ռուս դերասան: 1820-ից աշխատել է Պետերբուրգի Մեծ թատրո– նում, 1832-ից՝ Ալեքսանդրյան թատրոնում: Վաղ շրջանում հետևել է կլասիցիզմի ավանդույթներին: Հանդես է եկել Վ. Շեքս– պիրի, Ֆ. Շիլլերի, Պ. Կոռնելի, ժ. Ռասի– նի, Ա. Պ. Աումարոկովի, Վ. Ա. Օզերովի և այլոց ողբերգություններում, ինչպես և մելոդրամաներում ու ռոմանտիկական դրամաներում: Լավագույն դերերից են՝ Վելիզարիոս (Շենկի «Վելիզարիոս»), Լյու– դովիկոս XI (Աուֆենբերգի «Կախարդված տուն»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ»): 1830–ՀՕ–ական թթ. խաղը մոտեցել է ռոմանտիկ ոճին: Եղել է Չացկու (Գրի– բոյեդովի «Խելքից պատուհաս»), Դոն Դուանի, Բարոնի (Պուշկինի «Քարե հյու– րը», «ժլատ ասպետը») դերերի առաջին կատարողը:

ԿԱՐԱՏՈՎ (Կարապետյան) Ալեք– սանդր Դանիելի [1(13).11.1882, Աստրա– խան – 16.7.1956, Երևան], հայ երգիչ (քնարական տենոր), երաժշտական–հա– սարակական գործիչ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1954): 1909-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլ– տետը, 1911-ին՝ Մոսկվայի կոնսերվատո– րիան (պրոֆեսոր Ու. Մազետտիի դասա– րան): Հանդես է եկել Թիֆլիսի, Պերմի, Կիեի, Բաքվի, Աարատովի օպերային թատ– րոններում; 1932–42-ին՝ Երեանի օպե– րային թատրոնի մեներգիչ: Կ–ի կատարու– մը առանձնանում էր երաժշտ. նուրբ ար– տահայտչականությամբ, ձայնի տեմբրա– յին քնքշությամբ, անմիջականությամբ ու քնարական ջերմությամբ: Դերերգերից են՝ Ալմավիվա (Ռոսինիի «Սևիլյան սավւրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»), Հերցոգ, Ալֆրեդ (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրա– վիաաա»), Պինկերւոոն (Պուչչինիի «Չիո– Չիո–սան»), Լենսկի (Չայկովսկու «Եվգե– նի Օնեգին»), Լիկով (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Շեյխ (Սպեն– դիարյանի «Ալմաստ»), Աարո (Տիգրան– յանի «Անուշ»), Նազար, Մարոյան (առե– փանյանի «Քաջ Նազար», «Լուսաբացին»), Հայկագ (Զաքարյանի «Մարջան»): 1939-ին մասնակցել է Մոսկվայում՝ հայ արվես– տի տասնօրյակին (պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով): 1942–55-ին եղել է Երեանի պարարվեստի ուսումնա– րանի դիրեկտորը: Գրկ. Բ ա լ յ ա ն Վ., Ալեքսանդր Կարա– տով, Ե., 1962: Ա. Թադնոսյան

ԿԱՐԱՐ&, Խարար զ, Գարարզ, Ղ ա ր ա ր զ, գյուղ Արեմտյան Հայաս– Ա. Դ. Կարատով Ա. Գ. Կարաօղլանով տանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում, հին Արծն քաղաքի տեղում: 1909-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, ար– հեստներով և անասնապահությամբ: Գյու– ղում կար եկեղեցի (Ա. Աստվածածին): Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է: Փրկվածները գաղթել են Արևել– յան Հայաստան:

ԿԱՐԱՔԻԼԻԱԵ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում: 1909-ին ուներ 96 տուն հայ բնակիչ: Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապար– հին:

ԿԱՐԱՔԻԼԻՍԵ, Կ ա ր ա ք յ ո ս ե, Ղ ա– րաքիլիսե, քաղաք Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի Բագրե– վանդ գավառում, Արածանիի աջ ափին: Այժմ Աղրի վիլայեթի վարչական կենտ– րոնն է: Անունն ստացել է սև քարերով կառուցված հայկ. եկեղեցուց: 1909-ին ուներ 600 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով, առևտրով: Առևտրի և ար– հեստների զարգացմանը նպաստել է Կ–ով անցնող՝ Տրապիզոնից Պարսկաստան տա– նող բանուկ առևտրական ճանապարհի վրա գտնվելը: Ուներ շուրջ 200 խանութ, կրպակ և արհեստանոց, որոնց կեսը պատ– կանում էր հայերին: Հայկ. եկեղեցին ու– ներ 25 կրպակ, ստացված հասույթով պահ– վում էր վարժարան: Կփ հայոց գերեզմա– նատանը կար 1721-ի արձանագրությամբ խաչքար: Ռուս, զորքերը երեք անգամ՝ 1828, 1877 և 1916-ին գրավել են Կ.: 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ շատ հայեր գաղթել են Արևել– յան Հայաստան: Մնացած հայ բնակչու– թյունը բռնությամբ տեղահանվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է բռնագաղթի ժամանակ:

ԿԱՐԱՔԻԼԻՍԵ, Դ ա ր ա գ ի լ ի ս ե, Ղ ա– րաքիլիսե, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, նախկին Կարսի մարզի համա– նուն գավառում–, Կարս քաղաքից հարավ: 1913-ին ուներ 691 հայ բնակիչ (73 ընտա– նիք): Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կ–ի հայ բնակիչ– ները 1920-ի վերջին տեղափոխվել և բնա– կություն են հաստատել Սովետական Հա– յաստանում:

ԿԱՐԱՔՅՈՓՐԼՈհ, գյուղ Արեմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի խնուս գավառում, Արածանի գետի ափին: Ըստ ավանդության՝ անունն ստացել է կարա– կոյունլուների տիրապետության տարի– ներին՝ սև քարով կառուցված կամրջից: Գյուղով էր անցնում էրզրումից Բաղեշ, ապա Պարսկաստան տանող առևտրա– ուղին: 1914-ին ուներ 140 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով (հատկա– պես ջուլհակագործությամբ և գորգագոր– ծությամբ): Գյուղում կար եկեղեցի և դըպ– րոց (Ս. Մեսրոպյան ազգային վարժա– րան՝ բաղկացած հինգ դասարանից): Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԿԱՐԱՕՂԼԱՆՈՎ Ալեքսանդր Գավրիլի [ծն. 3.1.1910, Շամախի (այժմ՝ Ադրբ. ՍՍՀ–ում)], ինժեներա–տեխնիկական ծա– ռայության գեներալ–լեյտենանտ (1967): ՍՄԿԿ անդամ 1930-ից: Ազգությամբ՝ հայ: Ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվ. ռազմա–ինժեներական ակադեմիան (1936): 1939-ին նշանակվել է Մոսկվայի հույժ կարևոր պաշտպանական կառույց– ների շինարարության պետ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է Մոսկ– վայի պաշտպանության արմ. հատվածի, 1943-ից՝ Հյուսի ս–արևմտ յան, II Մերձ– բալթյան և Լենինգրադյան ռազմաճակատ– ների ռազմա–շինարարական վարչության պետ: 1945–61-ին ծառայել է Մերձբալ– թյան և Մոսկովյան ռազմ, օկրուգներում, 1964-ին ծառայել է ՍՍՀՄ պաշտպանու– թյան մինիստրության ռազմա–շինարարա– կան գլխավոր վարչությունում: Պարգևա– տըրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 2, Հայ– րենական մեծ պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրո– շի շքանշաններով: Գրկ. Ka3apAH A.B., BoiiHa, juoah, cyflb6bi, E., 1977. ԿԱՐԲ, Կ ա ռ ֆ, Կ ա ր փ, գյուղ Արև– մտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կարճկանի գավառում: XX դ. սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սիմոն): Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ԿԱՐԲԱՆԻՈՆՆԵՐ, մոլեկուլային մասնիկ– ներ, որոնք պարունակում են բացասական լիցքավորված եռկովալենա ածխածնի

աաոմ՝ –C~: Ըստ տարածական կառուց– վածքի տարբերում են հագեցած (ալ– կանային) և չհագեցած (ալկենային, ալ– կինային և արենային) Կ.: Հագեցած Կ. գտնվում են sp3 հիբրիդացված վիճակում և ունեն բուրգի կառուցվածք: Անկայուն են և հեշտությամբ ենթարկվում են ինվերսիա– յի: Ալկենային (արենային) Կ. գտնվում են sp2 հիբրիդացված վիճակում, ունեն հարթ կառուցվածք և ազատ Էլեկտրոնային զույգ՝ թափուր օրբիտալում: Կայուն են, դժվարու– թյամբ են ենթարկվում ինվերսիայի: Ալկի– նային Կ. գտնվում են sp հիբրիդացված վիճակում, ունեն գծային կառուցվածք և օժտված են մեծ կայունությամբ: Կ–ի կայու– նությունը կախված է նաև տեղակալիչնե–