Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/333

Այս էջը սրբագրված չէ

ժամանակ ստեղծված բանվորական մար– տական դրուժինաներն ու ջոկատները: Բանվորական զինված ջոկատները հան– դես եկան 1917-ի Փետրվարյան բուրժուա– դեմոկրատական հեղափոխության առա– ջին իսկ օրերին, բոլշևիկների նախաձեռ– նությամբ և շարունակեցին աճել որպես բանվորական միլիցիայի ջոկատներ գոր– ծարաններում ու ֆաբրիկաներում՝ նը– րանց պահպանման և ինքնապաշտպանու– թյան համար: 1917-ի ամռանը Կ. գ–ի ջո– կատներ առաջացան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և արդ. կենտրոններում: Պետրոգրադում կարմիրգվարդիական– ները ակտիվորեն մասնակցեցին ապրիլ– յան, հունիսյան և հուլիսյան ցույցերին: Հուլիսյան դեպքերից հետո Կ. գ. որոշ ժամանակով անցավ ընդհատակ, բայց նրա կազմակերպումը շարունակվում էր: ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարից հետո, որը զինված ապստամբության կուրս վերցրեց, Կ. գ. դուրս եկավ ընդհատակից և սկսեց արագորեն պատրաստվել վճռական պայ– քարի: Նոր ջոկատներ կազմակերպվեցին Կոռնիչովշչինայի ջախջախման շրջանում: Հոկտեմբերյան զինված ապստամբու– թյան նախօրեին Պետրոգրադի Կ. գ–ում հաշվվում էր 20 հզ. մարդ: Հոկտ. 23-ին ընդունվեց Կ. գ–ի կանոնադրությունը, կազմակերպվեցին գլխավոր և շրջանային շտաբներ: Կ. գ. հասարակական կազմա– կերպություն էր, ստեղծվում էր կամավոր տերիտորիալ–արտադրական սկզբունքով: Պետրոգրադում Կ. գ–ի կազմակերպիչ– ներն էին՝ Ի. Ցուրենևը (գլխավոր շտա– բի նախագահ), Վ. և Ե. Տրիֆոնովնե– րը, Վ. Պավլովը, Ն. Պոդվոյսկին և ուրիշ– ներ, Մոսկվայում՝ Ա. Վեդերնիկովը, 0ա. Պեչեն, Ե. Ցարոսլավսկին, Վ. Ավա– նեսովը, Պ. Դոբրինինը և ուրիշներ: Ծայրամասերում ևս Կ. գ–ի կազմակերպ– ման մեջ վճռական դերը պատկանում էր բոլշևիկներին: Պետրոգրադում և Մոսկ– վայում Կ. գ. Հոկտեմբերյան զինված ապստամբության առաջատար ուժն էր: Կարմիրգվարդիականները մասնակցե– ցին Ձմեռային պալատի գրոհին, Կերենս– կի–Կրասնովի խռովության, Դուտովշչի– նայի, Կենտրոնական ռադայի ջախջախ– մանը՝ ապահովելով սովետական իշխա– նության հաղթական երթը: «Կարմիր– գվարդիականները, – գրել է Վ. Ի. Լենինը,– կատարեցին աշխատավորնե– րին ու շահագործվողներին շահագործող– ների լծից ազատագրելու ամենաազնիվ ու մեծագույն պատմական գործը» (Լենին Վ. Ի., հ. 27, էջ 293): Բանվորա–գյուղա– ցիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) ձևա– վորումով՝ 1918-ի մարտին Կ. գ. լուծարքի ենթարկվեց, նրա լավագույն հրամանա– տարական կադրերը մտան ԲԳԿԲ: Գրկ. UwnKHH T. A., KpacHaa raapflna b 6opb6e 3a BJiacTfc Cobctob, M., 1967.

ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ», բոլշևիկյան օրա– թերթ: «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հրա– տարակություն: Լույս է տեսել 1918-ին, Թիֆլիսում (մարտին՝ 14 համար «Կարմիր օրեր» անվամբ, ապրիլին՝ 11 համար «Կ. դ.»): Առաջին համարում հրապարա– կել է «Հայաստանի կոմունիստական կու– սակցություն» կազմակերպության հիմնա– դրման և Հայաստանի ինքնորոշման մա– սին դեկլարացիա–մանիֆեստը: Տպագրել է Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմունիստա– կան կուսակցության մանիֆեաո»-ի մի մասը, Վ. Ի. Լենինի «Նամակ Ս. Գ. Շա– հումյանին» [23.11(6). 12.1913, «Նամակ ազգային հարցի մասին» խորագրով] և այլ գործեր: Թերթն անվերապահորեն կանգնել է Կոմինտերնի կողմը, ողջունել նրա որոշումները, պայքարել դրանց իրա– գործման համար. Տպագրել է Մ. Գորկու «Բազեի երգը» ստեղծագործությունը: Աշ– խատակցել են Գ. Հայկունին, Մ. Սահակ– յանը, Ե. Գարագաշը, Գ. Վարդանյանը և ուրիշներ: Ա. Մնաց ական յան

ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿ», հասարակական–քա– ղաքական թերթ: «Հայաստանի կոմունիս– տական կուսակցության» օրգան: Հայկա– կան գործերի կոմիսարիատի հրատարա– կություն: Լույս է տեսել 1919-ին, Մոսկվա– յում (16 համար): Խմբագիր՝ Ա. Կարին– յան: Լուսաբանել է կոմունիստ, կուսակ– ցության գործունեությունը, ներկայացրել Անդրկովկասի, մասնավորապես Հայաս– տանի քաղ. կացությունը: Մերկացրել է հայ ազգայնական կուսակցությունների և միջազգային իմպերիալիզմի գործելա– կերպը Անդրկովկասում, անդրադարձել Ռուսաստանում քաղաքացիական պատե– րազմի ընթացքին, բացահայտել Վերսա– լի և Բրեստի հաշտության պայմանագրերի էությունը: Տպագրել է Գ. Հայկունու «Պրո– լետարական հեղափոխությունը և Հայաս– տանի կոմունիստական կուսակցությունը», «Բանվոր Հայկ» ծածկանունով Հ. Բժշկյա– նի (Գայ) «Բարձրագույն զինվորական կազմը», «Կարմիր բանակ» հոդվածները: Առանձին համար է նվիրել Ս. Շահումյա– նի մահվան տարելիցին: Աշխատակցել են Վ. Տերյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Աթաբեկյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ: Տ. Վարդանյան

ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐԻ ՊԱՏԵ–

ՐԱԶՄՆԵՐ (1455–1485), դինաստիական պայքար անգլ. գահի համար Պլան տա գե– նետների թագավորական տան երկու ճյու– ղերի՝ Լանքաստերների (գերբի մեջ՝ կար– միր վարդ) և Չորքերի (գերբի մեջ՝ սպի– տակ վարդ) միջև: Լանքաստերներին գըլ– խավորապես աջակցում էին տնտեսապես հետամնաց Հս–ի և ուելսի բարոնները, իսկ Չորքերին՝ Հվ–Արլ. Անգլիայի տնտե– սապես առավել զարգացած շրջանների խոշոր հողատերերի մի մասը, ինչպես և «նոր ազնվականության» մեծ մասը և հա– րուստ քաղաքացիները, որոնք շահագըր– գըռված էին առևտրի և արհեստների զար– գացման, ֆեոդալական անարխիայի վե– րացման և ուժեղ թագավորական իշխա– նություն հաստատելու մեջ: Պատերազմ– ներն ավարտվեցին անգլ. գահին Հենրի Թյուդորին (Լանքաստերների հեռավոր ազ– գականն էր) նստեցնելով: Պատերազմ– ների ընթացքում ֆեոդալական ավագանու կործանումը բարձրացրեց «նոր ազնվա– կանության» սոցիալական նշանակությու– նը և դյուրացրեց Անգլիայում Թյուդոր– ների բացարձակապետության հաստա– տումը:

ԿԱՐՄԻՐ &ԻՆՎՈՐ», շաբաթաթերթ, երկ– օրյա թերթ, վերջում՝օրաթերթ: ՀՍԽՀ կարմիր բանակի քաղբաժնի, այնուհետև՝ ՀՍԽՀ հավաքական բրիգադի քաղբաժ– նի, Հայկ. հավաքական դիվիզիայի քաղ– բաժնի, Հայկ. հրաձգային դիվիզիայի քաղբաժնի, վերջում՝ Կ. Վորոշիլովի անվ. 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկ. դիվիզիայի օրգան: Լույս է տեսել 1921 – 1938-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Վ. Ծովյան, Ա. Մարության, Ե. Չուբար, Ս. Ասլիբեկյան, Հ. Տեր–Դանիելյան, Մ. Դավթյան, Մ. Պարոնիկյան, Ա. Ալեք– սանյան, Գ. Գյոլեցյան, Ղ. Հովհաննիս– յան, Ա. Նիկողոսյան, Շ. Հովհաննիսյան: Պրոպագանդել է կոմունիստական կու– սակցության ներքին և արտաքին քաղա– քականությունը, լուսաբանել դիվիզիայի ստորաբաժանումների մարտական պատ– րաստության, զինվորների քաղ. դաստիա– րակության հարցերը: «Կ. զ.» անդրադար– ձել է նաև ՀՍՍՀ–ի ժողտնտեսության և մշակույթի հաջողություններին: Թղթակ– ցել են Ա. Մյասնիկյանը, Հ. Բժշկյանը (Գայ), Հ. Հովսեփյանը, Հ. Լազյանը և ուրիշներ: 1920–1921-ին լույս է տեսել «Կարմիր բանակ» անունով: Ս. Նաչրանդյան

ԿԱՐՄԻՐ &ԻՆՎՈՐ», բանակային երկ– օրյա թերթ: 89-րդ հայկ. Թամանյան հրա– ձըգային դիվիզիայի քաղբաժնի օրգան: Լույս է տեսել 1942–56-ին, Երևանում (պատերազմի տարիներին դիվիզիայի տե– ղակայման վայրերում): Խմբագիրներ՝ Գ. Հարության, Մ. Նալբանդյան, Հ. Առա– քելյան: Պրոպագանդել է սոցիալիստա– կան հայրենիքի պաշտպանության լե– նինյան սկզբունքները, ցույց տվել կո– մունիստական կուսակցության առաջնոր– դող դերը Հայրենական մեծ պատերազ– մում, լուրեր հաղորդել սովետա–գերմ. ռազմաճակատից, ներկայացրել հայ ռազ– միկների սխրանքը: Տպագրել է Մ. Սար– յանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Ն. Զար յանի և ուրիշների նամակներն ու ուղերձները՝ հասցեագրված սովետական մարտիկներին: Ետպատերազմյան տա– րիներին թերթը պայքարել է զինվորնե– րի մարտական պատրաստականության բարձրացման, քաղ. դաստիարակության ամրապնդման համար, բացատրել սովե– տական պետության քաղաքականության էությունը, մեկնաբանել ժամանակի քաղ. իրադարձությունները: Ս. Նաչբանղյան

ԿԱՐՄԻՐ ԼՈՌԻ», թերթ: ՀԿ(բ)Կ Լոռվա գավառային և հեղափոխական կոմիտե– ների օրգան: Լույս է տեսել 1921–22-ին, Ջւսլալօղլիում (ՍտեՓանավան), անկա– նոն պարբերականությամբ: Խմբագիր– ներ՝ Կ. Ղազարյան, Գ. Մեհրաբյան, Ս. Սահակյան (մաճկալ Շմավոն): Մատ– չելի, տեղական բարբառին մոտ լեզվով, ներկայացրել է սովետական կարգերի կառուցվածքն ու էությունը, ծանոթացրել Հայաստանի կոմունիստական կուսակցու– թյան խնդիրներին: Լուսաբանել է գավ– կոմի, գյուդխորհուրդների գործունեու– թյունը, մեծ տեղ տրամադրել հողային հարցի լուծմանը: Նոր հասարակարգի կառուցման գործում կարևոր դեր է հատ– կացրել կանանց շրջանում տարվող աշ– խատանքներին, երիտասարդության դաս– տիարակության, կրթության և սպորտի հարցերին: Ունեցել է «Լոռվա կարմիր երիտասարդ», «Լոռվա աշխատավոր