Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/371

Այս էջը սրբագրված չէ

նակության պայմաններում: Երկրորդ հիմնական առանձնահատկությունն այն է, որ բջիջներում պրոցեսներն ընթանում են ջերմաստիճանի, ճնշման և ծավալի անկ– ման բացակայության պայմաններում: Վերջին տասնամյակում Կ–ի զարգացման հիմնական արդյունքներից է օրգ. աշխար– հում՝ միկրոօրգանիզմներից մինչև մարդը, էներգետիկ պրոցեսների միօրինակու– թյան հաստատումը: Պարզվել է, որ բու– սական և կենդանական աշխարհի համար նույնն են այն նյութերը, որոնց մեջ էներ– գիան կուտակվում է, և այն պրոցես– ները, որոնց միջոցով իրականանում է այդ կուտակումը: Օրգանիզմի համար ան– հրաժեշտ էներգիան մ ui կ ր ո է ր գ ա– յ ի ն միացություններում է, որոնց բնորոշ է ֆոսֆատային խմբերի առկայությունը: Օրգանիզմում էներգիայի փոխակերպման գործում այդ միացությունների դերը բա– ցահայտել է սովետական կենսաքիմիկոս Վ. էնգեչգարդը: Օրգ. աշխարհի էներգիա– յի կարևորագույն փոխարկիչը և հաղոր– դիչը ադենոզինեռֆոսֆորաթթուն է՝ ԱԵՖ–ը (տես Ադենոզին ֆոսֆորաթթուներ), որը ճեղքվում է ադենոզինկրկնաֆոսֆորա– թթվի (ԱԿՖ) և ադենոզինմիաֆոսֆորա– թթվի (ԱՄՖ): ԱԵՖ–ի հիդրոլիզն ընթանում է հետևյալ ձևով՝ ԱԵՖ+ H20–>ԱԿՖ+ ֆոսֆատ: Երկրի վրա կյանքի համար անհրաժեշտ էներգիայի միակ և հիմնական աղբյուրը արևի էներգիան է, որի մի մասը կլանվում է բույսերի և որոշ բակտերիաների պիգ– մենտներով և ֆոաոսինթեզի պրոցեսում կուտակվում է ինքնասուն օրգանիզմների կողմից քիմ. էներգիայի ձևով, մի մասն էլ ԱԵՖ–ի ձևով ևն: Տարասուն օրգանիզմնե– րում ԱԵՖ–ը գոյանում է շնչառության ըն– թացքում, որոշ քանակությամբ էներգիա է կուտակվում նաև քեմոսինթեզի ժամա– նակ: Կ–ի պրոբլեմների, մասնավորապես քիմ. էներգիան մեխանիկականի փոխար– կելու մեխանիզմների ուսումնասիրու– թյունը պահանջում է այդ պրոցեսների քննարկում ենթամոլեկուլային մակար– դակով, որտեղ սկսում են գործել քվան– տային ֆիզիկայի և քիմիայի օրենքները: Գրկ. C e h t-JX b e p fl b h A., BnoaHepre- Trnca, nep, c amvi., M., 1960; Paxep 3.* Eno3HepreTnqecKHe MexaHH3Mbi, nep. c aHrn., M., 1967.

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ՄՄՀՄ–ում ամենամսյա դրամական ապահովություն, որը վճար– վում է անաշխատունակներին՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորց– նելու, երկարամյա ծառայության դեպքում: Կ. նշանակվում է սպառման հասարակա– կան ֆոնդերից՝ անցյալ աշխատանքի կամ հանրօգուտ գործունեության համար և, որպես կանոն, գոյամիջոցի հիմնական աղբյուր է: Աշխատավորներին Կ–ով ապա– հովելու խնդիրը միշտ եղել է ՍՄԿԿ ծրագրային պահանջներից մեկը: Աշխա– տավորներին Կ–ով ապահովելու անհրա– ժեշտության մասին Վ. Ի. Լենինը գրել է. «… բանվորներն իրենց աշխատանքով կերակրում են բոլոր հարուստ դասակար– գերին և ամբողջ պետությանը, ուստի և դրանք ոչ պակաս իրավունք ունեն կենսա– թոշակ ստանալու, քան այն ստացող չինով– նիկները» (Երկ., հ. 7, էջ 22): Ներկայումս ԱԱՀՄ–ում Կ. ստանալու իրավունք ունեն բոլոր բանվորները, ծառայողները, կոլ– տնտեսությունների անդամները, զինծա– ռայողները, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական և այլ ուսումնական հաս– տատություններում սովորողները, ստեղ– ծագործական միությունների անդամները, հատուկ ծառայություններ ունեցող ան– ձինք կամ նրանց ընտանիքի անդամները՝ կերակրողին կորցնելու դեպքում: Ծ և ր ու– թ յ ա ն Կ. նշանակվում է ցմահ, աշխա– տունակության վիճակից անկախ, տղա– մարդկանց 60 (ոչ պակաս 25 տարվա աշ– խատանքի ստաժի առկայությամբ), կա– նանց 55 (ոչ պակաս 20 տարվա աշխատան– քի ստաժի առկայությամբ) տարին լրա– ^նալու դեպքում: Որոշ կատեգորիաների աշխատողների Կ. նշանակվում է արտոն– յալ հիմունքներով (տարիքի և ստաժի կամ միայն տարիքի զեղչով): Աշխատանքի ընթացքում կենսաթոշակային տարիքի հասած, բայց անհրաժեշտ ստաժ չունեցող անձանց Կ. նշանակվում է եղած ստաժի համապատասխան, եթե նրանք աշխատել են առնվազն 5, այդ թվում Կ–ի համար դի– մելուց անմիջապես առաջ՝ 3 տարի: Կ. տրվում է վաստակի 50-ից մինչև 100 տո– կոսի չափով, որոշակի անընդհատ կամ ընդհանուր ստաժի դեպքում՝ հավելումով: Հավելում տրվում է նաև չաշխատող կեն– սաթոշակառուների խնամքի տակ գւոնը– վող անաշխատունակների համար: Կ–ի առավելագույն չափը ամսական 120 ռ. է, նվազագույնը՝ 45 ռ. (կոլտնտեսության անդամինը՝ 28 ռ.): հաշմանդամու– թյան Կ., աշխատանքային խեղման կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետե– վանքով, նշանակվում է աշխատանքի ստա– ժից անկախ, ընդհանուր հիվանդության հետևանքով՝ աշխատանքի որոշակի ստա– ժի առկայության դեպքում (1–20 տարի՝ կախված աշխատողի տարիքից, սեռից, աշխատանքի տեսակից): Կ–ի չափը որո– շող գործոններ են՝ աշխատունակությունը կորցնելու պատճառը և աստիճանը, աշ– խատանքի պայմանները, անընդհատ ստա– ժը, ընտանեկան դրությունը: Կերա– կրողին կորցնել ու դեպք ու մ Կ. նշանակվում է ընտանիքի այն անաշ– խատունակ անդամներին, որոնք գտնվել են մահացածի խնամքի տակ: Աշխատան– քային խեղման կամ պրոֆեսիոնալ հի– վանդության հետևանքով մահացածների ընտանիքներին, մահացած կենսաթոշա– կառուների ընտանիքներին, ինչպես նաև ՄՄՀՄ քաղաքացու պարտքը կատարելիս զոհված քաղաքացիների ընտանիքներին Կ. նշանակվում է կերակրողի աշխատանքի ստաժից անկախ: Ընդհանուր հիվանդու– թյան հետևանքով մահացածների ընտա– նիքներին Կ. նշանակվում է, եթե կերա– կրողը ունեցել է այնպիսի ստաժ, որը ան– հրաժեշտ կլիներ նրան հաշմանդամու– թյան Կ. նշանակելու համար: .Կ–ի չափը կախված է ընտանիքի անդամների թվից, կերակրողի մահվան պատճառից, նրա աշ– խատանքի պայմաններից և անընդհատ ստաժի տևողությունից: Երկարամյա ծառայության համար Կ. նշա– նակվում է լուսավորության և առողջապա– հության աշխատողներին, արտիստներին և քաղաքացիական ավիացիայի թռիչքա– յին անձնակազմին, տարիքից ու աշխա– տունակությունից անկախ՝ որոշակի մաս– նագիտական սաաժի առկայության դեպ– քում: Անհատական Կ. տրվում է հեղափոխական, պետ., հասարակական ու տնտ. գործունեության, մշակույթի, գի– տության և տեխնիկայի բնագավառներում պետությանը հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիներին: Այդ անձանց մահվան դեպքում կենսաթոշակ տրվում է նրանց ընտանիքների անդամներին: ՍՍՀՄ–ում Կ. նշանակելու կարգն ու պայ– մանները սահմանող ակտերն են՝ պետա– կան կենսաթոշակների մասին 1956-ի հու– լիսի 14-ի օրենքը (1975-ի խմբագրու– թյամբ), ՄՄՀՄ Մինիծտրների խորհրդի 1972-ի օգոստ. 3-ին հաստատված կանոնա– դրությունը՝ պետական կենսաթոշակներ նշանակելու և վճարելու կարգի մասին (հետագա փոփոխություններով ու լրա– ցումներով), կոլտնտեսությունների ան– դամների կենսաթոշակների և նպաստների մասին 1964-ի հուլիսի 15-ի օրենքը (հե– տագա փոփոխություններով ու լրացումնե– րով), դրա հիման վրա ՄՄՀՄ Մինիստր– ների խորհրդի 1964-ի հոկտ. 17-ի կանոնա– դրությունը կոլտնտեսությունների ան– դամներին կենսաթոշակներ նշանակելու և վճարելու կարգի մասին (հետագա փոփո– խություններով ու լրացումներով) ևն: Ի, Սիմոն յան

ԿԵՆՍԱԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑՈՒՄ, օրգանիզմ– ների տեսանելի լուսարձակումը՝ կապված նրանց կենսագործունեության պրոցեսնե– րի հետ: Բնորոշ է բազմաթիվ բակտերիա– ների, ստորին բույսերին (սնկեր), որոշ անողնաշարավորներին, ձկներին և հատ– կապես ծովերում ու օվկիանոսներում ապրող կենդանիներին, որոնք արագ բազ– մանալիս առաջացնում են ծովերի լուսա– վորում: Շատ օրգանիզմների (բակտերիա– ներ, նախակենդանիներ են) լուսարձա– կումը (թթվածնի առկայությամբ) տեղի է ունենում անընդհատ, մյուսներինը կա– տարվում է առանձին բռնկումներով և պայմանավորված է կենսագործունեու– թյան (քաղց, բազմացման շրջան ևն) պայ– մաններով: Որոշ դեպքերում Կ–ման աղ– բյուր են լուսավորող բակտերիա–սիմ– բիոտները: Լուսավորումն առաջանում է յուրահատուկ նյութերի՝ լյուցիֆերինների ֆերմենտային օքսիդացումից (լյուցիֆկ– րազ ֆերմենտների առկայությամբ), որի ժամանակ անջատված քիմ. էներգիայի հաշվին լյուցիֆերինի մոլեկուլները անց– նում են գրգռված վիճակի, ապա հիմնա– կան դրության վերադառնալիս լույս է արձակվում: Կ. պարզ է, եթե կազմված է միայն լյուցիֆերինից և լյուցիֆերազից, բարդ՝ երբ բացի վերը նշվածից, առկա է նաե երկար շղթայով ալդեհիդ (որոշ բակ– տերիաների մոտ): Առավել բարդ է մի– ջատների՝ օրինակ, լուսատտիկների Կ., որոնց արձակած դեղնականաչավուն լույ– սը առաջանում է նյարդային իմպուլսնե– րով, և որի համար անհրաժեշտ է նաև ԱԵՖ (ադենոզինեռֆոսֆորաթթու) և մագ– նեզիում: Ենթադրվում է (ամերիկացի գիտ– նական Մաք–էլրոյ և ուրիշներ, 1962), որ Կ. առաջացել է անաերոբ ապրելաձևից աերոբին անցնելու փուլում: Կ–ման կենսբ. նշանակությունը խիստ տարբեր է. լու–