են, որոնցից Հռիփսիմեի տաճարը, Բա– գարանը նաև խաչաձե–գմբեթավոր են: Մրենի տաճարը, Օձունը, Բագավանը, Թալինի կաթողիկե եկեղեցին, Անիի Մայր աաճարը են, լինելով «գմբեթավոր բազի– լիկ», նաև խաչաձե–Հլմբեթավոր կառույց– ներ են (տվյալ դեպքում «խաչաձև» ասե– լով բնութագրվում է տանիքը և ոչ հատա– կագիծն իր նշմարվող կամ իրական խա– չաձեությամբ): Գրկ. K y յ h e ւյ օ b A. B., TeKTOHHica h KOHCTpyKUHH U,eHTpHqeCKHX 3/jaHHH, T. 1, M., 1951; Bceo6man hctophh apxHTeKTypw, t. 5, M., 1957, c. 353–54. Ա. Սաեփանյան
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ, Հյուսիսա– յին Ամերիկայի ծայր հարավային մասի (Տեհուանտեպեկի և Դարիենի պարանոց– ների միշև) անվանումը: Տարածությունը՝ 770 հզ. կմ2, բնակչությունը՝ մոտ 25 մլն: Բնորոշ է խիստ մասնատված ռելիեֆն ու ափագիծը: Տարածքի մեծ մասն զբաղեց– նում են միշին բարձրության լեռները: Հս–ում և արլ–ում կան դաշտավայրեր: Կազմված է պալեոզոյան ապարներից, որոնք կայնոզոյում ենթարկվել են ակտիվ հրաբխականությամբ ուղեկցվող բարձրա– ցումների: Հրաբխականությունն ու երկրա– շարժերը շարունակվում են: Կան ոսկու, արծաթի, կապարի, ծարիրի, ծծմբի, նավ– թի հանքավայրեր: Կլիման հասարակա– ծային, մերձհասարակածային է: Դետերը կարճ են, արագընթաց: Լեռներում ար– տահայտված է հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականություն: Տարածված են արևադարձային խոնավ անտառները: Կ. Ա–ում են Գվատեմալա, Սալվադոր, Հոն– դուրաս, Նիկարագուա, Կոստա Ռիկա, Պանամա պետությունները, Բելիզ բրիտ. տիրույթը, մասամբ՝ Մեքսիկան:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻՍ, բնամարզ Ասիա– յում, Չինաստանում և Մոնղոլիայում: Տարածությունը մոտ 6 մլն կմ2 է: Բնութա– գրվում է խիստ ցամաքային կլիմայով, ււ*ււ}ււոսյիՆ Ա կիսաանապատային Լանդշաֆտներով, գետերի ներքին հոսքով, անհոսք լճերով, ռելիեֆում բարձրադիր հարթավայրերի, սարահարթերի ու բարձ– րավանդակների տիրապետությամբ: Բա– ժանվում է՝ 1. Հյուսիսային լեռնային (Տյան–Շան, Մոնղոլական Ալթայ, խան– գայ, խենւոեյ և միջլեռնային Ջունգարա– կան ու Մեծ լճերի գոգավորության ըն– դարձակ իջվածքներ), 2. Միշին բարձրու– թյան հարթավայրերի (Դոբի, Թարիմի իշվածք են) և 3. Բարձրադիր Կ. Ա. (Տի– բեթի սարահարթ, 4500 մ բարձրությամբ) գեոմորֆոլոգիական գոտիների: Գլխա– վոր լեռնային համակարգերը (Կուն–Լուն, Կարա Կորում, Հանդիսիշան, Սինո–Տիբե– թական) գտնվում են Կ. Ափ եզրերում: Օգտակար հանածոներից կան նավթ (Հյու– սիս–Արեմտյան Չինաստանում), քարա– ծուխ (Չինաստանում, Մոնղոլիայում), երկաթի հանքաքար (Մոնղոլիայում): Հա– րուստ է հազվագյուտ և գունավոր մետաղ– ներով, կերակրի աղով: Ձմռանը գտնվում է Ասիական անտիցիկլոնի, ամռանը՝ մըթ– նոլորտային ցածր ճնշման ազդեցության տակ: Հունվարի միշին ջերմաստիճանը – 10°0ից –25°C է, հուլիսինը 20°Շ–ից 25°C է, Տիբեթի բարձրավանդակում՝ մոտ 10°C: Տարածքի 3/4 մասում տարեկան տեղումների քանակը 100–200 մմ է, եզ– րային լեռներում՝ 300–500 մմ, հվ–արլ. լեռներում՝ տեղ–տեղ 1000 մմ և ավելի: Լեռնային որոշ համակարգերին բնորոշ են սառցապատումը (50–60 հզ. կմ2), ուժեղ քամիներն ու արեոտ օրերը (տարե– կան 240–270 օր): Կ. Ա–ի գետերը (Թարիմ, Ի^եաան, Ակսու, Կենչեդարյա, Ուրունգուն) սկիզբ են առնում ծայրամասային բարձր լեռնաշղթաներից: Դեպի օվկիանոս հոսք ունեն Ասիայի մի շարք խոշոր գետեր (Հուանհե, Ցանցզի, Մեկոնգ, Բրահմա– պուտրա են): Կ. Ա–ին բնորոշ են չոր հու– ները: Կան բազմաթիվ լճեր (Կուկունոր են), որոնց մեծ մասն աղի է, լեռներում՝ տաք աղբյուրներ: Կ. Ա–ի հս–ում գերակշռում են դարչնա– գույն, միշին մասում՝ գորշ, անապատա– յին, Տիբեթի բարձրավանդակում՝ սառած և բարձրալեռնային անապատային հողերը: Մեծ տարածում ունեն աղուտները, թա– քիրներն ու խճերը: Բուսականությունը հիմնականում կիսաանապատային և անա– պատային է, հս–ում՝ տափաստանային: Լեռներում հանդիպում են եղենու ան– տառներ: Կենդանական աշխարհը աղ– քատ է տեսակներով: Տիրապետում են կրծողները, կճղակավորներն ու թռչուն– ները: Կ. Ա–ի հետազոտման գործում մեծ է ռուս գիտնականների ու ճանապարհորդ– ների (Ն. Պրժեալսկի, Պ. Կոզլով, Վ. Օբ– րուչե, Դ. Գրում–Գրժիմայլո, Դ. Պոտա– նին, Մ. Պեցով, է. Մուրզաե և շատ ուրիշ– ներ) դերը:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ, Հասարա– կածային Աֆրիկա, բնաշխարհ Աֆրիկայում: Տարածվում է 7° հս, և 13° հվ. լայնությունների միշե, Ատլանտյան օվ– կիանոսից մինչե Արեելա–Աֆրիկական սարահարթը: Ընդգրկում է նաև Գվինեա– կան ծոցի հրաբխային կղզիները: Հիմնա– կան լեռնագրական միավորներն են Կոն– գոյի իշվածքը, նրան շրշապատող բարձ– րությունները և մերձատլանտյան ակու– մուլյաւոիվ դաշտավայրը: Կլիման հասա– րակածային և մերձհասարակածային է: Գլխավոր գետերն են՝ Կոնգոն (Ուբանգի, Կասաի վտակներով), Օգովեն, Կվանզան: Միշին մասում տարածված են հասարա– կածային մշտականաչ, մերձհասարակա– ծային շրջաններում՝ տերեաթափ մշտա– կանաչ անտառներ, սավաննաներ: Կ. Ա–ի սահմաններում են գտնվում (ամբողշովին կամ մասամբ) Կամերունը, Կենտրոնա– Աֆրիկյան Հանրապետությունը, Գաբոնը, Կոնգոն, Ջաիրը, Զամբիան, Անգոլան, Սան Թոմեն և Պրինսիպին:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ (Կենտգործկոմ), ՍՍՀՄ–ի, միութենա– կան և ինքնավար հանրապետություն– ների պետական իշխանության բարձ– րագույն մարմին (1917–36): Ուներ օրենս– դիր, կարգադրիչ, գործադիր և վերահսկիչ ֆունկցիաներ: Գործել է Սովետների հա– մագումարների միշանկյալ շրշանում և իր գործունեությամբ պատասխանատու եղել համագումարին: (Տես նաև Համա– ռուսասաանյան կենտրոնական գործադիր կոմիաե): Միութենական և ինքնավար հանրապե– տությունների Կենտգործկոմներն ընտըր– վում էին համապատասխան սովետների համագումարներում: ՍՍՀՄ Կենտգործ– կոմը կազմված էր երկու իրավահավասար պալատներից. Միութենական սովետ (կազմավորվում էր Սովետների համամիու– թենական համագումարում՝ հանրապե– տությունների ներկայացուցիչներից, ըստ բնակչության թվի, համագումարի սահ– մանած քանակությամբ) և Ազգություն– ների սովետ [կազմավորվում էր միութե– նական և ինքնավար հանրապետություն– ների (5-ական) և ինքնավար մարզերի (1-ական) ներկայացուցիչներից]: Կենտ– գործկոմն աշխատում էր նստաշրջաննե– րով, որոնց միշև ընկած շրշանում պետ. իշխանության օրենսդիր, գործադիր և կարգադրիչ մարմինն էր համագումարի ընտրած Կենտգործկոմի նախագահու– թյունը: Կենտգործկոմը նշում էր սովետա– կան իշխանության բոլոր մարմինների և կառավարության գործունեության հիմ– նական ուղղությունը, միավորում և հա– մաձայնեցնում էր օրենսդրական և կառա– վարման աշխատանքները, հսկում սահ– մանադրության պահպանմանը, կազմում կառավարություն, հրապարակում դեկ– րետներ և որոշումներ, հաստատում օրենս– գրքեր:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ ՀՍՍՀ (Կենտգործկոմ), ՀՍՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմին՝ 1922–37-ին: Գործել է Սովետների հա– մագումարների միշև ընկած շրշանում, հաշվետու և պատասխանատու էր Սովետ– ների համագումարին: Հրատարակում էր օրենքներ, դեկրետներ և որոշումներ, կազմում կառավարություն (ժողկոմսո– վետ) և ժողովրդական կոմիսարիատներ, որոշում ժողկոմսովետի, իշխանության մյուս մարմինների գործունեության ընդ– հանուր ուղղությունը, ընտրում Կենտ– գործկոմի նախագահություն, հաստատում էր միշազգային համաձայնագրեր, քննար– կում և հաստատում հանրապետության պետ. բյուջեն (հետագայում նաև՝ ժողո– վըրդա–տնտեսական պլանը): Գործում էր նստաշրշաններով (սկզբում՝ տարեկան երեք, հետագայում՝ երկու), բացառիկ դեպքերում (օրինակ, 1922-ի Ռապալլոյի պայմանագիրը հաստատելու համար) իրա– վասու էր հրավիրել արտակարգ նստա– շրջան: 1937-ից վերակազմվել է ՀՍՍՀ Գե– րագույն սովետի:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՄԼԿԵՄ, կոմերիտմիության աշխատանքը ղեկավա– րող բարձրագույն մարմին՝ ՀամԼԿԵՄ համագումարների միշև ընկած ժամանա– կամիջոցում: ՀամԼԿԵՄ ԿԿ և ԿՎՀ–ն ընտ– րում է համագումարը: ՀամԼԿԵՄ ԿԿ կոմերիտմիությանը ներկայացնում է պետ. և հասարակական հաստատություններում ու կազմակերպություններում, հաստա– տում է իր կենտրոնական օրգան «Կոմսո– մոլսկայա պրավդա» («KoMcoMOJibCKan npaBfla») թերթի, կոմերիտական այլ հրա– տարակությունների խմբագրությունների կազմը, բաշխում է միության բյուշեն, վե– րահսկում նրա կատարմանը: ԿԿ–ի պլե– նումը գումարվում է ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ: Պլենումն ընտրում է ԿԿ–ի բյուրո և քարտուղարություն: ՀամԼԿԵՄ XVIII համագումարում (1978) ԿԿ–ի կազմում ընտրվել են 239 անդամ