Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/369

Այս էջը սրբագրված չէ

կրթություն ստանալով և կանգնած լի– նելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ Փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղաՓարը: Կենսբ. գիտությունները հայ իրականու– թյան մեջ բուռն զարգացում են ապրում սովետական կարգերի հաստատումից հե– տո: Նոր կազմակերպված Երևանի հա– մալսարանում, Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձ– րագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ՝ կենսաքիմի– կոս Հ. Հովհաննիսյանը (1875–1941), ֆիզիոլոգ Տ. Մուշեղյանը (1886–1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պ. Քալանթարյանը (1887–1942), բուսա– բան Հ. Բեդելյանը (1874–1940), բուսա– բույծ Մ. Թումանյանը (1886–1950), կեն– դանաբան Ա. Տեր–Պողոսյանը (1880– 1954) և ուրիշներ հիմնադրում են հայկ. կենսբ. դպրոցը: Նորաստեղծ գիտական օջախները 1943-ին միավորվում են Հայկ. ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հա– մակարգում, որը դառնում է հայկ. գիտու– թյան առաջավոր կենտրոնը: Լայն մասշ– տաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը Ա. Թաիսոաջյանի ղեկավարությամբ: Նրա և մի խումբ երիտասարդ գիտնական– ների մասնակցությամբ լույս են ըն– ծայվում Հայաստանի ֆլորային նվիր– ված 8 հատորներ ու մենագրություններ: Դրան զուգահեռ սկսվում է բուսական ծած– կույթի ուսումնասիրությունը (Ա. Թախտաջ– յան, Հ. Մաղաքյան): Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան (Մ. Չայլախ– յան, Վ. Ղագարյան), առանձին մենագրու– թյուններ են հրատարակվում բարձրա– կարգ բույսերի անհատական զարգացման և ծերացման պրոբլեմների վերաբերյալ: Ա. Շելկովնիկովի, Ա. Ցուզբաշյանի, Մ. Տեր–Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը: Լայն ծավալ են ստանում գլխավորապես հացազգիների գենետիկային և սելեկցիային (Մ. Թու– մանյան, Դ. Բաբաջանյան, Վ. Դուլքան– յան), խաղողի վազին (Ս. Պողոսյան), բանջարանոցային մշակույթներին (Հ. Բա– տիկյան, Ա. Անանյան և ուրիշներ) նվիր– ված հետազոտությունները: Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոս– ների դպրոցը, որի հիմնական ուշադրու– թյունը նվիրվում է բարձրագույն նյարդա– յին համակարգի կենսաքիմիային (Հ. Բու– նիաթյան, Ա. Դալոյան, Ա. Մովսեսյան և ուրիշներ): Մանրէակենսաբանական հե– տազոտությունները վերաբերում են Հա– յաստանի հողերի մանրէակենսաբանա– կան բնութագրմանը և արդյունակենսա– բանական մանրէակենսաբանությանը (Հ. Փանոսյան, է. Աֆրիկյան): Խոշոր հետազոտություններ են սկսվում կենդանիների ֆիզիոլոգիայի բնագավա– ռում նշանավոր ֆիզիոլոգներ Լ. Օրբելու, է. Հասրաթյանի, իյ. Կոշտոյանցի ղեկա– վարությամբ աճած երիտասարդ գիտնա– կանների կողմից: Այդ աշխատանքները վերաբերում են կենտրոնական (Վ. Ֆա– նարջյան), վեգետատիվ (Հ. Բակլավաջյան) նյարդային համակարգին, գյուղատնտ. կենդանիների (Ս. Կարապետյան), պես– մեկերի մեխանիզմի (Ս. Բակունց) և կեն– դանիների վարքի (Լ. Ղամբարյան) ֆիզիո– լոգիայի պրոբլեմներին: Ագրոքիմիական ուսումնասիրությունները, բացի ագրո– քիմիական պրոբլեմների և հիդրոպոնի– կայի ինստ–ի ց (Դ. Դավթյան), լայն ծավալ են ստացել նաև գյուղատնտեսության մինիստրության հողագիտության, երկրա– գործության և գինեգործության, խաղո– ղագործության և պտղաբուծության ինստ–ներում, որտեղ աշխատանքները նվիրված են հանրապետության հողերի ագրոքիմիական բնութագրմանը, բույսերի անհող մշակությանը և այլ գործնական հարցերի: Վերջին տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվում կենսա– ֆիզիկայի, մոլեկուլային Կ–յան ուղղու– թյամբ: 9-7^. Տ և ր–Պ ո ղ ո ս յ UI ն Ա. Գ., Բիոլո– գիական մտքի զարգացումը Հայաստանում, Ե., 1960: Գաբրիելյան Ռ. Բ., Ակնարկ– ներ դարվինիզմի և բիոլոգիական պատմու– թյան հայ գրականության մեջ, Ե., 1963: Գի– տությունը Հայաստանում 50 տարում (ժող.), Ե., 1973: JI y h k e b h դ B. B., Ot Tepaic- jiHTa flo ZfapBHHa, 2 1 –2, M., 1960; B a y 9 p 3. C., TeopeTHnecKaa 6nojiomsi, M.– Jl., 1935; Panic ob B. E., OiepKH no hc– tophh 3BOJHOIJHOHHOS HfleH B PoCCHH flO flap- BHHa, t. 1, M.–JI., 1947; Jl e b h h B. Jl., CnpaBo^Boe noco6ne no 6H6jmorpa<i)HH ajih tfnojioroB, M.–Jl., 1960; Փ p o ji o b H. T., OqepKH MeTOflOJmrHH dnojiorHqecKoro HCCJie- AOBaHHH, M.j 1965; 06iu,aa ճւոաօոա, nofl pep,. RD.H. IIojiflHCKoro, M.* 1966; B h h- necTep A.M., Ochobm coBpeMeHHoii 6ho- jiormi, nep. c aHrji., M., 1967; B h ji ji h K., Re Tbe B., BnojiorHfl, nep. c aHrji., M.f 1974. Վ. Ղազաբյան

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱ– ԿԱՆ, փորձարարական կենսաբանության բաժին, մշակում է գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի, ինչպես նաե օգտակար մանրէների մթերատվության ավելացման միջոցառումների տեսական հիմունքները: Ծագել և զարգացել է կենսբ. ու գյուղատնտ. գիտությունների հարակց– ման հանգույցում՝ օգտագործելով գենե– տիկայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբա– նության նվաճումները: Հիմնական խըն– դիրն է, բացահայտել գյուղատնտ. կեն– դանիների և բույսերի հեւոերոզիսի գե– նետիկական և ֆիզիոլոգիական–կենսա– բանական, հիբրիդիզացիայի ժամանակ ծնողական զույգերի ընտրության հի– մունքները, բույսերի պոլիպլոիդ ձեերի օգտագործման հնարավորությունները, ուսումնասիրել արհեստական մուտագե– նն զի բնույթը, մշակել կենդանիների ու բույսերի պաթոգենեզի և իմունիտետի գենետիկական, ֆիզի ոլոգի ական–կենսա– քիմիական հիմունքները, մանրամասնո– րեն հետազոտել գյուղատնտ. կենդանի– ների կերակրման առանձնահատկություն– ները, օրգանիզմում սպիտակուցների և ճարպերի սինթեզը (կերակրման նորմա– ների և ռացիոնների կատարելագործման համար), Լակտացիայի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան, կենդանիների պահվածքի համակարգերը, դրանց մթերատվության բարձրացման, բրդի քանակի ավելացման և որակի լավացման հարցերը: Կ. գ. պրոբլեմներից են նաև գյուղատնտ. կեն– դանիների ու բույսերի հիվանդություննե– րի և վնասատուների դեմ պայքարի մե– թոդների կատարելագործումը, ֆոտոսին– թեզում արեի էներգիայի օգտագործման գործակցի բարձրացումը (օրինակ, ցանք– սերի կառուցվածքի օպտիմալ մեթոդները) են: Դրա հետազոտությունները կոորդի– նացնում են Լենինի անվ. ՀամԳԳԱ և նրա ԳՀԻ–ները: Կ. գ–ի խնդիրները լուսաբան– վում են «CeJlbCK0X03HHCTBeHHafl 6hojio- ռա» («Գյուղատնտեսական կենսաբանու– թյուն») և այլ ամսագրերում: Տես նաե Ագրոնոմիա, Անասնաբուծություն հոդ– վածները:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, մարդու կյանքի պատմության վերստեղծումը՝ կապված տվյալ ժամանակաշրջանի հասարակական իրականության հետ: Կ–յան առաջին օրի– նակները պատկանում են անտիկ շրջանին: Միջնադարում հիմնականում գրում էին սրբերի կամ սրբերի շարքը դասվող մարդ– կանց Կ., որ հայտնի է վարքագրություն անունով (օրինակ, Կորյունի «Վարք Մաշ– տոցի»^): Արդի հասկացությամբ Կ. առա– ջացել է XVIII և զարգացել XIX դդ.: XX դ. այն ձեավորվել է իբրե գեղարվեստական գրականության ժանր (Ռ. Ռոլան, Ս. Ցվեյգ, Ա. Մորուա): Կ. կարող է լինել գիտական (Ա. Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրու– թյունը»), գեղարվեստական (Ա. Մորուայի «Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը»), գիտա–մասսայական (Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի և այլոց կյանքը ներկա– յացնող գրքեր): Կ–ի մի տեսակն է ինքնա– կենսագրությունը: Տես նաև Հուշագրու– թյուն: Դ.ԳասէկարյաԱ

ԿԵՆՍԱԵՐԿՐԱՔԻՄԻԱ, երկրաքիմիայի բաժին, ուսումնասիրում է կենսոլորտում օրգանիզմների մասնակցությամբ ընթա– ցող երկրաքիմիական պրոցեսները: Երկրի վրա քիմ. տարրերի միգրացիան հնարա– վոր չէ հասկանալ առանց օրգանիզմների ազդեցությունը հաշվի առնելու: Կ–ի հիմ– նական դրույթները մշակել է ակադեմի– կոս Վ. Ի. Վեռնադսկին: Կ. հետազոտում է ոչ թե օրգանիզմների առանձին ձեերն ու տեսակները, այլ ամբողջ կենդանի նյութը: Վերջինս Երկրի մակերեույթի վրա անհա– վասարաչափ է բաշխված: Հայտնի են կենդանի նյութի կուտակման վայրերը, օրինակ, պլանկտոնը՝ օվկիանոսներում և ծովերում, անտառները՝ ցամաքում, տոր– ֆը՝ հողերում: Բնակչության խտությունը նույնպես անհավասարաչափ է և մեծ չա– փով կախված է հողա–կլիմայական զոնա– ներից: Բուսական օրգանիզմները կազ– մում են կենդանի նյութի գլխավոր զանգ– վածը (արեգակի էներգիայի մոտ 1%-ը կլանում են բույսերը): Կենդանի նյութի կազմում մասնակցում են բոլոր հայտնի քիմ. տարրերը և նրանց իզոտոպները: Օր– գանիզմները կատարում են երկրաքիմիա– կան ֆունկցիա՝ մասնակցելով այս կամ այն քիմ. տարրի կենսածին միգրացիա– յին: Կենդանի նյութի մասնակցությունը կենսաերկրաքիմիական պրոցեսներին արտահայտվում է ուղղակի կամ անուղղա– կի ձեերով: Այսպես, օրգանիզմների մա– հացումից հետո կենդանի նյութն անմիջա– կանորեն մասնակցում է դիատոմիտի, կրաքարերի, ածուխների, նավթի առա– ջացմանը: Ֆոտոսինթեզի հետեանքով կա–