Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/331

Այս էջը սրբագրված չէ

բախմբնրը Զանգն զուր ում, ավարտվում են քաղաքացիական կռիվները, կրճատվում է բանակը, այդ թվում՝ նաև ԿԲՀ: Ըստ ՀՒՎ1Հ ռազմական գործերի ժողկոմ Ա. Մյասնիկ– յանի հրամանի՝ 1921-ի նոյեմբ. 20-ին ԿԲՀ վերակազմավորվում է մեկ հավաքա– կան բրիգադի մեջ (19 հզ. մարդ անձ– նակազմով), երկու հրաձգային և երկու հեծյալ գնդերով, մեկ առանձին հրետա– նային դիվիզիոնով, երկու թեթե և մեկ լեռնային մարտկոցներով, մեկ ինժեներա– կան գումարտակով: 1922-ի սեպտ. 5-ին Կովկասյան կարմրա– դրոշ բանակի հրամանատար Ա. Եգորովի և ռազմահեղափոխական խորհրդի ան– դամ Ս. Օրջոնիկիձեի հրամանով հայկ. հավաքական բրիգադի հիմքի վրա կազ– մավորվում է հայկ. հրաձգային դիվիզիա: Վերջինս 1935-ին կոչվում է Կ. Վորոշիլովի անվ. 76-րդ լեռնահրաձգային կարմրա– դրոշ հայկական դիվիզիա (հետագա պատ– մությունը տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատա– րագ մ ու մ հոդվածում): Գրկ . ^HpeKTHBbl KOMaHflOBaHHH (frpOHTOB KpacHOH Apmhh (1917–1922), C6. flOKyMeH- tob, t. 3, M., 1974; 76-a ApMjmcKaa cTpeji- KOBaa, KpacH03HaM6HHaH hm. K.E. Boponm- jioBa…, «ԲՀԱ», 1976, W 3 (46). Ա. Հարությունյան

ԿԱՐՄԻՐ ԲԵՐԴ, Թազաքենդ, հնա– վայր Երևանից հյուսիս, Հրազդան գետի աջ ափին, Զովունի գյուղի մոտ: Հայտնի է վաղ երկաթի դարաշրջանի ամրոցով (պահպանվել է մինչև վաղ միջնադար), միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջան– ների խոշոր դամբարանադաշտով (մի քանի հարյուր դամբարան): 1806-ին Կ. բ–ում առաջին անգամ պեղումներ է կատարել գնդապետ Պ. Չարկովսկին, որը պեղված նյութերը հանձնել է Կովկասյան թանգարանին (այժմ՝ Վրաստանի պետ. թանգարան): Այնուհետև, 1903-իե, Մ. Զա– քարյանցը Մոսկովյան հնագիտական ըն– կերության անդամ, արքեպիսկոպոս Մ. Սմբատյանցի հանձնարարությամբ, առանց կարգ ու կանոնի, բացել է 17 դամ– բարան, կազմել կցկտուր ու թերի հաշ– վետվություն և միայն որոշ նյութեր հանձ– նելով Մոսկովյան հնագիտական ընկե– րությանը՝ մնացածը վաճառել է Հնագիտա– կան հանձնաժողովին: 1909-ին է. Ռեսլերը շարունակելով պեղումները՝ բացել է ևս 28 դամբարան: Սովետական իշխանու– թյան օրոք Կ. բ–ում պեղումներ են կատա– րել Բ. Պիոտրովսկին (1934), Հ. Մարտի– րոսյանը (1962) և Ա. Եսայանը (1965–67): Բացվել են երկու տիպի՝ հիմնահողային, տուֆե խոշոր սալերով ծածկված և կող– քերից ու վերևից սալերով ծածկված դամ– բարաններ: Հայտնաբերվել են մ. թ. ա. II հազարամյակի 1-ին կեսի (միջին բրոն– զի դարաշրջան) կարմիր փայլեցված մա– կերևույթի վրա սև եռանկյունի, ցանց– կեն, շախմատաձև, ալիքավոր նախշերով, անկանթ, մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի (ուշ բրոնզի դարաշրջան) սև փայ– լեցված՝ փայլանախշով կամ խորադիր նախշերով խեցեղեն, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բրոնզե և երկաթե զեն– քեր, պերճանքի առարկաներ և այլ իրեր, որոնց մեջ հատկապես արժեքավոր են Նախշավոր խեցեղենի նմուշներ 12 բրոնզե գոտիները: Կ. բ–ից հայտնա– բերված նյութերի վերաբերյալ վւաստա– թղթերը պահվում են ԱՍՀՄ ԳԱ հնագի– տության ինստ–ի արխիվում, իսկ նյութե– րը՝ Մոսկվայի պատմության, Վրաստանի պետ. թանգարաններում և ՍՍՀՄ ԳԱ մար– դաբանության և ազգագրության ինստ–ում (Լենինգրադ): Գրկ .KyniHapeBa K. X.* Ta3aiceHA- ckhh MornjibHHK b ApMeHHH, «CoBeTCKaa ap- xeojiorHH», 1960, N° 1; MapTHpocjiH A. A., ApMeHHH b anoxy 6poH3bi h pairaero »e^:e3a, E.» 1964; E c a a h C. A., EpeBaH. ApxeojiorHqecKHH o*repK, E., 1969. M. Փիւիպոսյան

ԿԱՐՄԻՐ ԲԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, խարբերդի վիլայեթի Դերսիմ սանջակի Կարմիր վանքի գավառակում: 1915-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և խաշնա– րածությամբ: Գյուղում պահպանվում էին նույնանուն բերդի կիսականգուն որմերն ու աշտարակները: Ըստ ավանդության այն պատկանել է հայ իշխանների: Բերդի մոտակայքում կար երկու եկեղեցի: Բնա– կիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:

ԿԱՐՄԻՐ ԲԼՈԻՐ, ուրարտական հնավայր, բլուր Երևանի հարավային եզրամասում, Հրազդան գետի ձախ ափին, ուր եղել է Ուրարաուի Թեյշեբաինի քաղաքը (մ. թ. ա. VII դ. 1-ին կես –մ. թ. ա. VI դ. սկիզբ): Անվանումն ստացել է քաղաքի կործան– ման ժամանակ առաջացած հրդեհի հետե– վանքով պատերի այրված աղյուսից գո– յացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով: էջմիածնի կաթողի– կոսարանի արխիվային փաստաթղթերում Կ. բ. արձանագրված է եղել Կավա– կերտ անվամբ: Բլրի արլ. և հս. լանջերը գրեթե ուղղաձիգ իջնում են Հրազ– դանի վրա, որի ջրերը մասամբ ողողում են նաև հվ. լանջի ստորոտը: 1936-ին երկրաբան Ա. Դեմյոխինը Հայաստանի պատմության թանգարան հանձնեց Ռուսա Բ–ի անվան հիշատակությամբ սեպագիր արձանագրության պատահաբար գտնված բեկոր (այսպես կոչված՝ «Չարբախի բե– կոր»), ըստ որի որոշակիորեն եզրակաց– վեց, որ Կ. բ. մ. թ. ա. VII դ. ուրարտ. հու– շարձան է: Պարբերական պեղումները (1939–70) հայտնաբերեցին Թեյշեբաինիի միջնաբերդն ու նրա շուրջը տարածված քաղաքի մնացորդները: Պեղումներն սկըզ– բում կատարվում են միջնաբերդում, ապա՝ զուգահեռաբար ծավալվում քաղաքի բուն տարածքում (շուրջ 35 հա): ՀՍՍՀ ՀԿՊ–ի (ղեկ. Կ. Ղաֆադարյան), ՍՍՀՄ ԳԱ Հայկ. բաժանմունքի (ղեկ. Ս. Տեր–Ավետիսյան) և պետ. էրմիաաժի (ղեկ. Բ. Պիոտրովսկի) արշավախմբերի համագործակցությամբ կատարվող պեղումներն ընդհատվեցին 1941-ին և վերսկսվեցին 1945-ին: 1947-ից սկսվեցին քաղաքի բնակելի թաղամասերի պեղումները, որոնք Բ. Պիոտրովսկու գըլ– խավորությամբ ղեկավարել են Ա. Վայ– մանը (1947–48), Վ. Սորոկինը (1949- 1950, 1953–54) և Հ. Մարտիրոսյանը (1955–1958): Թեյշեբաինին շրջապատված է եղել մարտկոցավոր և աշտարակավոր, 3 Վ հաստությամբ հզոր պաշտպանական պարսպով, որն ընդգրկել է նաև միջնա– բերդը: Վերջինս ամբողջական մոնումեն– տալ կառույց է՝ լայնարձակ բակով: Երկ– հարկ միջնաբերդի առաջին հարկը բաղ– կացած է եղել ինքնուրույն պահեստա– խմբերից, արհեստանոցներից, գինու մա– ռաններից (յուրաքանչյուրում՝ 700–900 ւ տարողությամբ 70–80 կարաս) և այլ սեն– յակներից, որոնց արտաքին պատերը ընդհանուր գծով կազմում են կառույցի ճակատային մասը: Շինությունները հիմ– նականում ունեն քարե հիմքեր, որոշ շի– նություններ ամբողջովին կառուցված են քարից և ծառայել են որպես հարթակ երկ– րորդ հարկի շքեղ շինությունների՝ տա– ճարների, պալատական շքասենյակների համար: Պատերը, որոնց բարձրությունը երբեմն հասնում է 8 t/–ի, շարվել են խո– շոր (52X35X14 չափսի) հում աղյուսնե– րով, կապող հատվածներում օգտագործ– վել են նաև այլ չավւերի աղյուսներ: Կա– նոնավոր հատակագծված քաղաքը բաղ– կացած էր սոցիալական տարբեր խավե– րի պատկանող մարդկանց բնակարաննե– րից: Բնակելի թաղամասերը կազմված են եղել առանձին տների խմբավորումից, երկու սենյակից բաղկացած տներն առջե– վում ունեցել են բակ՝ օջախով, խմելու ջրի մեծ կարասով ևն: Բլրի մակերևույթին համապատասխան՝ կառույցները դասա– վորված են աստիճանաձև և ունեցել են ելուստավոր աշտարակի տեսք: Այս շար– քում է նաև 3 բաժանմունքից բաղկացած սրբարանը: Բնակելի սենյակներն ու հան– դիսավոր դահլիճները եղել են՝ երկրորդ հարկում: Ի տարբերություն էրեբունիի^ միջնաբերդը գրեթե աննկատելի է միանում բլրի ստորոտին փռված քաղաքին: Քա– ղաքի հվ–արմ, մասում պեղված չորս միա– տիպ, կցաշար բնակարանների (յուրա– քանչյուրում 10–11 սենյակ) ուղղանկյուն, ընդհանուր պարսպի ողջ պարագծով կան որմնահեցեր (չորս անկյուններինը ավելի զանգվածեղ են): Բնակարանների շար– քում կան նաև մեգարոնային և մենատնա– յին տիպի կառույցներ: Նույնատիպ բնա– կելի տների առկայությունից եզրակաց– վում է, որ իշխել է «տիպային» կառուցա– պատման սկզբունքը: Կ. բ–ի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ–ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբարանների, պաշտամունքային այլ կառույցների մա–