Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/327

Այս էջը սրբագրված չէ

ների՝ ֆիբրոբլաստների բազմացման ճա– նապարհով և կոլազենի մոլեկուլի արագ առաջացումով: Կ. կարող է լինել տարա– ծուն և օջախային: Տ ա ր ա ծ ու ն Կ–ի դեպքում լինում է ամբողջ օրզանի զգա– լի կարծրացում, որի մակերեսը հաճախ մնում է հարթ, օջախայինի դեպ– քում՝ հատիկավոր, իսկ երբեմն էլ թմբիկավոր (այստեղից էլ՝ «հատիկավոր երիկամ», «թմբիկավոր լյարդ» անվանում– ները): Հատիկավորությունը և թմբիկա– վորությունը պայմանավորված են մի կող– մից Կ–ի ոչ հավասար զարգացումով, մյուս կողմից կարծրացող օրգանի պարենքի– մայի մնացորդների կոմպենսատոր գե– րաճի և հիպերպլազիայի երևույթներով: Կ. ոչ սակավ ուղեկցվում է միայն տվյալ օրգանի փոքրացումով և կարծրացումով: Օրգանի մակերեսը մնում է սովորական, հարթ: Կ–ի առաջացմանը նպաստում են քրոնիկական բորբոքային հիվանդու– թյունները (սիֆիլիս, ռևմատիզմ, տուբեր– կուլոզ, ակտինոմիկոզ, քրոնիկական թա– րախակալումներ): Բորբոքումների հետե– վանքով առաջացած Կ. ըստ էության չի տարբերվում հյուսվածքի սպիացման պրո– ցեսներից: Կ–ի առաջացումը կարող է պայ– մանավորվել նաև արյան շրջանառության խանգարումներով (երակային կանգ) և օրգանի պարենքիմայի ետաճման պրո– ցեսներով (ետաճման հասակային գոր– ծոններ, որ լինում են գլխավորապես ծե– րության շրջանում, ետծննդյան փոփոխու– թյուններ արգանդի անոթներում, փոփո– խություններ ձվարանների դեղին մար– մինների տեղերում): Նյարդային համա– կարգում Կ. առաջանում է գլխավորապես, իսկ երբեմն էլ բացառապես, գլիոզ տար– րերի գերաճման հաշվին: Տարածուն Կ–ի դեպքում օրգանները քիչ թե շատ չափով կորցնում են իրենց ֆիզիոլոգիական հատ– կությունները: Կ–ի հետևանքով կարող են առաջանալ օրգանների ձևափոխություն (թամբաձև քիթ, բլթավոր լյարդ), ախտա– բանական պրկում, անոթների լուսանցքի նեղացում, կնճռոտում և ախտաբանական այլ փոփոխություններ: Տես նաև աթերո– սկչերոզ, կարդիոսկւերոզ, պնևմոսկլերոզ՝ թոքերի կարծրացում՝. Վ. Մարտիրոս]ւսԱ

ԿԱՐԾՐԱՄԱՇԿՈՒԹՅՈՒՆ, սկլերո– դերմիա (հուն. anXiipooau; – կարծրա– ցում և մաշկ), կոչագենային հիվանդու– թյուն. արտահայտվում է մաշկի, հարակից հյուսվածքների, իսկ պրոցեսի սիստեմա– յին բնույթի դեպքում նաև ներքին օրգան– ների կարծրացմամբ: Կ. լինում է սահմա– նափակ (օջախային), տարածուն և սիս– տեմային: Սահմանափակ Կ. կարող է լինել կուտակային, զոլավոր և մակերե– սային: Մաշկի վրա առաջանում են բծեր, որոնք հետագայում կարծրանում են և ենթարկվում ապաճման: Տ ա ր ա ծ ու ն Կ. ընթանում է ծանր, ընդգրկում է դեմքը, իրանը, վերջույթները: Իրար են հաջոր– դում այտուցը, կարծրացումը և ապաճումը: Սիստեմային Կ. բնորոշվում է շա– րակցական հյուսվածքի և արյան փոքր անոթների տարածված կարծրախտային փոփոխություններով: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար: Առաջանում է թոքերի, սրտի, կերակրափողի և ստա– մոքս–աղիքային համակարգի այլ օրգան– ների ֆիբրոգ, խանգարվում է ախտահար– ված օրգանների գործունեությունը: Բ ու ժ ու մ ը. նպաստող գործոնների (սառեցում, վնասվածքներ, դեղորայքային անընդունելիություն) վերացում, կորտի– կոստերոիդներ, անոթալայնիչներ, ֆի– զիոթերապիա: Քրոնիկ ընթացքի դեպքում՝ առողջարանային բուժում:

ԿԱՐԾՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՂՆԵՐԻ, մետաղ– ների՝ ներճնշմանը դիմադրելու հատկու– թյուն: Կ. մ. ֆիզիկական հաստատուն չէ, այլ բարդ հատկություն, որը կախված է ինչպես ամրությունից ու պլաստիկությու– նից, այնպես էլ չափման մեթոդից: Բնու– թագրվում է կարծրության թվով: Կ. մ. չափելու համար ավելի հաճախ կիրառում են ներճնշման մեթոդը: Ընդ որում կարծ– րության մեծությունը հավասար է բեռն– վածքի և դրոշմահետքի մակերևույթի հա– րաբերությանը կամ հակադարձ համե– մատական դրոշմահետքի խորությանը՝ որոշ սևեռվող բեռնվածքի դեպքում: Դրոշ– մահետքը սովորաբար ստանում են մըխ– ված պողպատե գնդիկով (Բրինելի, Ռոք– վելի մեթոդներ), ալմաստե կոնով (Ռոք– վելի մեթոդ) կամ ալմաստե բուրգով (Վի– քերսի մեթոդ, միկրոկարծրության չա– փում): Սակավ կիրառում են չավւման դի– նամիկական մեթոդները, երբ կարծրու– թյունը չափվում է ուսումնասիրվող մե– տաղի մակերևույթից պողպատե գնդիկի թռիչքի բարձրությամբ (Շորի մեթոդ) կամ ճոճանակի (հենարանը հետազոտվող մե– տաղն է) տատանումների մարման ժա– մանակով: Տարածում է գտնում նաև ուլտ– րաձայնային տատանումների միջոցով մետաղների կարծրության չափման մե– թոդը: Կարծրության թվերը նշվում են HB (Բրինելի մեթոդ), HV (Վիքերսի մե– թոդ), HR (Ռոքվելի մեթոդ) միավորներով, որտեղ H-ը անգլ. hardness – կարծրու– թյուն բառից է: Կարծրությունը որոշելու մեթոդի ընտրությունը կախված է հետա– զոտվող նյութից, շինվածքի կամ նմուշի չափերից ու ձևերից և այլ գործոններից: Կարծրությունը չափազանց զգայուն է մետաղի կառուցվածքի Փոփոխության նկատմամբ: Ջերմաստիճանի փոփոխու– թյան դեպքում կամ տարբեր ջերմային ու մեխանիկական մշակումներից հետո մե– տաղների և համաձուլվածքների կարծ– րության մեծությունը փոխվում է նույն ուղղությամբ, ինչ որ հոսունության սահ– մանը: Ուստի, հաճախ մեխանիկական հատկությունների վերահսկման դեպքում մետաղը բնութագրվում է կարծրությամբ, որը չափվում է ավելի պարզ ու արագ:

ԿԱՐԿԱՍ (ֆրանս. carcasse, < իտալ. carcassa) տեխնիկայում, որևէ շին– վածքի, կոնստրուկտիվ տարրի, շենքի կամ կառույցի կմախք, որը կազմված է իրար միացված առանձին ձողերից: Պատ– րաստվում է փայտից, մետաղից, երկաթ– բետոնից: Կ–ով է որոշվում շինվածքի կամ կառույցի ամրությունը, կայունությու– նը, երկարակեցությունը: ժամանակակից շինարարության մեջ հիմնականում կի– րառվում են հավաքովի Կ–ներ:

ԿԱՐԿԱՍԱՅԻՆ ՇԵՆՔ, շենք, որի կրող կոնստրուկցիան ամուր նյութերից (պող– պատ, եկաթբետոն, վւայտ) պատրաստ– ված կարկասն է: Բնակելի և հասարակա– կան շենքերում լայն կիրառություն են գտել երկաթբետոնե միաձույլ, հավաքո– վի և հավաքովի–միաձույլ կարկասային կոնստրուկցիաները: Կարկասի կրող տար– րերը (սյուներ, հենարաններ) միացվում են հարկային հանգույցներում (նկ. 1): Նկ. 1.կարկասային շենքի կոնստ– ր ուկտիվ սխեման. /. սյուն, 2. պար– զունակ, 3. ծածկի պանել, 4. կոշտության դիա– ֆրագմա, 5. արտաքին պատի պանել Նկ. 2. կարկասային շենք (կաոուցման ընթաց քում) Կ. շ–երի արտաքին և ներքին պատերը պատրաստվում են թեթև նյութերից և հնարավորին չափ բարակ, հիմնականում ելնելով ջերմամեկուսացման և ձայնա– մեկուսացման պահանջներից (նկ. 2): Սեյսմիկ շրջաններում, հատկապես բազ– մահարկ շենքերում, նախապատվությունը տրվում է երկաթե կարկասին:

ԿԱՐԿԻՆ (լատ. Circinus), համաստեղու– թյուն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է ճանճ, Կենտավրոս, Գայլ, Անկյունակապ, Հարավային եռանկյուն,