Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/376

Այս էջը սրբագրված չէ

են: Կլիման հասարակածային–մուսսոնա– յին է, շոգ և խոնավ ամառներով: Ամենա– տաք ամսվա միջին ջերմաստիճանը 31°C է, ամենացուրտ ամսվանը՝ 21°C (Բանգի): Տարեկան տեղումները հս–ում 1000– 1200 thi են, հվ–ոսՐ 1500–1600 tlit: Մեծ գետերն են Ուբանգին (հոսում է հվ. սահ– մանով), Մամբերեն, Կոտոն, Ուամը, Աու– կը ևն: Սահանքներն ու մակարդակի սե– զոնային խիստ տատանումները սահմա– նափակում են գետերի տրանսպորտային նշանակությունը: Կարմրահողերի վրա գերակշռում են սավաննաներն ու անտա– ռասավաննաները, կարմրադեղնավուն հողերի վրա՝ խոնավ հասարակածային անտառները, հվ–ում, գետերի երկարու– րությամբ՝ սրահային անտառները: Տա– րածված կենդանիներից են Փիղը, ռնգեղ– շյուրէԼ դոմե<շ.էԼ, աւծբաւլը., էլնճւալաը, աո– յուծը, ընձառյուծը, բյւրենին, խիտ ան– տառներում՝ կապիկները, գետերում՝ գե– տաձին, կոկորդիլոսը: Շատ ու բազմազան են թռչունները, օձերը, մողեսները, ձկնե– րը, միջատները: Հվ–ում տարածված Է ցեցե ճանճը: IV. Բնակչությունը 70%-ը բանդա, գբայա, ազանդե ժողո– վուրդներն են: Հվ. առանձին շրջաններում բնակվում են մակա, բակարե, նգիրի և այլ ժողովուրդներ: Կան եվրոպացիներ (հատկապես ֆրանսիացիներ): Պաշտոնա– կան լեզուն ֆրանսերենն Է, տոմարը՝ Գրիգորյանը: Բնակչության 70% –ի ց ավե– լին պահպանում է տեղական ավանդա– կան հավատալիքները, 25% –ը քրիստոն– յաներ են, մնացածը՝ մահմեդականներ: Տարեկան աճը 2,5% Է, միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 4,8 մարդ: Առավել խիտ են բնակեցված կենտրոնական և հս–արլ. շրջանները: Քաղաքային բնակչությունը մոտ 30% է (1975): Խոշոր քաղաքներն են Բանգին, Բերբերատին, Բամբարին, Բո– սանգոան: V. Պատմական ակնարկ ԿԱՀ–ի ժողովուրդների պատմությունը մինչև եվրոպական գաղութացումը վատ է ուսումնասիրված: Ենթադրվում Է, որ երկրի ամենահին բնակիչները եղել են պիգմեյները: Հետագայում այստեղ երևա– ցել են նեգրոիդ այլ ցեղեր: XIX դ. Արլ. Մուդանից բազմիցս ԿԱՀ–ի տարածքն են ներխուժել արաբները: XIX դ. 90-ական թթ. երկրի հս–արմ. շրջանները գտնվել են Կենտրոնական Սուդանում Ռաբբախի ստեղծած պետության կազմում: 1904-ին ԿԱՀ–ի տարածքը մտել է ֆրանս. Ուբանգի– Շարի Չադ գաղութի մեջ: 1910-ին Աֆրի– կայի այդ շրջանի ֆրանս. մյուս գաղութ– ների հետ կազմել է Ֆրանսիական Հա– սարակածային Աֆրիկան (ՖՀԱ): 1914փն Ուբանգի–Շարին (ԿԱՀ–ի տարածքը) ան– ջատվեց Չադից: 1920–30-ական թթ. երկ– րում տեղի ունեցան հակագաղութատիրա– կան ելույթներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուբանգի–Շարիում սաեղծվեցին աֆրիկացիների ստաշին քաղ. կազմակերպությունները: 1946-ին նախկին կաթոլիկ հոգևորական Բարթե– լեմի Բոգանդան ՓոՐձեց միավորել հայ– րենասիրական ուժերը իր ստեղծած Ուբանգիական միության շրջանակներում, որը Սև Աֆրիկայի սոցիալական Էվոլյու– ցիայի շարժում կուսակցության հիմքը հանդիսացավ: 1946-ին Ուբանգի–Շարին ստացավ «անդրծովյան տարածքի» ստա– տուտ, որը հնարավորություն էր տալիս ներկայացուցիչ ունենալ Ֆրանսիայի պառլամենտում: Աֆրիկացիների մասնակ– ցությամբ 1957-ին կազմվեց կառավարա– կան խորհուրդ՝ ֆրանս. նահանգապետի նախագահության ներքո: 1958-ի դեկտ. 1-ին Ուբանգի–Շարին հռչակվեց ինքնա– վար հանրապետություն՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ) անունով՝ ֆրանս. համագործակցության կազմում: ԿԱՀ–ի կառավարության առաջին նախագահ դարձավ Բ. Բոգանդան: 1959-ին հռչակվեց առաջին սահմանադրությունը: 1960-ի օգոստ. 13-ին ԿԱՀ հռչակվեց ան– կախ պետություն, իսկ 1§6(?-ի սեպտեմ– բերին դարձավ ՄԱԿ–ի անդամ: Պրեզի– դենտ ընտրվեց Դ. Դակոն: 1966-ի հունվ. 1-ի պետ. հեղաշրջման հետևանքով իշխա– նությունն անցավ զինվորականության ձեռքը: Պրեզիդենտ և կառավարության ղեկավար դարձավ գնդապետ ժ. Բոկաս– սան (1974-ից՝ ֆելդմարշալ): 1974-ին ազ– գայնացվեցին օտարերկրյա մի շարք ըն– կերություններ: 1976-ի նոյեմբեր–դեկտեմ– բերին ԿԱՀ վերակազմվեց Կենտրոնա– Աֆրիկյան կայսրության (ԿԱԿ), Բո– կասսան հռչակվեց կայսր՝ Բոկասսա I անունով: 1979-ի սեպտ. 21-ին տեղի ու– նեցավ պետական հեղաշրջում, Բոկասսա I-ը գահընկեց արվեց, և երկիրը հռչակվեց հանրապետություն: Պրեզիդենտ դարձավ Դավիդ Դակոն, որն այդ պաշտոնը զբա– ղեցրել էր մինչև 1965-ը: ՍՍՀՄ–ի հետ դիվանագիտական հարա– բերություններ հաստատվել են 1960-ի դեկտեմբերին: 1965–70-ին ՍՄՀՄ–ի և ԿԱԿ–ի միջև կնքվել են մշակութային, գի– տական, օդային հաղորդակցության, առև– տրական համաձայնագրեր: VI. Տնտեսությունը ԿԱՀ հետամնաց ագրարային երկիր Է: 3–4 դար հանդիսացել է Ֆրանսիայի հում– քային կցորդը, տնտեսությունը զարգա– ցել է միակողմանի: Անկախությունից հե– տո երկրի տնտեսության կառուցվածքում կատարվեցին ՓոՓոՒւոլթ1ոլ^ներ: Երկրի Էկոնոմիկայի հիմքը գյուղատնտեսությունն Է: Գերակշռում է համայնական հողօգտա– գործումը: Մշակում են մանիոկ, կորեկ, եգիպտացորեն, բրինձ, գետնընկույզ, բամբակ, սուրճ: Զբաղվում են պտղաբու– ծությամբ ու բանջարաբուծությամբ: Անաս– նապահությունը թույլ է զարգացած: Ար– դյունաբերությունը ներկայացված է գյու– ղատնտ. հումքի վերամշակման ձեռնար– կություններով, բամբակազտիչ, յուղա– հան, օճառի գործարաններով, գործված– քային և մանվածքային ֆաբրիկաներով և այլ ձեռնարկություններով: 1976-ին ար– դյունահանվել է 315 հզ. կարատ ալմաստ: Արդյունահանվում է ուրան: ԿԱՀ հարուստ է հիդրոէներգիայի պաշարներով: 1974-ին աիաադրվել է 54 մլն կվա՚ժ էլեկտրաէներ– գիա: Նավարկելի է Ուբանգին: Գետային նավահանգիստներն են Բանգին, Մալոն, Նոլան: Ավտոճանապարհների երկարու– թյունը 20 հզ. կմ է: Բանգիում կա միջազ– գային օդանավակայան: Արտահանում է ալմաստ, բամբակ, սուրճ, անտառանյութ, կաուչուկ ևն, ներ– մուծում՝ պարենամթերք, տրանսպորտա– յին միջոցներ և սարքավորում, նավթա– մթերք, ցեմենտ, տեքստիլ և լայն սպառ– ման ապրանքներ: Հիմնական գործընկեր– ներն են Ֆրանսիան, ԱՄՆ, ճապոնիան, Իսրայելը, Իտալիան, Իսպանիան: 1973-ին ԿԱՀ–ի առևտուրը ՍՍՀՄ–ի հետ կազմել է 0,4 ւկն ռ.: Դրամական միավորը աֆրի– կական ֆրանկն է: VII. Լուսավորությունը և առողջապա– հությունը Առաջին պետ. դպրոցը բացվել է Բան– գիում, 1911-ին. մինչ այդ աֆրիկացիների լուսավորությամբ զբաղվել են միսիոներ– ները: Բացի պետ. դպրոցներից գործում են նաև պետ. վերահսկողության տակ գտնվող մասնավոր (միսիոներական) դըպ– րոցներ: Կրթական համակարգի մեջ մըտ– նում են տարրական 6-ամյա դպրոցները (պարտադիր է 6–14 տարեկան երեխա– ների համար): Ոչ լրիվ միջնակարգ կրթու–