Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/356

Այս էջը սրբագրված չէ

ված է եղել Կ. վ՜ին: Տարբեր տարիներ Կ. վ–ում դասավանդել են Մ. Գարագաշյա– նը, Հ. Շիշմանյանը (Ծերենց), Բ. Կյուլե– սերյանը, Հ. Հինդլյանը, Ռ. Պերպերյանը, Մ. Կյուրճյանը, Ե. Տեմիրճիպաշյանը, Հ. Պարոնյանը, Գ. Նորաաունկյանը, Ս. Կուրտիկյանը, Գ. Գավաֆյանը, Ե. Տեր– Անդրեասյանը, Հ. Ասաաուրը, Տ. Չրաք– յանը (Ինտրա), Լ. Շանթը, Վ. Թեքեյանը, Հ. Օշականը, Կ. Զարյանը, Զ. Ասաաուրը (Սիպիլ), Մ. Իզմիրսանը, Մ. Օրմանյանը, Ե. Դուրյանը, Գ. Սրվանձայանը, Գ. Խա– չատրյանը, Ա. Սյուրմելյանը, Ա. Խաչա– տրյանը և ուրիշներ: Դասավանդել է նաե Կոմիտասը. «Գուսան» երգչախումբը կազմվել է հիմնականում վարժարանի սաներից: Կ. վ–ում սովորել են Ա. Չո– պանյանը, Հ. Աճաոյանը, Ա. Ալպոյաճյա– նը, Հ. Սիրունին, Ա. Արմենյանը, Մ. Մե– ծարենցը, Վ. Թեքեյանը, Հ. Մնձուրին, Ռ. Շիշմանյանը, Երուխանը (Ե. Սրմաքեշ– խանլյան), Օ. Չիֆթեսարաֆը, Հ. Պերպեր– յանը, Պ. Գեորգյանը, Ս. Մանուկյանը, է. Մանվելյանը, Գ. Ալեքսանյանը և ուրիշ– ներ: Բազմաթիվ կեդրոնականցիներ հայրենադարձվել են և շարունակել իրենց գործունեությունը մայր հայրենիքում (Կ. Կարագյան, Գ. Անտոնյան, է. Չոփուր– յան, Վ. Պետոյան, Տ. Քրմոյան): Սովո– րողների թիվը տատանվել է 30–350-ի միջե: 1947-ին Պոլսում հիմնադրվել է Կ. վ–ի սանուց միությունը, որն իր մասնա– ճյուղերն ունի Ֆրանսիայում, ԱՄՆ–ում և Կանադայում: Այն իր գրական, թատերա– կան, երաժշտական, մշակութային և այլ միջոցառումներով նպաստում է հայա– պահպանման գործին, միաժամանակ աշ– խատում նյութապես և բարոյապես սա– տարել մայր վարժարանին: Կ. վ. ունի 130 (1978) աշակերտ, պահվում է հայ համայնքի նվիրատվություններով: Կ. Կարագյան ԲոՆիֆսսաի Միխայլովիչ (ծն. 1903), սովետական Փիլիսոփա, քիմիկոս, գիտության պատմաբան: ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1966): ԱՄԿԿ անդամ 1918-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմ. ֆակուլտետը (1930): 1962-ից ԱՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատ– մության ինստ–ի, 1973–75-ին փիլիսոփա– յության ինստ–ի դիրեկտոր: 1975-ից ՍՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատ– մության ինստ–ի սեկտորի վարիչ: Ուսում– նասիրել է մատերիալիստական դիալեկ– տիկայի, բնագիտության փիլիսոփայու– թյան, գիտաբանության և գիտական հայտ– նագործության հոգեբանության ու տրա– մաբանության հարցերը, ձեակերպել դիա– լեկտիկական տրամաբանության մի քանի սկզբունքներ: Գիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ է (1963-ից), մի շարք երկրների ակադեմիա– ների արտասահմանյան անդամ: Պարգե– վատրվել է երեք շքանշանով: Երկ. EflHHCTBO flHajieKTHKH, JioruKH h Teo– pHH no3HaHHH, M., 1963; KjiaccH<i)HKai;HH HayK, t. 1–2, M., 1961–65; ITpeflMeT h B3a- HMOCBH3b eCTeCTBeHHMX HayK, 2 H3A-,tM., 1967; Tpn acneiera aTOMHCTHKH, t* 1–3, M., 1969; JleHHH h flHaneKTHKa ecTecTB03HaHHH XX Beica, M., 1971; Kaic H3yqati> khhty B*H. JleHHHa <MaTepna^H3M h 3Miiiiphokphthqh3m>, 3 H3fl., c H3M. h flon., M., 1972. Բ.Մ. Կեդրով Մ. Վ. Կելդիշ

ԿԵԴՐՈՎ Միխայիլ Նիկոլաեիչ [21.12. 1893 (2. 1. 1894), Մոսկվա –22.3.1972, Մոսկվա], ռուս սովետական ռեժիսոր, դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1948): 1922-ին ընդունվել է ՄԳԱԹ–ի 2-րդ ստու– դիա, 1924-ին՝ ՄԳԱԹ–ի թատերախումբ: Լավագույն դերերից են՝ Մին Բին–ու (Վ. Իվանովի «Զրահագնացք 14–69»), Կվասով (Կիրշոնի «Հաց»), Մանիլով (Գո– գոլի «Մեռած հոգիներ»), Զախար Բարդին (Գորկու «Թշնամիներ»), Տարտյուֆ (Մո– լիերի «Տարտյուֆ»), բեմադրություննե– րից՝ Գորկու «Ծառայության մեջ» (1933), Կրոնի «Խորագնաց հետախուզություն» (1943, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), Լ. Ն. Տոլստոյի «Լուսավորության պտուղները» (1951, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952), Գո– գոլի «Ռեիզորը» (1967): ՍՍՀՄ պետ. մըր– ցանակների դափնեկիր (1949, 1950): Գրկ.BjiaflHMHpoBa 3.B., Kaacflbra no-cBoeMy, M., 1966, c. 9–56, ԿԵՏԼ, Կես, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի վխայեթի Կարնո գավա– ռում, էրզրումի դաշտում, համանուն քա– ղաքից 2 կմ հեռավորության վրա: XX դ. սկզբին ուներ 776 (60 ընտանիք) հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկե– ղեցի (U. Մինաս) և ազգային վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:

ԿԵԹԻԿ, Կեթեկ, Ք և թ ի կ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում: Հիշա– տակվում է «Աշխարհացոյց»-ում (VII դ.): Տեղը որոշակի չէ: Հ. Հյուբշմանը տեղա– դրում է այժմյան Շիրվանի շրջանում, Մադենի գետահովտում:

ԿԵԼԱՍՈՒՐԻ, գյուղ Աբխազական ԻԱԱՀ Աուխումի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ արեելք: Բնակչությունը՝ հայեր, վրացի– ներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխա– խոտի, եգիպտացորենի, թեյի, ցիտրու– սային կուլտուրաների մշակությամբ, այ– գեգործությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի հայկ. տարրա– կան դպրոց: Կ. հիմնադրվել է 1818-ին: Հայերը եկել են Տրապիզոնից և նրա շրջակայքից, 1898-ին:

ԿԵԼԴԻՇ Մստիսլավ Վսեվոլոդովիչ [28.1 (10.2).1911, Ռիգա –24.6.1978, Մոսկվա], սովետական մաթեմատիկոս, մեխանիկ, 1960–61-ին՝ ՍՍՀՄ ԳԱ փոխպրեզիդենտ, 1961–75-ին՝ պրեզիդենտ: Սոցիալիստա– կան աշխատանքի եռակի հերոս (1956, 1961, 1971), ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավար– տել է Մոսկվայի համալսարանը (1931): Աշխատել է Կենտրոնական աերոհիդրոդի– նամիկայի ինստ–ում, Մոսկվայի համալ– սարանում, ԱՍՀՄ ԳԱ Վ. Ատեկլովի անվ. մաթեմատիկայի ինստ–ում, 1953-ից եղել է ՍՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստ–ի դիրեկտոր: Կ. մեծարժեք հետազո– տություններ ունի մաթեմատիկայի, կիրա– ռական մաթեմատիկայի, աերոհիդրոդի– նամիկայի, տատանումների տեսության բնագավառներում: Ավիացիոն կոնստրուկ– ցիաների տատանման կամ ինքնատա– տանման վերաբերյալ աշխատանքներում Կ. մշակել է ինքնաթիռի ֆւաաերի տեսու– թյունը, ստեղծել այդ երեույթի թվային հաշվարկի և աերոդինամիկ խողովակում նրա մոդելավորման մեթոդներ: Առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների աերոդինամիկ բնութագրի վրա միջա– վայրի սեղմելիության ազդեցությունը, ընդ– հանրացրել վերամբարձ ուժի վերաբերյալ ժուկովսկու թեորեմը: Կ–ին են պատկա– նում հեղուկի մակերեույթի տակով մարմ– նի շարժման հիդրոդինամիկայի և ալի– քային դիմադրության, տատանվող թեի և պտուտակի տեսությունների վերաբերյալ հիմնավոր արդյունքները: Կ–ի մաթ. հիմ– նական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկ– ցիաների տեսություններին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասա– րումներին, ֆունկցիոնալ անալիզին: Առա– ջադրել և լուծել է Լապլասի հավասարման համար Դիրիխլեի խնդրի լուծման կայու– նության հիմնական հարցերը: Լուծել է փակ տիրույթում ֆունկցիաները բազման– դամներով հավասարաչափ մոտարկելու խնդիրը: Առաջինն է ապացուցել սեփական և կցված ֆունկցիաների համակարգի լրի– վությունը մասնակի ածանցյալներով ան– ինքնահամալուծ օպերատորների համար: Կ. եղել է ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ: Կ–ի կարդացած դասախոսությունները Երեանի համալսա– րանում, ինչպես նաև նրա հետագա սերտ կոնտակտները հայ մաթեմատիկոսների հետ, վճռական նշանակություն ունեցան կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական դպրոցի կազմավոր– ման և զարգացման գործում: ԱՍՀՄ VI – VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: ՍՍՀՄ պետ. (1942, 1946) և լենինյան (1957) մրցանակների դափնե– կիր: Գրկ. McTHCJiaB BceBOJioflOBHq Kejiflbim, «YcnexH MaTeMaraqecKHx HayK», 1971, t. 26, b. 4(160) >

ԿԵԼԵՆՑԻԿ, Կելենցիք, գյուղ Արե– մտյան Հայաստանում, էրզրումի վիլա– յեթի Երզնկայի գավառում: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Կ–ում կար եկեղեցի (Ս. Թադեոս) և ազգային վարժարան: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ– վել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԵԼԼԵՐ (Keller) Գոտֆրիդ (1819-1890), շվեյցարացի գրող: Գրել է գերմաներեն: Սովորել է Մյունխենի Արվեստների ակա– դեմիայում (1840–42): 1855-ին տպագըր– վել է Կ–ի «Կանաչ Հայնրիխ» վեպը, որը