Թեյշեբաինիի մի շնա բերդի հատակագիծը սին (SUSi, E’ BAR, E’ SiRiHANi, E’ ADUNUSiNi, «1սալդիյան դռներ» են), ավեփ որոշակի է դարձնում կառույց– ների նշանակությունը: Վիմագիր արձա– նագրությունները հիմնականում վերա– բերում են շինարարական գործունեությա– նը U գրված են մեծ մասամբ պաշտամուն– քային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ են): Կարեոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առա– վելապես բովանդակում են տնտ. փաստա– թղթեր և Թեյշեբաինիում բնակված Փո– խարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ: Կարճ արձանագրություննե– րով բրոնզե առարկաների մեջ առանձին կարևորություն ունի դռան՝ բրոնզե օղա– կաձև փակը, որի վրայի տեքստից պարզ– վում է, որ քաղաքը կոչվել է ուրարտ. եռաստվածության երկրորդ՝ տարերքի Կարմիր բլուրում պեղ– Կարմիր բլուրում պնդ– ված բնակարանի հա– ված տիպային կցաշար աակագիծ (մեգարո– բնակարանների հա–– նային տիպ) տա կագի ծ աստված Թեյշեբայի (Թեյշեբաինի) անու– նով: Իսկ սպառազինման առարկաների վրայի՝ մ. թ. ա. VIII դ. ուրարտ. թագա– վորների արձանագրություններից, որոնք նվիրված են Խալդի աստծուն, երևում է, որ դրանք պատրաստվել են ոչ Թեյշե– բաինիի, այլ էրեբունիի համար: Կ. բ–ի հնագիտական նյութը, պահեստային շեն– քերի ցանցը, ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները (այդ թվում՝ Զվարթնոցում գտնված կոթողը, որը պատկանել է Կ. բ–ին) ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտե– սական և մշակութային կարևոր նշանա– կություն: Քաղաքի բնակելի տարածքի պեղումներով հայտնաբերվեցին ոչ միայն ուրարտ., այլև՝ նախաուրարտ. և վաղ հայկ. մշակույթի հնագիտական շերտեր: Նախաուրարտ. քարակերտ և կավակերտ կուռքերը հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու բնիկ ցեղերի պաշտամունքային մտածողու– թյան մասին: Քաղաքային մասում հայտ– նաբերված վաղ հայկ. հնագիտական նյութերից (հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) և հելլենիստական շըր– ջանի դամբարաններից եզրակացվում է, որ կյանքը քաղաքում գոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում: Հացահա– տիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճ– ներ, սաղավարտներ, նետասլաքներ, տե– գեր ևն) ու գյուղատնտեսական գործիք– ները (եղան, եռաժանի, խոփ, բահ, քարե աղորիքներ, սանդեր ևն), դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, փորագրված փայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավե ուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները և շատ այլ պեղածոներ խոսում են Կ. բ–ում ու ողջ Ուրարտուում բարձր վարպետու– թյան հասած արհեստների ու արվեստ– ների, զարգացած գյուղատնտեսության ու անասնապահության մասին: Հայտնա– բերվել են նաև գարու, վարսակի մնացորդ– ներով և ծղոտե զտիչներով կավամաններ, որոնք օգտագործվել են գարեջուր պատ– րաստելու համար, ցորենի ամբարներ, պահեստներ, խառը հացահատիկներ, քունջութ և դրանից յուղ արտածելու հարմարանք: Փոքրասիական ու անդրկով– կասյան երկրների արտադրանքի նմուշ– ները և սկյութական առարկաները (զեն– քեր, ձիասարք, զարդեր) վկայում են ուրարտ. կենտրոնների կապը ոչ միայն շրջակա երկրների բնակիչների, այլև մերձդնեպրյան սկյութների հետ: Թեյշե– բաինին կործանվել է սկյութների և բնիկ ցեղերի հարձակումից մոտ. մ. թ. ա. 585-ին: Ենթադրվում է, որ այն կարող է կործանված լինել նաև նախքան Ռուսա Գ, որն իշխել ու գործել է Արգիշտիխինի– լիում, Արին–բերդում, իսկ Թեյշեբաինիում հետք չի թողել: Կ. բ–ից հայտնաբերված նյութերը պահվում և ցուցադրվում են Հայաստանի պատմության պետ. թանգա– րանում և Պետ. էրմիտաժում(Լենինգրադ): Պատկերազարդումը տեև 192–193-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V: Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Կարմիր– բլուրի սեպագիր արձանագրությունները, «Տե– ղեկագիր պատմության և գրականության ինս– տիտուտի», 1937, գիրք 2: Իսրայելյան Մ. U., Կարմիր–բլուրի նորագյուտ արձանա– գրությունները, <Աշխատություններ Ն. Մառի անվ. կաբինետի», 1947, JSfa 2: Նույնի, էրեբունի բերդ–քաղաքի պատմություն, Ե., 1971:Ka4)aflapHH K. T., PacKomen Kap- MHp-Biiypa, «Տեղեկագիր Արմֆանի», 1940, Ne 3 ,* IlH0Tp0BCKHil E.B., Hctophh H KyjibTypaypapTy, E.,1944; Նույնի, KapMnp- Ejiyp, [JI., 1970]; KapMHp^Bjiyp, [ .] 1–4, E.-, 1950–55; MapTHpocHH A. A., Topofl TefiinetfaHHH, E., 1961; jibHKOHOB H.M., YpapTCKHe riHCbMa h floicyMeHTbi, M,– JI., 1963; ApyTioHHH H.B., 3eM.neAejrae h ckotobo/lctbo YpapTy, E., 1964; Նույնի, HoBbie ypapTCKHe HaairacH KapMHp-Ejiypa, E., 1966, Մ. Իսրայեւյաէւ
ԿԱՐՄԻՐ ԳԷՏ, գետ Չինաստանում և Վիետնամում: Տես Խոնգխա:
ԿԱՐՄԻՐ ԳԻԾ, մայրուղիների կարմիր գծեր, քաղաքաշինական տերմին, որով նշվում է մայրուղիների, փողոցների, անցումների և հրապարակ– ների տարածքը կառուցապատման հա– մար նախատեսված տարածքից բաժանող պայմանական սահմանը: Համաձայն կա– ռուցապատման նախագծերի, շենքերի շի– նարարությունը կարող է իրականացվել ինչպես Կ. գ–ով, այնպես էլ նրանից հեռու, թաղամասի ներսում:
ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ», բուսական և կենդանա– կան աշխարհի հազվագյուտ և անհետա– ցող տեսակների հաշվառման գիրք: Հրա– տարակվել է 1966-ի հուլիսին, Շվեյցա– րիայում, Բնության պահպանության մի– ջազգային միության կողմից: «Կ. գ.» բաց– վող օրացույցի տեսք ունի, որի ցանկա– ցած էջը կարելի է փոխարինել կամ լրաց– նել անհետացող և հազվագյուտ տեսակ– ների մասին նոր տվյալներով: «Կ. գ.»-ի առաջին հատորում ընդգրկված է կաթնա– սունների 236, երկրորդում՝ թռչունների 287, երրորդում՝ սողունների 119 և երկ– կենցաղների 36 տեսակ: Հրատարակվել է նաև առանձին հատոր՝ նվիրված հազ– վագյուտ բույսերին: Միջազգային նշված միությունը ոչ միայն գրանցում է կենդա– նական և բուսական աշխարհի հազվա– գյուտ ներկայացուցիչներին, այլև միջոց– ներ է ձեռնարկում անհետացումից նրանց փրկելու համար: Սովետական Միությու– նում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում, մեծ ուշա– դրություն է դարձվում հազվագյուտ կեն– դանիների պահպանությանը: Այդ նպա– տակով ստեղծվում են արգելանոցներ, ար– գելավայրեր: ՀՍՍՀ–ում կազմված է պաշտ– պանության տակ առնված բույսերի և կենդանիների հատուկ ցուցակ, որտեղ տեղ են գտել գորշ արջը, անդրկովկասյան ըն– ձառյուծը, բեզոարյան այծը, հայկ. վայրի ոչխարը, մորուքավոր արծիվը, ճպուռ– ները, մեղուները, մրջյունները, թիթեռ– ների որոշ տեսակներ, ինչպես նաև գի– հին, նռնենին ևն: Տես նաև Բնության պահպանություն: Բ.Գեյւիկման
ԿԱՐՄԻՐ ԳՅՈՒՂԱՑԻ», ՀԿ(բ)Կ էջմիածնի գավկոմի և գավհեղկոմի օրգան: Լույս է տեսել 1921–22-ին, էջմիածնում, անկա– նոն պարբերականությամբ: Խմբագիր– ներ՝ Ա. Շահգելդյան, Լ. Թովմասյան, Ա. Մուրադյան, Հ. Բաննահյան: Պրոպա– գանդել է լենինյան գաղափարները և կոմունիստական կուսակցության. քաղա– քականությունը: Արտացոլել է գավառի քաղ–տնտեսական կյանքը, ներկայաց– րել գյուղատնտեսության բնագավառի առաջավորներին, ընդհանրացրել նրանց փորձը: Մասսայականացրել է սովետա– կան իշխանության կենտրոնական և տե– ղական մարմինների դեկրետներն ու հրա– հանգները: «Կարմիր երիտասարդի թեր– թիկ», «Աշխատավոր կնոջ թերթիկ» էջերով նպաստել է գյուղում նոր հասարակության ձևավորման գործին:
ԿԱՐՄԻՐ ԳՎԱՐԴԻԱ, պրոլետարիատի զինված ուժերի կազմակերպման հիմնա– կան ձևը Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղաՓոխության նախապատ– րաստման ու իրականացման ժամանակ և 1918–20-ի քաղաքացիական պատերազ– մի սկզբնական շրջանում: Կ. գ–ի նախա– տիպ էին 1905–07-ի հեղաՓոխության