Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/375

Այս էջը սրբագրված չէ

բում, Մոսկվայի, Լենինգրադի պետ. հա– մալսարանների կենսաֆիզիկայի ամբիոն– ներում: Աշխարհում Կ–ի առաշին ամբիոն– ներից մեկը Մոսկվայի պետական համալ– սարանում ստեղծել է Բ. Տարուսովը (1953): Կ–ի բնագավառում մեծ աշխա– տանքներ են տարվում նաև արտասահ– մանյան շատ երկրներում: Հայաստանում կենսաֆիզիկական առա– շին ուսումնասիրությունները սկսել են տարվել ՀԱԱՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ում, ապա ՀՍՍՀ գյուղատնտեսու– թյան մինիստրության հողագիտության ինստ–ում կազմակերպվեց Կ–ի լաբորա– տորիա (1959): Այնուհետև Երեանի պե– տական համալսարանում ստեղծվեցին երկու ամբիոններ՝ կենսաբանական ֆա– կուլտետում Կ–ի ամբիոն (1963) և ֆիզիկա– յի ֆակուլտետում մոլեկուլային ֆիզիկա– յի և կենսաֆիզիկայի ամբիոնը (1964): Նշված ամբիոններում պատրաստվում են հանրապետության կենսաֆիզիկական հիմնական կադրերը: Ատոմային էներ– գիայի պետական կոմիտեի ֆիզիկայի ինստ–ում 1968-ից գործում է ռադիացիոն Կ–ի լաբորատորիան, իսկ ՀՍՍՀ առողջա– պահության մինիստրության սրտաբանու– թյան և սրտային վիրաբուժության ինստ–ում՝ սրտամկանի Կ–ի և կենսա– քիմիայի լաբորատորիան (1962): Կենսա– ֆիզիկական հետազոտություններ են տարվում նաև ՀՍԱՀ ԳԱ առանձին հիմ– նակություններում և մասնաճյուղային գիտահետազոտական ձեռնարկություննե– րում: Կ–ի բնագավառում կատարված աշ– խատանքների արդյունքները հրատա– րակվում են «Բիոֆիզիկա» (<BH0<})H3HKai>), «Մոլեկուլյարնայա բիոլոգիա» («Mojie- KyjiapHaa ճււօյւօատ») ամսագրերում, «Հայաստանի կենսաբանական հան– դես»-ում, «ՀՍՍՀ ԳԱ զեկույցներ»-ում, ինչպես նաև կենսաֆիզիկական տարբեր պրոբլեմներին նվիրված ժողովածունե– րում: Գրկ. MojiexyjiflpHaa 6nonoTjm (C6, ct.), nep. c hhtji., M., 1963; IlacMHCKHH A. r., Eho<&*i3H«iecjKaji xhmm, M., 1963; AKKepMaH 10., EH0<i)H3HKa, nep. c aHTJi., M., 1964; EHocbH3mca, M., 1968. 9–. Փանոսյան

ԿԵՆՍՈԼՈՐՏ, բիոսֆերա, կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թա– ղանթ: «Կ.» տերմինն առաջարկել է ավս– տրիացի երկրաբան է. Զյուսը, 1875-ին, իսկ Կ–ի մասին ուսմունքը ստեղծել է Վ. Վերնաղսկքւն, XX դ. 20–30-ական թթ.: Կ. ընդգրկում է Երկրի մթնուորտի ստո– րին, լիթոսֆերայի (կարծր թա– ղանթ) վերին մասը, հիդրոսֆերան (ջրային թաղանթ), տրոպոսֆերան և ստրատոսֆերայի ստորին մասը: Ստրատոսֆերայում ազատ թթվա– ծինը արեգակնային ճառագայթման ազ– դեցության տակ փոխարկվում է օզոնի (0շ–»03), որն անդրադարձնում է տիեզե– րական ճառագայթումները և մասամբ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառա– գայթները: Ստրատոսֆերայից վերե ի ո– նոսֆերան է՝ իոնացված ատոմնե– րից կազմված նոսրացած գազի շերտը: Կ–ում տեղի ունեցող նյութափոխանակու– թյան մեջ առաջատարը կենդանի օրգա– նիզմներն են (կանաչ բույսեր), որոնք ունակ են ֆոտոսինթեզի միջոցով քիմ. պարզ միացություններից սինթեզել բարդ օրգ. միացություններ: Վերջիններս օգտա– գործում են կենդանիները, իսկ սնկերն ու բակտերիաները այդ օրգ. նյութերը Փո– խարկում են հանքային աղերի ու գազերի: Կ–ի սահմանները հաշվվում են օրգանիզմ– ների կյանքի համար անհրաժեշտ պայ– մանների առկայությամբ, վերին սահմանը որոշվում է ուլտրամանուշակագույն ճա– ռագայթների խտությամբ, ստորինը՝ երկ– րի ընդերքի բարձր ջերմաստիճանով (100°Շ–ից բարձր): Կ–ի ծայրագույն սահ– մաններին հասնում են ստորակարգ միկ– րոօրգանիզմները, օրինակ՝ բակտերիա– ները: Մարդը, որպես էկոլոգիական jiui- մակարգի մի մաս, կապված է շրջապա– տող միջավայրի հետ և կրում է վերջինիս ազդեցությունը: Մարդկանց որոշ հիվան– դություններ (տեղաճարակային խպիպ, լեռնային հիվանդություն են) պայմանա– վորված են Կ–ի երկրաքիմիական և երկ– րաֆիզիկական առանձնահատկություննե– րով, մյուսները՝ Կ–ում գտնվող միկրոօր– գանիզմների (հարուցիչների, վարակիչ հիվանդությունների փոխանցողներ) գոր– ծունեությամբ: Անտառների անխնա հա– տումներն ու կենդանիների ոչնչացումը, գետէ#փ սակավաջրությունը են խախտում են Կ–ի բնական հավասարակշռությունը: Կ. աղտոտվում է արտադրության թա– փուկներից, արդ. և կենցաղային կեղտոտ ջրերից ու խարամներից: Նշված գործոն– ները բացասաբար են ազդում նաե մար– դու առողջության վրա: Այդ պատճառով ՍՍՀՄ–ում և այլ երկրներում բազմաթիվ միջոցներ են ձեռք առնվում շրջապատի պայմանների պահպանման համար: «Մար– դը և կենսոլորտը» միջազգային ծրագիրը ես այդ նպատակին է ծառայում: ԿԵՆՏ ԹԻՎ, 2-ի չբաժանվող ամբողջ թիվ, օրինակ, ±1, ±3, ±5 են: Կ. թ. կարելի է ներկայացնել 2m±l տեսքով, որտեղ m-ը ամբողջ թիվ է: ԿԵՆՏ ՖՈՒՆԿՑԻԱ, տես Զույգ և կենա ֆունկցիաներ:

ԿԵՆՏԱՎՐՈՍ (լատ. Centaurus), համաս– տեղություն երկնքի հարավային կիսա– գնդում: Գտնվում է Խաչ, ճանճ, Ողնուց, Առագաստ, Պոմպ, Հիդրա, Գայլ, Կարկին համաստեղությունների միջե: Ամենա– պայծառ աստղերը 0,06–0,6 տեսանելի աստղային մեծության են: Հս. միջին լայ– նություններից մասամբ երեում է ձմռանն ու գարնանը:

ԿԵՆՏԱՎՐՈՍՆԵՐ, ըստ հին հունական առասպելաբանության, կիսամարդ–կիսա– ձիերի տեսքով լեռնային կամ անտառա– յին դևեր: Համարվել են Դիոնիսոսի ար– բանյակները: Մի զրույցի համաձայն, Կ. սկզբում բնակվել են Թեսալիայի Ետա և Պեղիոն լեռներում: Թեսալացի լապիթ– ներ ցեղի առաջնորդ Պեյրիթոսի հարսա– նիքին հրավիրված գինեմոլ Կ. հարբելով, փորձել են առևանգել հարսնացուին և ուրիշ կանանց, որի պատճառով լապիթ– ները կոտորել են նրանց: Փրկված Կ. վե– րաբնակվել են Եպիրոսում և Հունաստա– նի այլ մարզերում:

ԿԵՆՏՐԻՏԵՍ, գետ Արեմտյան Հայաստա– նում: Տես Արևեւյան Տիգրիս:

ԿԵՆՏՐՈՆԱԱՆԴՅԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ. Անդերի առավել լայն (մինչե 750 կմ) մասը Հարավային Ամերիկայում՝ հարա– վային լայնության 15°–28°-ների միջե, Պերուի, Բոլիվիայի, Արգենտինայի և Չի– լիի սահմաններում: Ընդգրկում է Պունա սարահարթը, Արեմտյան, Արևելյան և Կենտրոնական Կորդիլիերաները: Կլիման արևադարձային բարձրալեռնային է: Կան անագի, արծաթի, վոլֆրամի, պղնձի, բազ– մամետաղների հանքավայր եր :

ԿԵՆՏՐՈՆԱ–ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ–

ԹՅՈՒՆ (ԿԱՀ, մինչև 1979-ի սեպտեմբե– րը՝ Կենտրոնա–Աֆրիկյան կայսրություն): Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ 375 II. Պետական կարգը .t 375 III. Բնությունը t 375 IV. Բնակչությունը t 376 Y. Պատմական ակնարկ t 376 VI. Տնտեսությունը t 376 VII. Լուսավորությունը և առողջա– պահությունը t 376 VIII. Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը 377 IX. ճարտարապետությունը և դե– կորատիվ արվեստը …. 377 X. Երաժշտությունը t 377 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն Կենտրոնական Աֆրիկա– յում: Մտնում է ֆրանս. համագործակցու– թյան մեջ: Մաեմանակից է Կամերունին, Կոնգոյին, Զաիրին, Մուդանին և Չաղին: Տարածությունը 623 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 3,0 մլն (1976), մայրաքաղաքը՝ Բանգի: Վարչականորեն բաժանվում է 15 պրեֆեկտուրաների: II. Պետական կարԳԱ 1979-ի սեպտ. 21-ին ԿԱԿ–ում տեղի ու– նեցավ պետ. հեղաշրջում, ամբողջ իշխա– նությունն անցավ պրեզիդենտին (Դա– վիդ Գակո), որը միաժամանակ կառավա– րության նախագահն է: Կառավարությունը բաղկացած է 17 մինիստրներից, որոնց մեջ կան նաև եվրոպացիներ: III. Բնությունը ԿԱՀ գտնվում է մերձհասարակածա– յին գոտու սավաննաների և նոսր անտառ– ների զոնայում, Ուբանգի և Շարի գետերի ավազանում: Տարածության մեծ մասը գրավում է թույլ ալիքավոր, գմբեթաձև մնացորդային լեռներով Ազանդե բարձ– րությունը (600–900 մ, առավելագույնը՝ 1388 t/), որը ծայր հս–ում աստիճանաբար փոխարկվում է մասամբ ճահճակալած հարթավայրի: ԿԱՀ–ի տերիտորիան տե– ղադրված է Աֆրիկական պւատֆորմի հս– արլ–ում: Օգտակար հանածոներից կան ալմաստ (պաշարները 10–15 մլն կա– րատ), ուրան, երկաթային քվարցիտ, լիգ– նիտ, ոչհանքային հումք, ցրոնային ոսկի