Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/38

Այս էջը սրբագրված է

նկարում` Վերի թաղ, «Եփրատ» կոլեջը հարակից հաս տատություններով նկարում` Խարբերդի ավերակները նկարում` Սինամուտ թաղը Ս. Նշան եկեղեցով և կրթարանով

կերտն է: «Խ.» տեղանունը նախապես ստուգաբանվել է որպես քար և բերդ բառերից կազմված անվան ձևափոխություն: Մի այլ տեսությամբ՝ այն սերում է քաղաքի այժմյան տարածքում մ. թ. շուրջ երկու հզ. տարի առաջ եղած Խար գյուղի անունից (խար, խարի, խարա՝ խուրրիերենում՝ ճանապարհ), որին ավելի ուշ ավելացել է բերդ բառը (երբ այստեղ կառուցվել է բերդ): Այսպիսով, Խ. նշանակում է ճանապարհի բերդ կամ բերդի ճանապարհ: Այս վարկածը թվում է առավել հավանական, որովհետև դեռևս վաղ ժամանակներից Խ–ի շրջանի տարածքով է անցել Արևելքն ու Արևմուտքը կապող ճանապարհներից մեկը: Հետագայում, Դարեհ I-ի ժամանակ (մ. թ. ա. 522–484) կառուցված Աքեմենյանների մայրաքաղաք Մուզան Միջերկրականին միացնող ուղին, այսպես կոչված Պարսից «Արքայական ճանապարհը», ևս անցնում էր Խ–ի գավառով՝ պատմական Անձիտով: Որպես ջրային ճանապարհ օգտագործվել է Արածանիի ստորին հոսանքը: Մեր ժամանակներում էլ Խ. պահպանում է ճանապարհների հանգույցի իր այդ դերը: Նրա մոտով է անցնում Մալաթիա–Դիարբեքիր խճուղին: Մի այլ վարկածի համաձայն Խ. եղել է որսորդության, հողագործության և լուսնի՝ խեթա–փւուրրիական աստվածուհի Խատիին (Հաթիին) նվիրված մեհենական սրբավայր, որից և՝ անվանումը: Խ–ի տարածքում պեղված հնագույն դամբարանները թվագրվում են մ. թ.ա. XX– XVIII դդ., երբ այդտեղ բնակվել են խուրրիական ցեղերը: Խ–ի բերդը հիմնադրել են ուրարտացիները մ. թ. ա. IX–VIII դդ.: 1070-ական թթ. Խ–ում բյուգանդական կայազորի հրամանատարն էր հայազգի զորավար Փիլարտոս Վարաժնունին: Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությունից հետո (1071) Կասյադովկիայի, Կիլիկիայի, Հյուսիսային Սիրիայի և Միջագետքի հայկ. իշխանությունները մի պետության մեջ, Խ. դարձրեց մայրաքաղաք: X–XIII դդ. քաղաքը հայտնի էր իր ամուր բերդով: 1185-ին Խ. անցավ Որդոքյաններին: 1236-ին գրավեցին մոնղոլները: Դրանից հետո Խ. հաճախ է ձեռքից ձեռք անցել. այն տիրել են Լենկթեմուրը, կարակոյունլուները, ակ–կոյունլուները: 1507-ին Խ. ներխուժեց պարսից շահ Իսմայիլի զորքը, որը կողոպտեց ու ավերեց քաղաքը: 1515-ին Խ–ին տիրեց օսմանյան սուլթան Սելիմ I-ը: Թուրք, տիրապետության շրջանում ավելի սաստկացավ բնիկների՝ հայերի կեղեքումը: Վիճակը հատկապես ծանրացավ XVI դ. վերջին, երբ իշխող վերնախավի կամայականությունների, ենիչերիների բռնությունների և կրոնական հալածանքների հետևանքով ծայրահեղորեն քայքայվեցին արտադրողական ուժերը, մոլեգնեց ավելի քան Մեկ տասնամյակ շարունակվող սովը, որի զոհ դարձան շատ խարբերդցիներ: Ապրուստի միջոց որոնելով՝ նրա բնակչության զգալի մասը շարժվեց դեպի կայսրության արմ. սահմանները: 1617-ին Խ. հիմնահատակ կործանեց և բնակիչներին սրի քաշեց Չոփան օղլի բեկը: XVIII դ. Խ. և շրջակայքը մտնում էին Սեբաստիայի վիլայեթի մեջ: Այդ ժամանակ Խ. նորից դարձավ մարդաշատ քաղաք՝ հիմնականում շրջակա գավառների հայերի հաշվին: 1800-ին այնտեղ բնակվում էր 8000, 1850-ին՝ 6000 ընտանիք: Թուրքիայի 1834-ի վարչական բաժանմամբ Խ. մտավ Դիարբեքիրի վիլայեթի մեջ: 1878-ին կազմըվեց Խ–ի վիլայեթը: XX դ. սկզբին Խ–ի թաղերն էին. հվ–արլ–ում երկու ձորի մեջ տարածված Սինամուտը, որից վեր հաջորդաբար բարձրանում էին ասորիների Ս. Մտեփանոս՜ և Ս. Կարապետ թաղերը: Տարածքի արմ. բարձունքները զբաղեցնում էր Վերի թաղը, որը անվանվում էր նաև Ս. Հակոբի կամ Միսիոներների թաղ, որովհետև այնտեղ էին գտնվում Ս. Հակոբի եկեղեցին և Եփրատ կոլեջը: Քաղաքը կառուցապատված էր մեկ–երկհարկանի տներով: Խ–ի պատմ. հնագույն հուշարձանը և ճարտ. խոշորագույն կառույցը բերդն էր, որը կառուցված էր լեռան բարձունքին և զբաղեցնում էր ավելի քան 5 հւս տարածություն: Այն հիմնադրվել է ուրարտացիների օրոք, ապա վերակառուցվել մ. թ. ա. II դ.՝ Արտաշեսյանների ժամանակ: Գլխավոր պարիսպը կառուցապատված էր մինչև 1,5 մ լայնության և 2 մ բարձրության քարե զանգվածներով: Բերդը ունեցել է տարբեր նշանակության բազմաթիվ սենյակներ, իսկ ստորերկրյա ճանապարհը հասել է մինչև մերձակա Քեորբե, Հյուսեյնիկ և Մեզիրե գյուղերը: XIX դ. վերջին, XX դ. սկզբին թուրք բարբարոսները հիմնահատակ արեցին Խ–ի բերդը՝ քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենքեր կառուցելու համար: Խ–ի բնակչությունը զբաղվում էր արհեստներով, երկրագործությամբ, սանտրով: Հայերը հռչակված էին որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, գորգագործներ, ոսկերիչներ, կաշեգործներ, զինագործներ: XIX դ. վերջին նրանք առևտրական կապեր ունեին Հալեպի, Կ. Պոլսի, Տիգրանակերտի, Այնթապի, Մեբաստիայի, Մալաթիայի, Մամսունի, Թոխաթի, Վանի, Ադանայի, Արաբկիրի, Բալուի, Բիթլիսի և շատ՛ այլ վայրերի հետ: Վանի Գափամաջյան առևտրական ընկերությունը (հիմնվել է 1882) մասնաճյուղ ուներ Խ–ում: Քաղաքում կար շուրջ 100 խանութ: 1880–90-ին Խ–ի հայ վաճառականները հայտնվեցին նաև արտասահմանյան շուկայում՝ Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, նույնիսկ Ամերիկայում: Արտահանում էին բամբակ, բուրդ, կաշի, ցորեն, գարի, մետաքս, գինի, օղի, գորգեր, չորացրած պտուղներ, ներմուծում՝ օճառ, շաքար, աղ, կտորեղեն, մետաղանյութեր: Տնտ. կապերի ընդլայնումը խթանեց ապրանքային արտադրության զարգացումը, և Խ. դարձավ Արևմտյան Հայաստանի արդ. ամենազարգացած քաղաքը: Տեղական հումքի հիման վրա ստեղծվեցին խոշոր ձեռնարկություններ: Բարիկյան եղբայրների՝ գյուղատնտ. գործիքների գործարանում (հիմնվել է 1870-ին) 1880-ին տեղադրվեցին ԱՄՆ–ից բերված շոգեմեքենաներ, դազգահներ, ճախարակներ և այլ սարքեր, ավելացավ արտադրանքի թողարկումը, գործարանի արտադրած գյուղատնտ. գործիքները տարածվեցին երկրով մեկ: 1884-ին Լիոնից (Ֆրանսիա) բերված նորագույն սարքավորումներով կահավորվեց Խ. Քյուրքճյանի մետաքսի գործարանը, որի արտադրանքը լավորակներից էր աշխարհում: Խ. եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոն: Դեռևս 1160-ի մի ձեռագրում նշվում է, որ այն գրված է «ի մայրաքաղաքին Խարբերդ»: 11զգային–մշակութային կյանքում Խ–ի դերը բարձրացավ հատկապես XIX դ., և պատահական չէ, որ 1880-ական թթ. այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք»: Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որ գործել է 1859–1915-ին: Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբարի և աշխարհաբարի քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն, մարդակազմություն, առողջապահություն ևն: Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Եփրատ կոլեջը: 1887–1915-ին Ազգային կեդրոնական վարժարանում դաստիարակվել են գրական–մշակութային և հասարակական կյանքի շատ