Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/374

Այս էջը սրբագրված չէ

սինթեզել մի շարք կարևորագույն հոր– մոններ: Ռուսաստանում սովետական կար– գերի հաստատումից հետո Կ. արագորեն սկսեց զարգանալ, և 1921-ին Ա. Բախի և Բ. Զբարսկու ջանքերով կազմակերպվեց ՍՍՀՄ առողջապահության կոմիսարիատի կենսաքիմիայի ինստ–ը, որը հետագայում (1935) վերածվեց ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիա– յի ինստ–ի: Նման ինստ–ներ կազմակերպ– վեցին նաև Մոսկվայում, Խարկովում, Ուզբեկաոանում, Լատվիայում, Վրաստա– նում, Հայաստանում և այլուր: Մեծ չափով ընդարձակվեցին կենսաքիմիական հե– տազոտությունները, որոնցից պետք է նշել Վ. էնգելգարդի հայտնաբերած այն երևույթը, ըստ որի օքսիդացման պրոցես– ! ներում անջատված էներգիան ամբողջու– թյամբ չի անջատվում ազատ վիճակում, այլ մի մասը կուտակվում է բարձր էներ– գիայով օժտված ֆոսֆորօրգանական որոշ միացություններում, որոնց քայքա– յումից առաջացած էներգիան օգտագործ– վում է էներգիա կլանող սինթետիկ և կեն– սական պրոցեսներում: Այս պրոցեսը կոչ– վեց օքսիդացիոն ֆոսֆորիււսցոււէ: Մյուս կարևորագույն հայտնագործումն այն էր, որ կենսաքիմիական որոշ պրոցեսների ընթացքում առանձին խմբեր (օրինակ, ամինախմբերը) կարող են փոխանցվել մեկ նյութից մյուսին (Ա. Բրաունշտեյն, 1937): Մկանային Կ–ի և նյութափոխա– նակության առանձին պրոցեսների բնա– գավառում արժեքավոր տվյալներ ստաց– վեցին Մ. Աևերինի և նրա աշխատա– կիցների կողմից: Մեծ հաջողություններով պսակվեցին Ա. Բայևի և Ա. Մպիրինի հե– տազոտությունները նուկլեինաթթուների առանձին խմբերի, ինչպես նաև Ա. Պա– լադինի ուսումնասիրությունները ուղեղի սպիտակուցների ասպարեզում: Հայաստանում կենսաքիմիական առա– ջին օջախը եղավ Երևանի պետական հա– մալսարանի բժշկ. ֆակուլտետի ֆիզիո– լոգիական, հետագայում կենսաբանական քիմիայի ամբիոնը, որը կազմակերպվեց 1923-ին, պրոֆ. Հ. Հովհաննիսյանի ղեկա– վարությամբ: Բուն կենսաքիմիական հե– տազոտությունները նշված ամբիոնում սկիզբ առան 1930-ից և վերաբերում էին A և C վիտամիններին (Հ. Բունիաթյան): 1961-ին հիմնադրվեց ՀՍՍՀ ԳԱ կենսա– քիմիայի ինսաիաոէաը: Կ–ի ամբիոն ըս– տեղծվեց նաև Երևանի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում: Կենսա– քիմիական հետազոտությունները զար– գացան մի շարք գիտահետազոտական հիմնարկությունների համապատասխան լաբորատորիաներում: Կենսաքիմիական պրոբլեմային լաբորատորիաներ կազմա– կերպվեցին Երևանի համալսարանում, բժշկական, անասնաբուծական–անասնա– բուժական ինստ–ներում: Ակադեմիկոս Ն. Սիսակյանի ջանքերով Հայաստանում սկիզբ դրվեց բույսերի կենսաքիմիական հետազոտություններին՝ հատկապես խա– ղողագործության, գինեգործության, պըտ– ղաբուծության և հողագիտության աս– պարեզում: ՀՍՍՀ ԳԱ համալիրում գոր– ծում է Հայաստանի կենսաքիմիկոսների ընկերությունը, որին կից կազմակերպված են միկրոօրգանիզմների և կլինիկական Կ–ի բաժանմունքներ: Գրկ. E y h a t a h r. X., Ehoxhmhh, b c o.: AKaaeMHa HayK Apmahckoh CCP 3a 25 JieT, E., 1968; Majiep I, Kopflec K)., Ocho- bw 6H0Ji0rHqecK0H xhmhh, nep. c aHrji., M., 1970; 36apcKHii 5.H,,HBaHOB H.H., MapflaraeB C. P., EnoJiorHHecKaH xhmhh, 3 H3fl., nonp. h Aon., JI., 1972. Հ. Բունիաթյան

ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԴԱ, բիոքիմիայի ինստիտուտ, գի– տահետազոտական հիմնարկ ութ յուն Երևա– նում: Կազմակերպվել է ՀՍՍՀ ԳԱ Նախա– գահությանը կից կենսաքիմիայի լաբո– րատորիայի հիման վրա (1961): Դիրեկ– տորն է Հ. խ. Րոմւիաթյանը: Կ. ի–ում տարվող հետազոտությունները հիմնա– կանում նվիրված են ուղեղի կենսաքիմիա– յի հարցերի պարզաբանմանը, և այդ ուղ– ղությամբ ինստ–ը Սովետական Միության խոշոր գիտական կենտրոններից է: 14 լաբորատորիաներում ուսումնասիր– վում են՝ 1. ուղեղի սպիտակուցները, պո– լիպեպտիդները, ամինաթթուները, նը– րանց փոխանակությունն ու դերը ուղեղի գործունեության մեջ, 2. ուղեղի ֆոսֆոր պարունակող ճարպանման միացություն– ների քանակական տեղաշարժերը ուղեղի տարբեր ֆունկցիոնալ և առանձին ախ– տաբանական վիճակներում, 3. ուղեղի նյութափոխանակության հասակային փո– փոխությունները՝ հատկապես ծերության շրջանում, 4. նեյրոմեդիատորների փոխա– նակությունը ուղեղում, 5. առանձին ֆեր– մենտների ակտիվությունն ուղեղում և այլ հյուսվածքներում: Ինստ–ը համատեղ հետազոտություններ է տանում մի շարք կլինիկաների հետ, ստացված արդյունք– ները ներդրվում են գործնական բժշկու– թյան բնագավառում: Հրատարակում է «Վոպրոսի բիոխիմիի մոզգա» («Bonpocbi 6hoxhmhh M03ra») ժողովածուն:

ԿԵՆՍԱՖԻ&ԻԿԱ, բիոֆիզիկա, կենսաբանական ֆիզիկա, գիտություն, որն ուսումնասիրում է կեն– դանի օրգանիզմում ընթացող ֆիզիկական և ֆիզիկա–քիմիական պրոցեսները, ինչ– պես նաև կենդանի մատերիայի զարգաց– ման բոլոր մակարդակի օրգանիզմների կենսաբանական համակարգերի ուլտրա– կառուցվածքն ու մոլեկուլային կառուց– վածքը: Ներկայումս, համաձայն տեսա– կան և կիրառական կենսաֆիզիկայի Մի– ջազգային միության (1961) ընդունած դասակարգման, Կ. ընդգրկում է երեք հիմ– նական բաժիններ, մոլեկուլային Կ., բջջի Կ. և բարդ համակարգերի (ղեկավարման և կարգավորման պրոցեսների) Կ.: Մ ո լ ե– կ ու լ ա յ ի ն Կ–ի ուսումնասիրության առարկան են կենսաբանական միկրո– մոլեկուլները և մակրոմոլեկուլային հա– մալիրները, նրանց կառուցվածքը, փո– խազդեցության բնույթը, էներգետիկան, կենսամոլեկուլների ֆիզիկական պարա– մետրերի կապը նրանց ֆունկցիայի հետ: Բջջի Կ. հետազոտում է բջջի և նրա բաղադրամասերի ֆիզիկական և ֆիզիկա– քիմիական հատկությունները, բջջաթա– ղանթի մոլեկուլային և վերմոլեկուլային կառուցվածքը, նրա կապը թափանցելիու– թյան, ակտիվ տեղափոխության, կենսա– պոտենցիալների առաջացման հետ: Բջջի Կ. ուսումնասիրում է նշված պրոցեսների էներգետիկան և թերմոդինամիկան, ինչ– պես նաև կենսասինթեզի և բջջի տարբեր բաղադրամասերի գործունեության հետ կապված պրոցեսները: Բարդ համա– կարգերի Կ. զբաղվում է տարբեր կենսահամակարգերի ղեկավարման և կարգավորման պրոցեսների ուսումնասի– րության հարցերով ևն: Մակայն Կ. զբաղ– վում է նաև օրգանիզմի վրա ֆիզիկական տարբեր գործոնների ազդեցության, իո– նացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հարցերով, որը ռադիոկեն– սաբանության հիմնական խնդիրն է: Ըստ ուսումնասիրվող առարկայի, Կ–ում տար– բերում են՝ պարզ կամ բարդ զգացողու– թյան օրգանների (մասնավորապես տե– սողության) Կ., կծկման պրոցեսների (մկանային կծկման) Կ., թաղանթների (թափանցելիության) Կ. ևն: Կ–ի ուղղու– թյունը որոշվում է ուսումնասիրվող օբ– յեկտով, կիրառման բնագավառով կամ գիտության որևէ ճյուղին մոտ լինելով, օրինակ՝ միկրոօրգանիզմների Կ., բույ– սերի կամ կենդանիների Կ., բժշկական Կ., տեսական Կ., կիրառական Կ., ռա– դի ացիոն Կ. ևն: Կենսաֆիզիկական բնույթի առանձին հետազոտություններով զբաղվել են դեռ– ևս XVII–XVIII դարերում, երբ սկսեցին փորձել ֆիզիկայում, քիմիայում ստեղծ– ված հասկացությունները կիրառել կեն– սաբանական երևույթների վերլուծման հա– մար (Ռ. Դեկարտ, Զ. Բորելի, Տ. Տունգ, Լ. էյլեր, Մ. Լոմոնոսով և ուրիշներ): Լ. Գալ– վանիի, Հ. Հելմհոլցի, է. Դյուբուա–Ռեյմո– նի, Դ. Բերնշտեյնի, Վ. Ներնստի աշխա– տանքների շնորհիվ, XIX դ. վերջում և XX դ. սկզբում Կ. վերջնականապես ձևա– վորվեց որպես գիտություն: Դրան մեծա– պես նպաստեցին ֆիզիկական և ֆիզիկա– քիմիական մեթոդների կատարելագոր– ծումն ու կիրառումը կենսաբանության մեջ (էլեկտրոնային միկրոսկոպ, սպեկտրային անալիզ, ուլտրացենտրիֆուգման մեթոդ ևն): Կ–ով սկսեցին զբաղվել ֆիզիկոս– ները, քիմիկոսները և այլ ճշգրիտ գի– տությունների ներկայացուցիչները: XIX դ. վերջում, Ռուսաստանում Կ–ի զարգացմա– նը նպաստեցին Կ. Տիմիրյազևի, Ի.Սեչենո– վի, Ա. Աամոյլովի, Պ. Լազարևի, Ն. Կոլցո– վի հետազոտությունները: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ՍՍՀՄ–ում Կ–ի զարգացման համար ստեղծվեցին նպաս– տավոր պայմաններ: 1919-ին Պ. Լազարևը Մոսկվայում հիմնադրեց կենսաբանական ֆիզիկայի ինստ.: Համաշխարհային երկ– րորդ պատերազմից հետո Կ. սկսեց բուռն կերպով զարգանալ: Կենսաֆիզիկական կենտրոններ սկսեցին կազմավորվել ինչ– պես ակադեմիայի հաստատություննե– րում, այնպես էլ բուհերում: Մ ո լ և կ ու– լային Կ. ուսումնասիրում է կենսաբա– նական երևույթները ատոմների և մոլե– կուլների, իոնների ու ռադիկալների փո– խազդեցության տեսանկյունով և սերտո– րեն կապված է կենսաքիմիայի, գենեաի– կայի, pշնաբանության, մուեկուչային կեն– սաբանության հետ: ՍՍՀՄ–ում Կ–ի կարե– վորագույն հարցերի պարզաբանմամբ զբաղվում են բազմաթիվ գիտահետազո– տական հիմնարկություններում, մասամբ ԱՍՀՄ ԳԱ կենսաֆիզիկայի, ՍՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստ–նե–