Գետային տրանսպորտի հիմնական միջոցը մակույկն է: Բամբակի բերքահավաքը Վսոյա նահանգում Շինանյութի Փոխադրում մակույկներով Բանգիի նավաշինարանում թյուն են աալիս կոլեջները (ուսման տևո– ղությունը՝ 4 տարի), լրիվ միջնակարգ՝ 7-ամյա լիցեյները (4+3): Պրոֆտեխնի– կական ուս. հաստատությունների հա– մակարգի մեջ մտնում են մասնագիտա– կան ուսումնառության կենտրոնները, տեխ. կոլեջները և լիցեյները: Բոլոր ուս. հաստատություններում ուսուցումը ֆրան– սերենով է: Երկրի առաջին բարձրագույն ուս. հաստատությունը ժ. Բ. Բրկսասայի անվ. համալսարանն է (Բանգի, հիմնադըր– վել է 1970-ին): 1 972-ին գործել են 52 հիվանդանոցա– յին հիմնարկ՝ 3,2 հզ. մահճակալով (2 մահճակալ՝ 1 հզ. բնակչին), որից 47 հիվանդանոց պետական են: Արտահիվան– դանոցային օգնություն են ցույց տալիս 10 պոլիկլինիկա, 31 բժշկ. կենտրոն, առողջապահական 4 կենտրոն, 82 դիս– պանսեր, առողջապահական 204 կետ, շարժական 5 բրիգադ: Աշխատել են (1973) 59 բժիշկ (1 բժիշկ 43,4 հզ. բնակչին), 1 ատամնաբույժ, 11 դեղագործ և 1,3 հզ. միջին բուժաշխատող: 1973-ին առողջա– պահության ծախսերը կազմել են պետ. բյուջեի 8,9% –ը: VIII. Մամուլը, ռադիո հաղորդումները, հեռուստատեսությունը Ֆրանս, լույս են տեսնում «Տա Տենե» («Ta Tene») թերթը, 1974-ից, «Թեր աֆ– րիկեն> («Terre Africaine») շաբաթաթեր– թը, 1974-ից, «Նուվել դյու ժուր» («Les Nouvelles du jour»–) ամենօրյա ինֆորմա– ցիոն բյուլետենը, 1976-ից: Կենտրոնա– կան աֆրիկյան մամուլի գործակալությու– նը հիմնվե լ է 1974-ին: Ազգային ռադիոհա– ղորդումները տրվում են 1958-ից (ֆրանս., անգլ. և սանգո լեզվով), հեռուստահա– ղորդումները՝ 1974-ից: IX. ճարտարապետությունը և դեկորա– տիվ արվեստը Գյուղական բնակավայրերի կավածեփ կամ հիմնակմախքային հատակագծում բոլորշի կամ քառանկյուն, սրածայր տա– նիքներով խրճիթները տեղադրված են գետերի ափերին, 1–2 շարքով: Քաղաք– ները (Բանգի, Բերբերատի, Բանգասու ևն) բաժանված են բազմահարկ, ժամա– նակակից ճարտ. վարչական շենքերով, ունևոր եվրոպացիների և աֆրիկացիների մենատ ներով բարեկարգ թաղամասերի ու տե ղական խրճիթներով աշխատավորա– կան թաղերի: Զարգացած է փայտի փո– րագրազարդումը: Բրուտագործական ա– ռարկաները աչքի են ընկնում նախշերի բազմազանությամբ: Տարածված են հյու– սածո իրերը (խսիրներ, կողովներ, պա– յուսակներ, գլխարկներ) և մետաղյա ու փղոսկրյա զարդերը (մատանիներ, ման– յակներ, ապարանջաններ): X. Երաժշտությունը Տեղաբնիկ ժողովուրդների ավանդա– կան երաժշտությունը բազմազան է: Ընդ– գրկում է 2 հիմնական ոլորտ՝ կոլեկտիվ ծիսակատարություն (մենակատարների ու երգչախմբի երգեցողություն ժողգործիք– ների նվագակցությամբ, պարերով) և պրո– ֆեսիոնալ բանաստեղծ–երաժիշտների մե– նակատարում (էպոս, քնարական երգեր, առակներ ևն): Պիգմեյներին բնորոշ են խմբերգեցողությունը, երաժշտության պո– լիֆոնիկ հյուսվածքը, առատ զարդհնչյուն– ները, յուրատեսակ վանկերգությունը (մակոմբ), ֆալցետի օգտագործումը, ձայ– նանւքանեցումը, ռիթմերի որոշակի հա– մակարգը: Անկախության հռչակումից հետո ազգային երաժշտ. արվեստի պահ– պանման և զարգացման պայմաններ են ստեղծվել: Բանգիում գործում է Արվեստի ազգային դպրոցը (1966): 97i^.A<i)proca KOKHee Caxapw, M.f 1958; HoBeHman hctophh A4>Phkh, 2 H3/*.,tM., 1968; C lo p e-K a h a ji b }K., AՓpHKa 3a- naflHan h IXempajn>HaH, nep. c Փբտայ. M., 1961.
ԿԵՆՏՐՈՆԱԳՄԲԵԹ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, տես Կենտրոնակազմ կառույցներ:
ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՄՈՄԵՆՏ, տես Իներ– ցիայի մոմենտ:
ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՈՒԺ, ուժ, որով շարժ– վող նյութական կետն ազդում է այդ կետի շարժման ազատությունը սահմանափա– կող և կետը կոր հետագծի վրա պահող մարմնի (կապի) վրա: Կ. ու. թվապես հա– վասար է mv2/p, որտեղ m-ը կետի զանգ– վածն է, v-ն՝ արագությունը, p-ն՝ հետագծի կորության շառավիղը, և ուղղված է հե– տագծի գլխավոր նորմալով (շրջանագծա– յին շարժման դեպքում՝ շառավղորեն): Կ. ու. և կենտրոնաձիգ ուժն ի հայտ են գալիս միաժամանակ, թվապես հավա– սար են, ուղղված են միևնույն ուղղով և ունեն հակառակ ուղղություններ, սակայն ազդում են տարբեր մարմինների վրա որպես ազդման և հակազդման ուժեր: Կենտրոնաձիգ ուժն ազդում է շարժվող կետի, իսկ Կ. ու.՝ կետի ազատ շարժումը սահմանափակող մարմնի վրա:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱԶՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, սիմետ– րիայի ուղղաձիգ առանցք ունեցող կա– ռույցներ: Ընդհանուր առմամբ բազմա– զան են՝ սկսած քոչվոր ցեղերի վիգվամ, յուրտ տիպի բնակարաններից, ավար– տած պաշտամունքային, մեմորիալ, հան– դիսատեսային, արդյունաբերական և այլ շենքերով: Կ. կ–ի հատակագծային սխե– ման քառակուսուն մոտ ուղղանկյունի (բազմանկյունի) կամ բոլորաձև է: Սովո– րաբար Կ. կ. տերմինով բնութագրում են սիմետրիայի ուղղաձիգ առանցք ունեցող այն ճարտ. շենքերը, որոնք մարդու էմո– ցիոնալ ընկալումը կենտրոնացնում են կառույցի գլխավոր գե դար վես տա–գաղա– փարական կերպարին (գլխավորապես՝ պաշտամունքային, մեմորիալ, հանդիսա– տեսային): Կ. կ–ի ընդհանրացմանն են պատկանում կենտրոնագմբեթ (ճիշտը՝ կենտրոնակազմ գմբեթավոր) կա– ռույցները, որոնց կոմպոզիցիոն գերիշ– խող տարրը և կառուցվածքային կորիզը գմբեթն է: Այս տիպի կառույցներում գմբե– թի կառուցվածքային աշխատանքից առա– ջացած հրման ուժերը սովորաբար հավա– սարաչափ և սիմետրիկ ուղղություններով են բաշխվում հակազդող հենարաններին և «մարվում»–: Կենտրոնագմբեթ պաշտա– մունքային կառույցների, չորս կամարա– կապ գմբեթավոր մույթերով և արտահայտ– ված խաչաձև տանիքով տիպը անվանում են նաև խ ա չ ա ձ և–գ մ բ եթավոր: Հայաստանում այս տիպը VII դ. ար– դեն կազմավորված և ավարտուն էր: Կենտրոնագմբեթ և բազիլիկ կառույցների կոմպոզիցիոն և կառուցվածքային բնո– րոշ առանձնահատկությունների միահյու– սումից ստեղծվել է, այսպես կոչված, «գմբեթավոր բազիլիկ» տիպը: Տվյալ կառույցի բնութագրումը նշված տերմիններից որևէ մեկով՝ որոշ չավւով պայմանական է. օրինակ, Զվարթնոցը, Զորավարը, Հռիվւսիմեի տաճարը, Մաս– տարան, Բագարանը ևն կենտրոնագմբեթ