Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/320

Այս էջը սրբագրված չէ

նվագախումբը (հիմն. 1933), «Կանտելե» երգի ու պարի անսամբլը (հիմն. 1936), ֆիլհարմոնիան (հիմն. 1939), Լենինգրա– դի կոնսերվատորիայի բաժանմունքը (հիմն. 1967), երաժշտական ուսումնարա– նը (հիմն. 1938), 17 երաժշտական դպրոց: 1937-ին հիմնադրվել է Կարելական ԻՍՍՀ կոմպոզիտորների միությունը: Թատրոնը: 1918–20-ին Կ–ում գործել է դրամայի ռուսական ժող. թատրոնը (ղեկ. Ն. Վ. Պետրով): 1929-ին բացվել է ռու– սական դրամատիկական թատրոնը (1955-ից՝ երաժշտա–դրամատիկական, 1970-ից՝ Կարելական ԻՍՍՀ Ռուսական դրամատիկական թատրոն): 1932-ին ըս– տեղծվել է Կ–ի առաշին ազգային ֆիննա– կան դրամատիկական թատրոնը: Բեմա– դրություններից են՝ Կ. Ա. Տրենյովի «Լյու– բով Յարովայա» (1935), Մ. Գորկու «Եգոր Բուլըչևը և ուրիշները» (1940), Բ. Բրեխսփ «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (1966): 1935-ին Պետրոզավոդսկում հիմնը– վել է Տիկնիկային թատրոն: Թատերական գործիչներից են ՍՍՀՄ ժող. արտիստ Ե. Ս. Տոմբերգը, ՌՍՖՍՀ ժող. արտիստ– ներ Դ. Կ. Կարպովան, Տ. Ի. Լանկինենը, Կարելական ԻՍՍՀ ժող. արտիստներ Վ. Դ. Տոմաշևսկայան, Բ. Ի. Իաայանովը: 9-Ti^.OqepKH hctophh KapejiHH, t. 1–2, IleTp03aB0flCK, 1957 –1964; E y 6 p h x JX. B., IIpoHcxoHCfleHHe KapejibCKoro Hapo/ja, IleTpo- 3aBOflCK, 1947; Bopbda 3a ycTaHOBJieHHe h ynpoqeHHe Cobctckoh BJiacTH b Kapejran. C6. flOKyMeHTOB h MaTepnajioB, Ո e Tp 03a BO AC k , 1957; Marae3epcKHH B.H., YcTaHOBJie- HHe CoBeTCKoS BJiacTH b KapejiHH (1917– 1918), IIeTp03aB0ACK, 1957; KapejibCKaa ACCP, M., 1956; OqepK hctophh coBeTCKoii jiHTepa- TypM KapejiHH, IleTposaBOflCK, 1969; Ilnca- TejiH Kape^HH, IIeTp03aB0flCK, 1970; JI a n- ihhck nfi r. H., My3bncajibHaH Ky;ibTypa KapejiHH, JI., 1968.

ԿԱՐԷԼԵՐԷՆ, կարեչների լեզուն: Պատկա– նում է ուգրո–ֆիննական լեզվաընտանիքի մերձբալթյան–ֆիննական ենթախմբին: խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ 92 հզ. (1970): Տրոհվում է 3 բարբառի, որոնցից կարելա– կանը մոտ է ֆիններենին: Կ–ի հիմնական առանձնահատկություններից են b, g, d, z ձայնեղների և s, z, c (te) շվւականների առկայությունը, ձայնավորների ներդաշ– նակությունը, երկար և կարճ ձայնավոր– ների հակադրությունը, բաղաձայնների աստիճանների հերթագայությունը: Կ–ով ամենահին տեքստը թվագրվում է XIII դ.: Այբուբենը XX դ. կեսերից ռուսագիր և ֆիննա գիր է: Կ ՍՐԵԼՆ է Ր (ինքնանվանումը՝ կ ա ր յ ա– լ ա), ժողովուրդ: Ապրում են գլխավորա– պես Կարելական ԻՍՍՀ–ում, ինչպես նաև

ՌՍՖՍՀ Կալինինի, Նովգորոդի, Լենին– գրադի, Ցարոսլավլի և այլ մարզերում ու Ֆինլանդիա յ ում: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 146 հզ. (1970), Կարելական ԻՍՍՀ–ում՝ 84 հզ.: Լեզուն կարեԼերենն Է, խոսում են նաև ռուսերեն, որոշ մասը՝ ֆիններեն: Հավատացյալները ուղղա– փառներ են: Սովետական իշխանության տարիներին Կարելական ԻՍՍՀ–ում ըս– տեղծվել է խոշոր արդյունաբերություն, մե– քենայացվել է անասնապահությունը, զար– գացել ձկնորսությունը և գազանաբուծու* թյունը:

ԿԱՐԵՆՅԱն (Կարինյան) Հակոբ (1818, Էրզրում –30.3.1872, Թիֆլիս), հայ բա– նասեր, մանկավարժ, թատերագիր, թարգ– մանիչ: Սովորել է էրզրումի (Կարին) Կա– րապետյան վարժարանում: 1830-ին գաղ– թել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆ– լիսում: Երկար տարիներ հայոց լեզու, ճարտասանություն, կրոն է դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1846–47-ին նախ Հ. Արզանյանի, այնուհետև Մ. Պատկան– յանի հետ խմբագրել է «Կովկաս» թերթը: Կ–ի առաշին տպագիր գործը աշխարհա– բարով գրված «ճառ վասն Փրկագործ չար– չարանաց» (1841) կրոնական բովանդա– կությամբ երկն է: Նույն թվականին Մոսկ– վայում նրա գրաբար թարգմանությամբ լույս է տեսել իտալացի թատերագիր Մետաստազիոյի «Եղերգութիւնք…» պիես– ների ժողովածուն, իսկ 1854-ին՝ Լ. Գա– լուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Մ. Պատկանյանի հետ): Կ–ի արժեքավոր գործերից են «Բաղդատութիւն Պատմու– թեան Մովսիսի Ւ^որենացւոյ…» (1858) պատմա–բանասիրական աշխատությունը և «Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860) ողբերգությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվել են հայկ. բեմում: 1863-ին Կ. հրատարակել է Դ. Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձե– ռագիր մատենից գրադարանի «Ս. աթո– ռոյն էշմիածնի» գիրքը: Գրկ, Պ ա տ կ ա ն յ ա ն Մ., Կրիտիք Ցա– կոբու Կարենյանց հեղինակութեան վրա, Թ., 1861: Հ. Դավթյան

ԿԱՐԵՆՑ (Կարապետյան) Վահագն Հով– հաննեսի (ծն. 27.4.1924, Լենինական), հայ սովետական բանաստեղծ: ՍՍԿԿ ան– դամ 1944-ից: 1950-ին ավարտել է Խ. Աբով– յանի անվան հայկ. մանկավարժական, 1952-ին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվ. գրա– կանության ինստ–ները: Հրատարակել է «Բանաստեղծություններ» (1951), «Լիրի– կա» (1954), «Կակաչներ» (1959), «Արա– հետը ձյան տակ» (1963, ռուս. հրտ. 1971), «Նախերգանք լեոներում» (1967), «Բարի լույս, աշխարհ» (1970), «Իրիկնային ճամ– փաներ» (1974), «Մեղեդիներ շութակի համար» (1977) ժողովածուները: Կ–ի բա– նաստեղծությունները թարգմանված են մի շարք լեզուներով:

ԿԱՐԹԱԳԷՆ (Փյունիկերեն Կ ա ր թ ա– դ ա շ տ՝ նոր քաղաք), ստրկատիրական քաղաք–պետություն Հյուսիսային Աֆրի– կայում: Հիմնել են Տյուրոսից գաղթած փյունիկեցիները մ. թ. ա. 825-ին: Աշխար– հագրական հարմար դիրքի շնորհիվ արա– գորեն դարձել է միշնորդային առևտրի խոշոր կենտրոն: Մ. թ. ա. YII–IV դդ. իրեն է ենթարկել Հյուսիսային Աֆրիկայի առափնյա տարածքի զգալի, Պիրենեյնւն թերակղզու հվ. մասը և միշերկրածովյան մի շարք կղզիներ: Կ. օլիգարխիական պե– տություն էր, որտեղ իշխանությունը գանը– վել է առևտրա–երկրագործական արիստո– կրատիայի տարբեր խմբավորումների ձեռքին: Օրենսդիր իշխանությունը պատ– կանել է 10-ի խորհրդին (մ. թ. ա. V դ. կե– սից՝ 30-ի խորհուրդ) և Ավագների խորհըր– դին (մ. թ. ա. V դ. կեսից՝ 100-ից 300 ան– դամ): Գերագույն գործադիր իշխանու– թյունը գտնվել է 2 մագիստրատների ձեռ– քին, որոնք ընտրվում էին ազնվատոհմ և ունևոր մարդկանցից, կրում էին սուֆետի տիտղոս և չունեին ռազմ, իշխանություն: Մագիստրատների և առաշին հերթին զո– րահրամանատարների գործունեությունը հսկում էր 104-ի խորհուրդը: ժող. ժողովը նշանակալի դեր չի խաղացել, այն իշխա– նություն էր ձեռք բերում միայն մագիս– տրատների միշև տարաձայնության դեպ– քում՝ ունենալով ոչ միայն մագիստրատ– ների առաշարկությունները քննարկելու, այլև սեփական առաշարկություններ անե– լու իրավունք: Կ–ում եղել են զարգացած խոշոր ստրկատիրական գյուղատնտեսու– թյուն ու արհեստավորական արտադրու– թյուն: Ստրուկների հետ շահագործվել են նաե կիսազատ կախյալ արտադրողները՝ բոդերը: Մասնավոր արհեստանոցներից բացի եղել են նաև պետ. արհեստանոց– ներ, որտեղ շահագործվել է պետ.ստրուկ– ների աշխատանքը: Կ–ին ենթակա տերի– տորիաների երկրագործ բնակչությունը պարտավոր էր վճարել հարկ՝ հացահա–