Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/373

Այս էջը սրբագրված չէ

նությունների տեսության, մաթեմատիկա– կան ստատիստիկայի առաջընթացի հետ: Վերջինս լայնորեն կիրառվում է մարդու օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիայի փոփոխությունները (կախված կյանքի պայմաններից ու տարիքից) հետազոտե– լիս: Վերջին տարիներին կենսաչափա– կան ուսումնասիրությունների են ենթարկ– վում ոչ միայն մարդու մորֆոլոգիական, այլև ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշները: Կենսաբանության մեջ վիճակագրական մեթոդներով որոշվում է բույսերի, կենդանիների առանձին խմբերի կամ անհատների պատկանելու– թյունը կարգաբանական որևէ կատեգո– րիայի: Կենսաչափական գաղափարների տարածման և մեթոդների ստեղծման գոր– ծում նշանակալի են նաև ռուս գիտնական– ներ Վ. Ռոմանովսկու, Ա. Աապեգինի, Ցու. Ֆիլիպչենկոյի աշխատանքները: Կ ԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ, բարձրամոլեկու– լային բնական միացություններ, կենդանի օրգանիզմների կառուցվածքային հիմքն են և կարեոր դեր են խաղում կենսագոր– ծունեության պրոցեսներում: Կ. են սպի– տակուցները, նուկլեինաթթուները և բազ– մաշաքարները: Կենդանի օրգանիզմում հանդիպում են նաև խառը Կ–գլիկոպրո– տեիդները, լիպոպրոտեիդները, գլիկոլի– պիդները են: Նուկլեինաթթուները բջջում իրականացնում են գենետիկական ֆունկ– ցիաներ և ըստ քիմ. բաղադրության բա– ժանվում են դեզօքսիռիբոնուկլեինաթթու– ների (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուների (ՌՆԹ): Վերջիններս լինում են. վիրու– սային, տրանսպորտային, ինֆորմացիոն և ռիբոսոմային: ԴՆԹ–ում (որոշ դեպքե– րում և ՌՆԹ–ում) մոնոմերային միավոր– ների (նուկլեոտիդների) հաջորդականու– թյունը որոշում է օրգանիզմի կառուցված– քը և նրանում կատարվող կենսաքիմիա– կան պրոցեսները: Սպիտակուցները բջջում կատարում են մի շարք կարեոր ֆունկցիա– ներ. կարգավորման, կծկման, իրականաց– նում են բջջում կատարվող փոխանակման ռեակցիաները, շինանյութ են ներբջջային կառուցվածքներից մեծ մասի համար:Նուկ– լեինաթթուները և սպիտակուցները հե– տերոպոլիմերներ են: Նուկլեինաթթուները կազմված են 5 տիպի նուկլեոտիդից, մոլ. զանգվածը 2,5 • 104 մինչե 109 տիրույթում է: Սպիտակուցները բաղկացած են մոտ քսան տիպի ամինաթթվային մնացորդնե– րից, մոլ. զանգվածը 104–106 տիրույթում է: Կ–ի մոնոմերային միավորների կազմը և հաջորդականությունը որոշում է նրա տա– րածական ձեը՝ կոնֆորմացիան: Կ., կախ– ված քիմ. կառուցվածքից և արտաքին պայ– մաններից, կարող են գտնվել մեկ կամ մի քանի կոնֆորմացիաներում: Արտաքին պայմանների փոփոխությունը (հատկա– պես սպիտակուցների համար) հանգեց– նում է Կ–ի կոնֆորմացիայի փոփոխու– թյան, առանձին դեպքերում՝ բնազրկման (դենատուրացիա): Կ–ի կառուցվածքի և կոնֆորմացիոն փոխակերպումների հե– տազոտության համար լայնորեն օգտա– գործվում են բնական Կ., ինչպես նաև նը– րանց սինթետիկ մոդելները, որոնք իրենց կազմությամբ ավելի պարզ են և հեշտու– թյամբ են ուսումնասիրվում: Կ–ի հետազոտության համար կիրառ– վում են ֆիզիկա–քիմիական և օպտիկա– կան մեթոդներ, ինչպես, օրինակ, էլեկտրո– նային միկրոսկոպը, սպեկտրի կլանումը, օպտիկական ակտիվությունը, լյումինես– ցենցումը, վիսկոզիմետրիան:

ԿԵՆՍԱ&ԵՐՄԱՏԻՆ ՀՈՐԵՐ, Բեկարի հոր, չեխպկան հոր, պիրյա– տինյան հոր, կառույցներ, որտեղ ոչնչացնում են կենդանիների դիակները: Կառուցվում է տիպային նախագծով՝ խո– նավա– և ջերմադիմացկուն շինանյութից: Ունի հերմետիկ կափարիչ և օդանցք: Դիակները լցնելուց 20 օր անց խցիկում ջերմաստիճանը հասնում է մինչե 65°C: Դրանք 35–40 օր հետո լրիվ քայքայվում են, վերածվում առանց հոտի, միատարր կոմպոստի, որն էլ կարելի է օգտագործել որպես պարարտանյութ: Ի տարբերություն անասնագերեզմանոցների, Կ. հ–ում բազ– մաթիվ միկրոբներ ոչնչանում են արագո– րեն:

ԿԵՆՍԱՈՒԺ, տես Վիաաւիզմ:

ԿԵՆՍԱՔԻՄԻԱ, կենսաբանական քիմիա, բիոքիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է կենդանի օրգա– նիզմի քիմիական կազմությունը, նրա– նում հայտնաբերված միացություննե– րի հատկությունները, նյութափոխանա– կությունն ու կենսական պրոցեսների հիմքում ընկած քիմիական մեխանիզմ– ները: Ըստ հետազոտության օբյեկտի Կ. բաժանվում է. մանրէների, բույսերի, մարդ ու և կենդա– նիների Կ–ի: Վերջին ժամանակներս զարգանում են Կ–ի առանձին ճյուղեր, որոնք ընդգրկում են տվյալ գիտության առավել նեղ բնագավառը, օրինակ՝ նյար– դային համակարգի, մկանների, միկրոօր– գանիզմների, տեխ. Կ. են: Վերջինս ուսում– նասիրում է հատկապես սննդի արդյունա– բերության (հացի, գարեջրի, կաթնա– մթերքների, գինու), ինչպես նաև անտի– բիոտիկների և մի շարք դեղանյութերի ստացման բնագավառում կիրառվող կեն– սաքիմիական պրոցեսները: Կենսաքիմիա– կան հետազոտությունները մեծ դեր են խաղում գյուղատնտեսության մեջ բույսե– րի բերքատվությունը բարձրացնելու, նը– րանց մեջ պարունակվող կարեոր սննդա– նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ած– խաջրեր, վիտամիններ են) գոյացումը, ինչպես նաև գյուղատնտ. կենդանիների մթերատվությունը խթանելու գործում: Նշված հարցերի լուծման մեջ մեծ նշանա– կություն ունեն ժառանգականության հիմ– քում ընկած կենսաքիմիական պրոցես– ների պարզաբանումը և ստացված տվյալ– ների նպատակասլաց օգտագործումը բարձր արտադրողականությամբ օժտված նոր տեսակների ընտրման, ինչպես և ժա– ռանգական որոշ հիվանդությունների կանխման համար: Այդ ուղղությամբ խո– շոր նշանակություն ունեն մոԼեկուԼային կենսաբանությունը և մոչեկոււային գե– նետիկան, որոնք ես Կ–ի բնագավառնե– րից են: Կ–ի ուղղությամբ աշխատանքներ են կատարվել դեռես XV–XVIII դարերում: Ամիրդովւաթ Ամասիացին առանձին հի– վանդությունների առաջացման պատճառը բացատրել է կենսաքիմիական պրոցես– ների խանգարմամբ: Լավուազիեն հայտ– նաբերել է, որ կենդանի օրգանիզմները կլանում են թթվածին և արտաշնչում ած– խաթթու գազ, որով պայմանավորվում է ջերմության առաջացումը կենդանի օր– գանիզմներում: XVIII դ. նշանավորվեց նաե ֆոաոսինթեզի հայտնաբերմամբ: Կ–ի զարգացումը մեծ թափ ստացավ XIX դ., երբ հնարավոր դարձավ արհեստականո– րեն սինթեզել մի շարք օրգ. միացություն– ներ, որոնք հայտնաբերվել էին կենդանի օրգանիզմում: Դրանցից առաջինը միզա– նյութի (Վյոլեր, 1828), ապա այլ միացու– թյունների (քացախաթթու, ճարպեր, ած– խաջրեր են) սինթեզն էր: Այսպիսով ժըխտ– վեց վիտալիստական այն տեսակետը, ըստ որի օրգ. միացությունները առաջա– նում են միայն կենդանի օրգանիզմներում, ինչ–որ «կենսուժի» շնորհիվ և օրգանիզ– մից դուրս դրանք հնարավոր չէ սինթեզել: Հարկ է նշել Լոմոնոսովի և Լավուազիեի հայտնագործած զանգվածի պահպան– ման օրենքը, որը մեծ չափով նպաստել է քիմ. գիտության, այդ թվում՝ Կ–ի զարգաց– մանը: Մինչե XIX դ. առաջին կեսը Կ. ընդ– գրկված էր բույսերի կամ կենդանիների ֆիզիոլոգիայի մեջ: Ռուսաստանում ֆի– զիոլոգիական քիմիայի առաջին դասա– գիրքը լույս է ընծայել Իոսրկովի համալ– սարանի պրոֆ. Ա. խոդնեը (1847): Այդ ժամանակաշրջանում մի շարք համալսա– րանների բժշկ. ֆակուլտետներում կազմա– կերպվեցին բժշկ. կամ ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոններ: XX դ. ֆիզիկայի և քիմիայի զարգացմանը զուգընթաց հետա– զոտման նոր, ճշգրիտ մեթոդների կիրառ– ման շնորհիվ մեծ առաջխաղացում եղավ նաե ֆիզիոլոգիական քիմիայում, որը դարձավ կենսաբանության բաժիններից մեկը:tXIXtդարի վերջում հայտնաբեր– վեցին որոշ վիտամիններ ու ֆերմենտներ, հաստատվեց վերջիններիս սպիտակուցա– յին բնույթը, շատերը ստացվեցին մաքուր վիճակում: Անջատվեցին առանձին սպի– տակուցներ ու սպիտակուօային բնույթի հորմոններ, պարզվեց նրանց ոչ միայն ամինաթթվային կազմը, այլե մոլեկուլում ամինաթթուների հաջորդականությունը: Համապատասխան ամինաթթուներից սին– թեզեցին ցածր մոլեկուլային կշիռ ունե– ցող սպիտակուցային հորմոններ (ինսու– լին, վազոպրեսին, օքսիտոցին են) և այլ կենսածին խթանիչներ՛. Կարեոր նշանա– կություն ստացավ այն փաստը, որ ֆեր– մենտները կարող են գործել նաև օրգա– նիզմից դուրս (Ն. Մանասեխա, 1872, է. Բուխներ, 1897): Մեծ թափ ստացան սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի և ճարպանման նյութերի, ամինաթթունե– րի Փոխանակության ուսումնասիրություն– ները, հայտնաբերվեցին կենդանի օրգա– նիզմի օնտոգենեզում և ֆիլոգենեզում հանդես եկող օրինաչափությունները: Ցույց տրվեց վիտամինների դերը որոշ ֆերմենտների ակտիվ խմբերի սինթե– զի գործում: Խոշոր հայտնագործու– թյուն էր նուկլեինաթթուների ու նրանց դերի պարզաբանումը սպիտակուցների սինթեզի և ժառանգական հատկություն– ների փոխանցման գործում: Համապա– տասխան զեների նպատակադիր օգտա– գործման շնորհիվ հնարավոր դարձավ